Եթե կա ու իրագործելի է, դեռ չի նշանակում որ օգտակար է ու ցանկալի: Ու նամանավանդ չի նշանակում, որ քրիստոնեության ու բուդդիզմի մեջ նույն գործիքներն ու մեթոդիկաներն են օգտագործվում սեքսուալ ցանկությունների սուբլիմացիայի համար, որ սուբլիմացիան իրագործվում է նույն ուղղությամբ, ու որ այն նույն հետևանքները ունի բուդդիստ ու քրիստոնյա վանականների համար:Շատ լավ, թեկուզև ուրիշ մոտիվացիոն համակարգի վրա հիմնված, այնուամենայնիվ, կա: Ուրեմն ևս մի օրինակ, որ այն իրագործելի է:
Օրինակ, էրոտիկ ցանկություններից որոշ օպերացիաներից առաջ ժամանակավորապես հրաժարվելու պահանջներ կան նաև եվրոպական միջնադարյան սև մոգության մեջ /անկախ վերջինիս օբյեկտիվ էֆֆեկտիվությունից/: Համարենք որ դրանք հավասար են քրիստոնեական կուսակրոնությանը? Տարբերությունը մոտավորապես նույնքան մեծա, ինչքան բուդդիստական ու քրիստոնեական կուսակրոնության մեջ:
Էջանիշներ