Հարգելի ակումբցիներ կզարմանաք թե ինչու եմ այս ֆիլմով թեման բացել հոգեբանության բաժնում սակայն ֆիլմը, իմ կարծիքով ունի խորը հոգեբանական իմաստ: Նրանք ովքեր չեն դիտել կխնդրեյի անպայման ժամանակ գտնեն դիտելու համար:
Կարճ ասեմ բուն թեման. Կինոյում ուշադրությունը բևեռված է երկու հոգու վրա: Մեկը աշխատում է ռեստորանում, հասել է լավ հաջողությունների: Իսկ մյուս հերոսը փորձ է անում ինքնասպանություն գործել մի կնոջ պատճառով: Սակայն բախտի բերումով առաջին հերոսը կանխում է այդ, տալիս է նրան ապրելու տեղ, աշխատանք, մի խոսքով օգնում է այդ մարդուն դուրս գալ հոգեկան ծանր վիճակից: Սակայն փորձելով փնտրել ինքնասպանության փորձ կատարողի ընկերուհուն, որպեսզի օգնի իր ընկերոջը, ինքն է սիրահարվում նրան: Նա հասկանում է, որ ինքը իր այժմյա ընկերուհուն չի սիրում և սկսում է հանդիպել ինքնասպանության փորձ անողի կնոջ հետ: մի խոսքով մեր օգնողը ընկնում է երկու քարի արանքը: Մի կողմից խիղճը տանջում է, որ դավաճանել է ընկերոջը, մյուս կողմից ինչ անի, եթե սիրում է այդ աղջկան: Նա ընկնում է դեպրեսյայի մեջ: Սակայն հետո հասկանում է, որ ինքը սիրում է այդ աղջկան իսկ այդ աղջիկը իրեն ոչ թե այդ ինքնասպան լինողին:
Մի խոսքով ինչպես եք կարծում ինքնասպանության փորձ արած ընկերը, եթե իմանա ինչպես կվարվի, որն է այս հոգեբանական խնդրի լուծումը:
Ասեմ, նաև որ ֆիլմի գլխավոր հերոսը Դանիել Օտոյն է: Լավ դերասան է, ես սիրում եմ նրա ֆիլմերը:
Սա ֆիլմը ներկայացնող կարճ տեսահոլովակն է:
Էջանիշներ