Մեջբերում ladyARM-ի խոսքերից Նայել գրառումը
Լիովին համաձայն եմ, մանավանդ, որ նույնիսկ իր համար գրված ելույթը կարդալ չի կարողանում: Համենայնդեպս այնպես է կարդում, ասես աշակերտը, որին ստիպում են դաս սովորել.....
Իմիջիայլոց, "Բարգավաճ Հայաստան" նախագծի հեղինակները նրա լիդերի գրագիտության մակարդակի հանգամանքը ևս հաշվի են առել։ Բ. Բերեզովսկին ժամանակի ասում էր. տվեք ինձ որոշակի գումար և ես ցանկացած կապիկի կդարձնեմ Ռուսաստանի նախագահ։ Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ցանկացած մարդու կարելի է դարձնել քաղաքական լիդեր՝ անկախ նրա գրակգիտության մակարդակից, այլ այն, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, ընտրողների մեծամասնության մոտ լիդերի անգրագիտությունը առաջացնում է բավականին հետաքրքիր քաղաքական արձագանք. եթե, օրինակ, Եվրոպայում որևէ անգրագետ հայտարարություն անմիջապես կկործաներ ցանկացած քաղաքական գործչի կարիերան, ապա Հայաստանում այդպիսի հայտարարությունները առաջացնում են ընտրողի ինքնանույնացում այդ մարդու հետ՝ "անգրագետ ես դու, անգրագետ եմ ես, ուրեմն մենք նույն ճամբարից ենք", ինչը և քաղաքական լիդերության լավագույն նախապայմանն է։ Այնպես որ, "Բարգավաճ Հայաստանի" ինտելեկտուալ սակավամտությունը նրա հաջողության կարևոր բաղկացուցիչ մասերից է։