User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    10 16.67%
  • Ոչ

    50 83.33%
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

  1. #16
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Սփյուռքահայ քո խոսքից մի տեսակ ստրկության հոտ առա:Էտ Մենք մի ժամանակ ենք մի ընտանիքի անդամ եղել,հիմա և Հայաստանը, և Ռուսաստանը,ինչպես ասացիր, ունեն սեփական շահեր,որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել:Ռուսաստանը երբեք մեր փրկիչը չի եղել,հենց դու ասացիր,որ հենց Ռուսներին պետք չեկանք միանգամից կծախեն մեզ(ինչպես մի քանի անգամ վարվել են ՄԱԿ-ում):Թե 19-րդ դարի փրկելն ես ասում,որ Հայաստանը հայերի օգնությամբ այսպես կոչված «ազատագրելուց» անմիջապես հետո այն դարձրեց իր գաղութներից մեկը`արգելելով դպրոցն ու գրականությունը:Ի՞նչ փրկիչ,Ռուսաստանը մեր համար նույնպիսի պետւոթյուն է ինչպիսին էին ժամանակին Հռոմեական Կայսրությունը և մնացած բոլոր երկրները,որոնց կազմում եղել ենք մի ժամանակ:Մեր միակ փրկիչը միշտ էլ կարող ենք լինել միայն մենք`մեր գլխի և մեր բազկի պարունակություններով…
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ՌԴ-ն ՀՀ միակ փրկչն է եղել իր ողջ պատմության ընթացքում,եկեք երախտամոռ չլինենք:
    Բա ոնց, հո չենք մոռացել, որ Պապ թագավորի փրկիչը Վասիլի Ծառաթռիչքն էր

    Իսկ ավելի լուրջ, խորհուրդ կտամ մազերտ կյաժ ներկես, եթե հլա դեռ չես ներկել, ու անւն-ազգանունտ էլ մի լավ մշակես; Թե չէ աստված չանի, մեկ էլ տեսար մի օր էլ քեզ պատյեզդում "փրկեն" ...

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՌԴ-ն ՀՀ միակ փրկչն է եղել իր ողջ պատմության ընթացքում:
    Ավելի ստրկամիտ և չմտածված արտահայտություն կյանքումս չեմ լսել: ՌԴ-ն միշտ ունեցել է սեփական շահերը ու միշտ առաջնորդվել դրանցով: Իսկ հայերը միշտ կուլ են գնացել քո պես մտածողներին:

    Մենք մի ընտանիքի անդամներ ենք առանց իրար ապրել չենք կարող:
    Դուք չգիտեմ ոնց, բայց մենք լավ էլ կարող ենք առանց ձեզ ապրել:
    ԵՄ ի մեջ մտնելով մենք կկորցնենք գոյատևելու հեռանկարն:
    Դուք միգուցե, իսկ մենք վերջապես կազատվենք Ռուսաստանի լծից ու Խ. Աբովյաններից: Սև լիներ այն օրը, երբ ռուսը իր ոտքը դրեց Հայաստան: Պատրաստ եմ ասել այս խոսքերը բոլորին ու բոլորի առաջ:

    Մոդերատորական։ Artgeo-ի այս նախադասությունը ջնջված է, քանի որ այն վիրավորական ու ագրեսիվ էր։


    Հիմա մեր պետությունների հարաբրություններն « լավ են»
    Հլու հնազանդ ստրուկներին ռուսական ցարերը միշտ էլ սիրել են:
    Արևմուտքի -ՌԴ-ի հզերացումն կանխելու խարդախ քաղաքականության մի մասն է կազմում .
    Դե ռուսաստանի կառավարությունը այնքան սպիտակ ու փափուկ է...
    » այստեղ այսպիսի կարծիք կա: Ընկերներս ինձանից ներողություն են խնդրում ,որ իրենց երկրում այդպիսի վերաբերմունք են ցուցաբերում մեր հանդեպ:
    1915 թվականի զոհերի համար ներողություն չե՞ն խնդրում: Ասա, ոչինչ. կարիք չկա։ Իրենց կարելի է։ Իրենք հո մեր «եղբայրներն» են...
    Հաշվի առնելով ՈՒկրաինայում ,Էստոնիայում,Վրաստանեւմ կատարվող դեպքերն կարծում եմ հայերն դիվանագետ կգտնվեն և չեն հետևի հարևան Սահակաշվիլու վարած քաղաքականությանը:
    Հա, լսել ենք, որ Պուտինին ու խբնված ռուսաֆիլներին դուր չի գալիս, որ որոշ երկրներ ձգտում են անկախության ու ժողովրդավարության:
    Պետք է լռենք ու հարմարվենք որովհետև շատ թույլ ու փոքր ենք :
    Դե լռեք ու հարմարվեք: Հայաստանը կլինի անկախ ու ստրուկներից ազատված: Անձամբ իմ անունից եմ խոստանում:
    Մեզ չի սիրում այստեղի երիտասարդ մասան ,որովհետև մեզ չի ճանաչում,իսկ միջին մասան մեզ լավ է վերաբերվում: Հարցին կտամ համեմատական գնահատական ,ինչ էլ լինի էլի ռուսներն են մեր թիկունքը,քանի դեռ մեր տարածքն-որպես սահման իրենց պետք է կգոյատևենք:
    Ձեր նմաններին ցանկացած իրեն ու ուրիշին հարգող մարդ ճանաչելուց հետո ավելի շատ չի սիրի: Գոյատևելու եք սովոր, լռեք ու գոյատևեք: Ստրուկները գոյատևում են այնքան, որքան կցանկանա տերը: Սակայն մի խանգառեք ոչ ստրուկներին ապրել: Քանի որ գոյատևելը մերը չէ: Մենք հպարտ ազգ ենք ու ուզում ենք ապրել:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.03.2007, 23:32:

  4. #19
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ-ն ՌԴ-ին պետք է «սահմանային »առումով իսկ ՌԴ-ն ՀՀ միակ փրկչն է եղել իր ողջ պատմության ընթացքում,եկեք երախտամոռ չլինենք.
    Կներես բայց այդպիսի դեպքեր շատ քիչ եմ հիշում,կարելի է ասել չեմ հիշում
    Պետք է լռենք ու հարմարվենք որովհետև շատ թույլ ու փոքր ենք :
    Ափսոս,որ այդպես ես մտածում.Ուրախ եմ որ շատ քչերն են տենց ասում,Ինչպես նշվեց վերևում,դա ստրկության ընդունում է.
    Կամ երբ Ռուսիան դեռ նոր էր ձևավորվում,նրանք մտածում էին որ թույլ են ու փոքր.......Իհարկե ոչ,սակայն նրանց մեջ չէր արմատացած ստրկության գաղափարը և նրանք հասան նրան,ինչ հիմա կան.Եվ այդպես են հասել հաջողությունների այն երկրները,որոնք համարվում են ուժեղագույնները/հենց մեկը Ռուսաստանը/.
    Դրա պատճառով է,որ ոչ միայն ընդլայնել,այլ ընդհակառակը.կորցրել են այն տարածքները,որոնք ձեռք բերված են եղել
    Հարցին կտամ համեմատական գնահատական ,ինչ էլ լինի էլի ռուսներն են մեր թիկունքը,քանի դեռ մեր տարածքն-որպես սահման իրենց պետք է կգոյատևենք
    Իսկ հետո՞...... . Որքան պետք է որպես միջոց օգտագործվենք.Քո ասածից դուրս ա գալիս,որ իրանք մեզ կարան օգտագործեն,և երբ պետք լինի,դե՞ն նետեն
    Սակայն իրոք դրանում մեղավոր են ոչ թե ռուսները,այլ հայերը,քանի որ միշտ պատրաստ են ամեն պատահածի հպատակվել,իսկ հպատակել՝երբեք
    Ու իրոք եթե դուք ուզում եք,ապա հարմարվեք. Իսկ մենք չենք պատրաստվում

    Ու մեկել մի բան ասեմ,եթե շարունակեք տենց մտածել,հաստատ Հայաստանի վիճակը երբեք դեպի լավը չի գնա
    Վերջին խմբագրող՝ Մանե: 27.02.2007, 21:21:

  5. #20
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ոնց, հո չենք մոռացել, որ Պապ թագավորի փրկիչը Վասիլի Ծառաթռիչքն էր


    Իսկ ավելի լուրջ, խորհուրդ կտամ մազերտ կյաժ ներկես, եթե հլա դեռ չես ներկել, ու անւն-ազգանունտ էլ մի լավ մշակես; Թե չէ աստված չանի, մեկ էլ տեսար մի օր էլ քեզ պատյեզդում "փրկեն" ...
    Եթե ես մազերս կյաժ ներկող լինեի այստեղ չէի գրի : Իսկ որ քո նման հայրենակից ունեմ ամաչում եմ .դու առանց մտածելու մեծ վիրավորանք ես հասցրել ինձ ,և հասուն ու խելացի մարդիկ մի գրածները կհասկանան ու կնդունեն : Եվ մեր գրածներից լավ է երևում թե որս է Հայաստանի ու հայերի ապագայի մասին մտածում :Ւսկ Աբովյանին չընդունող մարդուն ոչինչ չունեմ ասելու:
    ես իրավունք ունեմ հայտնել իմ կարծիքն այն ձևով որով կուզեմ ,բայց միյուսներին վիրավորելու իրավունք չունեմ այն էլ հայրենակիցներիս,դա վերաբերում է բոլորիտ :

  6. #21
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ մեր գրածներից լավ է երևում թե որս է Հայաստանի ու հայերի ապագայի մասին մտածում
    Իհարկե, երևում է: Երևում է, որ բոլորս ենք մտածում: Պարզապես ոմանք ստրուկ Հայաստանի ապագան են տեսնում, քանի որ հոգով են ստրուկ, իսկ մյուսները արժանապատիվ ապագայի մասին են մտածում, քանի որ հոգով ստրուկ չեն:

  7. #22
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Ճիշտն ասած, ես չեմ կարողանում վերհիշել մի դեպ երբ ռուսներն մեզ օգնած լինեն միայն այն բանի համար, որ դա մեզ անհրաժեշտ է:Կարելի է հիշել մի քանի դեպք երբ մեր և ռուսների շահերը համընկել են, և մնեք ստացել ենք նրանց օգնությունը, թե չէ մնացած դեպքերում մենք եղել ենք հարմարվողի կարգավիծակում:Այդպիսի օրինակներ ոչ վաղ անցյալից շատ կարելի է բերել:Ճիշտ է հիմա մենք այնպիսի պետություն չունենք որը կկարողանա հակադրվի ռուսատանին երբ դա մեր երկրի շահն է պահանջում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ ու հլու հնազանդ ապրենք:Ռուսատանը միշտ առաջնորդվել,առաջնորդվում ու առաջնորդվելու է իր երկրի սեփական շահով, ինչպես ցանկացած նորմալ պետություն, դրա մասին վիճելն անիմաստ է:Մյուս կողմից շատ սխալ կլինի եթե մենք թշնամաբար տրամադրվենք ռուսաստանի նկատմամբ, անտեսենք ռուսերեն լեզուն և այլն:Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որ այդ երկրից մաքսիմալ ձևով կարողանաք քամել մեր շահերը, ցանկացած տեսքով:Մեք մեր հարբերությունները բոլոր պետությունների հետ պետք է կառոքւցենք հավասար մակարդակի վրա, և պետք է ստիպենք բոլորին հարգել մեզ իսկ դրա հմար հզոր պետություն է հարկավոր:Եվ վերջապես մենք պետք է հասկանաք որ մեզ կարող ենք օգնել միայն մենք:
    19 տարի առաջ այս օրերին էր երբ մեր եղբայր ռուսների թողտվությամ ադրբեջանում ցեղասպանություն էին անում հյերի նկատմամբ, ու եթե այն ժամանակ մեր ազգի գիտակից զանգվածը զնքը ձեռքին չպաշտպաներ մեր հայրենիքը մենք հիմա, սպասելով մեր բարեկամ ուսների օգնությանը, լավագույն դեպքում կբնակվեինք Հյաստանի ինքնավար մարզում, ու մեր գրառումները կգրեինք թուրքերեն:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  8. #23
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում TigranM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս կողմից շատ սխալ կլինի եթե մենք թշնամաբար տրամադրվենք ռուսաստանի նկատմամբ, անտեսենք ռուսերեն լեզուն և այլն:
    Ռուսերեն լեզվի խնդիրը իսկապես խիստ կարևոր է։ Ազգային մաքսիմալիզմը, որն արդեն դարձել պաթոլոգիա, իր նոպաներից մեկի ժամանակ ջնջեց–մաքրեց ռուսերեն լեզվի իմացությունն ու դրանից օգտվելու կարողությունը, հարգանքն ու սերը այդ հրաշալի լեզվի նկատմամբ։ Անշուշտ, ազգային քաղաքական զարթոնքը պետք է ուղեկցվեր այդպիսի դրսևորումներով, սակայն քաղաքական ազատագրումը ուղեկցվեց նաև, այսպես ասած, մշակութային ազատագրումով, իսկ մեծ մշակույթից փոքր մշակույթի այդպիսի "ազատագրումը" իրականում մեծ ողբերգություն է այդ փոքր մշակույթի համար։ Այստեղ խնդիրն այն չէ, թե կոնկրետ որ մեծ մշակույթի լեզուն էր մեզ հասանելի, ռուսերենի փոխարեն կարող էին լինել անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, փաստն այն էր, որ ձեռք էր բերվել մեծ մշակույթի հետ շփվելու կուլտուրա, որը կորսվեց։ Ինչը և հանգեցրեց ազգային մտածողության հերթական մարգինալացմանը։ Նույն այս իրավիճակում հնդիկ ժողովուրդը այնքան իմաստուն գտնվեց, որ պահպանեց անգլերենի նկատմամբ իր հարգանքն ու սերը, թեև նա շատ ավելի էր տուժել անգլիացիներից, քան հայերը՝ ռուսներից, և հիմա անգլերենն է դառնում այն կամուրջը, որը հնդկական փիլիսոփայությունը, բժշկությունը, նոր մտքերը հասնում են աշխարհին։ Գուցե անգլերենն այս առումով ավելի լավ կամուրջ է, քան ռուսերենը, և հիմա էլ հայերը պետք է անգլերեն սովորեն, սակայն դրա համար պետք է ևս 40–50 տարի, իսկ այդ ընթացքում հայ մարդու գիտակցության մեջ պետք է իշխի կիսաբարբառային, ժարգոնային մարգինալ մտածողությունը և հենց պատմական այն շրջանում, երբ պետք է քաղաքական, փիլիսոփայական ու ընդհանրապես տեսական մտքի կենտրոնացում ու լարում։ Ահա հերթական կոտրած տաշտակը՝ հայ բազմադարյա ժողովրդի խիստ իմաստուն պատմության ճանապարհին։

  9. #24
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Դուք միգուցե, իսկ մենք վերջապես կազատվենք Ռուսաստանի լծից ու Խ. Աբովյաններից: Սև լիներ այն օրը, երբ ռուսը իր ոտքը դրեց Հայաստան: Պատրաստ եմ ասել այս խոսքերը բոլորին ու բոլորի առաջ:

    Մոդերատորական։ Artgeo-ի այս նախադասությունը ջնջված է, քանի որ այն վիրավորական ու ագրեսիվ էր։


    Artgeo ճիշտ բաներ ես գրել,բայց Աբովյանի պահերը հեչ լավ չասեցիր:Աբովյանը պարզապես իրոք հավատում էր,որ ռուսները կփրկեն մեզ Պարսկաստանի լծից:Աբովյանի նման մարդուն դավաճան անվանելը աններելի հանցագործություն կլինի:
    Հետո էլ ժողովուրդ ինչի սկսեցիք վիրավորել մարդուն նրա համար,որ հայտնեց իր կարծիքը:Ինձ թվում է`ֆորումը հեն ցրա համար է,եթե կարող ենք,եկեք փորձենք նրան հակառակը ապացուցել,օրինակ մենք իրոք պետք է փաստենք,որ ռուսներին հաջողվել է մեզ հավատացնել,թե մեր փրկիչներն են եղել,երբ օրինակ Լենինի հրամանով Ստալինը համաձայնության էր եկել Քեմալի հետ,և ինչ որ եղավ վաղուց նախատեսված էր:Երբ թուրք զինվորները կարմիր դրոշները ձեռքերին էին հարձակվում,որի հետևանքով Կարսը, որն ուներ քառասուն թնդանոր առանց կռվելու հանձնվեց,բա բարեկամներ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.03.2007, 23:33:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  10. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ քո նման հայրենակից ունեմ ամաչում եմ
    Իմ նմանները խայտարակեն ռեսպուբլիկան. չէ՞: Դրա համար եմ ասում- Քանի շուտ ա , հրաժարվի իմ ու իմ նմաններից;

    .դու առանց մտածելու մեծ վիրավորանք ես հասցրել ինձ
    արանց մտածելու դու ես գրել քո հախուրն մտքերը; Շատ բան չեմ ասում, ու շատ հերու չեմ գնա; Մեր, ստեղի ապրողների ՈՐՈՇ մասի համար հիշողուտյունը վորոճալու դաշտը հիշելու համար չի, ու լավ էլ հիշում ենք Շահումյանում ու Գետաշենում ռուսական բանակի կոտորածները;

    Իսկ վիրավորանքի մասով;
    Մի հատ դու բառերտ չափավորի, ու մի փոր հացի համար մի վիրավորի ուկրաինական, էստոնական ու մեր եղբայրական վրացի ժողովուրդներին;

    Եվ մեր գրածներից լավ է երևում թե որս է Հայաստանի ու հայերի ապագայի մասին մտածում :
    Եղածը քիչ էր, հիմա էլ երևում է նոր սփյուրքահայ է ձևավորվում , որը օտար պետությանը ծառաելով պետք է մեզ սովորացնի, թե ոնց պետք է ապրենք ու մտածենք...
    Ասեմ, որ չնայած դաշնակ ազգադավերը զորբայորեն ու շանտաժով ընդունել տվին երկկաքաքացիության օրենք, բայց մեկ է դա ձեզ չի հաջողվելու;

    բայց միյուսներին վիրավորելու իրավունք չունեմ այն էլ հայրենակիցներիս,դա վերաբերում է բոլորիտ :
    Հասկանում եմ, որ բարբարոս Ռուսաստանում, որտեղ մի շիշ արաղի համար մարդ են սպանում, զեմլյակ-ությունը շատ ակտուալ է դարեր շարունակ, բայց Հայաստանում դա էնքան էլ ակտուալ չէ; Ու չվիրաորելու համար անպայման չի, որ դիմացինդ հայրենակից լինի;

  11. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հետո՞
    Միտքս կիսատ եմ թողել,հիմա կշարունակեմ: Համբերել ու հնազանդվել ասելով նկատի ունեմ քաղաքականության մի ձև ,այն է ստեղծել ճիշտ ժողորդավարություն , հուսալի կարառավարություն, միասնություն, լուծել հարևանների հետ ունեցած տարածքային խնդիրները : Քաջություն , ազնվություն , այս բառերն ժամանակակից քաղաքականության մեջ ծիծաղելի են հնչում : պետք է վարել կեղծավոր քաղաքականություն պետք եղած դեպքում սեր խոստովանել անգամ թշնամուն : Ու եթե կարծում եք թե առանց ինձ հաջողության կհասնեք սխալվում եք ,«դա մեծամտեւթյուն չէ ,գրածս փոխաբերական իմաստ ունի» Միայն նմանատիպ քաղաքականություն վարելով կարող եք հաջողության հասնել: Հակառուսական քաղաքականություն վարելով երկրի վիճակը միայն կբարթեցնեք,ինչից կոգտվեն մեր հարևան թշնամիները:
    Իսկ եթե կարծում եք ,որ Վրաստանի վիճակն լավ է ու մեր աշխարհի միակ «բևեռն.» վրացիներին սիրում ու հարգում է դրա համար է նրան« օգնում» ,շատ եք սխալվում:
    ՈՒ քանի դեռ մենք ու դուք հասկացողություն կա երբեք հաջողության չենք հասնի:Սփյուռքում ապրող երեք մլն,մարդկանց անտեսելն ու վիրավորելն հենց ինքը դավաճանություն է:

  12. #27
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսերեն լեզվի խնդիրը իսկապես խիստ կարևոր է։ Ազգային մաքսիմալիզմը, որն արդեն դարձել պաթոլոգիա, իր նոպաներից մեկի ժամանակ ջնջեց–մաքրեց ռուսերեն լեզվի իմացությունն ու դրանից օգտվելու կարողությունը, հարգանքն ու սերը այդ հրաշալի լեզվի նկատմամբ։ Անշուշտ, ազգային քաղաքական զարթոնքը պետք է ուղեկցվեր այդպիսի դրսևորումներով, սակայն քաղաքական ազատագրումը ուղեկցվեց նաև, այսպես ասած, մշակութային ազատագրումով, իսկ մեծ մշակույթից փոքր մշակույթի այդպիսի "ազատագրումը" իրականում մեծ ողբերգություն է այդ փոքր մշակույթի համար։ Այստեղ խնդիրն այն չէ, թե կոնկրետ որ մեծ մշակույթի լեզուն էր մեզ հասանելի, ռուսերենի փոխարեն կարող էին լինել անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, փաստն այն էր, որ ձեռք էր բերվել մեծ մշակույթի հետ շփվելու կուլտուրա, որը կորսվեց։ Ինչը և հանգեցրեց ազգային մտածողության հերթական մարգինալացմանը։ Նույն այս իրավիճակում հնդիկ ժողովուրդը այնքան իմաստուն գտնվեց, որ պահպանեց անգլերենի նկատմամբ իր հարգանքն ու սերը, թեև նա շատ ավելի էր տուժել անգլիացիներից, քան հայերը՝ ռուսներից, և հիմա անգլերենն է դառնում այն կամուրջը, որը հնդկական փիլիսոփայությունը, բժշկությունը, նոր մտքերը հասնում են աշխարհին։ Գուցե անգլերենն այս առումով ավելի լավ կամուրջ է, քան ռուսերենը, և հիմա էլ հայերը պետք է անգլերեն սովորեն, սակայն դրա համար պետք է ևս 40–50 տարի, իսկ այդ ընթացքում հայ մարդու գիտակցության մեջ պետք է իշխի կիսաբարբառային, ժարգոնային մարգինալ մտածողությունը և հենց պատմական այն շրջանում, երբ պետք է քաղաքական, փիլիսոփայական ու ընդհանրապես տեսական մտքի կենտրոնացում ու լարում։ Ահա հերթական կոտրած տաշտակը՝ հայ բազմադարյա ժողովրդի խիստ իմաստուն պատմության ճանապարհին։
    Լրիվ համաձայն եմ քեզ հետ:Կարծում եմ, որ մենք մեր մայրենի լեզուն չանտեսելով, նրան հավասար պետք է տիրապետենք, ռուսերենի ,անգլերենի,ֆրանսերենի նման լեզուներին:Դա հնարավորություն կտա մեզ առընչվել համաշխարային մշակույթի արժեքների հետ, այդպիսով մենք կարող ենք շփվել համաշխհարային գիտական մտքի հենտ և մեր ստացած գիտելիքները ծառաեցնել մեր երկրի բարգավաճմասն գործին:Միևնույն ժամանակ դա հնարավորություն կտա մեզ մեր գիտական և մշակույթային արժեքները հասկանալի դարձնել աշխահի համար…
    Կարծում եմ, որ եթե օրինակ ռուսաստանի փոխարեն մենք այսպիսի հարաբերություններ ունենայինք ամերիկայի հետ դժվար թե իրավիճակը շատ տարբերվեր ներկա իրավիճակից:Իմ կարծիքով այստեղ խնդիրը մեր մեջ է և մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը, և իրերը կոչենք իրենց անուներով և այդ ամենից փորձենք մաքսիմալ շահ ստանալ:Պաշտոնական տվյալներով հայաստան մոտ 1.5մլրդ ամն դոլար է փոխանցվում մասնավոր տրանսվերների ձևով:Ու երևի այդ գումարի 60 տոկոսը գալիս է ռուսաստանից:Ուստի մեր կողմից բավականին անխոհեմ կլինի հակամարտության մեջ մտել ռուսաստանի հետ:Իրականություն այն է որ մենք այդ երկրի հետ երկար ճանապարհ ենք անցել, ու դեռ էլի անցնելու ենք, ու չարժի որ այդ ճանապարհը անցնենք որպես հակառակորդներ:Այստեղ խոսքը ռուսներին մեր երկրից վտարելուն նրանց ատելու մասին չէ,այլ ընդամենը մենք պետք է ճիշտ գնահատենք մեր փոխհարաբերությունները:Իմ կարծիքով, այստեղ մենք պետք է դասեր քաղենք վրաստանի սխալներից և չկրկնենք դրանք:Ամեն ինչ կախված է մեզնից, ով էր ստիպում մեզ մեր երկրի ստրատեգիական ճյուղերը վոտով գլխով հանձնեիք ռուսաստանին:Մենք դա կարող էին անել ավելի խելամիտ եղանակով:Սա այն դեպքերից է երբ մեկ անգամ թույլ տրված սխալը բերում է նորանոր ավելի մեծ սխալների:Եվ որքան շուտ մենք խզենք այդ շղթան այնքան լավ…
    Վերջին խմբագրող՝ TigranM: 28.02.2007, 13:56:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  13. #28
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում TigranM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով այստեղ խնդիրը մեր մեջ է և մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը, և իրերը կոչենք իրենց անուներով և այդ ամենից փորձենք մաքսիմալ շահ ստանալ:Պաշտոնական տվյալներով հայաստան մոտ 1.5մլրդ ամն դոլար է փոխանցվում մասնավոր տրանսվերների ձևով:Ու երևի այդ գումարի 60 տոկոսը գալիս է ռուսաստանից:Ուստի մեր կողմից բավականին անխոհեմ կլինի հակամարտության մեջ մտել ռուսաստանի հետ:Իրականություն այն է որ մենք այդ երկրի հետ երկար ճանապարհ ենք անցել, ու դեռ էլի անցնելու ենք, ու չարժի որ այդ ճանապարհը անցնենք որպես հակառակորդներ:Այստեղ խոսքը ռուսներին մեր երկրից վտարելուն նրանց ատելու մասին չէ,այլ ընդամենը մենք պետք է ճիշտ գնահատենք մեր փոխհարաբերությունները:Իմ կարծիքով, այստեղ մենք պետք է դասեր քաղենք վրաստանի սխալներից և չկրկնենք դրանք:
    Լիովին համաձայն եմ քո ու Philosopher-ի մտքերի հետ :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.03.2007, 19:31:

  14. #29
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Եթե պատահել է,որ ռուսները երբեմն մեզ ձեռնտու որոշումներ են կայացրել,դա հաստատ մեզ լավություն անելու համար չեն արել, և դրա համար նրանց շնորհակալություն հայտնելու կարիք չկա:Քանի որ եբեմն նույնիսկ մեր խելքի շնորհիվ ենք հասել դրան:
    Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից հեռանալուն,կարծում եմ Ռուսներից դեռևս հեռանալու ժամանակը չէ, քանի որ նրանք մեզ դեռ պետք են,մենք էլ նրանց ենք պետք,այնպես որ պետք է մեզ պահենք ոչ թե հլու ծառայի պես,այլ պետք է ամեն անգամ հիշեսնել ռուսներին,որ մենք ազատ պետություն ենք:
    Իսկ Վրաստանի վերաբերյալ, ինձ բոլորովին չի թվում,թե Վրաստանը ազատ պետություն է:Վրաստանը ավելի խայտառակ ձևով կախված է Ամերիկայից
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  15. #30
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Սփյուռք
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    [QUOTE=Artgeo;200233]
    Ձեր նմաններին ցանկացած իրեն ու ուրիշին հարգող մարդ ճանաչելուց հետո ավելի շատ չի սիրի:
    Ձեր գրածներից հետո «մենք»հասկացողությունս վերջնականապես բաժանվեց ես-ի «դե ձեր ասելով սփյուռքահայերն արժանապատիվ չեն » և Դուք-ի «արժանապատիվ հասարակություն»
    Ճիշտ է Ռ.-ում մի շիշ օղու համար մարդ սպանում են «բայց նմանատիպ հանցագործությունն մոտիվ ունի ,պատճառն մի շիշ օղին է,շահի խնդիր, այդ հանցագործությունների համար էլի օրենցդրություն է ստեծված: Իսկ ,որ հայը հային սպանում է նախանձից ,եթե մեկն մի հաջողության է հասել թե չսպանի էլ .դառը խոսքերով կկծի ու կթունավորի: հայի համար օրենցդրություն, սահմանադրություն չկա: Խեղճ »իրավաբան » Աստծու Սուրբ գիրքն էլ հայի համար դատաստանագրիք չէ :Աստված ներում է նրան, ով մեղանչում է ,բայց հայն հպարտ ազգ է չէ՞,ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհում:Ու ԱՍտված էլ հային այդպես հանձնեց սատանայի դատին:
    Արժանապատիվներ մի՞թե ձեր արժանապատվությունն չի տրորվում ,երբ այստեղ ձեր հայրենակիցներին են սպանում : կարծում եք դե մի բան արել են էլ ,որ սպանում են,դեռ ավելին խորհուրդ եք տալիս նրանց մազներն կյաժացնել
    Եթե դուք լռում եք ,երբ ձեր նմանին սպանում են էլ ի՞նչ արժանապատվության մասին եք խոսում:Եթե ինքներտ եք վիրավորում ձեր նմանին ,ապա ինչու պետք է օտարը հարգի ձեզ ու իր եղբայրը համարի:Մի՞թե սա չի նշանակում ինքնասիրության բացակայություն:

    Եղածը քիչ էր, հիմա էլ երևում է նոր սփյուրքահայ է ձևավորվում , որը օտար պետությանը ծառաելով պետք է մեզ սովորացնի, թե ոնց պետք է ապրենք ու մտածենք
    ձեր սիրտը ավելի շատ Էստոնացու համար կցավի քան հայի
    ու զարմանալի չէ ,որ երեք մլն, սփյուռքահայերի միայն մի քանի տոկոսն է ճանաչում իր ազգն ու երկիրը
    [FONT="Arial Black"]Ձեր նմաններին ցանկացած իրեն ու ուրիշին հարգող մարդ ճանաչելուց հետո ավելի շատ չի սիրի[/FONT]
    գիտես մի օր էլ դու ես հայտնվելու օտարության մեջ,ու երբ ուզես այստեղ գրել գիտեմ ,որ քեզ նման մեկը կգտնվի ,որ նման նախագասություն կգրի քեզ ,այդ ժամանակ դու ինձ կհասկանաս...
    Վերջերս ակումբի գրականության բաժնում մեր առօրյաի խոսելաձևն էր բանաստեղծության ձևով ներկայացված,անմիջապես իրար ետեվից վատաբանումներ գնացին,հետո ջնջեցին:Հեղինակը մատները դրել էլ ժամանակի զարկերակի վրա.Մինչև ե՞րբ եք պատրաստվում թաքցնել ճշմարտությունը:Ե՞րբ է հայ սովորելու ներողություն խնդրել.Երբ է վերջապես հասկանալու ,թե ինչ է նշանակում հայրենակից ասելը:
    Ես բնավ էլ Ռդ-ին չեմ պաշտպանում: Յուրաքանչյուր արժանապատիվ սփյուռքահայ նման վիրավորանքներից հետո այստեղ այլևս չի գրի :Ներող եղեք անկեղծությանս համար,գիտեմ որ ճշմարտոըթըունը աչք է ծակում:
    Կույր եք, պարոնա՛յք ,դուք արդեն լռել ու հնազանդվել եք ,եթե այդ երկրի ներսում չի զգացվում,ապա սփյուռքից շատ պարզ է երևում :21րդ դար.Սասնա ծռերի վերջն ենք հասել,Քարաձավի «դռներն »բաց են ,համեցեք:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերին իմմանենտ հակապետականությու՞ն
    Հեղինակ՝ Արքա Նաիրի, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.05.2018, 01:20
  2. Նախարար եղբայր, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 24.02.2010, 10:13
  3. Հայերին գաղթեցնում են
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.03.2009, 13:13
  4. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 27.12.2008, 01:29
  5. Հայերին բնորոշ բացասական հատկանիշները
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 88
    Վերջինը: 11.08.2008, 00:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •