Գիտե՞ք ինչի ենք սենց սուր տանում լեզվական, ազգային, կրոնական առանձնահատկությունների պահպանումը: Որովհետև դեռ մեզ մոտ ցեղական մտածելակերպ է, ոչ թե քաղաքացիական: Բայց մյուս կողմից էլ փոքր մոնոէթնիկ պետություններում երևի թե այլ կերպ հնարավոր էլ չի իսկապես, մանավանդ այնպիսի հարևանների առկայության դեպքում, որոնք սպառնում են ժամ առաջ մեզ կուլ տալ: Մեզ իսկապես պետք է ամրապնդել ազգայինը, հայերենը, հայկականը, տո քրիստոնեականն էլ հետը (ջհանդամ-գյոռ, թեպետ ես մի երևելի հավատացյալ չեմ): Բայց միևնույն ժամանաչ չնսեմացնել ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի և այլնի նշանակությունը ու երբեք չթերագնահատել այլ ազգերին ու ազգություններին, ու հնարավորինս տիրապետել այլ լեզուների: Առհասարակ մասնավորապես անգլերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելը և պաշտպանելը Հայաստանին բնավ չի խանգարի ու դեռ մեծ օգուտ կարող է տալ: Ռուսերենն էլ իր հերթին:
Էջանիշներ