Արեք հայոց լեզվի դերը տիեզեքից գոնե իջացնենք ստրատոսֆերա, թե չէ լրիվ անոդ տարաժության մեջ, մեկ էլ տեսար խեղդվենք, չնայած մեր ոսկեղենիկ լեզվի իմացության:
Լեզուն ընդամենը ազգային արժեքներից մեկն է: Այն հնարավոր չի զմրսել, զակատ անել ու պահել առանձին, մնացած պարամետրերից դուրս:
Ամերիկա հասած տասնյակ ազգերից ոչ մեկն էլ իր լեզուն չի պահել- բոլորն էլ զիջել են անգլերենին: Սովետի վախտերը իհարկե ռուսական դպրոցները հայկականից մակարդակով էին ու դա վատ չէր, որովհետև հենց դրա շնորհիվ նաև ավելի լավ էինք շփվում համամարդկայինի հետ: Դրսում կրթություն ստացածներն էին, որ ետ գալով հայկականը զերոյականից վեր էին բարձրացնում: Մտքով անց կացրեք հայ բոլոր մեծերին- կտեսնեք, տեղական կրթությամբ մեկը չկա:
Հիմա գավառականությունը եկել պատել է հայաստանը ու սկցնում է, իսկ մենք խոսում ենք հայկական կրթության մասին: Հենց դա է մեր տուն քանդողը, որ թացը չորից չենք ջոկում: Դա է պատճառը, որ մանվելի պես կենդանին հավասարվել է մարդ արարածին, որ գողը- անգրագետը, 2 բառ որևէ լեզվով կապել չկարացողը ելել է ջրի երես ու դրության տեր է դառել:
Իշխանյան երևույթն էլ լեզվական գավառական ազգայնամոլության մի տեսակ էր, որը լրջության կերպար էր ստացել զուտ հայախոսների մոտ: Մեր խնդիրը հայ լեզուն չի, մեր խնդիրը հայ ինքնությունը բարձրացնելն է, հայկական պետություն ունենալը: Ու այդ պետության պահապանը ոչ թե հայ լեզուն պետք է լինի, այլ հայ կամքը, թասիբը, խելքը: Որ դրանք չեղան, կոտորվել, մեջտեղից կես լինելով լեզու պահելու իմաստը որն է՞: Որ շարունակենք անգրագետ նախագահներ ու ոստիկաններ բուծելը՞
Էջանիշներ