Բոկոտն կանցնեմ ճակատագրիդ արահետի կողքով,
Ու կրունկներիս հետքերն էլ հետո չես գտնի սրտիդ բաբախումներին:
Կփայլեմ բիբերիդ հոգիներում ու կանցնեմ,
Կանցնեմ հպարտ, ու կրունկներով ես կավիրեմ ամենը,
Ինչ կար աչքերիդ լույսի մեջ,
Ու իմ անհետ հետքերի հետ միասին դու քո հայացքը կփնտրես…
Կանցնեմ լույսից էլ նուրբ, ակնթարթային,
Ու մի վայրկյանում չեմ թողնի ոչինչ,
Ու ոչինչ էլ չես գտնի քո կուրացած հեքիաթի կերպարից,
Կրունկներով կկոխկրտեմ սիրտդ ու կանցնեմ,
Կանցնե'մ, կանցնե'մ, կանցնե'մ ու կմնա~մ…
Կմնամ խենթի՛ երազ… Դու՛ չես իմանա`
Ինչ է սիրո նվիրումն ու մաքրազերծումը:
Էջանիշներ