User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 314 հատից

Թեմա: Ի՞նչ է տունը մեզ համար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է տունը մեզ համար

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչի համար սկսեցի այս գրառումս։ Արտահայտելու զարմանքս ու տարակուսանքս, թե ինչպես է դա հնարավոր։
    Ինչպես է հնարավոր, տարիներ շարունակ՝ մինչև անորոշություն (?), առանց "տան" զգացողության ու կարոտի, հյուրանոցներում, ճաշելով դրսում, մեկ ճամպրուկով՝ տարվա բոլոր եղանակներին, զբոսաշրջիկի մշտական տրամադրությամբ, և այս ամենը ինքնաբավ մենակության մեջ։ Ճամպրուկի պահը հատկապես ամենաուշագրավն է։ Նախանձելի է, որ մարդ իր կյանքի ողջ ունեցած-չունեցածը կարողանում է տեղավորել մի ճամպրուկի մեջ։ (Ինչպես կասեր հայտնի քեռին՝ կարևորը խելքս հետս ա )

    Ինչևէ, ես կատարյալ տարակուսանքի մեջ եմ․․․
    Բարեկամ ջան, շնորհակալ եմ ինձ հիշելու համար, ու կպատասխանեմ տարակուսանքիդ ։)
    Իրականում, ես Մելբուրնում սենյակիկ ունեմ վարձած, որտեղ պահում եմ իմ բոլոր իրերը, որոնք ուզում եմ պահել, բայց հետս քարշ չտալ։ Բացի դրանից, հիանալի ընկերներ ունեմ այնտեղ, որոնցից երկուսի հասցեն իմ պաշտոնական հասցեն է։ Եթե իմ անունով նամակ է գալիս, իրենք ինձ տեղեկացնում են։ Ու ոնց նկատեցիր, քաղաքացի եմ, երբ ուզեմ, հետ կգամ։
    Ամենակարևորը, ըստ իս, լսել սեփական ներքին ձայնին ու չենթարկվել հանրության պարտադրած ապրելակերպին։ Ներքին ձայնը, ի դեպ, նույնպես անփոփոխ չէ։ Կարող է ուզես ճանապարհորդել, քեզ թվա թե ամբողջ կյանքումդ դա ես ուզելու, բայց որոշ ժամանակ հետո ուրիշ բան ուզես։ Նորմալ է։ Կոնկրետ հիմա ես ուրիշ բան եմ ուզում, ու աշխատում եմ այդ ուղղությամբ: Ընկերներիցս շատերը զարմացած են (ինչպես զարմացած էին, երբ ես մշտական տան գաղափարից հրաժարվեցի), բայց ես գիտեմ ինչ եմ անում


    Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.04.2019, 23:46:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (04.04.2019), boooooooom (04.04.2019), Freeman (04.04.2019), Progart (04.04.2019), Sambitbaba (20.04.2019), Smokie (04.04.2019), Thom (04.04.2019), Աթեիստ (04.04.2019), Բարեկամ (04.04.2019), Նաիրուհի (07.04.2019), Ուլուանա (04.04.2019), Տրիբուն (04.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •