Լավ, Ժառե ջան,մի քիչ անկեղծանամ, մի քանի ժամանակ առաջ մեզ մոտ էլ դասական երաժշտության համերգ էր, գնացել էի, ակումբի վանաձորցիներից էլ ահագին մարդ կար, ու ընդհանրապես շատ մարդիկ կային: Ես զարմացել էի, չէի պատկերացնում, որ Վանաձորում նման երաժշտության այդքան պահանջ կա: Ինքս երաժշտական նուրբ ճաշակով աչքի չեմ ընկնում, լսում եմ Ռախմանինով ու Արամ Ասատրյան, Լեոնտև ու Նունե Եսայան, Փինք Ֆլոյդ ու Ռոբերտ Ամիրխանյան ու նույնիսկ Փրոդիջի, մի խոսքով անկապ երաժշտական ճաշակ ունեմ, անհասկանալի
Համերգին, համենայն դեպս այնքան մասին, որին ներկա էի, բոլորն էլ ջերմ ծափահարում էին, բայց վանաձորցի ակումբցիները չեն թողնի, որ ես խաբեմ, ինքս երկար չդիմացա, գլուխս ուռավ, կեսից, ավելի ճիշտ համարյա սկզբից գնացի: Ճիշտ է՝ շատերն ասում էին, որ սրահը հարմար չէր նման երաժշտության համար, որ շատերի գլուխն էր ցավացել, ավելի կիրթ մարդիկ ուղղակի տգեղ էին համարել կեսից դուրս գալը: Ես դասական լսում եմ, նաև հաճույքով բալետ եմ նայում, ասելս ինչ է, այնքան էլ քյարթու, իմա՝ չոր, ռաբիս չեմ, բայց մասսան էլ ա հարաբերական, երաժիշտը թող իր մեջ պատճառները փնտրի, թե ինչու իրեն չեն ծափահարում, ոչ թե մեղադրի մասսային: «Շկիդ հանրապետությունում», որ լրագրային տենդ ա բռնկվում, թերթերից մեկի լոզունգն էր «Ինչո՞վ է մեղավոր հայելին, որ ռեխդ ծուռ է», գուցե շատ կոպիտ է, բայց ճշմարտություն կա մեջը, Փինք Ֆլոյդին Հայաստանում սերունդներ են երկրպագում, այն նույն Հայաստանում, ու ռոքերները պնդում են, թե այստեղ ռոք երաժշտությունը պահանջարկ չունի: Ոչ մի երաժիշտ մի օր չկանգնեց ու ասաց, որ այո, ես չեմ կարողանում այնպես անել, որ ինձ ժողովորդը սիրի, ես թերանում եմ:
Էջանիշներ