User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    10 16.67%
  • Ոչ

    50 83.33%
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 52 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

  1. #46
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Հայաստանում չկա ռուսների դեմ վատ տրամադրվածություն, կա բացասական վերաբերմունք Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։ Իսկ Ռուսաստանում բացասական տրամադրվածություն կովկասցիների նկատմամբ կա ու բավականին մեծ է։ «Լիցո կովկազսկոի նացիոնալնոստի» արտահայտությունը դրա վառ ապացուցյն է։ Ասացե՛ք ինձ որևէ համարժեք արտահայտություն հայերենում։ Ես հպարտ եմ, որ Հայաստանում չկա ռուսների հանդեպ բացասական վերաբերմունք, չնայած նրան, որ վերջին 15 տարվա ընթացքում Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել իր իմպերիալիստական ամբիցիաներից և նա շարունակում է ճնշել իր հարևան փոքր տերություններին, կոպիտ ձևով խառնվելով նրանց ներքին գործերին։ Ռուսաստանի կառավարությունը գրեթե անընդհատ ստեղծում է արհեստական խնդիրներ այդ փոքր երկրների համար։

    Հայաստանը սուվերեն հանրապետություն է։ Միգուցե թույլ, բայց ոչ այնքան թույլ, որ չկարողանա իր օրինական, ազգային շահերը պաշտպանել։ Մեր շահերը միջազգային իրավունքի սահմաններում են և ոչ մեկի շահերին չեն հակասում։ Մենք ենք մեր երկրի տերը։ Մենք կարող ենք ու պիտի պայքարենք դիվանագիտական, քաղաքակիրթ ճանապարհներով։

  2. #47
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Չգիտեմ, թե էս ինչի են սենց կրքերը բորբոքվել էս բաժնում: Էս թեմայի քննարկման տոնից հենց պարզ ա դառնում, որ իսկի հայը հային չի ընկալում որպես եղբայր, էլ ու մնաց ռուսը հային եղբայր ընկալի:
    Ընդհանրապես հարցադրումը քաղաքական առումով կոռեկտ չեմ համարում, քանի որ չեմ հավատում ազգերի կամ պետությունների միջև եղբայրության ուտոպիաին: Ազգերի ու պետությունների միջև կարող են լինել միայն փոխադարձ շահեր:
    Չնայած հասկանում եմ նաև , թե ինչու է հարցը հենց էսպես ձևակերպված. ցավոք քիչ չեն այն մարդիկ, ովքեր միամտաբար հավատում են ազգերի եղբայրության միֆին, կամ անկեղծորեն բողոքում ու դժգոհում են, թե ինչու մեզ եղբոր նման չեն վերաբերվում: Ու կապ չունի, թե ազգային եղբայրասիրությունը ու փոխադարձ եղբայրասիրության սպասումը ռուսաստանին, թե մեկ այլ պետության է ուղղված:
    Օրինակ`
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    մի վիրավորի ուկրաինական, էստոնական ու մեր եղբայրական վրացի ժողովուրդներին;
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.03.2007, 06:08:

  3. #48
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    41
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Հայերը մի քուցե, իսկ ռուսները իհարկե ոչ.
    Այս կայքում՛ ռուսներն իրենքեն պատասխանում հեղինակի տված հարցին.
    Նայեք խնդրեմ.

    http://darkdiary.ru/users/Cannibalis...lastcomment=16

  4. #49
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Քաղաքականությունում մեզ եղբայրներ,կամ բարեկամներ պետք չեն,մեզ պետք են դաշնակիցներ
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  5. #50
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Այս պահին "Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ" հարցին քվեարկողների 82,93%–ը քվեարկել է "ոչ" և միայն 17,07%"այո"։ Սրանք բավականին ուշագրավ արդյունքներ են, որոնք ցույց են տալիս, որ հակառուսական կամ գոնե՝ ոչ պրո–ռուսական հայացքները բավականին լուրջ հիմքեր ու համակիրների թվաքանակ ունեն։ Կարելի՞ է արդյոք այս տոկոսային հարաբերության վրա հիմնվելով՝ ասել, որ հայկական պրոռուսականությունը մայրամուտ է ապրում։ Դժվար է ասել, սակայն փաստը մնում է փաստ՝ Ռուսաստանին կարծես թե հաջողվում է մեզ համոզել, որ մեր ջերմ–եղբայրական զգացմունքները խոսում են ոչ թե հայ–ռուսական հարաբերությունների ու հայ–ռուս ժողովուրդների իրական փոխըմբռնման մասին, այլ հայկական ավանդական ռուսամետ կողմնորոշման զգայական մնացուկն են ընդամենը, և ոչինչ ավելին։

  6. #51
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Ո՞նց կարողա մի պետություն համարվի և ֆոռպոստ, և եղբայրական պետություն: Այդպիսի բան չկա, Ռուսաստանը Հայաստանին ընկալում է իր շահերի շրջանակներում, թե չէ քաղաքականության մեջ եղբայրություն բառը անհասկանալի ա՝ այսօր եղբայրն ես , վաղը թշնամին:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (17.01.2009), Արտիստ (17.01.2009)

  8. #52
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Հայաստանը, սկսված 1828 թվականից, միշտ եղել է Ռուսաստանի մի մարզ, որտեղից Ռուսաստանը կարողացել է իր շահերը պաշտպանել թշնամիների հանդեպ:
    Իսկ եթե եղբայրությունը լիներ քաղաքական հատկանիշ, ապա ինչու էին Եվրոպական ժողովուրդները անվերջ պատերազմում իրար մեջ, սկսված Հռոմի անկումից մինչև 1945 թիվ:
    Ցավոք սրտի, սույն պահին, Ռուսաստանը մեզ ավելի պետք է, քան մենք իրենց, և դրա համար ել մենք երգում ենք եղբայրություն, իսկ իրենք՝ ատելություն, կամ լավագույն դեպքում անտարբերություն:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերին իմմանենտ հակապետականությու՞ն
    Հեղինակ՝ Արքա Նաիրի, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.05.2018, 01:20
  2. Նախարար եղբայր, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 24.02.2010, 10:13
  3. Հայերին գաղթեցնում են
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.03.2009, 13:13
  4. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 27.12.2008, 01:29
  5. Հայերին բնորոշ բացասական հատկանիշները
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 88
    Վերջինը: 11.08.2008, 00:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •