User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Քեռի Ծատուրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն ա, Էլիզիկ
    Մտահղացումը հավեսն ա, բայց իրականացումը պուճուրիկ թերություններ ունի:
    Չգիտեմ, մտածված ես անում թե չէ, բայց բավականին պարզ ու անպաճույճ սյուժեների համար դու չափից դուրս բարդ արտահայտություններ ես գործածում:
    Քեռուն ամեն անգամ հիշատակելիս նոր հնչեղ մակդիր կպցնելը իհարկե հետաքրքիր է, բայց երբ շատ ես դա անում, քո հիմնական նպատակը՝ հեգնանք հաղորդելը, այնքան նուրբ չի լինում, որքան ցանկալի կլիներ այս դեպքում: Վերածվում է անսքող ձեռառնելիքի: Իսկ նուրբ հեգնանքը շատ ավելի ազդեցիկ կլիներ: Հակառակ դեպքում պարզ սյուժեի ու այդ սյուժեում գործածված բառապաշարի բալանսը խախտվում է:

    Սա իմ տպավորությունն է, գուցե և սխալվում եմ
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 19.06.2010, 14:57:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (19.09.2011), CactuSoul (20.09.2011), Էլիզե (19.06.2010), ՆանՍ (26.06.2010), Շինարար (19.06.2010), Ուլուանա (19.06.2010)

  3. #2
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն ա, Էլիզիկ
    Մտահղացումը հավեսն ա, բայց իրականացումը պուճուրիկ թերություններ ունի:
    Չգիտեմ, մտածված ես անում թե չէ, բայց բավականին պարզ ու անպաճույճ սյուժեների համար դու չափից դուրս բարդ արտահայտություններ ես գործածում:
    Քեռուն ամեն անգամ հիշատակելիս նոր հնչեղ մակդիր կպցնելը իհարկե հետաքրքիր է, բայց երբ շատ ես դա անում, քո հիմնական նպատակը՝ հեգնանք հաղորդելը, այնքան նուրբ չի լինում, որքան ցանկալի կլիներ այս դեպքում: Վերածվում է անսքող ձեռառնելիքի: Իսկ նուրբ հեգնանքը շատ ավելի ազդեցիկ կլիներ: Հակառակ դեպքում պարզ սյուժեի ու այդ սյուժեում գործածված բառապաշարի բալանսը խախտվում է:

    Սա իմ տպավորությունն է, գուցե և սխալվում եմ
    Մերսի՜ Գալաթեա ջան, իհարկե ճիշտ ես, ուղղակի սա իմ առաջին քայլերն են ստեղծագործական ասպրեզում, շատ թերություններ կան, որոնք կփորձեմ ուղղել...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  4. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, էդ Չուկն ա մեղավոր, եկավ էս աղջկան կրակը գցեց ՝ համոզեց, որ քեռի Ծատուրին լիքը գույնզգույն հատկանիշներ կպցնի, իսկ նենց "քեռի Ծատուր" վիճակով մարդն ամբողջական կերպարով էր

    Էլիզ, հերիք ա ասեա առաջին քայլեր- առաջին քայլեր, իբր մնացածն էլ մոր փորում են գրել սովորել հա, ի՞նչ էի ուզում ասել, շատ համով ես գրում, ապրես, Ակումբում կարդալու թեմա ես բացել, բոլորս անհամբեր սպասում ենք, որ նոր բան գրես քեռու մասին, կարդանք, ճիշտ տեղը-տեղին էլ գրում ես ՝ մանր-մանր, որ ոչ կուլ տանք, ոչ էլ... ապրես

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.06.2010), matlev (19.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Դատարկություն (26.06.2010), Էլիզե (19.06.2010)

  6. #4
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, էդ Չուկն ա մեղավոր, եկավ էս աղջկան կրակը գցեց ՝ համոզեց, որ քեռի Ծատուրին լիքը գույնզգույն հատկանիշներ կպցնի, իսկ նենց "քեռի Ծատուր" վիճակով մարդն ամբողջական կերպարով էր

    Էլիզ, հերիք ա ասեա առաջին քայլեր- առաջին քայլեր, իբր մնացածն էլ մոր փորում են գրել սովորել հա, ի՞նչ էի ուզում ասել, շատ համով ես գրում, ապրես, Ակումբում կարդալու թեմա ես բացել, բոլորս անհամբեր սպասում ենք, որ նոր բան գրես քեռու մասին, կարդանք, ճիշտ տեղը-տեղին էլ գրում ես ՝ մանր-մանր, որ ոչ կուլ տանք, ոչ էլ... ապրես
    Մերսի՜ Դայ ջան...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  7. #5
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեռի Ծատուրը: մաս երրորդ

    Իմ հարգարժան քեռի Ծատուրի ավագ որդին` Նարեկը, արդեն մեկ ամիս` ինչ Ռուսաստան էր գնացել, ավելի կոնկրետ` ինչպես բացատրում էր իմ քեռակինը` խոԲանի:
    Նարեկը մեկ ամիս անց ցանկացավ իր ծնողներին ուղարկել մի փոքրիկ գումար` ապացուցում այն փաստի, որ ինքն աշխատում է: Այդ լուրը լսելուն պես` Նարեկի հայրը և մայրը` տիկին Զվարթը, բնականաբար, անչափ ուրախացան, պատմեցին ողջ գյուղին, հպարտացան իրենց տղայով, ինչպես ասաց քեռիս` «Տղես ինձ ա քաշել` անչափ խելացի ու շատ հաջողակ»:
    Միակ բարդ հարցը այն էր, որ Նարեկը այդ գումարն ուղարկել էր բանկի միջոցով, իսկ քեռիս երբեք բանկ չէր մտել, սակայն այդ հանգամանքը չխանգարեց մեր դյուցազունին գլուխ գովել համագյուղացիների մոտ և ասել.
    -Բանկի հետ գիտե՞ք ինչքան գործարքներ եմ արել....պահ, մազերիս չափ...
    Հաշվի առնելով այն փաստը, որ Ծատուրը ճաղատ էր` նրա համեմատությունը իրականությունից այնքան էլ հեռու չէր: Իսկ իմ քեռին երբեք չէր ստում` նա ուղղակի ձևափոխում էր ճշմարտությունը:
    Լավ, անցնենք բուն թեմային` պետք էր գնալ քաղաք` բանկ և ստանալ գումարը: Այդ պատասխանատու գործին քեռիս շատ լուրջ մոտեցավ. առավոտյան շուտ արթնացավ, պատշաճ ձևով և մանրակրկիտ կերպով հագնվեց, սանրեց թավ հոնքերը ու մշտադալար բեղերը, ի հարգանք երբեմնի խիտ մազերի հիշատակին` սանրը քսեց գլխին:
    Հասավ բաղձալի պահը. քեռիս իր ողջ վեհությամբ կանգնած էր բանկի դռան առջև: Երկար մտորելուց հետո` դուռը թակել թե ոչ, քեռիս որոշեց չթակել դուռը և հրելով` բաց արեց դուռը: Մեր հսկան թերագնահատել էր իր բազկի ուժը. նա դուռը հրեց այնպիսի անհավանական ուժով, որ դուռը դիպչելով պատին` օգնության աղաղակ հնչեցրեց, ընդ որում` դա արեց շատ բարձր: Նրան դուր չեկավ դռան նման վերաբերմունքը և նա մի քամահրական հայացք նետեց դժբախտ դռան վրա, որից հետո ժպիտը երեսին մոտեցավ տվյալ բանկում աշխատող աղջիկներից մեկին:
    -Բարև՜, աղջիկ ջան, հլը լսի` տղես` Նարեկս, վա¯յ, ես իրա ջանին մեռնեմ, փող ա ուղարկել մեզ Ռուսաստանից, էտ փողը տուր վերցնեմ, գնամ:
    Աղջիկը` դժվար ըմբռնելով քեռուս բարձրաձայնած մտքերը.
    -Ի՞նչ Նարեկ…. Ա¯խ, հա, հասկացա, Ձեզ երևի փոխանցումների բաժինն է պետք դիմել, խնդրեմ, անցե՜ք աջ….
    - Նարեկս ասավ` բանկ ա ուղարկել,- սրտնեղեց քեռիս,- Ի՞նչ փոՂանցում, աղջիկ ջան, ո՞ւմ պիտի անցնի էտ փողը: Չէ, չե՜մ թողնի սրա-նրա փայ դառնա էրեխիս քրտինքով աշխատած փողը: Էտ փողը պիտի հավաքենք, որ Նարեկիս մյուս տարի ամուսնացնենք, հարսանիք անենք:
    Աղջիկը` անչափ զարմացած.
    -Պարոն, ես Ձեզ ասում եմ, որ անցնեք փոխանցումների բաժին, ասեք Ձեր հաշվեհամարը, ա¯յ այնտեղ և…
    -Ո՞ւմ համարն ասեմ աղջիկ ջան,- կրկին ընդհատում է մեր “գործարարը”,- դե, տղես, որ գնաց, մոտը էն… Էն անտեր… էն… ո՞նց էր դրա անունը…հա¯, անթել հեռախոսներից կար.. դրա համարը ասե՞ մ:
    Աղջիկը` կլորացած աչքերով.
    -Ոչ պարոն, հաշվեհամարը…
    Քեռիս` հաղթական ու հպարտ տոնով.
    -Ի՜նչ հաշվեհամար, Նարեկս ասեց` գնա՜ բանկ` էտ փողերը ստացի:
    Աղջիկը դեռ համառորեն շարունակում էր դիմադրել.
    -Պարոն, գումարը Դուք պետք է ստանաք Ձեր հաշվեհամարից, դրա համար Դուք…
    Քեռիս` էվրիկա գոչեցող տեսքով.
    -Հլը մի սպասի՜, աղջի՜կ ջան, դու ո՞ւմ աղջիկն ես: Կարո՞ղ ա հորդ ճանաչեմ: Ինչ էլ ճարտար լեզու ունես… ամուսնացած ես… չէ՞…հմմ… Նարեկիս կուզե՞ս: Նարեկս լավ տղա ա, հրեն, տե՜ս աշխատում ա, փող ա ուղարկում… յանի խի՞ չես ուզի է¯… հլը մի չես էլ խնդրի… Նարեկիս պես տղաները փողոցում թափած հո չեն…
    Աղջիկը` զարմանքից անէացած տեսքով.
    -Պարո՜ն, մեր բանկից գումար ստանալու համար Դուք պետք է մեզ ասեք Ձեր հաշվեհամարը…
    Քեռիս` եղնիկ տեսած որսորդի աչքերի արտահայտությամբ.
    -Լա¯վ, էտ հասկացանք… հմի, Նարեկիս չե՞ս ուզում … բայց խի՞… գոնե գիտես` ի¯նչ լավ տղա ունեմ… Տղես իսկը ես եմ` խելոք, գրագետ, ամենքի հետ լեզու գտնող, համեստ, ազնիվ, բանիմաց…
    Աղջիկը` անհամբեր.
    -Պարոն, խնդրում եմ, անցեք փոխանցումների բաժին, այնտեղ պարզեք Ձեր փողային հարցերը…
    Քեռիս` մտքամոլոր.
    -Լա՜վ, աղջի՜կ ջան, էտ փողի հարցով հլը սպասի, էտ վռազ չի: Ես գնամ տուն, կնկաս հետ գլուխ գլխի տանք` տեսնենք դու հարմար ես մեր Նարեկին, տղես կհավանի քո պես աղջկա… հմմ… դե լա՜վ, ես գնացի:
    Աղջկա ապշահար հայացքի ներքո` քեռիս հեռացավ բանկից, գնաց տիկին Զվարթի հետ գլուխ գլխի տալու...


    Շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 19.06.2010, 22:48:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.06.2010), Agni (19.06.2010), armen9494 (19.09.2011), Chilly (20.06.2010), Smokie (20.06.2010), Yeghoyan (20.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Ժունդիայի (26.06.2010), ՆանՍ (26.06.2010), Շինարար (19.06.2010), Ռուֆուս (19.06.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզ ջան, էս անգամ ջախջախիչ քննադատություն եմ անելու Բայց պատճառն էն ա, որ ոչ թե դուրս չի եկել, այլ դուրս շատ ա եկել, ուզում եմ շարունակությունն էլ ավելի լավը լինի Նախ, անպայման չի ամեն օր նոր մաս ավելացնես, չեմ ուզում հեռուստատեսային սերիալների նման հապճեպ լինի, էս մասը հապճեպ արված էր, չշտկված Քեռի բառը իրոք շատ ա կրկնվում, ու, ըստ իս, պետք է ոչ թե փոխարինես այլ մակդիրներով, այլ տեղ-տեղ ընդհանրապես որևէ ենթակա չօգտագործես, արդեն հասկացել ենք, որ քեռի Ծատուրի մասին ա: տես
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ հարգարժան քեռի Ծատուրի ավագ որդին` Նարեկը, արդեն մեկ ամիս` ինչ Ռուսաստան էր գնացել, ավելի կոնկրետ` ինչպես բացատրում էր իմ քեռակինը` խոԲանի:
    Էս մասում, օրինակ, «հարգարժանը» պետք չէր Մեկ էլ, երևի ավելի հայերեն կլինի ոչ թե քեռի Ծատուրը, այլ Ծատուր քեռին Գրական հայերենի առումով չգիտեմ, բայց ժողովրդական խոսքին ավելի մտ կլինի:

    Հաշվի առնելով այն փաստը, որ Ծատուրը ճաղատ էր` նրա համեմատությունը իրականությունից այնքան էլ հեռու չէր: Իսկ իմ քեռին երբեք չէր ստում` նա ուղղակի ձևափոխում էր ճշմարտությունը:
    Ստեղ երևի ուղղակի չէիր ուզել քեռի բառը կրկնել, բայց քանի որ մեկ ու մեկ իրան քեռի-ով ես դիմել, երևի չարժե Ծատուր ասել, այս նախադասությունը լրիվ կարող էր առանց ենթակայի կամ դերանվանական ենթակայով յոլա գնալ:

    Հասավ բաղձալի պահը. քեռիս իր ողջ վեհությամբ կանգնած էր բանկի դռան առջև: Երկար մտորելուց հետո` դուռը թակել թե ոչ, քեռիս որոշեց չթակել դուռը և հրելով` բաց արեց դուռը:
    Երկրորդ քեռին ավելորդ էր, նորից կարելի էր առանց երկրորդ ենթակայի յոլա գնալ, նույնիսկ դերանվան կարիք չկա:
    Մեր հսկան թերագնահատել էր իր բազկի ուժը. նա դուռը հրեց այնպիսի անհավանական ուժով, որ դուռը դիպչելով պատին` օգնության աղաղակ հնչեցրեց, ընդ որում` դա արեց շատ բարձր:
    «Մեր հսկան», Գալաթեայի ասած, ձեռառնական է, կարելի էր ուղղակի՝ «Թերագնահատելով բազկի ուժը՝ նա…»:
    Եվ այլն…
    Կուզենայի, որ այնուամենայնիվ բանկից գումարը ստանար, էսպես արկածը կարծես կիսատ է մնում, շարունակություն դեռ պահանջում եմ Բայց գրածդ նույն օրը մի տեղադրիր, ավելի լավ է մեկ-երկու օր անցնի, օրեկան մեկ-երկու անգամ վերընթերցես, հղկես, դզես-փչես, նոր տեղադրես, որ իմ նման քթի մազ ընթերցողները կպնելու տեղ չունենան: Դեռ ոչ մեկի գրածին այսքան մանրամասն չէի անդրադարձել, ուղղակի Ծատուր քեռու հետ մեծ հույսեր եմ տածում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.06.2010, 23:05:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (19.09.2011), Էլիզե (19.06.2010), Ուլուանա (19.06.2010)

  11. #7
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլիզ ջան, էս անգամ ջախջախիչ քննադատություն եմ անելու Բայց պատճառն էն ա, որ ոչ թե դուրս չի եկել, այլ դուրս շատ ա եկել, ւզում եմ շարունակությունն էլ ավելի լավը լինի Նախ, անպայման չի ամեն օր նոր մաս ավելացնես, չեմ ուզում հեռուստատեսային սերիալների նման հապճեպ լինի, էս մասը հապճեպ արված էր, չշտկված Քեռի բառը իրոք շատ ա կրկնվում, ու ըստ իս, պետք է ոչ թե փոխարինես այլ մակդիրներով, այլ տեղ-տեղ ընդհանրապես որևէ ենթակ չօգտագործես, արդեն հասկացել ենք, որ քեռի Ծատուրի մասին ա: տեսԷս մասում, օրինակ, «հարգարժանը» պետք չէր Մեկ էլ, երևի ավելի հայերեն կլինի ոչ թե քեռի Ծատուրը, այլ Ծատուր քեռին

    Ստեղ երևի ուղղակի չէիր ուզել քեռի բառը կրկնել, աբյց քանի որ մեկ ու մեկ իրան քեռի-ով ես դիմել, երևի չարժե Ծտուր ասել, այս նախադասությունը լրիվ կարող էր առանց ենթակայի կամ դերանվանական ենթակայով յոլա գնալ:


    Երկրորդ քեռին ավելորդ էր, որից կարելի էր առանց երկրորդ ենթակայի յոլա գնալ, նույնիսկ դերանվան կարիք չկա:

    «Մեր հսկան», Գալաթեայի ասած, ձեռառնական է, կարելի էր ուղղակի՝ «Թերագնահատելով բազկի ուժը՝ նա…»:
    Եվ այլն…
    Կուզենայի, որ այնուամենայնիվ բանկից գումարը ստանար, էսպես արկածը կարծես կիսատ է մնում, շարունակություն դեռ պահանջում եմ Բայց գրածդ նույն օրը մի տեղադրիր, ավելի լավ է մեկ-երկու օր անցնի, օրեկան մեկ-երկու անգամ վերընթերցես, հղկես, դզես-փչես, նոր տեղադրես, որ իմ նման քթի մազ ընթերցողները կպնելու տեղ չունենան: Դեռ ոչ մեկի գրածին այսքան մանրամասն չէի անդրադարձել, ուղղակի Ծատուր քեռու հետ մեծ հույսեր եմ տածում
    Մերսի՜ Շինարար ջան… ապրես, որ ճիշտ ուղղություն ես ցույց տալիս ինձ, դե ես քո պես փորձառու չեմ, ապրես, որ օգնում ես ինձ… օգնությունդ գնահատում եմ՝ հինգ ու խաչ


    Տնաշեն, նհենց ջախջախեցիր.... էլ գրիլ չտեմ /իհարկե կատակ /
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.06.2010, 23:16:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  12. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզե ջան, նույն բանն էի ուզում ասել, ինչ Գալաթեան, ուղղակի մի քիչ ուրիշ տեսանկյունից. պիտի ասեի, որ բարդ ու ճոխ նկարագրություններ ու բնորոշումների համեմատ սյուժեներդ մի քիչ պարզունակ են, իմ կարծիքով, լավ կլիներ՝ ավելի ուժեղ ու հարուստ լինեին՝ ընտրածդ բառապաշարին ավելի համապատասխանելու համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (19.09.2011), CactuSoul (20.09.2011), Էլիզե (19.06.2010)

  14. #9
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլիզե ջան, նույն բանն էի ուզում ասել, ինչ Գալաթեան, ուղղակի մի քիչ ուրիշ տեսանկյունից. պիտի ասեի, որ բարդ ու ճոխ նկարագրություններ ու բնորոշումների համեմատ սյուժեներդ մի քիչ պարզունակ են, իմ կարծիքով, լավ կլիներ՝ ավելի ուժեղ ու հարուստ լինեին՝ ընտրածդ բառապաշարին ավելի համապատասխանելու համար։
    Մերսի՜ Ուլուանա ջան… հաշվի կառնեմ …
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (19.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •