User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հայերին գաղթեցնում են

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայերին գաղթեցնում են

    Սիրիայից վարձակալությամբ ստացված մի օդանավ մարտի 19-ին 120 քրիստոնյա է տեղափոխել Գերմանիա: Պարզ չէ, թե նրանցից քանիսն են հայեր: Այդ մասին հայտնում է Աթենքի «Հայաստան» լրատուն:
    Բեռլինից հաղորդվող լուրի համաձայն, ՄԱԿ-ի Գաղթականների բարձրագույն հանձնաժողովը որոշել է Իրաքից հեռացնել 10.000 քրիստոնյաների` նրանց տեղափոխելով Գերմանիա, Շվեդիա եւ եվրոպական այլ երկրներ:

    Ըստ լրատուի` վերջին 10 տարիների ընթացքում, իրանահայ համայնքը, քայքայման է հասել մինչ այսօր շարունակվող կազմակերպված մասսայական գաղթի հետեւանքով, որի գլխավոր կազմակերպիչն է հրեական 'Հիաս՚ (HIAS) կազմակերպությունը: (HIAS- "Hebrew Immigrant Aid Society").(http://www.hias-vienna.at/).

    1881 թ.-ին հիմնադրված ՙՀիաս՚ կազմակերպությունը միշտ նվիրվել է հրեաներին դեպի Իսրայել ներգաղթ կազմակերպելու աշխատանքին, սակայն այժմ, ըստ լրատուի, լծվել է «հայաստանամերձ հայկական համայնքների մասսայական գաղթը դեպի հեռավոր երկրներ կազմակերպելուն»

    ՙ Հիաս՚-ի այս գործունեությունը մինչ օրս արժանացել է իրանահայ համայքի պատասխանատուների եւ ՀՀ իշխանության անտարբեր վերաբերմունքին:

    ՙՀիաս՚-ը կազմակերպել է 4.5 միլիոն մարդու գաղթ
    http://www.a1plus.am/am/society/2009/03/22/iraq

    Ժամանակին Բյուզանդիան էր գաղթեր կազմակերպում իր արևելյան սահմաններից դեպի իր կայսրության խորքերը, հետո ռուսներն էին գաղթեցնում հայերին արևմտյան Հայաստանից դեպի իրենց կողմերը, հիմա էլ Արևմուտքը հայերին ու քրիստոնեաներին է գաղթեցնում Մերձավոր Արևելքից....

    Անկում ապրող, սեփական արժեքները ուրացող բոլոր կայսրությունները կրկնում են միշտ նույն սխալները... Այնպես որ մի օր Բրյուսելը կհայտնվի բարբարոսների ձեռքը ինչպես ժամանակին Կոնստանտինոպոլիսը....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (23.03.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայերին գաղթեցնում են

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.a1plus.am/am/society/2009/03/22/iraq

    Ժամանակին Բյուզանդիան էր գաղթեր կազմակերպում իր արևելյան սահմաններից դեպի իր կայսրության խորքերը, հետո ռուսներն էին գաղթեցնում հայերին արևմտյան Հայաստանից դեպի իրենց կողմերը, հիմա էլ Արևմուտքը հայերին ու քրիստոնեաներին է գաղթեցնում Մերձավոր Արևելքից....

    Անկում ապրող, սեփական արժեքները ուրացող բոլոր կայսրությունները կրկնում են միշտ նույն սխալները... Այնպես որ մի օր Բրյուսելը կհայտնվի բարբարոսների ձեռքը ինչպես ժամանակին Կոնստանտինոպոլիսը....
    Իսկ հայերը կմնան, ինչպես որ եղել են, կան, ու կլինեն:
    Բայց ամեն դեպքում լուրը տխուր էր ու հարկավոր ա ուշադրություն դարձնել: Չնայած ստեղ մի պահ կա, ոչ մեկին հաստատ ստիպելով չեն գաղթեցնում, մարդը եթե մնալու ցանկություն ունենա, ով կարա իրան համոզի, որ հելնի գնա Եվրոպա: Բայց դե Իրաքից կարողա նաև ստիպողաբար գաղթեցնեն, պատճառաբանելով, որ իրանք էնտեղ անվտանգ չեն ու նման այլ պատճառներ:
    Պետք ա, որ մեր իշխանությունները դրա մասին մտածեն, որ էդ գաղթողը գոնե գաղթի Հայաստան, այլ ոչ թե Եվրոպա: Սփյուռքի նախարարությունը պետք ա դրա մասին հոգ քաշի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերին իմմանենտ հակապետականությու՞ն
    Հեղինակ՝ Արքա Նաիրի, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.05.2018, 01:20
  2. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  3. Արձակ. Թե ինչպես են հայերին ճանաչում օտարները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.08.2009, 01:38
  4. Գրառումներ: 51
    Վերջինը: 17.01.2009, 13:07
  5. Հայերին բնորոշ բացասական հատկանիշները
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 88
    Վերջինը: 11.08.2008, 00:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •