Skeptic (22.07.2010)
Լեո, իդեալական գաղափարների լավ կամ վատ աշխատելը, կարծում եմ, զգալի չափով որոշվում է նրանով, թե մարդ ինչ է ակնկալում էդ գաղափարին հետևելով, ինչի համար է անում այն, ինչ անում է։ Եթե անում է՝ ակնկալելով, որ դիմացինն էլ պիտի անպայման նույն կերպ իր հետ վարվի, ու տեսնելով, որ չէ, չի վարվում՝ անկախ իր լավ պահվածքից, դրանից հիասթափվում, կատաղում ու չարանում է, ուրեմն հա, իր համար էդ սկզբունքն իրոք չի գործում, որովհետև իր ակնկալածը չի ստանում, փաստորեն։ Բայց կարելի է նաև հաշվի առնել էն դեպքը, երբ մարդը դա անում է այլ դրդապատճառներով։ Ճիշտ է, բոլորս էլ կուզենայինք, որ մեզ հետ լավ վարվեին կամ գոնե վարվեին էնպես, ինչպես մենք ենք վարվում (իսկ մենք, իհարկե, համոզված ենք, որ հիմնականում լավ ենք վարվում ուրիշների հետ, չէ՞), բայց եթե մարդ էդ սկզբունքին հետևում է ոչ թե զուտ ի պատասխան վերաբերմունքի ակնկալիքով, այլ որովհետև էդպես ճիշտ ու լավ է համարում՝ անկախ ամեն ինչից, ուրեմն նրա համար էդ սկզբունքն ամեն դեպքում գործում է։ Ես, օրինակ, անկեղծ ասած, ինձ շատ խղճուկ կհամարեի ու չէի հարգի ինքս ինձ, եթե դիմացինի կամ ուրիշների պահվածքը որոշեր իմ ինչպիսին լինելն ու ինչպես վարվելը։ Իհարկե, դա ամեն մարդու որոշելիքն է, ես կոնկրետ իմ մասին եմ խոսում։ Ու եթե ես մի բան համարում եմ ճիշտ, իսկ էս սկզբունքն ինձ համար բացարձակ ճիշտ է՝ աքսիոմ, որն ապացուցման կամ արդարացման կարիք չունի, ապա ես անկախ ամեն ինչից կշարունակեմ հետևել դրան՝ առանց հիասթափվելու ի պատասխան վերաբերմունքի բացակայությունից ու պատրաստ լինելով դրա բոլոր հնարավոր հետևանքներին։![]()
Իսկ սիրել–ատելու հարցին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ դա առանձին ծավալուն թեմա է, ու էստեղ երևի չարժե էդ ուղղությամբ խորանալով շեղվել։
Անի ջան, կարծում եմ՝ պիտի որ ինքնին հասկանալի լինի, որ խոսքն էնպիսի բաների մասին է, որոնք բոլորի համար ընդհանուր են, ոչ թե ճաշակի կամ նախընտրության հարց։ Օրինակ՝ ոչ ոք չի ցանկանա, որ իրեն վիրավորեն, ծաղրեն, խփեն, ծեծեն, սպանեն, տակը փորեն և այլն, ինչպես նաև նշածս գործողությունների հետ սերտորեն կապված այլ մանր–մունր բաներ։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ անելն ուրիշ է, չանելն ուրիշ, ապա, ճիշտն ասած, տարբերություն չեմ տեսնում։ Նույն կերպ կարող ես մարդու հանդեպ չանել մի բան, որը դու չէիր ցանկանա, որ քո նկատմամբ անեին, բայց հնարավոր է, որ տվյալ մարդը ցանկանար, որ իր նկատմամբ անեին։ Բայց դրանք, էլի եմ ասում, հիմնականում ճաշակի ու նախընտրության հարցերն են, որոնք, իմ կարծիքով, չարժե ներառել էս սկզբունքի քննարկման մեջ։
Սրան լրիվ համաձայն եմ։Ընդհանրապես, չեմ կարծում, որ մի բան անելուց պետք է պատասխան ակնկալել։ Ասում են՝ Լավություն արա, ջուրը գցի։
Քո ասածն էլ է նեղ անձնական նախընտրության հարց, հետևաբար՝ քննարկվող սկզբունքի համար ոչ էական։ Վերևում արդեն գրել եմ նմանատիպ դեպքերի մասին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2010, 22:10:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հիմա ինչ դա հեշտ է թե դժվար, ես այդպես էլ չհասկացա: Իմ կարծիքով անել այն ինչ որ դու կցանկանաս որ քեզ անեն, դա շատ հեշտ չէ: Եթե մարդ անի այն ինչ իրոք ցանկանա որ իր հանդեպ անեն, բնականաբար դա կլինի լավը և բարին, այդպես չէ՞, իսկ եթե դա այդպես չէ ուրեմն այդ մարդը տարօրինակ անձնավորություն է:
---------- Ավելացվել է՝ 22:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:09 ----------
Մինիստր դու ին՞չ ես հասկանում այդ խոսքերը կարդալուց:
Ֆրեյա դու ճիշտ ես նկատել, կներես բայց սխալ ես հասկացել, փրկվելու համար պայման չէ միայն Աստծուն հավատալը: Դա շատ սխալ կարծիք է քանի որ այսօր կան մարդիկ որ հաճախում են եկեղեցի, մասնակցում պատարագներին, Աստծուն ավելի շատ հավատում քան ես, դու և շատերը, բայց նրանց վարքը կամ ապրած կյանքը չի վկայում այն ամենը ինչ նրանք ցույց են տալիս: Հավատացած եղիր Աստված նրանց վրա աչք չի կարող փակել, քանի որ մարդու գործերից է երևում նրա ընթացքը թե ուր է գնում նա՝ դրախտ թե դժոխք:
Մարդ կարող է ձգտել ճիշտ և մաքուր կյանք ապրել և դա հնարավոր է բայց ոչ կատարելապես, այսինքն անհնար է ասել որ անմեղ մարդ կա աշխարհում, բոլորս էլ ինչ որ չափով մեղավոր ենք մեր ծնված օրվանից, մեկը մարդ է սպանում իսկ մյուսն էլ լուցկի է գողանում, դրանք բոլորն էլ մեղքեր են Աստծու առջև, չնայած որ ամեն մեկը ունի իր մեղքի և պատժի չափը: Աստվածաշունչը հիմնականում խոսում է այն մեղքի համար որի պատճառով մարդը մեղանչեց Եդեմի պարտեզում և դա փոխանցվեց սերնդից սերունդ:
Եթե մարդ հաստատ իմանա որ մինչև յոթանասուն տարեկան կապրի որ դրանից հետո մեղքերի թողությունով կճողոպրի դատաստանից ապա այդ առիթը չի կորցնի նա: Բայց խելացիորեն դատողը և մտածողը չի գնա այդ քայլին քանի որ նա չգիտի թե ինչ է լինելու իր հետ վարկյան հետո:
Մի խոսքով պետք չէ որ մարդ ահ ու սարսափի մեջ ընկնի այլ կարելի է ապրել մաքուր և արդար կյանք յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ եթե դիմացինտ այնպիսին է որ արժանի չէ քո բարի վերաբերմունքին, ապա առանց վրեժխնդրության հեռացիր նրանից և մի փորձիր չշփվել նրա հետ: Քանի որ ով ինչ ցանի այն էլ կհնձի:
---------- Ավելացվել է՝ 22:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:44 ----------
Սխալ ես կարծում Տիգ, կարողա ուրիշ կրոննրեը հիմքը և արմատը վախը լինի բայց իսկական Քրիստոնեության հիմքը վախը չի, այլ ՍԵՐԸ:
Ես չեմ խոսում այսօրվա մասին այլ այն ժամանակների երբ անխարդախ ձևով Քրիստոնեությունը մատուցվեց բոլորին, իսկ թե հիմա ինչ են անում, կամ ինչ ձևով են մարդիկ քրիստոնեությունը բացատրում մարդկանց դա արդեն իմ հոգը չի:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 22.07.2010, 23:03:
Ինձ թվում է՝ Տիգը դա չի նկատի ունեցել՝ վախի վրա հիմնված ասելով։ Եթե նկատի ունենար զուտ մահվան մասին բացատրությունները, որոնք, ինչպես ինքդ նկատեցիր, բոլոր կրոններում էլ կան, ապա ինչու՞ պիտի հենց քրիստոնեության մասին ասեր, որ ի սկզբանե դատապարտված էր, որովհետև վախի վրա էր հիմնված հենց սկզբից, դրա փոխարեն կասեր՝ կրոնն ընդհանրապես, ոչ թե քրիստոնեությունը։ Ես ենթադրում եմ, թե իրականում ինչ է նկատի ունեցել, բայց ավելի լավ է՝ ինքը գա, ասի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
My World My Space (22.07.2010), Tig (23.07.2010)
boooooooom (22.07.2010), Inana (23.07.2010), Skeptic (23.07.2010), Tig (23.07.2010)
Արտահայտության սկզբնաղբյուրը Աստվածաշունչն է: Հին Կտակարանում Տոբիթն իր որդուն ուղղված կտակում ասում է. «Ինչը դու ատում ես, ուրիշին չանես» (Տոբիթ 4:16):
Իհարկե դժվար չէր «գտնելը»Պատասխան ակնկալելու մասին չէ խոսքը, Ֆրեյա ջան, հարցին մի փոքր ավելի խորքային պետք է նայել: Մի դեպքում մարդը պասսիվ կեցվածքում է, նա պարզապես պիտի չանի այն, ինչն անցանկալի կլիներ, եթե իր նկատմամբ արվեր: Իսկ ի՞նչ է պատվիրում Քրիստոս. մարդուն մղում է ակտիվ կեցվածքի, մարդն արդեն չպիտի բավարարվի պարզապես բացասականը չանելով, նա պետք է անի դրականը: Հազիվ թե որևէ նորմալ մարդ ինքն իրեն չարիք ցանկանա, և ահա Քրիստոս պատգամում է բարիք գործել մեկը մյուսի նկատմամբ: Սա է Ոսկե կանոնի էությունը, և ոչ թե սոխի մուրաբաները կամ Հարդի ասած համբույրները:
Արծիվ (23.07.2010)
Շնորհակալ եմ Կրոն բաժնի մոդերատորներին թեմայի վերնագրի հստակեցման համար, ես մի քիչ վռազեցի դրա համար էլ ճիշտ չձևակերպեցի թեմայի վերնագիրը, իսկ հիմա իրոք որ ավելի լավ է հասկացվում միտքը:
Արծիվ ջան, միտքս վերաբերվում էր համարյա, թե բոլոր կրոններին ու Ուլուանան ճիշտա մեկնաբանել ասածս: Ուղակի տվյալ դեպքում մեզ ամենամոտը քրիստոնեությունն է, դրա համար էլ քրիստոնեություն եմ գրել: Ինչևէ, ասում ես Սեր: Գուցեև իսկզբանէ այդպես է եղել, և համոզված եմ, որ Քրիստոսը հենց այդպես էլ նախատեսել է: Բայց մարդ արարածը ունակա ամեն բան իր շահերի համար կիրառել ու սեր կոչվածից առաջ դրեց վախը… Գուցեև այն ժամանակների համար դա «ճիշտ» էր, այսինքն մարդկանց մեծամասնությունը այն աստիճան հասուն չէր, որ զուտ սիրուց ելնելով ապրի ճշմարիտ կյանքով և դրա համար օգտագործվեց վախը: Բայց իսկզբանէ վախը կրոնի մեջ ներառողները «սխալ» հաշվարկ կատարեցին ու այն բերեց ավելի շատ վնաս քան թե օգուտ… Ինչևէ, սա շատ խորը համամարդկային հոգեբանությանը վերաբերվող խնդիր է և շատ վիճելի հարցերի կարող է հանգեցնել: Իսկ այ հիմա, մարդկության այս մակարդակի զարգացվածության աստիճանի համար, կրոնների այս մոտեցումը արդեն «անարդյունավետ» է, քանի որ մարդկանց մեծամասնությունը հասկացել է վախի անիմաստությունը, բայց ցավոք դեռ չի հասկացել սիրո կարևորությունը… Այսինքն անցումային շրջան է և դրա համար էլ կրոնները անկում են ապրում… Նոր գաղափարախոսություն է պետք՝ փուչ տեղը լցնելու համար…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Sambitbaba (01.09.2012)
Էնշտեյնի հարաբերականության տեսությունն էլ շատ հասարակ է, բայց դրա հետ մեկտեղ շատ բարդ:
Իսկ ինչ վերաբերվում է լավ կամ վատ վարվելակերպին, իհարկե պետք է լինի լավն ու բարին, բայց չմոռանանք, որ ամեն մարդ ունի իր աշխարհընկալումը և կարող է քո լավ արարքը հակառակը թվալ, բայց նորից եմ կրկնում եթե անում ես մեծ սրտով, ուրեմն աշխարհը հիասքանչ է:
Չհհասկացա ուղակի թե այս թեման ի՞նչու է "Կրոն" բաժնում, բայց...
Ինչ վերաբերում այն գաղափարին, որ՝ Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Ես գտնում է որ այո, իրոք պետք է վարվել այնպես, ինչպես դու կվարվեյր դիմացինիտ : Ինչքանով որ դիմացինիտ է հաճելի այդ լավ վերաբերմունքը դա նաև քեզ է հաճելի : Ոչ ոք ոչ մեկի համար պարտավոր չի անել ինչ որ բան, այսինքն եթե դու բարձր պաշտոնյա ես քաղաքական գործիչ, շատ փող ունեսդու պարտավոր չես լսել դիմացինիտ վատ վերաբերունքը ու դու նրան լավ վերաբերվես, դրա համար է պետք է ուղղակի ցույց տալ այնպիսի վերաբերմունք, ինչպիսի վերաբերմունք որ կցականայր որ քեզ ցույց տաին:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ