"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
EgoBrain (06.06.2010), kyahi (06.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Աթեիստ (06.06.2010), Դատարկություն (06.06.2010), Երկնային (06.06.2010)
Ջուլ, նրանից, որ մարդը, նամանավանդ էս ձեր «Սիքրեթով» տառապող մարդը, ագահ ա, ու իրա երջանկությունը տեսնում ա ռեսուրսների սպառման մեջ:
Ու վերջապես՝ գերբնակեցում: Աշխարհում արդեն չափից դուրս քիչ տեղ կա մեր բոլորի համար:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
kyahi (06.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Աթեիստ (06.06.2010)
Ֆիլմը չեմ տեսել, բայց ծանոթներիցս մեկը պատմել ա ու արդեն սյուժեից ես հսկացա, որ անկապ, հիմար և մարդկանց խաբելու ֆիլմ են նկարահանել: Ծիծաղելի է նույնիսկ մտածել, որ եթե մարդ կենտրոնանա ու մի բան շատ ցանկանա այն կլնի, ուղղակի երբ մարդ մի բան ուզում է նա միշտ աշխատում է այդ ուղղությամբ դրա համար էլ ստացվում է / սկսում է մտածել, որ դա նրանից էր որ նա անընդհատ էդ մասին էր մտածում, կատարյալ հիմարություն, եթե ըստ ֆիլմի առաջնորդվենք/ : Նույն այդ ծանոթս քննությունից առաջ միշտ ասում ա, որ ինքը բարձր եմ ստանալու ու իրեն ընկնելու ա էս տոմսը, որովհետև ինքը ուզում եմ, որ դա ընկնիհետո քննությունից հետո միշտ մոտենում եմ հարցնում եմ , թե էդ ընկավ?, դե բնականաբար պատասխանը բացասական է միշտ լինում
բայց ինչն է հետաքրքիր նա դրան հավատում է, չնայած սխալ արդյունքների
ու իր նման շատ մարդիկ, որոնք վախից կամ դրա նման մի բանից իրենց ապագա անելիքի համար սկսում են նման հիմար բաների մասին մտածել, ցավալի է, բայց նման մարւդիկ շատ կան:
Ի դեպ վերջերս մեկը ասում էր, որ եթե կենտրոնանաս ու նայես փակ դռանը ու անընդհատ ուզես, որ այն բացվի այն կբացվիդե եթե մտածես, հավանականություն կա, որ մեկը կգա ու դուռը կբացի...ինչևէ նման բաներին հավատալը հիմարություն ա ըստ իս
EgoBrain (06.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Rhayader (06.06.2010), Աթեիստ (06.06.2010)
Երևի դռան շարժվելու մեջ ինչ-որ գերբնական բան տեսար հա՞Դուռը կարող է շարժվել քամուց, որին դու էիր «առաջացրել», որպեսզի այն շարժի դուռը...
Մի անգամ փորձի քեզնից փոքր հեռավորության վրա գտնվող մարդու վրա ազդել..
Մի անգամ ստացվեց իմ մոտՈրոշեցի փորձ անեմ: Ինձնից մոտ 1.5 հեռավորության վրա գտնվող աղջկան «ստպեցի», որ մոտենա ու ինձ մի բան ասի.. կապ չուներ, թե ինչ կասեր, կարևորը իմ համոզմունքը կլիներ, որ ես եմ ազդել իր վրա
չեմ բացառում, որ դա զուգադիպություն էր, չնայած չեմ էլ հավատում զուգադիպություններին:
Մի քանի անգամ էլ հրապարակի շատրվանների ջուրն եմ բերել իմ կողմ, հետո «վերահասցեավորել» այն մարդկանց վրա, ում ներկայությունն ինձ համար հաճելի չէրՀա, ծիծաղեք, որովհետև ինձ համար էլ է ծիծաղելի
![]()
Ես էլ եմ փորձել այդպիսի բաներ:Երբ նոր էի կարդացել ահավոր ոգեվորված էի: Որոշեցի որ մի բան պետք է անեմ: Պառկեցի և սկսեցի իմ ամբողջ ուժով ազդել լամպին, որպեսզի տրաքի, չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ ազդում: Զգում էի, որ էներգիաս գնում է, մեկ էլ հոպ՝ լամպը տրաքեց:
Մի բան էլ, մայրիկիս ջղայնացրել էի: Երբ գնացի քնելու ամբողջ էությամբ ցանկանում էի, որ մայրիկի երազում հայտնվեմ և կանչեմ նրան ինձ մոտ: Հենց իմ ուզածի նման էլ եղավ:
Այդպիսի բաներ շատ եմ արել և միշտ ստացվել է, ուղղակի պետք է իսկապես հավատալ, որովհետև մարդկային ենթագիտակցությունը ամենահզորն է, ուղղակի ցանկանալ է պետք:
Եվ մի բան էլ, ես և քույրս կարողանում ենք մտքեր փոխանցել:
javaharut (06.06.2010), Sambitbaba (06.05.2011), Ֆոտոն (06.06.2010)
VisTolog (06.06.2010)
Magic-Mushroom (09.06.2010), Rhayader (06.06.2010)
Ամբողջ թարգմանությունը.
Ուիլիամ Սոմերսեթ Մոեմ, «Ստրկություն Մարդկային»Ֆիլիպը կանգնած էր սեղանի մոտ ու անտարբեր տեսքով թերթում էր աստվածաշունչը:
- Լսիր, քեռի, այ այս հատվածը... ի՞նչ է նշանակում, քո կարծիքով:
Նա մատով այնպես ցույց տվեց պարբերությունն, ասես պատահաբար է նկատել:
Պարոն Քերին ակնոցների վրայից նայեց զարմիկին: Նա նստած էր բուխարու մոտ՝ «Բլեքսթեյբլ թայմսը» կրակի մոտ պահած: Այդ երեկոյան թերթը տպագրությունից դեռ խոնավոտ էր եկել, ու տերտերը նման դեպքերում մի քանի րոպե այն չորացնում էր, նախքան կարդալուն անցնելը:
- Ո՞ր հատվածը,- հարցրեց նա:
- Դե, հենց այստեղ գրված է, որ եթե հավատ ունես, ապա կարող ես սարեր տեղից շարժել:
- Եթե աստվածաշնչում այդպես է ասված, ապա այդպես էլ կա,- մեղմորեն նկատեց տիկին Քերին՝ սեղանի արծաթե սպասքով զամբյուղը տանելով:
Ֆիլիպը լուռ նայում էր քեռուն՝ պատասխան սպասելով:
- Ամբողջ հարցը հավատի մեջ է:
- Մի՞թե ճիշտ է, որ բավական է հավատալ, որ դու կարող ես սարը տեղից շարժել, ու դու այն իսկապես կշարժես:
- Աստծո օգնությամբ,- ասաց տերտերը:
- Դե, Ֆիլիպ, քեռուն «բարի գիշեր» մաղթիր,- միջամտեց Լուիզա մորաքույրը:- Դու չես պատրաստվում այս գիշեր սարեր շարժել, չէ՞:
Ֆիլիպը ճակատը դեմ տվեց քեռուն, որ վերջինս համբուրի, ու մորաքույր Լուիզայի հետ վերև գնաց: Նա պատասխան ստացավ: Նրա սենյակում օդը սառցային սառն էր, ու Ֆիլիպը դողում էր գիշերանոցը հագնելիս: Բայց նա միշտ էլ հավատում էր, որ աղոթքներն աստծուն ավելի հաճելի են, եթե աղոթում ես՝ անհարմարության զգացողությունը հաղթահարելով: Ցրտից փայտացած ձեռքերն ու ոտքերը զոհաբերություն էին բարձրյալի զոհասեղանին: Ու հիմա նա ընկավ ծնկների վրա, դեմքը փակեց ձեռքերով ու սկսեց կրակոտ աղոթել աստծուն, որ նա իր այլանդակ ոտքն այնպիսին դարձնի, ինչպես մյուսների մոտ է: Ախր դա մանրուք է, կարելի՞ է ինչ-որ ոտքը համեմատել սարի հետ: Նա գիտեր, որ եթե աստված ցանկանա, կարող է դա անել, ու նրա հավատն անսասան էր: Հաջորդ առավոտյան, աղոթքն ավարտելով նույն խնդրանքով, նա նշանակեց օրը, երբ պետք է որ տեղի ունենար հրաշքը:
- Ամենաբարի ու ամենաողորմած աստված, եթե քո կամքով է՝ խնդրում եմ, իմ ոտքն առողջացրու դպրոց վերադառնալուս նախօրեին:
Նրան հաճելի էր, որ կարողացավ խնդրանքն այդքան քաղցր ձևով արտահայտել, նա այն կրկնում էր ճաշասենյակում, նախքան առավոտյան աղոթքի ծնկի իջած դիրքից վեր կենալը՝ պարտադիր լռության կարճ հատվածի ընթացքում, որը պահպանվում էր տերտերի պահանջով: Նա այն նորից արտասանեց երեկոյան, հետո՝ քնից առաջ, ցրտից դողալով: Ու նա հավատում էր: Կյանքում առաջին անգամ էր արձակուրդների ավարտին անհամբերությամբ սպասում: Հոգու խորքում Ֆիլիպը ծիծաղում էր, պատկերացնելով քեռու զարմանքը, երբ վերջինս տեսնի, թե ինչպես է նա թռչկոտելով իջնում աստիճանաշարով... Իսկ նախաճից հետո նա ու Լուիզա մորաքույրը ստիպված կլինեն կոշիկների նոր զույգ գնել: Դպրոցում բոլորը ցնցված կլինեն:
«Հեյ, Քե՛րի, ի՞նչ ես արել ոտքիդ հետ»:
«Հիմա այն նորմալ է»,- կասի նա անտարբերորեն, ասես իր հետ տեղի ունեցածն աշխարհում ամենասովորական բանն է:
Նա կկարողանա ֆուտբոլ խաղալ: Սիրտը կծկվեց, երբ պատկերացրեց, թե ինչպես է վազում, վազում ավելի արագ, քան մնացած երեխաները: Զատիկի կիսամյակից հետո նրանք սպորտային մրցություններ կունենան, ու նա կկարողանա մասնակցել վազքին. Ֆիլիպը շատ էր ուզում արգելքներով վազքին մասնակցել: Ի՜նչ երջանկություն է մյուսներին նման լինելը, որ նորեկները, ովքեր դեռ չգիտեն քո խեղվածքի մասին, աչքերը չպլշեն քո վրա, որ ամառը, երբ լողալու ժամանակն է, ստիպված չլինես բոլոր նախազգուշությունները ձեռնարկել, քանի դեռ հանվում ես ու դեռ չես հասցրել ոտքդ ջրում թաքցնել...
Նա ամբողջ հոգով աղոթում էր: Կասկածները նրան չէին անհանգստացնում: Նա հավատում էր աստծո խոսքին: Ու դպրոց գալու նախօրեին նա քնելու գնաց՝ հուզմունքից դողալով: Ձյուն էր եկել, ու Լուիզա մորաքույրն ինքն իրեն անսովոր շքեղություն թույլ տվեց՝ իր ննջասենյակի բուխարին վառեց: Բայց Ֆիլիպի սենյակում այնքան ցուրտ էր, որ մատները լրիվ թմրել էին ու նա դժվարությամբ էր արձակում օձիքի կոճակները: Ատամներն իրար էին զարկվում: Նա որոշեց, որ այդ օրը պետք է ինչ-որ սահմաններն անցնող բան անել աստծո ողորմածությանն արժանանալու համար, ծալեց անկողնու մոտի գորգն ու ծնկի իջավ չոր տախտակների վրա. այդ պահին նրան թվաց, որ գիշերազգեստն էլ է շքեղություն ու կարող է բարկացնել աստծուն, նա հանեց այն ու սկսեց մերկ աղոթել: Երբ նա անկողին մտավ, ահավոր մրսում էր ու երկար ժամանակ չէր կարողանում քնել, ու երբ քունը վերջապես եկավ, այնքան խորն էր, որ Մերի-Էննը առավոտյան նրան դժվարությամբ արթնացրեց: Վերջինս տաք ջուր էր բերել ու ինչ-որ բան էր իրեն ասում, քանի դեռ բացում էր վարագույրները, բայց Ֆիլիպը նրան չէր պատասխանում. նա միանգամից հիշեց, որ այդ առավոտյան պետք է որ հրաշք կատարվեր: Նրա սիրտը լիքն էր շնորհակալությամբ ու հրճվանքով: Բնազդաբար մեկնեց ձեռքը, որ շոշափի ոտնաթաթը, որն այժմ այնպիսին էր, ինչպիսին ուրիշների մոտ է, բայց միանգամից հետ քաշեց այն՝ վախենալով, որ դա կարող է աստծո ողորմածության նկատմամբ կասկած թվալ: Ախր նա գիտի, որ իր ոտքն առողջ է: Բայց ի վերջո նա հավաքեց ողջ քաջությունն ու աջ ձեռքով թեթևակի կպավ ձախ ոտքին: Հետո ձեռքի ափն անց կացրեց նրա վրայով:
Ֆիլիպն իջավ ներքև, երբ Մերի-Էննը աղոթքի համար մտնում էր ճաշասենյակ: Հետո նա նստեց նախաճաշելու:
- Դու այսօր ինչ-որ լուռ ես,- մի փոքր անց նրան ասաց Լուիզա մորաքույրը:
- Երազում է համեղ նախաճաշի մասին, որը նրան վաղը կտան դպրոցում,- ասաց տերտերը:
Մի քիչ լռելուց հետո Ֆիլիպը պատասխանեց, բայց, ինչպես ինքը սովորաբար անում էր, ոչ այն, ինչի մասին խոսքը գնում էր՝ քեռին միշտ բարկանում էր դրա վրա ու անվանում «ամպերում սավառնելու հիմար սովորություն»:
- Ենթադրենք՝ դու աստծուն ինչ-որ բան ես խնդրել,- ասաց Ֆիլիպը,- ու իսկապես հավատացել ես, որ նա կանի դա՝ ասենք, սարը կտեղաշարժի, կամ էլ ինչ-որ ուրիշ բան, հասկանու՞մ ես: Դու հավատ ունես, բայց ոչինչ տեղի չունեցավ: Դա ի՞նչ կարող է նշանակել:
- Ի՜նչ տարօրինակ տղա ես,- ասաց Լուիզա մորաքույրը:- Դու երկու շաբաթ առաջ արդեն հարցնում էիր, արդյո՞ք կարելի է սարեր տեղաշարժել:
- Դա նշանակում է, որ բավականաչափ հավատ չունես,- պատասխանեց քեռի Ուիլիամը:
Ֆիլիպն ընդունեց այդ բացատրությունը: Եթե աստված նրան չբուժեց, ապա դա նշանակում է, որ նա այնպես չի հավատացել, ինչպես պետք էր: Բայց միևնույն ժամանակ չէր էլ հասկանում, թե ինչպես է հնարավոր ավելի ուժեղ հավատալ: Իսկ ի՞նչ, եթե նա աստծուն չափազանց քիչ ժամանակ էր տրամադրել: Նա աղոթում էր ընդամենը ինչ-որ տասնիննը օր: Մեկ-երկու օր անց նա սկսեց նորից կրկնել իր աղոթքն ու աստծո համար նոր ժամկետ նշանակեց՝ զատիկը: Այդ պայծառ օրը մեռելներից հարություն է առել աստծո որդին, ու աստված, լավ տրամադրության մեջ լինելով, պետք է որ ավելի բարեհաճ տրամադրված լիներ: Բայց այս անգամ Ֆիլիպն այլ միջոցներ էլ ձեռք առավ, որ իր ցանկությունն իրականանա. ցանկությունը կրկնում էր՝ նայելով նորալուսնին, չալպուտուրիկ ձիուն, սպասում էր, որ երկնքից աստղ ընկնի, տանը լինելու կարճ ընթացքում նրանց մի անգամ հավ բերեցին, ու նա Լուիզա մորաքույրի հետ միասին կոտրեց կրծքի աղեղնաձև ոսկորը՝ նորից ու նորից ցանկանալով, որ իր ոտքն առողջ լինի, ինչպես ուրիշներինն է: Չիմանալով դրա մասին՝ նա դիմում էր ավելի հին աստվածների, քան իսրայելցիներինն է: Նա բարձրյալին հեղեղեց օրվա ցանկացած ժամին արված իր աղոթքներով, հենց հիշեր այդ մասին, բայց միշտ նույն խոսքերով. նրան չգիտես ինչու թվում էր, որ բառերի ճշգրտությունը շատ կարևոր է: Բայց շուտով սկսեց զգալ, որ հավատն արդեն չի բավականացնում. նա արդեն չէր կարողանում կասկածները խեղդել: Ու ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նա իր անձնական փորձից ընդհանուր հետևություն արեց.
- Երևի ոչ մեկն էլ բավականաչափ հավատ չունի,- ասում էր նա ինքն իրեն:
Դա նման էր իր դայակի հեքիաթներին. վերջինս իրեն վստահեցնում էր, որ ցանկացած թռչուն կարելի է բռնել, եթե նրա պոչին մի փոքր աղ լցնես: Մի անգամ փոքրիկ Ֆիլիպն իր հետ Քենսինգտոնյան զբոսայգի աղով տոպրակ տարավ, բայց ոչ մի անգամ չկարողացավ այնքան մոտենալ թռչնին, որ կարողանա պոչին աղ լցնել: Զատիկին Ֆիլիպը դադարեցրեց պայքարը: Իրեն խաբաց քեռու նկատմամբ նա լուռ զայրույթ էր զգում: Գրվածքը, որտեղ ասվում էր, թե հավատով կարելի է սարեր շարժել, ավելորդ օրինակ էր նրա, որ գրքերում մի բան է ասվում, իսկ գործնականում ստացվում է լրիվ ուրիշ բան: Ամենայն հավանականությամբ, քեռին պարզապես կատակել էր նրա հետ:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 06.06.2010, 21:29:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
EgoBrain (07.06.2010), Magic-Mushroom (09.06.2010), Quyr Qery (02.05.2011), Ֆոտոն (06.06.2010)
Դու ամեն ինչ ծայրահեղացրիր: Նախ՝ դեղով երևի անհնար է բոլորին հարուստ ու երջանիկ դարձնել, համ էլ ինչու՞ պիտի կործանվեր: Եթե այսքան անարդար ու հակասական նա շարունակակում է գոյություն ունենալ, երբ երջանիկները շատ լինեն, պիտի կործանվի՞: Կարճ ասած՝ «գերադասում եմ լինել հարուստ և առողջ, քան՝ աղքատ ու հիվանդ»:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ