Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
Ու հետո ձուլել ես ինձ քո երաժշտությանը,
Հալել ես հոգիս ու սիրտս խմորել,
Հունցել ես երաժշտությանը քո աչքերի,
Երաժշտությունդ ձուլել ես ունկերիս,
Երաժշտությունից քո ափերի
Ձուլել ես հոգին իմ` երգի մեջ,
Հալել ես աչքերս, հայացքս,
Խառնել ես ափերումդ ծփացող լճերին,
Լճերի ծփանքից հյուսել ես երգեր,
Աչքերիս, մշուշի ու հոգուս կարոտի մասին,
Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
Ափերդ լիուլի լցնող իմ հայացքից,
Ու հետո ձուլել ես քո երաժշտությունից հենց ինձ`
Ծորուն, մշուշոտ ու մի քիչ էլ կարոտից խոնավ:
Էջանիշներ