Դատարկություն (30.05.2010)
Իսկ հնարավոր չի՞ մակրոէվոլյուցիան էլ ընդունել, միայն թե Աստծո մասնակցությամբ: Այսինքն ինչպե՞ս մի տեսակից մյուսը: Ես ավելի շատ կասեի մի տիպից մյուսը, թե չէ տեսակը որ լինի, ձեր նշած գայլն ու շունը չի համապատասխանի միկրոէվոլյուցիային
Երկրորդ պարբերությունից գրառումս ձեր գրառմանը չէր վերաբերում, այլ ընդհանուր իմ կարծիքն էի արտահայտում թեմայի վերաբերյալ: Էնպես որ ես դրանով ձեր կարծիքին չէի հակառակվումԲան չասեցի։
Նաև հենց այս արտահայտումդ է վկայում, որ մեր ետևում այդքան շատ ժամանակ չենք ունեցել, որքան որ ասում են (4.5 մլրդ. տ)
Ահա, հնարավոր է, բայց քանի որ կրեացիոնիզմը շեշտը դնում է նաև կենդանի նյութի ստեղծման վրա, իսկ մեզ հայտնի կենդանի աշխարհը դեռևս Երկրի վրա է, դրա համար ենք մենք համարում, որ տիեզերքը մեր շուրջն է պտտվում ու անկարգավորվածությունը առավել շատ կյանքին վերաբերագրելով, Երկիրը համարում ենք էվոլյուցիոն պրոցեսի կենտրոնը![]()
Ես չգիտեի, որ երբ գիտնականների գերակշիռ մասը ազատ ժամանակ ա ունենում, աշխատում ա որպես ծաղրածու, ակրոբատ կամ վարժեցնող...
Ոչ թե ինչ-որ բան մտադրված հերքվել ա, այլ` հաստատվել ա էվոլյուցիայի փաստը, որն արդեն ինքնըստինքյան հերքում ա շատ բաներ:
Էդպիսի բան լսել եմ, բայց վստահ եմ, որ դա ունի գիտական բացատրություն, ուղղակի շատ ափսոս, որ դրա մասնագետը չեմ:
Կխնդրեի նշել վերջին երկու պնդումների աղբյուրները /եթե դժվար չի/
Եթե ես ունեմ A պնդման ապացույցները, որոնք միաժամանակ հանդիսանում են B պնդման հերքումները, ապա ինձ պետք չի նորից ուսումնասիրել B պնդումը...Բայց ոնց խոստացել եմ, նշածդ գրքերը կկարդամ:
kyahi (31.05.2010)
"Կրեացիոն տեսություն" արտահայտութոյւնը սխալ արտահայտություն է… տեսությունը գիտական կատեգորիա է և այն պետք է լինի հաստատվող կամ ժխտվող… "կրեացիոն տեսությունը" հնարավոր չէ հաստատել, ապացուցել, կամ ժխտել, այդ իսկ պատճառով այն տեսություն անվանել չի կարելի…
"կրեացիոն տեսությունը" դա կրոնական կատեգորիա է, ավելի ճիշտ կրոնական-արմատական, որը կրոնական ֆունդամենտալիստների ձեռքում ծառայում է քաղաքական ազդեցությամբ իշխանություն ձեռք բերելու համար… ուղեղների լվացման միջոցով…
---------- Ավելացվել է՝ 01:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:32 ----------
Չէ ապեր, "իդեալական" հասկացություն գոյություն չունի… եթե իդեալական հասկացություն լիներ ապա փոփոխություն չէր լինի … կրեացիոնիզմը զուտ կրոնական մոտեցում է և եթե որոշ գիտնականներ զբաղվում են դրանով դա դեռ չի նշանակում որ այն կարող է գիտական հիմք ունենալ… բացառված է … գիտությունը բացատրություն է տալիս, մինչդեռ կրեացիոնիզմը պրակտիկորեն բացառում է բացատրությունը և ստիպում "հավատալ" հենվելով գիտական փաստերի բացակայության վրա…
… սա անընդունելի է
kyahi (31.05.2010), Quyr Qery (14.03.2020), Skeptic (31.05.2010), Դատարկություն (31.05.2010)
Անընդունելի ա բա ի՞նչ ա։ Հիմա ՙկրեացիոն տեսություն ՚ ը քո գրառման մեջ փոխարինում ենք ՙԷվոլիուցիոն տեսությամբ՚ ու ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Դրանից լավ ՙուղեղների լվացում ՚ տեսություն, դեռ չի դիտվել երկրի վրա։
Իսկ կրեացիոն փաստերը լիքն են ու համոզիչ, ի տարբերություն էվոլիուցիոնի։
---------- Ավելացվել է՝ 04:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:54 ----------
Չեմ հասկանում ինչքա՞ն կարելի է բութ կացնով հարվածել նույն տեղին։Ընգեր ջան,
էվոլյության չի հաստատվել ու փաստ չի,
էվոլյության չի հաստատվել ու փաստ չի
էվոլյության չի հաստատվել ու փաստ չի
էվոլյության չի հաստատվել ու փաստ չի
այն շարքային տեսություն է՝ ենթադրություն ու վառ երևակայություն։
Չամիչ (31.05.2010)
վօօկ ջան, թեման բացված է կրոնի բաժնում ու եթե Կրեացիոնը տեսություն լիներ, ապա պտի բացված լիներ գիտության բաժնում… կարաս գիտույան բաժնում էլ բացես, խնդիր չկա,բայց դրանից այն տեսություն չի դառնա… փաստ չկա ապեր… ու դրանում ոչ ոք մեղավոր չի… կրեացիոն տեսությունը աստվածաշնչի հիման վրա է, որը կրոն է… էվորլյուցիան էլ "թ"-ով չի գրվում ու փաստերն էլ կան ուղղակի դու ոչ միայն չգիտես այլ չես էլ ուզում իմանալ… եթե դու կյանքումդ բժշկի գնացած կաս ու դեղ խմել ես, ապա դու ընդումում ես էվոլյուցիոն տեսությունը… եթե չես ընդունում, բժշկի չգնաս, ժամանակակից բժշկությունն ու դեղագործությունը հիմնված է էվոլյուցիոն տեսության վրա, այլ ոչ թե կրեացիոնի վրա… sorry
EgoBrain (31.05.2010), kyahi (31.05.2010), Mephistopheles (31.05.2010)
Ահա, հասկացա, «իդեալականը» սխալ ասեցի: Լավ էսպես ասեմ. իմ կարծիքով ավելի կազմակերպված ու կարգավորված է ստեղծվել ու քանի գնում ոչ թե կարգավորվում է, այլ` հակառակը
Փաստորեն, ինչպես հասկացա, եթե մենք փորձում ենք բացատրել, կամ ինչ-որ ապացույցներ գտնել «կրեացիոնիզմի» հիմնավորման համար, դա արդեն կրեացիոնիզմ չի՞:
Ես էլ սրան չեմ հավատում, էվոլյուցիան փաստա ու հաստատված, ախր դա էնքան պարզ բան ա, որ ինչ-որ մասնագիտական իմացություն պետք չի այն տեսնելու համար![]()
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 31.05.2010, 13:33:
Skeptic (31.05.2010)
Gardmanian Ջան քո ու էվ. տեսության փաստերը էսպիսի մոլտիկների վրա՞ են հիմնված, թէ ավելի լուրջ փաստեր էլ ունեք։
Ի տարբերություն քեզ, ես կարդացի հղումդ։ Իսկ դու, լավ կլիներ, որ անընդհատ կրկնվելուց բացի, կարդաիր իմ տեղադրած նյութերը՝ նամանավանդ երկրորդը ։
---------- Ավելացվել է՝ 23:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:27 ----------
Սա օրինակ չի որ դու բերել ես։Նախ ես անձամբ շատ բժիշկների գիտեմ որ իրենք չեն հավատում էվոլյուցիոն տեսությանդ։Հետո՝ բժշկի գնալը կապել էվ. ի ընդունման հետ՝ էս արդեն լրիվ վերջն էր։
---------- Ավելացվել է՝ 23:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:33 ----------
Դատարկություն ջան էդքան շուտ շուտ սկզբունքներդ ու տեսակետներդ փոխելով հեռու չես գնա։
Կասե՞ք, թե ես որտեղ իմ սկզբունքը փոխեցիԵս վերևում էլ եմ նշել, որ էվոլյուցիայի տեսությունը ընդունում եմ, չնայած մի փոքր այլ կերպ`
Այսինքն նույնիսկ էվոլյուցիան, որը ընթանումա, գնումա ոչ թե կյանքի զարգացման ու կատարելագործման, այլ` անկարգավորվածության ուղով (դա փաստումա տեսակների քանակի ավելացումը, մուտացիաների քանակի ավելացումը և այլն):
Օպարինի տեսությունը էվոլյուցիայի հետ ինչի՞ եք խառնումՆա բիոքիմիական էվոլյուցիայի տեսություններից ա, բացատրումա կյանքի ծագումը, որը շատ էվոլյուցիոնիստներ չեն ընդունում (կոնկրետ Օպարինի տեսությունը, ոչ թե բիոքիմիական էվոլյուցիան), ընդամենը էվոլյուցիայի նախասկիզբն է փորձում բացատրել: Դրանից առաջվա գրառումները որ նայեք, էնտեղ ես էվոլյուցիան էի հիմնավորում
![]()
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 31.05.2010, 23:07:
![]()
![]()
Փաստորեն մենակ homepage-ն ես նայել, եթե ասում ես, որ էվոլյուցիայի փաստերը մուլտիկների վրա են հիմնված...
Հազար անգամ ասեցի, կկարդամ: Իսկ կրկնվելուս պատճառն իմ կարծիքով էն ա, որ ես չեմ փորձում որևէ փաստարկներ կամ «փաստեր» ման գալ, որպեսզի հաստատեմ ինչ-որ մեկի կամ ոմանց եզրակացությունը, քանի որ, սովորաբար, եզրակացությունն է արվում փաստերի հիման վրա, այլ ոչ թե հակառակը:![]()
kyahi (31.05.2010)
Էվոլյուցիոն տեսությունը հիմա ամենանորմալ և մարդու խելքին մոտիկ բացատրությունն է տալիս կյանքի առաջացման և զարգացման վերաբերյալ: Մի բան չեմ հասկանում, Vook դու հավատում ես, որ աշխարհը ստեղծվեց յոթ օրում ու ինչ-որ մեկի կողքից ստեղծվեց երկրորդ մարդը՞՞՞՞՞/ առջինն էլ անհայտ ճանապարհով է առաջացել/…հետաքրքիր և միևնույն ժամանակ ահնեթեթ մոտեցում է, օրինակ ես երբեք չեմ հասկացել թե՞ դա ոնց է հնարավոր, դե իհարկե կարող ես ասել աստված ամենազոր է դրա համար, բայց դե եթե ինձ աստված խելք է տվել, որ ես մտածեմ ու գիտակցեմ թե ինչ է իմ շուրջը կատարվում, ապա ես դա չեմ ընդունում, դե եթե հասարակ մահկանացու լինելով ես դա չեմ հասկանում ուրեմն ես պետք է հասկանամ այն ինչը իմ խելքին հասու է, այն է էվոլյուցիոն տեսությունը, որը համաձայնի, որ ավելի ճիշտ հիմնավորում է տալիս կյանքի մասին, իսկ քննարկվող տեսությունը կրոնական հողի վրա է հետևաբար հիմնավում է անորոշության վրա ու ամեն չլուծված հարցի համար բերում է աստծո գաղափարը, որը լուրջ հետազոտությունների համար հիմք չի ծառայում հետևությունների վրա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ