Here we go again...

. . .

. . .
Չամիչ ջան, քո կարծիքով հետեւյալ պնդումներից ո՞րն ա ավելի շատ հավակնում բնության ոչնչությունն ապացուցելուն.
1. Բնությունը մի վեհ շինություն է /© Ա. Այնշտայն/: Տարրական մասնիկներից այն առանց ինչ-որ մեկի միջամտության կարողացել է վերածվել ապշեցուցիչ մի համակարգի, որի բազմազանությունն ու բարդությունը, որոնք, սակայն, շատ պարզ սկզբունքի գործելու արդյունք են, ամբողջությամբ հասու չէ նույնիսկ նրա ամենակատարյալ /ու միաժամանակ՝ ամենաանկատարյալ/ «պրոդուկտի»՝ մարդու գիտակցությանը:
2. Բնությունը արարվել է աստծո կողմից, քանի որ այն պարզապես չէր կարող էվոլյուցիայի ենթարկվել. այն չունի ինքնազարգացման ու դինամիկ փոփոխությունների մեխանիզմներ, գտնվում է ստատիկ վիճակում, ինչպես որ արարվել է: Այն կատարյալ չի կարող լինել նույնիսկ վերապահումներով, քանի որ արարիչը, ով ստեղծել է այն, պետք է որ ավելի կատարյալ լինի...
Եվ այլն, եւ այլն:
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում անտաղանդ գրական զեղումներիս համար.

համենայն դեպս, դրանք անմիջական են:
Էջանիշներ