Դեկադա (16.05.2010)
Ժող. ոնց որ տարբեր բաներից ա քննարկումը գնում: Ես կողմ եմ կույս լինելուն, բայց էդ ադաթի ձևը սպանումաԻնչ էլ լինի դա միայն և միայն զույգերի խնդիրն են ու ծնողներ կամ բիբիսի-ները դրան խառվելու իրավունք չունեն:
Արտգեո էլ ա ճիշտ ասում, հիմա նենց կույսեր կան, նենց փչացած մտքերով ու գործողություններով, որ լիքը չկույսեր կնախանձեյին
Հա չմոռանամ ասեմ, որ կուսաթաղանթի կարելը ընդամենը մի քանի հարյուր դոլլար պատմությունա:
Kita (17.05.2010), Ungrateful (16.05.2010), Նարե (16.05.2010)
Էականը այդ գրառման մեջ այն էր, որ առաքինիի վերաբերյալ պատկերացումները տարբեր են։ Այսինքն ձեր պատկերացմամբ առաքինին, իմ աշխարահայացքով ու անձնական փորձով կարող է պարզապես մի պոռնիկ լինել։ Ու հակառակը, ձեր պատկերացմամբ ոչ առաքինին, իմ աշխարահայացքով ու անձնական փորձով մի սուրբ ու անբիծ աղջիկ։
Մոտեցման տարբերությունը
ձեր դեպքում կուսաթաղանթի առկայությունը
իմ դեպքում մարդու էությունը
Երբեմն նենց եմ զարմանում ինքս ինձ վրա ու ընդհանրապեսՕրինակ հենց կոնկրետ ես դեպքում, լրիվ համաձայն եմ Դեկադայի, արևածագի ու այն մարդկանց հետ, ովքեր կողմ են դրան ու գտնում են, որ պետքա պահպանվի: Զարմանում էլ եմ ինչպես կարելիա դեմ լինել դրան... Երևի շատ պահպանողական հայացքներ ունեմ դրա համար, բայց նաև չափի մեջ պետքա էտ ամենը դիտարկել, չի կարելի ասենք ծայրահեղացնել, որ այսպես ու վերջ, հակառակը վատ է ու ոչ բարոյական, որովհետև այդ բարոյականության մասին ամենքս մեր պատկերացումներն ունենք:
Ու լինելով այդպիսին ինքս չեմ/նք հետևել նման բաներին, հիմա դա հո սխալ չի, դա ուղղակի բնական բանա, որը ժամանակի հետ առաջա գնում: Մարդը հա չի կարող դոփել միևնույն տեղում: Ասենք խոսեցին, մեկ երկու ու էլ էտ խոսողների համար էլ դա նորմալ բան կլինի ու հետաքրքրությունները կսպառվի միայն <աչքներդ լույս նոր հարս եք բերել տուն> արտահայտությամբ, չնայած հիմա էլ տուն էլ չեն տանում, մարդիկ առանձնանում ու իրենց անկյունն են ստեղծում: Ինչը նույնպես անընդունելի էր կարծեմ մի ժամանակ: Բա ոնց սովորեցին?
Ես ամենը ժամանակի հարցա ընդամենը, ոնց հասկանում եմ խնդիրը կույս լինել չլինելը չի, ուղղակի <կարմիր խնձոր մանդարին> սովորույթի առկայություննա հասարակությունում: Կանցնի սա էլ կանցնի- (c) Artgeo
հ.գ. Արթուր ջան չբարկանաս էլ, էլ չեմ մոռանա, որ քեզ են պատկանում էտ բառերը![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 16.05.2010, 20:19:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Դե եթե մայրդ չի թողել, չի նշանակում, որ իրար մեջ չեն խոսել: Սարատով հարս էին բերել Գյումրիից, շաբաթը մի անգամ ինքնաթիռի թռիչք կա, թարսի պես, ինչ որ բան էր եղել, հարս բերած հաջորդ շաբաթը ինքնաթիռի չվերթը չեղավ, խնձորները չճամփեցին: Աղջկա մայրը զանգել էր, խնդրել, որ հայաստանաբնակ հարազատների միջոցով արարողակարգն իրագործվի.«Ամոթից դռնից դուրս չեմ կարում գամ»: Նոր տղայի հորաքույրը Վանաձորից վեր էր կացել, տարել էդ սինին:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Կյանքում քանի՞ այդպիսի տղա ես ճանաչում... Ու կարծիքդ նու՞յնն է... Սովորաբար այդպիսի տղաները դառնում են ծաղրուծանակի առարկա: Ես նման մեկին ճանաչում էի, ամուսնանալուց հետո էլ կինը չիմացավ «թարկել արհեստը»: Երբ արդեն միասին հինգ երեխա ունեին, կինը թողեց նրան էլ, երեխաներին էլ ու գնաց «նոր սիրո » հետևից: Այս ամենը՝ Հայաստանում:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 16.05.2010, 20:25:
Հա, խոսում են խոսան: Կարևոր չի ով ինչ ա խոսում: Ու, ընդհանրապես, եթե մարդ ուզենա խոսա մեկի հետևից, ոչ մի բանի չի նայելու, էլի որ խոսալու ա:
Կարևորը մեր ու մեր հարսի հարաբերություններն են:![]()
Հ.Գ. Մենակ էդ հարցով չի, ընդհանրապես եմ ասում, որ մայրս չի թողնում հարևանները խառնվեն մեր ընտանիքի ներքին կյանքին
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ըհըն: Նախ սկսենք նրանից, որ կուսաթաղանթի առկայությունն էլ տենց հեշտ չի ստուգվում: Բացի դրանից այն կարող է պատռվել նույնիսկ հասարակ ֆիզկուլտուրայից ու չպատռվել նույնիսկ 99 տղամարդուց հետո:
Անցնենք առաջ:
Իմ ասածն էն ա, որ աչքադուրս կույսեր, հիմնականում գյուղից այսօր շատ կան: Նման հարսը դժվար որևէ սկեսուրի ուրախացնի:
Ու հակառակը՝ արդեն ոչ կույս, բայց ընտանիքին նվիրված աղջիկներն էլ շատ են:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Էական է, որ աղջիկը լինի հավատարիմ կին, լավ մայր: Ընտանիքը կնոջ նուրբ ու փխրուն ուսերի վրա է հիմնված: Հենց նա է պահում օջախի կրակը, մինչև ամուսինը որսի է: Սա չի փոխվում, անկախ ժամանակից: Ընտանիքի հենասյունը կինն է: Ու էականը նրա ներկան ու ապագան է և ոչ ամենևին անցյալը: Թքած ունեմ թե՛ հարևանների, թե՛ կուսաթաղանթի վրա: Կարևորը ես եմ, կինս, ընտանիքս: Ու ինչ ուզում են խոսան, «կուսաթաղանթով» հարսներ ունեցողները: Իմ կնոջ անցյալի մասին ես գիտեմ ամեն ինչ, քանի որ վստահում եմ, նա է ինձ վստահում: Ու կարևորը դա է: Թե չէ... Ջահել վախտ բյուրերին սպասարկած կույսը ինձ օրինակ պետք չի: Ձեզ լինի, ոտից գլուխ: Ուրախացեք նրա «կուսությամբ»:
Փաստորեն, ամուսնալուծված աղջիկները այլևս չպետք է ամուսնանան, ինչ է թե մայրն ու սկեսուրը ամաչելու են տանից դուրս գալ. մեկը այն պատճառով, որ կարմիր խնձորը // այդպես էլ չի ժամանի իրենց տուն, մյուսն էլ նրա համար, որ իր տուն «մաքուր» աղջիկ չի բերել
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արևածագ (16.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ