...առաջին ու երկրորդ մասերը իրոք շատ հաջողված էին, ու գիտես ինչո՞ւ, որովհետև դա քոնն էր, ոչ ոք քեզ ոչ մի խորհուրդ չէր տվել, դու գրել էիր էնպես ինչպես ուզում էիր, ու իրոք հրաշալի բան էր ստացվել, հետո եկան մեր շատ սիրելի խորհրդատուները ու ամեն մեկը փորձեց ինչ որ բան փոխել քո գրելաոճում, մեկը ավելացրեց երկխոսություններ, մեկը վերացրեց քեռու այնքան ծիծաղելի մակդիրները, մեկը մի ուրիշ բան ու ստացվեց էն, ինչ որ ստացվեց` շատ ավելի թույլ շարունակություններ քան առաջին ու երկրորդ մասերը: Կներես անկեղծության համար, ուղղակի ինձ շատ էր դուր եկել սկիզբը, ուզում եմ որ շարունակությունն էլ էդքան լավը լինի: Չեմ սիրում խորհուրդներ տալ, ու ինքս էլ շատ քիչ եմ ինձ տրված խորհուրդներին ականջ դնում, բայց քեզ էլ նույնը խորհուրդ կտայի: Առաջին ու երկրորդ մասերում լիքը անհատականություն կար, նորից գտի էդ անհատականությունը, մոռացի էն ամեն ինչը, ինչ քեզ ասել են, գրի էնպես ոնց որ ուզում ես, ու ոնց որ կարող ես, ու հավատա որ դա իրոք հիացմունքի արժանի գործ կլինի... ես ընդհանրապես ակումբում շատ քիչ եմ գրառում կատարում, բայց քեռի Ծատուրը ինձ շատ ա դուր եկել, ուզում եմ որ շարունակությունը սկզբի նման լինի...
ministr (08.08.2010), My World My Space (26.06.2010), Էլիզե (26.06.2010)
Էլիզ ջան, ապրես, մեծ հետաքրքրությամբ ու բավականությամբ եմ կարդում գրվածքներդ, կսպասեմ հաջորդներին:Արթուր ձյային ցույց տվել ես? չի ասել? ապրես,տոչնի պապայի բալեն ա( հիշում եմ պապայիդ ասած լավ-լավ կենացները, շատ հավեսով թամադայա):
Հաստատ իրան ես քաշել , չնայած` մամայիդ էլ եմ հավանում, շատ գրագետ կինա ու լավը, իրան էլ ես նման. դե պտուղը ծառից հեռու չի ընկնում![]()
Շարունակիր գրել, հավես կարդացվում ա![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Էլիզե (26.06.2010)
Ապրես Էլիզիկ
Ահագին նկատելի տարբերություն կա որակի մեջ:
Վերջին երկու մասը շատ ավելի թեթև ու հավեսով են կարդացվում:
Խորհուրդներին էլ շատ տեղին ու ճիշտ էիր հետևել:
Ի դեպ, երկխոսությունը լավ է մոտդ ստացվում: Կենդանի ու բնական:
Կարծում եմ քանի շարունակես, ավելի ու ավելի լավ ա ստացվելու![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Աս ջան դե ինչ ճիշտն ա էն եմ ասել![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Էլիզե (28.06.2010)
Ժողովուրդ ջան, Ծատուր քեռիին ուղարկել եմ ՎՕՏՊՈՒՍԿ...բայց ընդմիշտ չէ` որոշ ժամանակ անց` կգա.... իսկ հիմա առաջարկում եմ Սուրճի ընդմիջում, պարապ չմնանք էլի...
Սուրճը և նրա հետևանքները
Տիկին Մարթան բաժակների մեջ լցրեց սուրճը և տնային տնտեսուհուն հատուկ աշխուժությամբ սկսեց զրույցը իր “հազար տարվա” հարևանուհու` տիկին Սոֆիկի հետ:
-Աղջի' Սոֆիկ , բա չիմացար` ինչ եղավ…
-Ի՞նչ աղջի ջան,-բամբասկոտ կնոջը հատուկ “վեհ” հարցասիրությամբ հարցրեց տիկին Սոֆիկը:
-Աղջիկս պսակվում, ա…
-Վայ քոռանամ ես, բա խի՞…թո՛ւ… ուզում էի ասեմ` բա ո՞ւմ հետ:
-Վայ… գիտես՝ ի՛նչ տղա ա… բա իմ աղջիկը հո վատ տղայի չէ՞ր հավանի… դե աղջիկս ինձ ա քաշել` գիտի ով` ով ա էլի… հա, ուրեմն` էտ տղեն վիշի սորտ տղա ա` սաղ օրը աղջկաս հետևից ման ա գալիս, սաղ օրը ծաղիկներ ա նվիրում…ամբողջ օր զանգում ա... մի խոսքով…
-Բա էտ տղեն աշխատո՞ւմ ա, սովորո՞ւմ ա…
-Ով փեսես… գիտես ինչ տղա ա… իրավաբանականում պիտի սովորի… իրա հերը բժիշկ ա, մերն էլ` եվռեյկա…
-Մեղա… եվռեյկան ի՞նչն ա,- սուրճի բաժակը շուռ տալով հարցրեց տիկին Սոֆիկը:
-Եվռեյկա՞ն… ազգ ա էլի տենց` տղամարդու համար եվռեյ են ասում, կնկա համար էլ` եվռեյկա, չգիտես ի՞նչ ա,- հոնքը բարձրացրած ասաց տիկին Մարթան:
- Հաաա,- ծոր տվեց Սոֆիկը,- լսի, բա աղջիկդ տասնվեց տարեկան ա, չէ՞…
-Հա, ի՛նչ անենք… տղեն էլ տասնյոթ ա… Աղջկաս աչքը էտ տղուն տեսել ա, սիրտը ուզել ա էտ տղու հետ պսակվի… տարիքը ստեղ ի՞նչ կապ ունի:
-Բա աղջիկդ նոր ա դպրոցը ավարտել, ոչ մի տեղ չի՞ սովորելու:
-Աղջի՛ ջան, դու հո չասեցի՞ր` ոնց կարող ա իմ աղջիկը ոչ մի տեղ չսովորի. իմ կուկլա, խելոք աոջիկը… վայ ես նրա ջանին մեռնեմ: Անպայման կսովորի` կամ բժշկական, կամ Բրյուսով:
-Հաաա, մի խոսքով բժշկի խնամի ես դառնում , հա՞,- անթաքույց նախանձով ասաց Սոֆիկը:
-Հա բա…
-Մարթա, բա տղո՞ւդ գործերը ոնց են:
-Տղե՜ս… իիիհ… նա մարդ չի դառնա… հիմա էլ ուզում ա պսակվի… ո՛վ ա տեսել քսանչորս տարեկան տղուն պսակեն… ուֆ…
-Պսակեն… հավանած աղջիկ ունի՞ տղեդ:
-Հա բա ինչ, գտել ա մեկին…
-Վայ, աղջի Մարթա, հլը մի պատմի` էտ աղջիկը ինչացո՞ւ ա:
-Էհ Սոֆիկ ջան, էտ աղջիկը սովորում ա մագիստրատուրայում… հեհե… ասա` ինչի՛դ ա պետք սովորելը… ո՞ւմ ա պետք, դպրոցը ավարտել ես` հերի՛ք ա էլի:
-Բա տղեդ ինչ ա ասում,-հետախույզի տեսքով հարցրեց Սոֆիկը:
-Տղես… դառել ա էտ աղջկա գերին` ամբողջ օրը էտ աղջկա հետևից ա ման գալիս, ծաղիկներ ա նվիրում էտ աղջկան, ամբողջ օրը զանգում ա, …էտ աղջիկն էլ հլը քսան տարեկան ա… քսան տարեկան աղջկա խելքը ինչ ա, որ հլը մի պսակվի… մի խոսքով մենակ աղջիկս ա հույսերս արդարացնում, վայ ես իրա ջանին մեռնեմ…
-Լավ, Մարթա ջան, սիրտդ լեն պահի տղա ա էլի` կմեծանա` խելք կհավաքի: Բաժակդ շուռ տուր` նայեմ… Ուրեմն` բաժակիդ մեջ ծիտ կա` խաբար ա, ձի կա` մուրազ ա…
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 29.09.2010, 21:26:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
armen9494 (19.09.2011), ars83 (13.09.2011), javaharut (30.09.2010), Mark Pauler (06.02.2011), Smokie (13.10.2010), Արևածագ (29.09.2010), Դատարկություն (30.09.2010), ՆանՍ (30.09.2010), Շինարար (29.09.2010), Ռուֆուս (29.09.2010)
Էլիզե (29.09.2010)
Ուֆ, էլի վարգանիշային սահմանափակումը, լավն էր Էլիզ, ինչպե միշտ սուրտ հումորով, տեղը տեղին կծելով, երեք կետից էլ լա՜վ լուր կա![]()
Շինարար (29.09.2010)
Այ, ախչի Էլիզի՞կ, էդ բաժակ նայողին էլ ուրիշ անուն չգտա՞ր
Լավն էր, բայց, դուրըս եկավ, ապրես…![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Իմ քեռի Ծատուրը. Քեռի Ծատուրն ընդդեմ տիկին Զվարթի
Քեռի Ծատուրենց տանը կռիվ էր ընկել. Նարեկը` քեռուս միակ որդին, վերադարձել էր խոպանից` իր հետ բերելով մի անակնկալ: Անակնկալն էլ կապուտաչյա էր, շիկահեր, բարի ժպիտով և Նատաշա անունով:
Քեռուս կինը` տիկին Զվարթը, և քեռիս բաժանվել էին ընդդիմադիր բանակների. քեռիս` իր ողջ բարեհոգությամբ և մարդասիրությամբ, կողմ էր Նատաշին, իսկ տիկին Զվարթը` իր ողջ օրգանիզմով և հուզախառը ներաշխարհով, դեմ էր Նատաշի առկայությանը իրենց ընտանեկան հարկում:
Տիկին Զվարթ` բորբոքված ու հուզաթոթով.
-Ի՞նչ ա, իմ տղե՛ն… իմ գյոզա՜լ տղես պիտի Նատաշին առնի… խի՞ իմ գլուխը մեռած ա, որ տղես ռսի՜ հետ պսակվի: Սաղ հայ աղջիկների ուշքը գնում ա տղիս համար, համ էլ…
Քեռի Ծատուր` հավասարակշռված ու ժպիտով.
-Աղջի ջա՜ն… հա՜յ ա, ռո՜ւս ա… ի՞նչ կապ ունի: Երեխու սիրտը կպել ա` թող պսակվի էլի… Բայց տղես ինչ ինձ նման ա՜… ես էլ, որ ջահել ժամանակ Մոսկվեն ջրի ճամփա էի սարքել, իմ աչքն էլ էր մնում էդ նատաշների վրա… ա՛խ էդ անտերները շատ սիրու…
Տեսնելով տիկին Զվարթի շանթահարող հայացքը` քեռիս շարունակեց.
-Ասա` ա՛յ ախմախ լակոտ, էդ մեր հարևան Վարդուշի աղջիկը ինչո՞վ ա վատ, որ չես ուզում հը՞…
Քեռակինս` լացակումած ու ինքնամոռաց.
-Ասա է՜… ասա է՜, մա՛րդ ջան… ասում եմ` «Ա՛յ տղա Նարեկ, էս մեր Վարդուշի աղջիկը ի՞նչ վատ աղջիկ ա, ուզի՛ էլի», Նարեկն էլ թե` «Ա՛յ մամ, գեշ ա» : Ի՜հ, հարսի գեշը ո՞րն ա… մի երկու երեխա բերի` տես հլը ո՛նց ա աչքիդ սիրունանում… օ՜ֆ-օ՜ֆ…
-Է՜հ, կնի՛կ ջան, լավ է՜… մեր Նատաշն էլ վատ աղջիկ չի` խելոք, համեստ, քչախոս` մենակ «զդռաստվույծե» ու «սպասիբա» ա ասում, արի՛ ուզենք մեզ հարս, հը՞ Զվարթ…
-Ծատո՛ւր, ես կմեռնեմ` տղես ռսի հարս բերի,- լսվեց քեռակնոջս լացի ձայնը:
Չհաշված տիկին Զվարթի լացի սոպրանոն` տիրեց լռություն:
Քեռիս ընկավ մտածմունքների մեջ` «Թե էն բանկի աղջիկը ինչի տենց վռազ-վռազ ամուսնացավ: Ասա` ջահել աջիկ ես, հո շուն չէր ընկել հետևիցդ, ի՛նչ մի շնչակտուր պսակվեցիր: Հմի Նարեկիս համար կուզեինք էդ աղջկան, էլ ի՞նչ Նատաշ-մատաշ... դե հմի արի կնգաս համոզի, որ էդ Նատաշին տանից ռադ չանի... »
-Զվա՛րթ, ա՛յ Զվարթ, արի ուզենք էդ երեխուն... աղջիկ ա էլի,- քեռիս համառորեն ու աննկուն պաշտպանում էր Նատաշային,- աղջի՛ ջան, դե ի՞նչ ես դև դառել Նարեկի եւ Նատաշի դեմն ես կանգնել... հը՞:
Տիրեց բազմանշանակ լռություն.
-Ծատո՛ւր, - լուրջ դեմքով սկսեց քեռակինս,- ասենք` ուզեցինք մեզ հարս, բա ես ի՞նչ լեզվով եմ խոսալու էդ անբերանի հետ հը՞... քո գործը հեշտ ա, դու ռուսերեն գիտես, բա ե՞ս...
-է՜հ, Զվարթ, բանի հետև ես ընկել, խելոք աղջիկ ա երևում, վռազ հայերեն կսովորի...
-Բա որ չսովորե՞ց...
-Այ էդ ժամանակ ես կսկսեմ քեզ ռուսերեն սովորացնել, մո՛յ ժենա,- հպարտ ասաց քեռիս:
Քեռակինս ժպտաց:
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 30.01.2011, 16:39:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ