Երեխաներին ընդհանրապես ավելի հեշտ է հավատալը, քանի որ իրենք չեն պատկերացնում ցանկության իրականանալու ճանապարհը: Այսինքն՝ դժվար կամ հեշտ չկա: Իրենք ուզում են ու հավատում են, որ հաստատ կլինի:
Նույն ձևով, եթե ինչ-որ բան ես ուզում, նախ պետք է համոզվել, որ հաստատ ուզում ես, այսինքն՝ մտքով տեղափոխվել այն իրավիճակ, որտեղ ցանկությունն իրականություն է: Եթե հոգեպես անհարմարություն չեք զգում, ցնակությունն ամրապնդվում է, տատանվելու առիթ չկա: Մոռացեք իրականացնելու մասին մտածելը: Միայն պատկերացրեք այն արդեն կատարված ու անկեղծ ուրախացեք, որ այդպես է շուտով լինելու: Կարելի է նախապես «օր նշանակել» ինքներդ ձեր համար, որ իսկապես հավատաք: Այսինքն՝ երբ ես ուզում եմ, որ ունենամ 10 տարի փնտրածս գիրքը, պարզ է, որ հենց վաղը ունենալուն ես դժվար թե անկեղծորեն հավատամ: Ինձ համար նշանակում եմ ու հավատում, որ ամռանը հաստատ կգտնեմ ինչ-որ հանգամանքում: Մտովի արդեն այդ հարցը լուծված եմ համարում ու գլխիցս այդ միքը հանում եմ, էլ չեմ անհանգստանում, թե ինչպես կլինի, բա որ հանկարծ..., կարող ա չստացվի... մոռանում եք ու պըրծ: Շուտով ապշահար կլինեք, որ ձեր ձեռքում հայտնվի ցանկացածը:
Ուղղակի նորից զգուշացնեմ, որ պետք է լավ մտածել ցանկանալուց առաջ: Թեկուզ երբեմն մտքով ուզում ենք ինչ-որ մեկի տեղը լինել, հիվանդ լինել, հիվանդանոցում պառկել, որ ուշադրության կենտրոնում հայտնվենք կամ քննության չգնանք: Լավ մտածեք, որ ձեր չուզած բաների կողմը չգնա:![]()
Էջանիշներ