User Tag List

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 171 հատից

Թեմա: "The secret "/«Գաղտնիք» հոգեբանական ֆիլմ

  1. #46
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող. գիտե՞ք ինչքան տենց ախմախ գրքեր կան տարբեր անուններով.
    սսաղ ռուսալեզու գրականության սայթերեը ողողված են դրանցով, նենց էլ հետաքրքիր վերնագրեր են դնում, պատահական հանդիպում ես, քաշում ես, ու նույն զիբիլն ա
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (06.06.2010), Rhayader (06.06.2010), Աթեիստ (06.06.2010), Երկնային (06.06.2010)

  3. #47
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, Ֆոտոնը ընդհամենը դրվագ է ներկայացրել փողի հետ կապված, բայց չի գրել՝ իմ երազանքների գագաթնակետը մենակ էդ փողն էր: Իսկ ես շարունակում եմ հենց այստեղից, որովհետև հասարակության մեջ հաջողակ լինելու գրավականը հենց փողն է: Ինչքան էլ դրա վրա ռոմանտիկ քող գցենք՝ «հոգևոր հարստություն, մշակութային արժեքներ, ստեղծագործական կայացում...» և այլն, և այլն, այս ամենի լիարժեք գոյությունը պայմանավորվում է միայն փողի առկայությամբ:Փողի բացակայությունը շատերին ոչ միայն ստեղծագործելու հնարավորություն չի տալիս, այլև չի թողնում եղած արժեքներից օգտվել: Ավելի պարզ՝թատրոննների ու համերգների տոմսերը, որոնք կուզենայի այցելել, ինձ մատչելի չեն: Իսկ ֆիզիկական առողջությու՞նը, երբ իսկապես հանճարեղ մեկը դեղեր գնելու փող չունի: Այնպես որ, եթե ֆիլմի հեղինակները հաջող ապրելու ամենակարճ՝ հարստանալու ճանապարհն են ցույց տվել, դրանում, ըստ իս , հանցագործություն չկա:
    Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե ամեն հիվանդության դեղ գտնվեր, որ բոլոր մարդկանց դարձներ առողջ, հարուստ ու երջանիկ: Աշխարհը կկործանվեր: Միանգամից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (06.06.2010), kyahi (06.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Աթեիստ (06.06.2010), Դատարկություն (06.06.2010), Երկնային (06.06.2010)

  5. #48
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ, եթե ֆիլմի հեղինակները հաջող ապրելու ամենակարճ՝ հարստանալու ճանապարհն են ցույց տվել, դրանում, ըստ իս , հանցագործություն չկա:
    Ձեզ թվումա, եթե իրականում գտնեին հարստանալու կարճ եղանակը ու դա գործեր, բոլոր մարդկանց կասեի՞ն: Ի սեր աստծո, մարդը ի վերուստ էնքա՜ն ագահ կենդանի օրգանիզմա, որ հարստանալու գործող միջոցները հասարակության լայն զանգվածներին չէր քարոզի՝ առանց սեփական շահ ունենալու: Իրենց ուզածին հասնողները, հարստանալու կարճ ճանապարհ գտածները, հիմա իրանց համար առոք-փառոք ապրում են, ոչ թե մտածում են, ոնց մնացած մարդկանց էլ հարստացնեն:


    Իմ կարծիքով, ֆիլմում ամեն բան շատ ճոխացրած է, չնայած, հավես նայվող ֆիլմա ու ոգեշնչող, մի փոքր վստահություն տվող Հնարավորա, ֆիլմի գաղտնիք էլ նա է, որ էն «գաղտնիքի» միջոցով, որը իբր բացահայտում են, դրդում են մարդուն ավելի կենտրոնանալ իր ցանկությունների վրա ու ձգտել իրականացնել դրանք Համենայն դեպս, դրական ֆիլմա, եթե ծայրահեղորեն չմոտենան մարդիկ նայելուց:
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 06.06.2010, 17:05:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.10.2011), Magic-Mushroom (09.06.2010), Հայուհի (06.06.2010), Ֆոտոն (06.06.2010)

  7. #49
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե ամեն հիվանդության դեղ գտնվեր, որ բոլոր մարդկանց դարձներ առողջ, հարուստ ու երջանիկ: Աշխարհը կկործանվեր: Միանգամից:
    Կործանվելու հիմքերը չհասկացա: Ինչի՞ պետք ա կործանվի երջանիկ հասարակությունը, եթե հիվանդ հասարակությունը չի կործանվում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  8. #50
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջուլ, նրանից, որ մարդը, նամանավանդ էս ձեր «Սիքրեթով» տառապող մարդը, ագահ ա, ու իրա երջանկությունը տեսնում ա ռեսուրսների սպառման մեջ:
    Ու վերջապես՝ գերբնակեցում: Աշխարհում արդեն չափից դուրս քիչ տեղ կա մեր բոլորի համար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (06.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Աթեիստ (06.06.2010)

  10. #51
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմը չեմ տեսել, բայց ծանոթներիցս մեկը պատմել ա ու արդեն սյուժեից ես հսկացա, որ անկապ, հիմար և մարդկանց խաբելու ֆիլմ են նկարահանել: Ծիծաղելի է նույնիսկ մտածել, որ եթե մարդ կենտրոնանա ու մի բան շատ ցանկանա այն կլնի, ուղղակի երբ մարդ մի բան ուզում է նա միշտ աշխատում է այդ ուղղությամբ դրա համար էլ ստացվում է / սկսում է մտածել, որ դա նրանից էր որ նա անընդհատ էդ մասին էր մտածում, կատարյալ հիմարություն, եթե ըստ ֆիլմի առաջնորդվենք/ : Նույն այդ ծանոթս քննությունից առաջ միշտ ասում ա, որ ինքը բարձր եմ ստանալու ու իրեն ընկնելու ա էս տոմսը, որովհետև ինքը ուզում եմ, որ դա ընկնի հետո քննությունից հետո միշտ մոտենում եմ հարցնում եմ , թե էդ ընկավ?, դե բնականաբար պատասխանը բացասական է միշտ լինում բայց ինչն է հետաքրքիր նա դրան հավատում է, չնայած սխալ արդյունքների ու իր նման շատ մարդիկ, որոնք վախից կամ դրա նման մի բանից իրենց ապագա անելիքի համար սկսում են նման հիմար բաների մասին մտածել, ցավալի է, բայց նման մարւդիկ շատ կան:
    Ի դեպ վերջերս մեկը ասում էր, որ եթե կենտրոնանաս ու նայես փակ դռանը ու անընդհատ ուզես, որ այն բացվի այն կբացվի դե եթե մտածես, հավանականություն կա, որ մեկը կգա ու դուռը կբացի...ինչևէ նման բաներին հավատալը հիմարություն ա ըստ իս

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (06.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Rhayader (06.06.2010), Աթեիստ (06.06.2010)

  12. #52
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջուլ, նրանից, որ մարդը, նամանավանդ էս ձեր «Սիքրեթով» տառապող մարդը, ագահ ա, ու իրա երջանկությունը տեսնում ա ռեսուրսների սպառման մեջ:
    Ու վերջապես՝ գերբնակեցում: Աշխարհում արդեն չափից դուրս քիչ տեղ կա մեր բոլորի համար:
    Տեղ շատ կա, ուղղակի կա՛մ սխալ ա օգտագործվում, կա՛մ էլ ընդհանրապես չի օգտագործվում : Իսկ ռեսուրսների սպառումը երջանկություն ա, քանի դեռ էդ ռեսուրսները սահմանափակ քանակությամբ են:

    Հ.Գ. Ֆիլմը չեմ նայել, չեմ էլ նայի (չնայած՝ մի անգամ նույնիսկ նվեր եմ ստացել ):
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (09.06.2010), Rhayader (06.06.2010)

  14. #53
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չլիներ՝ չէր ապրի: Իսկ եթե այդքան վատ լիներ, էլի չէր աշխատի՝ մինչև կյանքի մոտակա վերջը հաշմանդամ կմնար:

    «Միակ» գոյություն չունի: Իհարկե, եթե դնես ու քեզ օրերով զոմբիացնես, թե կա, միգուցե այնքան հավատաս, որ մեկին դնես այդ դիրքում: Բայց դա կլինի ընդամենը ինքնախաբեության արդյունք:

    Ծախսեր, որոնք պետք է փակել

    Փաստորեն՝ ֆիլմը նրա համար է, որ խելոք ագահները միամիտ ագահների վրա փող աշխատեն:

    Փաստորեն՝ այն, ինչ կարող է այդ աստիճանի փոխել քո կյանքը, ընդամենը «ապրանք» է: Ցավում եմ, բայց երևի պարզապես մենք իրարից չափից դուրս տարբեր ենք՝ քո ասածն էլ է նյութապաշտության օրինակ:
    Սայենտոլոգիայի եկեղեցին առաջարկում է մարդկանց «փրկել», բայց եթե մարդիկ վճարեն իրեն: Ինչքան շատ կվճարես, այնքան ավելի «կփրկվես»: Շատ նման քաղաքականություն է:
    Այլ կերպ ասած՝ տարօրինակ եք: Նույնիսկ ձեր Հիսուսն, չնայած հրեա լինելուն, իր լեռան քարոզի համար ունկնդիրներին հաշիվ չուղարկեց:
    Ճիշտն ասաց, ես «ապրանք» ասելով նկատի ունեի ֆիլմը, ոչ թե իր պարունակությունը, գաղափարը: Երկրորդ, «միակ» ասելով ես նույնպես նկատի չունեի այն միակ անձնավորությունը, դրա համր էլ փակագծերի մեջ էի վերցրել:
    Ամեն դեպքում, ինչպես դու ասացիր, մենք շատ տարբեր ենք, դու ամեն ինչը շառ պեսիմիստական ես տեսնում: Հիմա, որ մարդը էտ ֆիլմը նայելա ու հավատումա դրան, գումարած դրան էլ ինքը իր կյնաքի մեջ զգումա դրա ազդեցությունը, ուրեմն ինքը հիմարա՞: Չեմ կարծում: Ամեն դեպքում էտ փաստա, որ եթե վատ մտքեր են մոտդ լինում, հաստատ մի վատ բան հետդ լինում ա՝ անկախ նրանից դու դրան հավատում ես, թե չէ:
    Ամեն դեպքում շատ հնարավորա, որ հենց ֆիլմ ստեղծողները նյութապաշտ էին, ու ասեմ, որ իրան իրանց ուզածին հասել են, որովհետև իրանց ուզածը ոչ թե էնա, որ դու հավատաս կամ չէ, այլ էն, որ դու ընդամենը նայես իրանց ֆլիմը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (06.06.2010)

  16. #54
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ, «միակ» ասելով ես նույնպես նկատի չունեի այն միակ անձնավորությունը, դրա համր էլ փակագծերի մեջ էի վերցրել:
    Իսկ ի՞նչ ի նկատի ունեիր «միակ» ասելով, ու քո ասած «միակի» ուրիշ իմաստին ինչքանո՞վ հնարավոր չի «գտնել»՝ ընդամենը ինքդ քեզ զոմբիացնելով (ասենք, քեզ ներշնչես, որ հաջորդ ընկերուհիդ հենց քո «միակն» է լինելու. իհարկե, գիտակցական ներշնչումը զոմբիացում չի, իսկ այ այն, ինչի մասին խոսվում է, զոմբիացման դասական օրինակ է):
    Ամեն դեպքում, ինչպես դու ասացիր, մենք շատ տարբեր ենք, դու ամեն ինչը շառ պեսիմիստական ես տեսնում:
    Թող այդպես լինի: Ես նախընտրում եմ դա անվանել «ավելի առողջ եմ նայում մատից ծծած թեորիաներին»:
    Հիմա, որ մարդը էտ ֆիլմը նայելա ու հավատումա դրան, գումարած դրան էլ ինքը իր կյնաքի մեջ զգումա դրա ազդեցությունը, ուրեմն ինքը հիմարա՞:

    Չեմ կարծում: Ամեն դեպքում էտ փաստա, որ եթե վատ մտքեր են մոտդ լինում, հաստատ մի վատ բան հետդ լինում ա՝ անկախ նրանից դու դրան հավատում ես, թե չէ:
    Նայի, կա սցենարների մասին գիտական տեսություն, որն առաջ ա քաշել Էրիկ Բերնը, ու որին ես շատ ավելի հիմնավոր եմ համարում հավատալը, որովհետև, պարզ ասած, էդ մարդն իրա պնդումները հիմնավորում ա: Ու կան ծույլ մարդիկ, ովքեր ուղեղ լվացող պոպսա ֆիլմեր են նայում ու սկսում արթուն տեղը խոսել, ոնց կասել Լյովը, ուսուցիչ Յոդայի նման
    Ամեն դեպքում շատ հնարավորա, որ հենց ֆիլմ ստեղծողները նյութապաշտ էին, ու ասեմ, որ իրան իրանց ուզածին հասել են, որովհետև իրանց ուզածը ոչ թե էնա, որ դու հավատաս կամ չէ, այլ էն, որ դու ընդամենը նայես իրանց ֆլիմը:
    Ասեմ քեզ, որ եթե իրենց նպատակն ինձ զվարճացնելն էր, կամ իմ կողմից հայհոյվելը, ապա նրանք սկսում են ինձ դուր գալ: Թող հաճախ նման ֆիլմեր թողարկեն:
    Համենայն դեպս, ես նրանց սկավառակը չեմ առել, չեմ քաշել և այլն, ու չգիտեմ գոնե մի մարդու, ով դա արել է: Իմ վրա նրանք ոչ մի կոպեկ չեն աշխատել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (06.06.2010), Magic-Mushroom (09.06.2010)

  18. #55
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե ամեն հիվանդության դեղ գտնվեր, որ բոլոր մարդկանց դարձներ առողջ, հարուստ ու երջանիկ: Աշխարհը կկործանվեր: Միանգամից:
    Դու ամեն ինչ ծայրահեղացրիր: Նախ՝ դեղով երևի անհնար է բոլորին հարուստ ու երջանիկ դարձնել, համ էլ ինչու՞ պիտի կործանվեր: Եթե այսքան անարդար ու հակասական նա շարունակակում է գոյություն ունենալ, երբ երջանիկները շատ լինեն, պիտի կործանվի՞: Կարճ ասած՝ «գերադասում եմ լինել հարուստ և առողջ, քան՝ աղքատ ու հիվանդ»:

  19. #56
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ամեն ինչ ծայրահեղացրիր: Նախ՝ դեղով երևի անհնար է բոլորին հարուստ ու երջանիկ դարձնել, համ էլ ինչու՞ պիտի կործանվեր: Եթե այսքան անարդար ու հակասական նա շարունակակում է գոյություն ունենալ, երբ երջանիկները շատ լինեն, պիտի կործանվի՞: Կարճ ասած՝ «գերադասում եմ լինել հարուստ և առողջ, քան՝ աղքատ ու հիվանդ»:
    Կարճ ասած, եթե հարստությունդ ու առողջությունդ չես վաստակում, ապա վերցնում ես ինչ-որ մեկից, ով, ամենայն հավանականությամբ, վաստակում է, որովհետև ոչինչ ոչինչից չի առաջանում ու ոչինչ չի ոչնչանում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. #57
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, գրքում արդարացի կերպով հարց է առաջ քաշվում, այդ ո՞նց է լինում, որ մեկը դառնում է միլիարդատեր իսկ մյուսը անգամ հացի փող չի կարողանում վաստակել: Փորձը ցույց է տալիս, որ միլիարդատերներից շատ շատերը ոչ մեկից առավել չեն՝ ոչ իրենց ինտելեկտուալ ոչ էլ մեկ այլ յուրահատուկ հատկանիշներով: Գրքի մեջ արդարացի կերպով նշվում է, որ համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարուստ մարդկանց մտածելակերպը գործում է մի որոշակի մեխանիզմով, որն էլ թույլ է տալիս դառնալ՝ ռուսերենով ասած магнит удачи, магнитом для денег Հենց այդ մեխանիզմի ուսումնասիրության արդյունքներն են ներկայացվում СЕКрет ֆիլմում, որ այն հասանելի լինի բոլորին եւ որոշակի աշխատանքի արդյուքնում հնարավոր լինի ձեռք բերել համապատասխան ճիշտ մտածելակերպ:
    Եվ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Մարդը լույս աշխարհ է եկել արժանավայել ապրելու համար:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.05.2011), VisTolog (06.06.2010), Արևածագ (06.06.2010), Միքո (06.06.2010)

  22. #58
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասած, եթե հարստությունդ ու առողջությունդ չես վաստակում, ապա վերցնում ես ինչ-որ մեկից, ով, ամենայն հավանականությամբ, վաստակում է, որովհետև ոչինչ ոչինչից չի առաջանում ու ոչինչ չի ոչնչանում
    Չէ, թարսի պես «վերցնողներից» չեմ ու շատ եմ ափսոսում դրա համար: Մնացյալն իմ փոխարեն Չամիչն արդեն գրել է:

  23. #59
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ վերջերս մեկը ասում էր, որ եթե կենտրոնանաս ու նայես փակ դռանը ու անընդհատ ուզես, որ այն բացվի այն կբացվի դե եթե մտածես, հավանականություն կա, որ մեկը կգա ու դուռը կբացի...ինչևէ նման բաներին հավատալը հիմարություն ա ըստ իս
    Երևի դռան շարժվելու մեջ ինչ-որ գերբնական բան տեսար հա՞ Դուռը կարող է շարժվել քամուց, որին դու էիր «առաջացրել», որպեսզի այն շարժի դուռը...

    Մի անգամ փորձի քեզնից փոքր հեռավորության վրա գտնվող մարդու վրա ազդել..
    Մի անգամ ստացվեց իմ մոտՈրոշեցի փորձ անեմ: Ինձնից մոտ 1.5 հեռավորության վրա գտնվող աղջկան «ստպեցի», որ մոտենա ու ինձ մի բան ասի.. կապ չուներ, թե ինչ կասեր, կարևորը իմ համոզմունքը կլիներ, որ ես եմ ազդել իր վրա չեմ բացառում, որ դա զուգադիպություն էր, չնայած չեմ էլ հավատում զուգադիպություններին:

    Մի քանի անգամ էլ հրապարակի շատրվանների ջուրն եմ բերել իմ կողմ, հետո «վերահասցեավորել» այն մարդկանց վրա, ում ներկայությունն ինձ համար հաճելի չէր Հա, ծիծաղեք, որովհետև ինձ համար էլ է ծիծաղելի


  24. #60
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ թարգմանությունը.
    Ֆիլիպը կանգնած էր սեղանի մոտ ու անտարբեր տեսքով թերթում էր աստվածաշունչը:
    - Լսիր, քեռի, այ այս հատվածը... ի՞նչ է նշանակում, քո կարծիքով:
    Նա մատով այնպես ցույց տվեց պարբերությունն, ասես պատահաբար է նկատել:
    Պարոն Քերին ակնոցների վրայից նայեց զարմիկին: Նա նստած էր բուխարու մոտ՝ «Բլեքսթեյբլ թայմսը» կրակի մոտ պահած: Այդ երեկոյան թերթը տպագրությունից դեռ խոնավոտ էր եկել, ու տերտերը նման դեպքերում մի քանի րոպե այն չորացնում էր, նախքան կարդալուն անցնելը:
    - Ո՞ր հատվածը,- հարցրեց նա:
    - Դե, հենց այստեղ գրված է, որ եթե հավատ ունես, ապա կարող ես սարեր տեղից շարժել:
    - Եթե աստվածաշնչում այդպես է ասված, ապա այդպես էլ կա,- մեղմորեն նկատեց տիկին Քերին՝ սեղանի արծաթե սպասքով զամբյուղը տանելով:
    Ֆիլիպը լուռ նայում էր քեռուն՝ պատասխան սպասելով:
    - Ամբողջ հարցը հավատի մեջ է:
    - Մի՞թե ճիշտ է, որ բավական է հավատալ, որ դու կարող ես սարը տեղից շարժել, ու դու այն իսկապես կշարժես:
    - Աստծո օգնությամբ,- ասաց տերտերը:
    - Դե, Ֆիլիպ, քեռուն «բարի գիշեր» մաղթիր,- միջամտեց Լուիզա մորաքույրը:- Դու չես պատրաստվում այս գիշեր սարեր շարժել, չէ՞:
    Ֆիլիպը ճակատը դեմ տվեց քեռուն, որ վերջինս համբուրի, ու մորաքույր Լուիզայի հետ վերև գնաց: Նա պատասխան ստացավ: Նրա սենյակում օդը սառցային սառն էր, ու Ֆիլիպը դողում էր գիշերանոցը հագնելիս: Բայց նա միշտ էլ հավատում էր, որ աղոթքներն աստծուն ավելի հաճելի են, եթե աղոթում ես՝ անհարմարության զգացողությունը հաղթահարելով: Ցրտից փայտացած ձեռքերն ու ոտքերը զոհաբերություն էին բարձրյալի զոհասեղանին: Ու հիմա նա ընկավ ծնկների վրա, դեմքը փակեց ձեռքերով ու սկսեց կրակոտ աղոթել աստծուն, որ նա իր այլանդակ ոտքն այնպիսին դարձնի, ինչպես մյուսների մոտ է: Ախր դա մանրուք է, կարելի՞ է ինչ-որ ոտքը համեմատել սարի հետ: Նա գիտեր, որ եթե աստված ցանկանա, կարող է դա անել, ու նրա հավատն անսասան էր: Հաջորդ առավոտյան, աղոթքն ավարտելով նույն խնդրանքով, նա նշանակեց օրը, երբ պետք է որ տեղի ունենար հրաշքը:
    - Ամենաբարի ու ամենաողորմած աստված, եթե քո կամքով է՝ խնդրում եմ, իմ ոտքն առողջացրու դպրոց վերադառնալուս նախօրեին:
    Նրան հաճելի էր, որ կարողացավ խնդրանքն այդքան քաղցր ձևով արտահայտել, նա այն կրկնում էր ճաշասենյակում, նախքան առավոտյան աղոթքի ծնկի իջած դիրքից վեր կենալը՝ պարտադիր լռության կարճ հատվածի ընթացքում, որը պահպանվում էր տերտերի պահանջով: Նա այն նորից արտասանեց երեկոյան, հետո՝ քնից առաջ, ցրտից դողալով: Ու նա հավատում էր: Կյանքում առաջին անգամ էր արձակուրդների ավարտին անհամբերությամբ սպասում: Հոգու խորքում Ֆիլիպը ծիծաղում էր, պատկերացնելով քեռու զարմանքը, երբ վերջինս տեսնի, թե ինչպես է նա թռչկոտելով իջնում աստիճանաշարով... Իսկ նախաճից հետո նա ու Լուիզա մորաքույրը ստիպված կլինեն կոշիկների նոր զույգ գնել: Դպրոցում բոլորը ցնցված կլինեն:
    «Հեյ, Քե՛րի, ի՞նչ ես արել ոտքիդ հետ»:
    «Հիմա այն նորմալ է»,- կասի նա անտարբերորեն, ասես իր հետ տեղի ունեցածն աշխարհում ամենասովորական բանն է:
    Նա կկարողանա ֆուտբոլ խաղալ: Սիրտը կծկվեց, երբ պատկերացրեց, թե ինչպես է վազում, վազում ավելի արագ, քան մնացած երեխաները: Զատիկի կիսամյակից հետո նրանք սպորտային մրցություններ կունենան, ու նա կկարողանա մասնակցել վազքին. Ֆիլիպը շատ էր ուզում արգելքներով վազքին մասնակցել: Ի՜նչ երջանկություն է մյուսներին նման լինելը, որ նորեկները, ովքեր դեռ չգիտեն քո խեղվածքի մասին, աչքերը չպլշեն քո վրա, որ ամառը, երբ լողալու ժամանակն է, ստիպված չլինես բոլոր նախազգուշությունները ձեռնարկել, քանի դեռ հանվում ես ու դեռ չես հասցրել ոտքդ ջրում թաքցնել...
    Նա ամբողջ հոգով աղոթում էր: Կասկածները նրան չէին անհանգստացնում: Նա հավատում էր աստծո խոսքին: Ու դպրոց գալու նախօրեին նա քնելու գնաց՝ հուզմունքից դողալով: Ձյուն էր եկել, ու Լուիզա մորաքույրն ինքն իրեն անսովոր շքեղություն թույլ տվեց՝ իր ննջասենյակի բուխարին վառեց: Բայց Ֆիլիպի սենյակում այնքան ցուրտ էր, որ մատները լրիվ թմրել էին ու նա դժվարությամբ էր արձակում օձիքի կոճակները: Ատամներն իրար էին զարկվում: Նա որոշեց, որ այդ օրը պետք է ինչ-որ սահմաններն անցնող բան անել աստծո ողորմածությանն արժանանալու համար, ծալեց անկողնու մոտի գորգն ու ծնկի իջավ չոր տախտակների վրա. այդ պահին նրան թվաց, որ գիշերազգեստն էլ է շքեղություն ու կարող է բարկացնել աստծուն, նա հանեց այն ու սկսեց մերկ աղոթել: Երբ նա անկողին մտավ, ահավոր մրսում էր ու երկար ժամանակ չէր կարողանում քնել, ու երբ քունը վերջապես եկավ, այնքան խորն էր, որ Մերի-Էննը առավոտյան նրան դժվարությամբ արթնացրեց: Վերջինս տաք ջուր էր բերել ու ինչ-որ բան էր իրեն ասում, քանի դեռ բացում էր վարագույրները, բայց Ֆիլիպը նրան չէր պատասխանում. նա միանգամից հիշեց, որ այդ առավոտյան պետք է որ հրաշք կատարվեր: Նրա սիրտը լիքն էր շնորհակալությամբ ու հրճվանքով: Բնազդաբար մեկնեց ձեռքը, որ շոշափի ոտնաթաթը, որն այժմ այնպիսին էր, ինչպիսին ուրիշների մոտ է, բայց միանգամից հետ քաշեց այն՝ վախենալով, որ դա կարող է աստծո ողորմածության նկատմամբ կասկած թվալ: Ախր նա գիտի, որ իր ոտքն առողջ է: Բայց ի վերջո նա հավաքեց ողջ քաջությունն ու աջ ձեռքով թեթևակի կպավ ձախ ոտքին: Հետո ձեռքի ափն անց կացրեց նրա վրայով:
    Ֆիլիպն իջավ ներքև, երբ Մերի-Էննը աղոթքի համար մտնում էր ճաշասենյակ: Հետո նա նստեց նախաճաշելու:
    - Դու այսօր ինչ-որ լուռ ես,- մի փոքր անց նրան ասաց Լուիզա մորաքույրը:
    - Երազում է համեղ նախաճաշի մասին, որը նրան վաղը կտան դպրոցում,- ասաց տերտերը:
    Մի քիչ լռելուց հետո Ֆիլիպը պատասխանեց, բայց, ինչպես ինքը սովորաբար անում էր, ոչ այն, ինչի մասին խոսքը գնում էր՝ քեռին միշտ բարկանում էր դրա վրա ու անվանում «ամպերում սավառնելու հիմար սովորություն»:
    - Ենթադրենք՝ դու աստծուն ինչ-որ բան ես խնդրել,- ասաց Ֆիլիպը,- ու իսկապես հավատացել ես, որ նա կանի դա՝ ասենք, սարը կտեղաշարժի, կամ էլ ինչ-որ ուրիշ բան, հասկանու՞մ ես: Դու հավատ ունես, բայց ոչինչ տեղի չունեցավ: Դա ի՞նչ կարող է նշանակել:
    - Ի՜նչ տարօրինակ տղա ես,- ասաց Լուիզա մորաքույրը:- Դու երկու շաբաթ առաջ արդեն հարցնում էիր, արդյո՞ք կարելի է սարեր տեղաշարժել:
    - Դա նշանակում է, որ բավականաչափ հավատ չունես,- պատասխանեց քեռի Ուիլիամը:
    Ֆիլիպն ընդունեց այդ բացատրությունը: Եթե աստված նրան չբուժեց, ապա դա նշանակում է, որ նա այնպես չի հավատացել, ինչպես պետք էր: Բայց միևնույն ժամանակ չէր էլ հասկանում, թե ինչպես է հնարավոր ավելի ուժեղ հավատալ: Իսկ ի՞նչ, եթե նա աստծուն չափազանց քիչ ժամանակ էր տրամադրել: Նա աղոթում էր ընդամենը ինչ-որ տասնիննը օր: Մեկ-երկու օր անց նա սկսեց նորից կրկնել իր աղոթքն ու աստծո համար նոր ժամկետ նշանակեց՝ զատիկը: Այդ պայծառ օրը մեռելներից հարություն է առել աստծո որդին, ու աստված, լավ տրամադրության մեջ լինելով, պետք է որ ավելի բարեհաճ տրամադրված լիներ: Բայց այս անգամ Ֆիլիպն այլ միջոցներ էլ ձեռք առավ, որ իր ցանկությունն իրականանա. ցանկությունը կրկնում էր՝ նայելով նորալուսնին, չալպուտուրիկ ձիուն, սպասում էր, որ երկնքից աստղ ընկնի, տանը լինելու կարճ ընթացքում նրանց մի անգամ հավ բերեցին, ու նա Լուիզա մորաքույրի հետ միասին կոտրեց կրծքի աղեղնաձև ոսկորը՝ նորից ու նորից ցանկանալով, որ իր ոտքն առողջ լինի, ինչպես ուրիշներինն է: Չիմանալով դրա մասին՝ նա դիմում էր ավելի հին աստվածների, քան իսրայելցիներինն է: Նա բարձրյալին հեղեղեց օրվա ցանկացած ժամին արված իր աղոթքներով, հենց հիշեր այդ մասին, բայց միշտ նույն խոսքերով. նրան չգիտես ինչու թվում էր, որ բառերի ճշգրտությունը շատ կարևոր է: Բայց շուտով սկսեց զգալ, որ հավատն արդեն չի բավականացնում. նա արդեն չէր կարողանում կասկածները խեղդել: Ու ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նա իր անձնական փորձից ընդհանուր հետևություն արեց.
    - Երևի ոչ մեկն էլ բավականաչափ հավատ չունի,- ասում էր նա ինքն իրեն:
    Դա նման էր իր դայակի հեքիաթներին. վերջինս իրեն վստահեցնում էր, որ ցանկացած թռչուն կարելի է բռնել, եթե նրա պոչին մի փոքր աղ լցնես: Մի անգամ փոքրիկ Ֆիլիպն իր հետ Քենսինգտոնյան զբոսայգի աղով տոպրակ տարավ, բայց ոչ մի անգամ չկարողացավ այնքան մոտենալ թռչնին, որ կարողանա պոչին աղ լցնել: Զատիկին Ֆիլիպը դադարեցրեց պայքարը: Իրեն խաբաց քեռու նկատմամբ նա լուռ զայրույթ էր զգում: Գրվածքը, որտեղ ասվում էր, թե հավատով կարելի է սարեր շարժել, ավելորդ օրինակ էր նրա, որ գրքերում մի բան է ասվում, իսկ գործնականում ստացվում է լրիվ ուրիշ բան: Ամենայն հավանականությամբ, քեռին պարզապես կատակել էր նրա հետ:
    Ուիլիամ Սոմերսեթ Մոեմ, «Ստրկություն Մարդկային»
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 06.06.2010, 21:29:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (07.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Quyr Qery (02.05.2011), Ֆոտոն (06.06.2010)

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆիլմ "Ակումբի" ուժերով
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 07.02.2015, 18:43
  2. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Только после Вас! Apres Vous" - ֆիլմը հոգեբանական խորը իմաստով
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.02.2010, 20:08
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •