Artgeo-ի խոսքերից
Ըհըն: Նախ սկսենք նրանից, որ կուսաթաղանթի առկայությունն էլ տենց հեշտ չի ստուգվում: Բացի դրանից այն կարող է պատռվել նույնիսկ հասարակ ֆիզկուլտուրայից ու չպատռվել նույնիսկ 99 տղամարդուց հետո:
Անցնենք առաջ:
Իմ ասածն էն ա, որ աչքադուրս կույսեր, հիմնականում գյուղից այսօր շատ կան: Նման հարսը դժվար որևէ սկեսուրի ուրախացնի:
Ու հակառակը՝ արդեն ոչ կույս, բայց ընտանիքին նվիրված աղջիկներն էլ շատ են:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Էական է, որ աղջիկը լինի հավատարիմ կին, լավ մայր: Ընտանիքը կնոջ նուրբ ու փխրուն ուսերի վրա է հիմնված: Հենց նա է պահում օջախի կրակը, մինչև ամուսինը որսի է: Սա չի փոխվում, անկախ ժամանակից: Ընտանիքի հենասյունը կինն է: Ու էականը նրա ներկան ու ապագան է և ոչ ամենևին անցյալը: Թքած ունեմ թե՛ հարևանների, թե՛ կուսաթաղանթի վրա: Կարևորը ես եմ, կինս, ընտանիքս: Ու ինչ ուզում են խոսան, «կուսաթաղանթով» հարսներ ունեցողները: Իմ կնոջ անցյալի մասին ես գիտեմ ամեն ինչ, քանի որ վստահում եմ, նա է ինձ վստահում: Ու կարևորը դա է: Թե չէ... Ջահել վախտ բյուրերին սպասարկած կույսը ինձ օրինակ պետք չի: Ձեզ լինի, ոտից գլուխ: Ուրախացեք նրա «կուսությամբ»:
Էջանիշներ