Գրվածը վերաբերվումա բոլորին: Ու երբ կուսակրոն միկրոհասարակարգը իշխանություն է ձեռք բերում ոչ կուսակրոն մակրոհասարակարգի վրա, ինչպես տեղի ունեցավ միջնադարում, մենք ունենում ենք խաչակրաց արշավանքներ ու ինկվիզիցիա:ա) Գրվածը վերաբերում է աշխարհիկ լայն հասարակությանը: Կուսակրոնությունը, ինչպես գիտենք, չի պարտադրվում աշխարհիկներին, միայն որոշ աստիճան ունեցող հոգևորականներին, որոնց թիվն անհամեմատ փոքր է թեկուզ որևէ մեկ (քրիստոնեական) պետության սահմաններում վերցրած բնակչության թվի համեմատ.
Փաստն այն է, որ թեորիան երբեմն չի բռնում պրակտիկայի հետ: Քրիստոնյաները իրենց հաղթարշավը Եվրոպայով սկսել են սպանելով, ճնշելով ու տանջելով /հիշենք Հիպաթիայի պատմությունը ու Ալեքսանդրիայի գրադարանի հրդեհելը/: Ըստ ինձ, դա հստակ կորելացվածա սեքսուալ ցանկությունների ճնշման ու ոչ էֆֆեկտիվ սուբլիմացիայի հետ:բ) Քրիստոնեական ուսմունքը, կուսակրոնության հետ միասին հոգևորականի համար նախանշում է նաև այլ կրքերից հրաժարում, այդ թվում բոլոր նրանցից, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են առաջ բերել նշված բացասական երևույթները՝ սպանել, տանջել, ճնշել, և այլն.
Նայիր Գարդմանիանի նախորդ վիդեոն: Ինքը հոգևոր ամենաթունդ ստրուկտուրա ունեցող հոգևոր կառույցի մասին է՝ ասել է թե կաթոլիկ եկեղեցու:գ) Զուտ վիճակագրական տեսանկյունից նշված մեջբերումը հոգևորական հասարակության նկատմամբ կիրառելը, ըստ իս, կոռեկտ չէ: Գրեթե համոզված եմ, որ այն մարդկանց բազմությունը, որոնց հարցման և հետազոտությունների հիման վրա կատարվել են այս եզրակացությունները, չի ներառում, կամ չնչին տոկոս է ներառում հոգևորականներից (այս երրորդ կետը շատ նուրբ սխալ է, որին բազմաթիվ անգամ հանդիպում եմ, օրինակ՝ համասեռամոլության, ազգայնամոլության, որդեգրումների և այլ հարցերի շուրջ հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս):
Այդպես էլ կա: Բայց ֆիզիկական ու հոգեբանական միջոցները տարբերվում են իրենց էֆֆեկտիվությամբ: Օրինակ բուդդիստները երբեք թունդ կրոնական պատերազմ արած չկան:Երբ քրիստոնեական ուսմունքը (կամ էլ, թեկուզ ոչ քրիստոնեականը) խորհուրդ է տալիս որևէ երևույթից հրաժարում, ապա փոխարենը առաջարկում է մոտիվացում, ինչպես նաև գործնական միջոցներ (ֆիզիկական և հոգեբանական)՝ այդ հրաժարումը գիտակցված կերպով իրագործելու համար:
Ըստ ինձ, քրիստոնեության մեջ հենց այդ դեպքնա: Չնայած նույնիսկ քրիստոնեության մեջ կան մարդիկ, ովքեր ինտուիտիվ կարողանում են հասկանալ կուսակրոնության խորհուրդը ու ճիշտ կերպով սուբլիմացնել սեքսուալ կոնտուրը, բայց ավելի գլոբալ տեսանկյունից դա այդպես չէ, ու քրիստոնեությունը մնում է չգիտակցված տաբուների կրոն՝ սեքսուալ տաբուները ներառյալ:Իհարկե, եթե պարզապես նշվի «տաբուն» և մարդն անգիտակցորեն հետևի նրան ու չկիրառի (կամ թերի կիրառի) միջոցները, որոնք ուղղված են երևույթի բացառմանը, վերջիվերջո չի դիմանա և կխախտի «տաբուն», և դեռ շատ էլ ավելի մեծ վնաս կարող է պատճառել հասարակությանը:
Դրա համար էլ կան գիտական ստատիստիկ հետազոտություններ, որ թվալը քիչ լինի, իսկ ստույգ իմանալը շատ:Ինձ շատ կասկածելի է թվում այն պնդումը, որ նախամուսնական սեռական կապեր գործածող հասարակությունները պակաս թունդ հանցագործություններ ունեն կամ էլ ցածր բռնության ցուցանիշեր:
Էջանիշներ