ars83-ի խոսքերից
Միանգամայն համաձայն եմ, որ մարդն ունի կրքեր և բնազդներ, որոնք բնորոշ են նաև կենդանիներին, և դրանցից մեկն է սեռական պահանջը: Բայց, իմ կարծիքով, այս պահանջը կառավարելի, ոչ կենսական է (ինչպես, ասենք, շնչելը): Աղոթքը՝ որպես կառավարման միջոց բնավ անզոր չէի համարի, թեկուզև այն նկատառումից ելնելով, որ կենտրոնացած աղոթքը ուշադրությունը կարող է շեղել մնացած բոլոր պահանջներից:
Այսինքն, մեր տեսակետների տարբերությունը կայանում է նրանում, որ իմ ելակետը այն է, որ սեռական պահանջը կառավարելի է, այնպես, ինչպես օրինակ բարկությունը, նյարդային լարվածությունը ցասումի տեսքով լիցքաթափելու պահանջը, իսկ քո տեսակետից (ինչքանով հասկանում եմ)՝ կառավարելի չէ, կենսական պահանջ է, այնպես, ինչպես, օրինակ սնվելը, կամ շնչելը: Վերջինի վերաբերյալ պետք է նկատեմ, որ սնվելը կամ շնչելը էապես տարբերվում են սեռական պահանջից նախ նրանով, որ դրանք գործում են մարդու ողջ կյանքի ընթացքում, իսկ սեռական պահանջը ժամանակավոր է, երկրորդ՝ շնչելու և սնվելու պահանջմ ունեն բոլոր մարդիկ՝ առանց բացառության, մինչդեռ գոյություն ունեն մարդիկ (ասեքսուալներ), որոնց մոտ սեռական պահանջը բացակայում է:
Էջանիշներ