Սելավի-ի խոսքերից
Սիրելի Արևածագ, դու արդեն երկրորդ անգամ օկտագործում էս «անասնական բնազդ» արտահայտությունը:
Թույլ տուր իմ մոտեցումը շարադրեմ այս արտահայտության առնչությամբ:
Մարդկայն սեքսուալ հարաբերությունները ամենևին անասնական չեն:
Միայն մարդուն է տրված ամեն պահ և ժամ զգալ սեքսի էներգիան, իսկ կենդանիները տարվա մեջ ունեն ընդհամենը մի որորշակի ժամանակահատված, երբ օգտվում են իրենց բազմանալու բնազդային հնարավորությունից և նրանք ամենևին այդ բազմանալու բնազդից հաճույք չեն ստանում, ինչպես մարդն է վայելում այդ աստվածային էներգիայի հաճույքը, որովհետև սեռական հարաբերությունը մարդկանց տրված չէ միայն բազմանալու համար, դա շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան ասենք մարդկության մեծամասնության հասկացած սեռական հարաբերության ակտը:
Այդ հարաբերությունների միջոցով մարդիկ հասնում են կատարիալ լուսավորության, այսինքը գիտակցում են իրերի ճիշտ դասավորվածությունը տիեզերքում, ոչ թե միայն ընկալում են այնպես՝ ինչպես իրենց թելադրում են իրենց հինգ զգայարանները:
Սեքսի էներգիան մեծ փոփոխություն է մցնում մարդու գիտակցության մեջ, եթե մարդը գիտակցաբար ուղղորդում է այդ էներգիան՝ իր սեռական օրգաններից դեպի վերև՝ գլուխ:
Սակայն ոչ բոլորը գիտեն դրա մասին, իսկ ովքեր էլ վաղ անցիալում սեքսի էներգիայի շնորհիվ հասել են լուսավորության, գաղտնի են պահել, որպեսզի մարդիկ չլուսավորվեն, անգամ մեծ վախեր են ներարկել մարդկանց մեջ, կամ հեգնանք՝ այսինքը « անասնային բնազդ» կոչելով, որպեսզի մարդկանց հեռու պահեն այդ ճանապարհով հասու լինելու իմաստությանը, լուսավորվածությանը:
Սակայն դա էլ պահանջում էր այդ ժամանակահատվածը:
Իսկ ինչ վերաբերվում է խնձորին, դրանք ժամանակի թելադրանքներ են, մինչև խնձորն էլ հաստատ համոզված եղի, «տանձ» է եղել, ( այսինքը մի ուրիշ ադաթ) որն էլ այն ժամանակվա հասարակությունն էր ընդունում, իսկ ահա քո ապրած ժամանակահատվածի հասարակությունը մերժել է այդ տանձը և ստեղծել է խնձոր:
Նույնն էլ հիմա է տեղի ունենում, այս նոր եկող հասարակությունը կամաց կամաց մերժելու է խնձորը, և դա նորմալ է, կյանքը ընթացքի մեջ է, նա կանգ չի առնում, անընդհատ առաջ է գնում:
Իսկ որ այդ խնձորի մերժելը առաջընթաց է, ես մեկ ակնթարթ անգամ չեմ կասկածում:
Մարդկությունը իր գիտակցությունը փոխում է, ետևում թողնելով անցիալի սկզբունքները:
Ես ոչինչ չունեմ ոչ դեմ արտահայտվողների նկատմամբ, ոչ էլ կողմ արտահայտվողների, դա ընդհամենը գիտակցության արգասիք է, և դա իմ կողմից չի դիտվում լավ, վատ կամ բարձր, ցածր գիտակցության աստիճան:
Դրանք պարզապես գիտակցության տարբեր աստիճաններ են և ընդհամենը, ինչպես երաժշտության մեջ նոտաները, ոչ մեկ չի կարող ասել «դո»-ն ավելի լավ նոտա է քան թե՝ «մի»-ին:
Մեկը իրան լավա զգում որ կույսի հետ ամուսնանա՝ բարի, թող ամուսնանա, դրա մեջ տարօրինակ բան չկա, մյուսն էլ չի ուզում կույսի հետ ամուսնանա նախընտրելով ավելի փորձառույի, դարձիալ բարի, դրա մեջ նույն պես տարօրինակ բան չկա:
Այդ երևույթների մեջ տարօրինակություններ մցնում են միայն, իրարից տարբեր գիտակցությունների տեր մարդիկ:
Էջանիշներ