Ասում են, թե ժամանակը,
Ջուր է կարծես,
Հոսում աի մեջից,
Ինչպես կյանքը մեր աչքերից:
Ասում են, թե ժամանակը,
Վերք կբուժի, սիրտ կսփոփի,
Հիշողություն կմթագնի
Հույս կբերի...
Ինչպես ջուրը քար կճեղքի:
Եվ այդ ամենն քեզ կարժենա
Չնչին մի բան՝
Կյանքդ անդարձ:
Ասում են, թե ...
Մարդի կարծես շատ են խոսում,
Ժամանակը մոխիր դարձնում,
Հազարավոր բառերի մեջ
Չես էլ գտնի մի խոսք անկեղծ,
Այն, վոր բնավ պետք էր ասել,
Ի՞նչն է նենգում հոգում քո խոր,
Ի՞նչ է դավում մտքերը քո,
Ի՞նչն է անկեղծ քեզ գոհացնում,
Եվ լույս բերում, խաղաղություն...
Երբ հոգին է մթում կորչում,
Երբ մտքերն են քաոս ապրում,
Երբ աչքերը չեն ընկալում,
Մթի, լույսի խոր բաժանումն,
Ժամանակը չի էլ անցնում,
Քո մտքերի համակարգում...
Էջանիշներ