Մոդերատորական: Թեմայից մի շեղվեք:
Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Մոդերատորական: Թեմայից մի շեղվեք:
Մոդերատորական: Թեման «քաղաքականությունից» տեղափոխվել է «կրթություն»:
Katka (28.04.2010), StrangeLittleGirl (28.04.2010), Ներսես_AM (28.04.2010), Շինարար (28.04.2010)
Երեկ mail-իս վրա էսպիսի նամակ եմ ստացել։ Պարտքս եմ համարում տեղադրել էստեղ։ Միացե՛ք.
Սիրելի ընկերներ
Նախ, ներողություն ենք հայցում, եթե նույն բովանդակությամբ նամակ դուք
արդեն ստացել եք․ այս պահին խնդրով մտահոգված մի քանի նախաձեռնողներ
գործում են, երբեմն, իրարից անտեղյակ։
Ինչպես գիտեք, Լեզվի մասին ՀՀ օրենքում ոչ հայալեզու դասավանդմամբ
դպրոցների ստեղծումը թույլատրող փոփոխություն կատարելու դրդապատճառներից
մեկը Տրոյկա Դիալոգ ընկերության Խորհրդի տնօրեն Ռուբեն Վարդանյանի
նախաձեռնած եւ կառավարության հովանավորությունը վայելող «Դիլիջան»
միջազգային դպրոցի (dilijanschool.org) ստեղծման ծրագիրն է, ըստ որի
դասավուդումն այդ դպրոցում պիտի ընթանա անգլերեն:
Մենք պատրաստել ենք նամակ (նամակը գտնվում է այստեղ․
http://nochangeinlanguagelaw.org/)՝ հասցեագրված դպրոցի հոգաբարձուների
խորհրդի անդամներին եւ կոչ է անում դասավանդման լեզուն փոխարինել
հայերենով:
Համաձայնության դեպքում, խնդրում ենք ձեր ստորագրությունները եւ/կամ
առաջարկությունները նամակի բովանդակության վերաբերյալ զետեղել նույն էջի
ներքեւում գտնվող «մեկնաբանություններ» հղման տակ: Կողմ արտահայտված
անձանց անունները կհավելվեն ստորագրությունների ցուցակին:
Խնդրում ենք տեղեկացնել նամակի մասին այս խնդրով հետաքրքրվող ձեր բոլոր
ծանոթներին:
When life gives you lemons, make lemonade
Ֆրեյա (07.05.2010)
Շատ ուրախ եմ, որ նման դպրոց է բացվում։ Վաղուց էր պետք...
Այդ ռոմանտիկ նացիոնալիստներն էլ թող մտածեն, որ Հայաստանը կղզյակ չի ու ժամանակակից աշխարհում ինտեգրվելու համար անհարժեշտ է օտար լեզուների լավ իմացությունը...
Դպրոցը նախատեսում է նաև այլազգի աշակերտների ներգրավումը, ինչքան հասկացա մոտավորապես Իթոնի կարգի բան են ցանկանում ստեղծել... Բարձր խավի համար նախատեսված հատուկ դպրոց։ Ինչ եք կարծում, այլզագիներին պետք է պարտադրել, որ հայերեն սովորեն՞![]()
Հայերենը կարող է լինել լրացուցիչ դասաժամ, բայց այսպիսի միջազգային դպրոցի համար նոնսենս ա հայերեն լեզվով ուսուցում իրականացնել, շատ էլ որ Հայաստանի տարածքում է...
Փոխանակ մտածեն էս դպրոցի մասին, ավելի լավ է թող մտածեն այն մասին, որ այդ "հայալեզու" դպրոցներում ավարտողների մեծ մասը անգրագետ են մնում։ Մեր դասարանում մի 5-6 աշակերտ կար, ովքեր 4րդ դասարանից հետո ընդհանրապես ոչինչ չէին սովորել, հայերեն գրել–կարդալ չգիտեին.. ու մեր դպրոցը լավագույն դպրոցների շարքում ա, նենց փախած դպրոց էլ չի, որ ասեմ անբարենպաստ պայմանների պատճառով էր....
Ու թող մտածեն, որ մի ամբողջ սերունդ են մեծացրել բացարձակապես ռուսերենին ու այլ օտար լեզուներին չտիրապետող, էդ մարդիկ հետո լեզվի մասին օրենքով չեն իրանց ընտանիքները պահելու
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 07.05.2010, 11:42:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ես էլ տեղեկացնեմ ՀԱԿ այս թեմայով հայտարարության մասին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (07.05.2010)
Ժողովուրդ կան թեքումով դպրոցներ, որտեղ տվյալ առարկան անցնում են ավելի խորացված: Օրինակ 114-ը անգլիական թեքումով դպրոց ա: Ու ինչ պարտադիրա հիմնել անգլիական կամ ռուսական դպրոցներ այդ լեզվին տիրապետելու համար? Ինքս հայկական դպրոց եմ ավարտել ու ռուսերեն/անգլերենին հեչ էլ վատ չեմ տիրապետում: Մարդուցա կախված թե ինչ չափով այս կամ այն լեզվին կտիրապետի:
Սովետական տարիներին, այսպես կոչված "վերնախավի" երեխաները հաճախում էին ռուսական դպրոց, տանը խոսում էին ռուսերեն (Մեր Բակ 1-ի մեջ սա ձեռ են առնում նույնիսկ): Պատմականորեն եթե հետ ենք գնում, ապա տեսնում ենք որ այն ժամանակ էլ պարսկական կրթություն էին ստանում, որ պարսիկների հետ լավ գյալաջի անեն:
Ասենք նույն հաջողությամբ կարելի է ստեղծել գերմանական, ֆրանսիական, պորտուգալական և վերջապես չինական դպրոցներ: Ինչի միայն ռուսական ու անգլիական որ?
Վերջիվերջո աշխարհում ամենաշատը խոսում են չինարեն... բա էդ կողմերում "վաեվատ" արած մարդ չունենանք?
Իսկ եթե ավելի լուրջ, ապա թեքումով դպրոցները լրիվ լուծում են այս հարցը: Այլ հարց է, եթե ստեղծվեն այդպիսի դպրոցներ և վերանայվի տվյալ առարկաների ծրագրերը այդ դպրոցներում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ariadna (07.05.2010), Chuk (07.05.2010), Rammstein (08.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Whyspher Whisper (17.05.2010), Լուսաբեր (07.05.2010), Ուլուանա (08.05.2010)
Ֆրեյա, դու տեսե՞լ ես, որ որևէ երկրում երեխան գնա մի դպրոց, որտեղ իր մայրենի լեզվով չի դասավանդվում: Խոսքս ազգային փոքրամասնությունների մասին չէ: Նույնիսկ Հոլանդիայի նման նացիոնալիզմից կիլոմետրերով հեռու երկրում երեխաները հոլանդական դպրոցներ են գնում, որտեղ շատ լավ սովորում են միանգամից 3-4 օտար լեզու: Իսկ մենք հիմա չենք պայքարում օտար լեզու սովորեցնելու դեմ, այլ՝ օտար լեզվով ուսուցման: Հակառակը, միշտ նշում ենք, որ փոխարենը կարելի է դպրոցներում օտար լեզուների ուսուցումը բարելավել: Իսկ արտասահմանցի երեխաների համար նախատեսված օտարալեզու դպրոցները հիմա էլ չեն արգելվում: Բայց արտասահմանցի երեխային պետք է հայերեն սովորել: Չէ՞ որ ապրում է մեր երկրում, գուցե երկար ժամանակ էստեղ էլ մնալու է: Ինքս էլ Չեխիայում նմանատիպ միջազգային դպրոցում եմ սովորել: Բան չունեմ ասելու, հրաշալի դպրոց էր, բայց մի թերություն ուներ. էնտեղ չեխերենի ուսուցումը կամավոր էր, էն էլ դասերից հետո:
Իսկ մենք դեմ ենք օրենքի փոփոխությանը, որովհետև հայ երեխան պիտի հայկական դպրոց գնա: Չենք ուզում վերադառնալ էն վիճակին, ինչը տիրում էր Սովետի ժամանակ, երբ ռուսախոսությունը ինտելիգենտության նշան էր, երբ հայ ազգն ընդհանրապես կորչում էր: Այն, որ էսօր դպրոցներում խայտառակ վիճակ է, դեռ չի նշանակում, որ միջազգային դպրոցներով պետք է հարցը լուծել: Բայց մյուս կողմից էլ որոշ առումներով չափազանցված է: Դու ասում ես՝ ձեր դասարանում մի քանի հոգի 4-րդ դասարանից հետո գրել չգիտեր: Բայց դու գիտես, չէ՞: Հա, իմ հայերենի գիտելիքները դպրոցից չեն, բայց ոչ էլ կրկնուսույցի մոտ պարապելուց. ուղղակի մեր տանը հայերենի արմատները շատ խորն են: Միևնույն ժամանակ, եղբայրս հայերեն հենց դպրոցում է սովորել, որովհետև հրաշալի ուսուցչուհի ուներ: Էստեղ խնդիրն ուրիշ է. բացի նրանից, որ լավ ուսուցիչները քիչ են, դպրոցները խնայում են մտավոր և մոտիվացիոն խնդիրներ ունեցող աշակերտներին՝ դա անելով մյուսների հաշվին: Հենց դրա պատճառով դպրոցում ռուսերեն չեմ սովորել, չնայած երկու ուսուցիչներս էլ հրաշալի մասնագետներ են եղել: Ուրեմն չե՞ս գտնում, որ ավելի ճիշտ է պայքարել, որ եղած դպրոցների որակը բարձրացվի, ոչ թե փոխարենն օտարալեզու դպրոցներ բացել, որտեղ հայ երեխան կկորցնի իր հայությունը, կչվի տաք երկրներ ու էլ չի վերադառնա:
Ariadna (07.05.2010), Chuk (07.05.2010), Rammstein (08.05.2010), Whyspher Whisper (17.05.2010), Ուլուանա (08.05.2010)
Անի ջան,խոսքն էլ հենց դրա մասին է, որ առաջին հերթին պետք է դպրոցների մակարդակը բարձրացնեն, որ երեխաները անգրագետ չավարտեն դպրոցը, թող օտար լեզվի մակարդակը բարձրացնեն, էդ միջոցները որ պետք է ծախսեն նոր դպրոցներ ստեղծելու համար, թող ուղղեն եղած դպրոցների մակարդակը բարձրացնելուն։ Ոչ թե վերադառնանք խորհրդային տարիների քաղքենիությանը.... Օօօֆ, արդեն նույն բանը գրելուց դեժավյու ա մոտս...
Վերջին խմբագրող՝ Ariadna: 07.05.2010, 12:19:
When life gives you lemons, make lemonade
Chuk (07.05.2010), Rammstein (08.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Ուլուանա (08.05.2010)
Chuk (07.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010), Ֆրեյա (07.05.2010)
Չէ, ուղղակի ես չեմ փորձում ամեն ինչ ծայրահեղացնել... Իսկ ՀԱԿի հայտարարությունը կարդալուց հետո տպավորություն էր ստեղծվում, որ հայ ազգը ու հայոց լեզուն վերանալու ա...
Ու մարդամեկին խորհուրդ կտայի հիշել, որ իր տաղանդավոր նացիոնալիստական ռոֆորմներից հետո ոմն Բլեյանի համար կանաչ լույս էր վառվել ու այդ թվերին ինչքան անգրագետ կար դասագիրք էր գրում ու դա դառնում էր դպրոցի ծրագիր։ Այ հենց դրանց նմանների պատճառով էր, որ կրթական համակարգը Հայաստանում վարի գնաց... որովհետև սովետական ամեն ինչը համարեցին զիբիլ, ու տաղանդաշատ սովետական դասագրքերը, օրինակ, քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից, փոխարինեցին իրանց բութ գրքերով...
Հայականացնել, նաև, չէր նշանակում թշնամանք սերմանել ռուսաց լեզվի նկատմամբ... իսկ հիմա... սաղս ռուսատյաց ենք, բայց չգիտես ինչի տոննաներով լցվում ենք ռուսաստան փող աշխատելու... ու երբ որ մի հատ անգրագետ Վալոդ գնում ա խանութից հաց չի կարողանում առնի, դա չի նպատսում հայոց լեզվի տարածմանը... Հայերեն սովորացնել չի նշանակում մյուս լեզուների վրա խաչ քաշել...
Իսկ դու տեղյակ ես, որ Հայաստանում հենց էս պահին գործում ա դպրոց, որտեղ բոլոր առարկաները անցնում են անգլերեն, ուսուցումն էլ արժի մոտ 10 000 դոլար... Ու այնտեղ սովորում են միայն հատուկ ընտանիքների երեխաները...
Իսկ այս դպրոցի բացումը դեռ չի նշանակում, որ հայ երեխան հայկական դպրոց չի գնա։ Նախ՝ դպրոցը ընդունում է 13 տարեկանից սկսած, երկրոդ՝ դպրոցի հիմնական ուղղվածությունը լինելու են օտարազգի աշակերտները։ Եթե դու որևէ ռուսի ասես՝ թող երեխադ իմ դպրոցում սովորի ու պարտադիր բոլոր առարկաները պետք ա հայերեն սովորի, ինչ ես կարծում, օտարերկրացիները այդ դպրոց կգան սովորելու, թե ոչ՞ Ու չեմ կարծում, թե մի քանի օլիգարխի երեխա եթե էդ դպրոցում սովորի, դրանից ողջ հայ ազգը կվերանա....
Հա, Ան ջան, ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Բայց կոնկրետ էս դպրոցը ազգային ծրագիր չի, բիզնես ա, որի նպատակը օտաերկրացի աշակերտ ներգրավելն ա։ Էդ մարդու փողն ա, պետական չի, որ այլընտրանք լինի՝ հայկական դպրոց բացել, թե օտարերկրյա...
Ուղղակի եկեք չչափազանցնենք, էլի... էս օրենքը հայկական հանրակրթական դպրոցներին ոչ մի ձևով չի խանգարի։ Իսկ ոչ հայկական դպրոցներ ունենալու օրենքի արգելքը ընդհանրապես սահմանափակում է կրթական բիզնեսը միջազգային մակարդակ տեղափոխելու հնարավորությունը։
Սենց մի բան ասեմ, էլի... պատկերացրեք հայ մարդը ապրում է Հայաստանում, ու իր երեխային ուղարկում է Անգլիա սովորելու։ Ձեր ասելով Հայաստանի կառավարությունը պետք է նաև օրենք հանի, որ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունենան այլ երկրներում սովորել ուրիշ լեզվով...
Հիմա ինչ տարբերություն, երեխան ա գնում Անգլիա, թե անգլիական դպրոցն ա գալիս Հայաստան.... Մեկ ա.. էդ ռեֆորմը հանրակրթական դպրոցներին չի վերբերելու։ 99 տոկոսը մեկա գնալու ա հայկական դպրոց։
Եւ վերջապես, մեծ հաշվով որ նայենք... գիտեք ինչ կա՞ Թող պետական դպրոցները լինեն հայերեն, բայց չարգելվի նաև մասնավոր օտարալեզու դպրոցները... չես ուզում պետականը, տար երեխուդ ուրիշ դպրոց... Վերջապես ծնողն էլ իրավունք ունի ընտրելու թե իր երեխան ինչ սովորի... Մարդը մենակ պետական միս չի, նաև մարդ ա ու իրավունք ունի ընտրելու։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
ՀԱԿ հայտարարության մեջ բնավ չափազանցություն չկար:
Իսկ հարցը համակողմանի դիտարկողները գիտեն, որ նման դպրոցների բացումն ի թիվս այլ հարցերի բերելու է սոցիալական նոր բաժանումների, ինչպես կար Սովետի ժամանակ, երբ մտավորականներից շատերն իրենց երեխեքին տալիս էին ռուսական դպրոցներ, հետո էլ ռուսերեն խոսելով իրենց իրենց շրջապատից վեր էին դասում, մտածելով, որ եթե իրենք մի քանի բառ յուրացրել են, ուրեմն ավել չգիտեմ ինչ են: Ու ակնհայտ է, որ նման դպրոցների վերաբացման դեպքում էլի գնալու է սոցիալական այդ բաժանումը, միայն մի տարբերությամբ, որ այս անգամ նման դպոցների սովորողների մեծ մասը լինելու են ոչ թե մտավորականների երեխեքը, այլ լրիվ այլ շերտի:
Իսկ ընդհանրապես աննորմալություն է Հայաստանի Հանրապետությունում դպրոցում առարկաները այլ լեզվով սովորել: Ջանքեր ներդնել բոլոր դպրոցներում օտար լեզվի ուսուցումը լավացնելու ուղղությամբ շատ ճիշտ կլինի, իսկ նման տապոռային ու հիմար որոշում կայացնելը կատաստրոֆիկ սխալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անի ջան, սկսեմ վերջից. ես ինքս դեմոկրատիայի կողմնակից եմ, և ցանկացած արգելանք մարդու վրա ինձ համար անընդունելի է, բայց կան դեպքեր, երբ երևույթին պետք է նայել պետության, պետականության շահի տեսանկյունից։ Սա հենց էդ դեպքերից է։ Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի 70%-ը չունի էդ ազգային մտածողությունը, շատերի մեջ դեռ նստած է սովետական ժամանակների նկատմամբ նոստալգիան, էդ մարդկանց պետք է օրենքի ուժով մարդ դարձնել ու լեզու սովորեցնել։ Հիշում եմ, մի անգամ երաժշտական դպրոցում, որտեղ, քանի որ մեր դպրոցը բավական հեղինակություն ուներ և ընդունվելը դժվար էր, էլի մեծ մասամբ քաղքենի մասսան էր սովորում, էրեխեքից մեկը ասեց՝ ինչ դպրոց ես գնու՞մ, ասեցի՝ հայկական, շուռ էկավ մորը՝ յաաախկ, մամ, հայկական։ Այ հիմա եթե սրա դեմը չառնենք, վաղը էդ նույն պատկերն ենք ունենալու։ Որ փողոցում հայերեն խոսելը իրար մեջ ամոթ լինի, ոնց որ էն ժամանակ էր։
Իսկ ինչ վերաբերում է մասնավոր–պետականին, սա ընդամենը առաջին քայլն է, սա ընդունելուց հետո կամաց–կամաց պետական դպրոցներն էլ կդառնան նաև օտարալեզու, ռուսերենն էլ երկրորդ պետական լեզու, էդ հարցն էլ էր մի պահ քննարկվում, ի միջի այլոց։
When life gives you lemons, make lemonade
Chuk (07.05.2010), Rammstein (08.05.2010), StrangeLittleGirl (07.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ