User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Մի կտոր հույս տային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի կտոր հույս տային

    Մի կտոր հույս տային,
    Որ բույնս հյուսեի,
    Մի կտոր հավատ՝
    Այգի ցանեի,
    Մի կտոր էլ՝ սեր,
    Որ հյուսած բույնիս
    Ու ցանած այգուս
    Ցնորք պատկերին միշտ հավատայի:

    ***

    Աղոթքս` մոլորյալ ծխի թաց քուլա,
    Աղոթքս տանիք չունի, անձրևից է թրջվում.
    Աղոթքս` խորանում մոլորյալ մի թռչուն,
    Անտանիք խորանում թևերն է թրջում:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.06.2010), Agni (22.06.2010), E-la Via (29.06.2010), einnA (06.09.2010), Mark Pauler (14.07.2010), Meme (27.06.2010), My World My Space (22.06.2010), Nadine (22.06.2010), rainbow (29.08.2010), Sambitbaba (30.08.2022), SSS (22.06.2010), Tig (22.06.2010), Արամ (13.09.2010), Արէա (23.06.2010), Դատարկություն (22.06.2010), Էլիզե (22.06.2010), Ժունդիայի (22.06.2010), Ինչուիկ (03.11.2010), Լուսաբեր (02.07.2010), Կաթիլ (31.07.2010)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
    Ու հետո ձուլել ես ինձ քո երաժշտությանը,
    Հալել ես հոգիս ու սիրտս խմորել,
    Հունցել ես երաժշտությանը քո աչքերի,
    Երաժշտությունդ ձուլել ես ունկերիս,
    Երաժշտությունից քո ափերի
    Ձուլել ես հոգին իմ` երգի մեջ,
    Հալել ես աչքերս, հայացքս,
    Խառնել ես ափերումդ ծփացող լճերին,
    Լճերի ծփանքից հյուսել ես երգեր,
    Աչքերիս, մշուշի ու հոգուս կարոտի մասին,
    Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
    Ափերդ լիուլի լցնող իմ հայացքից,
    Ու հետո ձուլել ես քո երաժշտությունից հենց ինձ`
    Ծորուն, մշուշոտ ու մի քիչ էլ կարոտից խոնավ:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.06.2010), einnA (03.11.2010), Mark Pauler (14.07.2010), Meme (27.06.2010), Nadine (29.06.2010), rainbow (29.08.2010), Sambitbaba (30.08.2022), Արէա (25.06.2010), Էլիզե (17.07.2010), Ինչուիկ (03.11.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խեղկատակ այրեց դեմքս,
    Ու ծամածուռ դեմքով խոժոռվեցի կյանքի դեմ,
    Միմիկայով խեղված` ծիծաղս հեգնանք թվաց,
    Մի խեղկատակ այրել էր դեմքս,
    Ծաղրածուն այն լպիրշ աչքերս
    Դուրս էր նետել ակնախոռոչներից,
    Խեղված դիմախաղիս արտացոլանքն էլ չէի տեսնում,
    Չտեսնելով թյուր կերպարս հայելում,
    Ծաղրածու մի լպիրշ աչքերս դուրս էր նետել ակնախոռոչներից:
    Իմ հոգու անդամալույծ, կատաղած ձեռքերը
    Ճանկռեցին դեմքն իմ, շուրթերս պոկեցին,
    Անդամալույծ, կատաղած, ճանկռոտված ճակատագրիս կարդացի.
    «Իմ հոգին է եղել խեղկատակն այն լպիրշ»:


    Շնորհակալ եմ բոլոր վարկանիշների եւ շնորհակալությունների համար, շատ հաճելի է բայց կուզենայի նաեւ կարծիքներ լսել… ես քննադատություն լսելուց չեմ խուսափում…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.06.2010), Meme (29.06.2010), Nadine (29.06.2010), rainbow (29.08.2010), Sambitbaba (30.08.2022), unknown (29.06.2010), Էլիզե (17.07.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ohanyan նախ ասեմ, որ ինձ շատ դուր եկան :
    Ես չեմ կարող պրոֆեսիոնալ գնահատական կամ մեկնաբանություն տալ, ես դրանից շատ հեռու եմ, բայց կասեմ, երբ ես կարդում եմ որևե ստեղծագործություն,այդ ստեղծագործության ինձ համար լավ կամ վատ լինելը որոշում եմ առաջացած զգացմոնքներով… Երբ զգում եմ, որ մարդ գրել է հոգով ու հոգուց ու այդ գրվածքը արձագանք է գտել նաև իմ հոգում, ես այդ ստեղծագործությունը համարում եմ ոչ միայն լավը այլ նաև "իմը"…
    Միգուցե մի փոքր խառն եմ ասում, բայց Ձեր գրածները "իմն" են :


    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
    Ու հետո ձուլել ես ինձ քո երաժշտությանը,
    Հալել ես հոգիս ու սիրտս խմորել,
    Հունցել ես երաժշտությանը քո աչքերի,
    Երաժշտությունդ ձուլել ես ունկերիս,
    Երաժշտությունից քո ափերի
    Ձուլել ես հոգին իմ` երգի մեջ,
    Հալել ես աչքերս, հայացքս,
    Խառնել ես ափերումդ ծփացող լճերին,
    Լճերի ծփանքից հյուսել ես երգեր,
    Աչքերիս, մշուշի ու հոգուս կարոտի մասին,
    Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
    Ափերդ լիուլի լցնող իմ հայացքից,
    Ու հետո ձուլել ես քո երաժշտությունից հենց ինձ`
    Ծորուն, մշուշոտ ու մի քիչ էլ կարոտից խոնավ:
    Իսկ այս մեկը մի քանի անգամ եմ կարդացել… Բարդ էր, բայց ամենից շատ սա հավանեցի ու հենց սա ավելի խորը արձագանք գտավ հոգումս:
    Շնորհակալություն : Կսպասեմ հաջորդներին:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    rainbow (29.08.2010), Sambitbaba (30.08.2022)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն հետաքրքիր կարծիքի համար

  10. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուռենու ճյուղն օրորվեց,
    Ու ինձ թվաց` քամու տեղ դու ես իրանս գրկել,
    Կակաչը արևից գլխիկը շրջեց.
    Ինձ թվաց` ամոթից հալվեցի քո գրկում,
    Գետը հալվելով ծոր տվեց սարերից,
    Ինձ թվաց` թույլ մարեցի ափերիդ մեջ,
    Անձրևը համբույրով ողջունեց արևին,
    Ինձ թվաց` հայացքս հալվեց աչքերիդ մեջ:
    Վերջին խմբագրող՝ Ohanyan: 02.07.2010, 15:31:

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), E-la Via (03.07.2010), einnA (03.11.2010), Meme (31.07.2010), Nadine (02.07.2010), rainbow (29.08.2010), Sambitbaba (30.08.2022), Արէա (17.07.2010), Արևածագ (02.07.2010), Էլիզե (17.07.2010), Լուսաբեր (02.07.2010)

  12. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոկոտն կանցնեմ ճակատագրիդ արահետի կողքով,
    Ու կրունկներիս հետքերն էլ հետո չես գտնի սրտիդ բաբախումներին:
    Կփայլեմ բիբերիդ հոգիներում ու կանցնեմ,
    Կանցնեմ հպարտ, ու կրունկներով ես կավիրեմ ամենը,
    Ինչ կար աչքերիդ լույսի մեջ,
    Ու իմ անհետ հետքերի հետ միասին դու քո հայացքը կփնտրես…
    Կանցնեմ լույսից էլ նուրբ, ակնթարթային,
    Ու մի վայրկյանում չեմ թողնի ոչինչ,
    Ու ոչինչ էլ չես գտնի քո կուրացած հեքիաթի կերպարից,
    Կրունկներով կկոխկրտեմ սիրտդ ու կանցնեմ,
    Կանցնե'մ, կանցնե'մ, կանցնե'մ ու կմնա~մ…
    Կմնամ խենթի՛ երազ… Դու՛ չես իմանա`
    Ինչ է սիրո նվիրումն ու մաքրազերծումը:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.07.2010), Nadine (06.07.2010), rainbow (29.08.2010), Sambitbaba (30.08.2022), Էլիզե (17.07.2010)

  14. #8
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կտոր հույս տային,
    Որ բույնս հյուսեի,
    Մի կտոր հավատ՝
    Այգի ցանեի,
    Մի կտոր էլ՝ սեր,
    Որ հյուսած բույնիս
    Ու ցանած այգուս
    Ցնորք պատկերին միշտ հավատայի:
    ամենից շատ հավանեցի էս մի կտորը, չգիտեմ ինչու (կամ էլ գիտեմ) շատ հարազատ թվաց…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.07.2010), einnA (03.11.2010), Meme (31.07.2010), My World My Space (31.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «ՄԱԱ» աչքերում հույս, սրտում կարոտ
    Հեղինակ՝ baazigar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.07.2017, 11:54
  2. Ինքնահարցազրույց ( երանի էդ հարցն ինձ տային)
    Հեղինակ՝ Եկվոր, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.12.2012, 00:44
  3. «Կտոր մը երջանկություն...»
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.09.2007, 22:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •