Ինչպե՞ս եք վերաբերվում այս կուսակցությանը: Ինչպե՞ս եք գնահատում նրա գործունեությունը ոչ միայն որպես քաղաքական երևույթ, այլև որպես առավել լայն՝ հասարակական երևույթ:
Ինչպե՞ս եք վերաբերվում այս կուսակցությանը: Ինչպե՞ս եք գնահատում նրա գործունեությունը ոչ միայն որպես քաղաքական երևույթ, այլև որպես առավել լայն՝ հասարակական երևույթ:
Առաջինը պատասխանելով հարցին՝ պետք է նշել, որ այսպիսի երևույթները ունեն գնահատականի երկու հարթություն՝ զուտ քաղաքական և հասարակագիտական։ Առաջին հարթությունում ամեն ինչ պարզ է. իշխանության կողմից ստեղծվում է մի կուսակցություն, որը տարիներով կուտակած անօրինական միջոցները ուղղում է այդ իշխանության վերարտադրմանը։ Այսպիսի երևույթներ միշտ եղել են, ընդ որում նաև այլ, հաճախ նույնիսկ զարգացած երկրներում։ Առավել կարևոր է, սակայն, այս երևույթի հասարակագիտական հարթությունը։ Մինչ դրա գնահատականին անցնելը՝ պետք է նշել, որ, օրինակ, գերմանական նացիստների պարագայում եղան այնպիսի փիլիսոփաներ, մասնավորապես՝ Է. Ֆրոմը, որոնք մինչև նրանց իշխանության գալը արդեն նշում և պնդում էին, որ Գերմանիայում իշխանության է գալու հենց այդպիսի ուժ։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Հայաստանում այդքան խորը հետազոտություններ, ինչպես և պետք էր սպասել, չեն կատարվում, և արդյունքում նաև ստեղծվում է ընդհանուր շփոթության մթնոլորտ՝ որևէ լուրջ հասարակական երևույթ գնահատելիս։ Հիմա առավել էականորեն։ "Բարգավաճ Հայաստանի" ֆենոմենը այն է, որ նա դիմում է համարյա ամեն հայ մարդու մեջ նստած ստրուկին, իսկ առավել գիտականորեն՝ նրա ավտորիտար բնավորությանը։ Ի՞նչ է ավտորիտար բնավորությունը։ Դա այն է, երբ միայնակ, հուսալքված, վախերի մեջ ապրող մարդը իր ազատությունը զիջում է մի ինչ–որ ուժի կենտրոնի, ընդ որում այդ ուժի կենտրոնը պետք է լինի հենց ֆիզիկական ու նյութական ուժ, և ենթարկվելով նրան սադո–մազոխիստական կապերով, իր հոգում ստեղծում է ապահովության ու կայունության զգացողություն։ Ահա հենց այս երևույթն է այսօր առկա Հայաստանում։ Այսօր իրեն միայնակ ու վտանգի մեջ զգացող բոլոր խավերը՝ գյուղացուց մինչև մտավորական ու նախկին ինժեներական միջին խավ, գիտակցաբար կամ անգիտակցաբար փնտրում են այն ուժի կենտրոնը, որին կարելի է զիջել անհատական ազատության՝ պատիժ դարձած բեռը ու ապրել հանգիստ, կուշտ ու ինքնագոհ ստրուկի կյանքով։ Բոլորը սպասում են Փոքր Մհերին, որ նա փրկի իրենց, և միանգամայն ուրախ կլինեն եթե այդ Մհերի անունը մոդիֆիկացվի, բայց նա կատարի նույն գործառույթը՝ վերցնի պատասխանատվությունը իրենց վրայից ու իր ստվերում տեղ տա նրանց։ Ահա սա է "Բարգավաճ Հայաստանի" ֆենոմենը, որը ազգային ինքնասպանության պատմական շղթայի մեջ կարևոր դեր կարող է ունենալ։
Այսպիսի սպասումներ ունեցողներին, այդ թվում՝ իրենց նախնական ստրկությունից չհեռացած մտավորականներին, պետք է հիշեցնել մի սլավոնական էպիկական սյուժե։ Այս սյուժեն մոտավորապես նույն կերպարի մասին է, ինչպես Փոքր Մհերը։ Ժողովուրդը գիտե, որ մի ծառի փչակում ապրում է իրենց հերոսը, որը ճիշտ ժամանակին դուրս է գալու ու փրկելու իրենց։ Եվ ահա գալիս է մի օր, որ ժողովուրդը հոգնում է սպասելուց և գնում է այդ այդ փչակի մոտ՝ իմանալու համար, թե երբ է դուրս գալու հերոսը։ Սակայն մոտենալով փչակին՝ նրանք տեսնում են, որ հերոսը նեխել է, նա չկա, նա ֆիկցիա էր։ Իսկ մնացածը կրկին լռություն է։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 08:51:
Շատ լուրջ ու հետաքրքիր վերլուծություն ես արել: Ի դեպ, հենց սա գիտակցելով էլ իրականացնում են այդ կուսակցության շինարարությունը, ավելի ճիշտ՝ ոչ թե գիտակցելով, այլ ինտուիտիվ կերպով հասկանալով: Դա առավել նկատելի է հատկապես մարզերում, որտեղ այդ կուսակցությունն իր գոծունեությունն սկսեց կիսակրիմինալ տարրերի (հեղինակությունների) վրա հենվելով, հիմա շարունակում է նման մարդկանց հավաքագրումը, ու հենց վախի ու ցինիկավարի փող "ցպնելու" վրա էլ պատրաստվում են կառուցել իրենց մոտակա գործունեությունը: Այս ամենը իհարկե նորություններ չեն հայկական ընտրական տեխնոլոգիաների մեջ, բայց այս կուսակցությունը չի խուսափում իր շարքերի մեջ այնփիսի անձանց ներգրավել, և նույնիսկ դարձնել տարածքային կառույցների առաջնորդներ, որոնց ծառայություններից մինչև այժմ թաքուն ու անուղղակիորեն էին օգտվում մյուս՝ իրենց կուսակցության բարոյական կերպարի մասին նույնպես ոչ այնքան հոգացող քաղաքական ուժերը:միայնակ, հուսալքված, վախերի մեջ ապրող մարդը իր ազատությունը զիջում է մի ինչ–որ ուժի կենտրոնի, ընդ որում այդ ուժի կենտրոնը պետք է լինի հենց ֆիզիկական ու նյութական ուժ, և ենթարկվելով նրան սադո–մազոխիստական կապերով, իր հոգում ստեղծում է ապահովության ու կայունության զգացողություն։
Ես հավանաբար չհամաձայնվեմ Philosopher-ի գաղափարները վերլուծություն կոչելուց։ Հույս ունեմ, որ իր ներկայացրած մտքերը, ընդամենը մտքեր են, որոնք ոչ ոք չի փորձելու օգտագործել պրակտիկայում։ Իսկ եթե կան անհատներ, որոնք պատրաստ են առաջնորդվել նման գաղափարներով, ապա ես հանգիստ կարող եմ ասել, որ դրանք լավագույն դեպքում հակասոցիալական մարդիկ են, որոնք հասարակության հիվանդությունը բուժելու փոխարեն փորձում են սեփական շահերը առաջ բրդել։ Ասածներս շատ պարզ բացատրություն ունեն։ Նախ և առաջ չի կարելի պնդել, որ մեր հասարակությունը, և մանավանդ մտավորականությունը ստրկացած մտածելակերպ ունեն։ Կարծում եմ՝ ոչ մի իրեն հարգող մարդ չի հանդուրժի, որ իր հասարակության մասին նման արտահայտություններ հնչեցվեն։ Ընդհակառակը՝ մեր հասարակությունը այժմ չափից ավելի ինքնավստահ է։ Գաղտնիք չէ, որ 10 հայերի միջից 7-ը իրենց պոտենցիալ նախագահ են զգում։ Ուրիշ հարց է, որ շատերը ուղակի հոգնել են քաղաքական գզվրտոցից և ցանկանում են գլուխները հանգիստ պահել։Մելիք-ի խոսքերից
Երկրորդը. ես անընդունելի եմ համարում, որ նախկինում գողացված ժողովուրդի բարիքները ծառայեցվեն իշխանության վերատրադրման։ Նման պրակտիկան կբերի նրան, որ հաստավիզները առանց վախի կսկսեն գրփել ժողովրդին (ինչպես էսօր)՝ հետագայում այդ գումարի մի մասը օգտագործելով իշխանության պահպանման համար։ Ու էդպես շարունակ։
Եվ երրորդը վտանգը, որ տեսնում եմ մեր հարգելի փիլիսոփայի գրածներում դա այն է, որ նա սպանում, նեխացնում է ժողովրդի գաղափարական հերոսին՝ Փոքր Մհերին՝ փոխարենը առաջարկելով նրան այլընտրանքային տարբերակ Ծառուկյանի տեսքով։ Եթե Philosopher-ի նիկը համապատասխանում է իր մասնագիտությանը, ապա նա պետք է լավ հասկանա, որ Փոքր Մհերը հերթական հաստավիզը չէր, այլ ժողովրդի հաղթանակի կամքը։ Եվ հենց որ էդ Մհերը իսկապես նեխի, ապա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստիպված կլինի Մոզամբիկում գործել։ Էնպես որ եկեք շեշտերը ճիշտ դնենք։ Ժողովրդին պետք չի հերթական 100-րդ կուսակցությունը։ Կուսակցություններին են ժողովուրդ պետք, որ խաբեն, թալանեն, վերարտադրվեն...
CARTHAGENEM ESSE DELENDAM
Չհամաձայնելու համար որևէ բանին՝ նախ պետք է հասկանալ այն։ Այն ինչ դու ասում ես, արձագանքում է իմ մտքերին ու միանգամայն համապատասխանում նրանց հետ։ Նկարագրելով այս կուսակցության կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ես բոլորովին չեմ համաձայնում դրա հետ, և դա ակնհայտ է իմ տեքստից։ Ավելի հասկանալի լինելու համար ասեմ. ես քվեարկել եմ. "խիստ բացասական"։ Կարդա գրածս նորից, հասկացիր, եթե հասկացար, փորձիր ադեկվատ արձագանքել։ Եվ պատասխանել այն գրառմանը, որին փորձում ես պատասխանել, այլապես դու պատասխանում ես սեփական մտքերին և քո գրածը դառնում է մենախոսություն։Խաչակիր-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 15:48:
Բարգավաճ Հայատանը կուսակցությո՞ւն ա![]()
Էս մասով քեզ հետ համաձայն եմ, որ Մհերի կերպարը էպոսում ավելի շուտ ժողովրդի հաղթական կամքի անձնավորումն էր, նման գրական հնարք հաճախ է կիրառվում գրականության ու հատկապես ժողովրդական բանահյուսության մեջ, բայց ինձ թվում է, Philosopher-ի մոտ այս համեմատատությունն, ինձ թվում է, ուղակի խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար էր: Բայց, էդ սինդրոմը ամեն դեպքում կա, որ հասարակությունը, թեկուզ ոչ գիտակցված, սպասում են, թե երբ մի էնպիսի ուժ կգա, որը թեկուզ իրենց ստրկացնելու հաշվին, հանգիստ ապրելու հնարավորություն կտա:Խաչակիր-ի խոսքերից
Philosopher-ի խոսքերից
Philosopher, եթե կարծում ես, թե սխալ եմ հասկացել քեզ, ապա խնդրում եմ ինձ մի քանի մանրամասներ քո գրած տրակտատից բացատրի
Այսինքն ստրուկի գիտական եզրը ավտորիտար բնավորությունն է՞։Philosopher-ի խոսքերից
Արդյո՞ք ավտորիտար բնավորության տեր մարդը նա չէ, որը ձգտում է իր իշխանությունը տարածել քո նկարագրած հուսալքված մարդկանց վրա՝ զրկելով նրանց նույնիսկ ազատ մտածելուց։Philosopher-ի խոսքերից
Կարծում եմ, որ հասարակությունը չի կարող "Բարգավաճ Հայաստանն" ընդունել, որպես ապաստան տվող կառույց, որովհետև նա իր հարստությունը տեսնում է այդ կուսակցության նախագահի ձեռքում։ Եվ երկրորդը, ես ուրախությամբ պետք է նշեմ, որPhilosopher-ի խոսքերից
մեր ժողովուրդը վաղուց հրաժարվել է նման փիլիսոփայությունից. "փնտրում են այն ուժի կենտրոնը, որին կարելի է զիջել անհատական ազատության՝ պատիժ դարձած բեռը ու ապրել հանգիստ, կուշտ ու ինքնագոհ ստրուկի կյանքով"։
Իրական մտավորականն իր էությամբ չի կարող ստրկություն կրել իր հայացքներում։Philosopher-ի խոսքերից
Բայց այս ամենը, իհարկե ոչինչ է։ Կարծում եմ, թե իմ գրածի գլխավոր մտքի հետ՝ այն է, որ քո նկարագրած մտածելակերպով առաջնորդվող մարդիկ հակասոցիալական տարրեր են, դու կհամաձայնվես։
CARTHAGENEM ESSE DELENDAM
Ոչ թե ստրուկի գիտական եզրն է, այլ ստրուկի հոգեբանության ամենաբնորոշ հատկանիշը։ Կարդա Է. Ֆրոմ. "Փախուստ ազատությունից", "Մարդն ինքն համար", "Մարդկային դեստրուկտիվության անատոմիա" աշխատությունները, նաև՝ Գասսետ, Մակ Դուգլ, Մոսկովիչի, Սիգալ և կհասկանաս, թե ինչի մասին է խոսքը. ավտորիտար բնավորություն ունի ոչ միայն ավտորիտար լիդերը, այլև նրան ենթարկվող զանգվածները։Խաչակիր-ի խոսքերից
Ոչ, քո ասածը "ավտորիտարիզմ" տերմինի բառարանային բացատրությունն է, սակայն լուրջ վերլուծությունը պետք է հիմնվի աղբյուրների առավել լայն սպկետրի վրա, այդպիսի մի քանի աղբյուր նշեցի։Խաչակիր-ի խոսքերից
Եթե որևէ մեկը հարստահարում կամ ստորացնում է որևէ մեկին կամ ժողովրդին, դա դեռ չի նշանակում, որ այդ որևէ մեկը կամ ժողովուրդը հասկանում են դա։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կան համաշխարհային պատմության մեջ, երբ ժողովուրդը գնացել է հենց նրանց ետևից, ովքեր ստրկացրել են այդ նույն ժողովրդին։ Ինչ վերաբերում է նրան, թե ժողովուրդը ազատվել է ուժի կենտրոն փնտրելու փիլիսոփայությունից, ապա քո լավատեսությունը մոտենում է կրիտիկական սահմանի. նույնիսկ Չեխովն էր ասում. " Ես ամեն օր դուրս եմ մղում ստրուկին իմ միջից", այսինքն՝ այսօրվա հայությունը ավելի ազատ է իր ներքին ստրուկից, քան Չեխովը։ Իսկապես, ցնցող բացահայտում է։Խաչակիր-ի խոսքերից
Իհարկե, չպետք է լինի. ես խոսում եմ փաստերից, դու քո ցանկություններից։ Մենք տարբեր բաներից ենք խոսում։Խաչակիր-ի խոսքերից
Իսկ ըստ քեզ ես ինչու՞ եմ այս թեման բացել, որպեսզի դու և քո նման մարդիկ ոչ թե վիճեն իրենց դժգոհությունները ու վիրավորանքները գիտականորեն արտահայտած մարդու հետ, այլ քվարկեն "խիստ բացասական" ու դրանով ապացուցեն, որ հայ հասարակության մեծ մասը հակասոցիալական տարր է։ Պարզվում է, որ այսպես էլ է լինում։Խաչակիր-ի խոսքերից
Ինչ վերաբերում է Մհերի կերպարին։ Խոսքը գնում է այն մասին, որ այդպիսի առասպելներ ունեցող ժողովուրդները ի վերջո իրենց հոգին ու մարմինը հանձնում են մարդկանց, որոնք իրենց տեր կգանգնեն ու կօգնեն ապրել։ Որևէ առանձին հերոսի կողմից փրկվելու մեսսիանական փիլիսոփայությունը ինքնասպան ազգի փիլիսոփայություն է։ Եվ սրանից հնարավոր չէ խուսափել։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 16:39:
Philosopher, վիճելու ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ հավես։ Ճիշտն ասած էդ հատորներն էլ չեմ կարդա՝ չնայած որ հետաքրքիր է թվում էդ թեման։ Առավել ևս հետաքրքիր է քո գրած հետևյալ գաղափարը.
Միգուցե դա իսկապես այդպես է, բայց շատ հաճախ հասարակությունների մեջ ես տեսել եմ ընդվզում ավտորիտար լիդերների հանդեպ։ Այլ հարց է, թե այդ ընդվզումը որքան ակտիվ է լինում։ավտորիտար բնավորություն ունի ոչ միայն ավտորիտար լիդերը, այլև նրան ենթարկվող զանգվածները։
Նպատակիդ հասել ես, որովհետև սկզբից ուզում էի "բացասական" քվեարկեի, բայց եթե ինձ քոռ դանակով անգամ մորթեն, չեմ համաձայանվի քո այն մտքին, թե մեր ժողովուրդը պատրաստ է հոգին ու մարմինը հանձնել այն մարդկանց, որոնք իրենց տեր կկանգնեն ու կօգնեն ապրել։ Կարծում եմ, որ էդ թեման կարելի է քննարկել առանձին։Իսկ ըստ քեզ ես ինչու՞ եմ այս թեման բացել, որպեսզի դու և քո նման մարդիկ ոչ թե վիճեն իրենց դժգոհությունները ու վիրավորանքները գիտականորեն արտահայտած մարդու հետ, այլ քվարկեն "խիստ բացասական" ու դրանով ապացուցեն, որ հայ հասարակության մեծ մասը հակասոցիալական տարր է։
CARTHAGENEM ESSE DELENDAM
Իսկ վիճելու բան ընդհանրապես չկա, պարզապես պետք է քվեարկել ու ապացուցել, որ հասարակության մեծ մասը ապստամբում է ավտորիտար լիդերների դեմ։ Ինչ վերաբերում է նշածս աղբյուրներին, կարող ես նաև չկարդալ, դու միայնակ չես դրանք կարդացած չլինելու մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հայության մեջ ներքին ստրկությունը ավելի քիչ է, քան էր Չեխովի մեջ, դա իսկապես սենսացիոն բացահայտում է, գոնե իմ՝ և՛ Չեխովին, և՛ հայ հասարակությանը իմացողիս համար։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 17:16:
Ճիշտն ասած սկի չգիտեի, որ այդպիսի կուսակցություն էլ գոյություն ուներ:![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Համաձայն եմ քո բոլոր գնահատականներին, բացառությամբ այն, ինչ վերաբերում է Փոքր Մհերին: Դու գրել ես.՝
Ոչ, իրականում ոչ ոք Մհերին չի սպասում: Մհերը նեղացավ և առանձնացավ: Ու սպասում է հրավերի: Նրան թվում էր, թե պետք է գան իր հետևից: ԻՆչպես օրինակ Լևոն Տեր Պետրոսյանը, հեռանալուց ասաց, որ եթե ազգով խնդրեք, կվերադառնամ: Ու դեռ հրավեր չի ստացել:Philosopher-ի խոսքերից
Ինչ մնում է ժողովրդին, ապա կա մի մեծ հասարակական հիվանդություն, կոչվում է ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Կա նաև այդպիսի գիրք, որ կոչվում է ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, երբ իշխանությունը այնքան է բարոյալքում հասարակությունը, որն իր իսկ սեփական ճակատագրի հանդեպ անտարբեր է դառնում: Քաղաքացիական հասարակությունը հենց ամեն երկրի առողջ օրգանիզմն է: Մեր հասարակությունը չի ձգտում, չի հետևում որևէ մեկին, որովհետև անտարբեր է: Անտարբեր է սեփական երկրի, քաղաքի, բակի, մայթի, հարևանների, պատգամավորների նկատմամբ: Որովհետև ով էլ անտարբեր չի, հրապարակավ պատժվում է:
Երկրում փոփոխությունների համար պետք է վերացնել անտարբերությունը: Որ մարդիկ ուղղակի հանրահավաք անեն, որ Ծառուկյանի նման անգրագետին ուղղակի քաղաքականություն չթողնեն, որ Սեյրան Սարոյանին դատի տան զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, այլ ոչ թե լեգալացնեն պատգամավորի թեկնածույով, որ չհանդուրժեն կոռուպցիան եւ մենաշնորհը:
Ցավոք, Հայաստանն այնքան խորն է մխրճվել այս ամենի մեջ, որ անձամբ ես չեմ կարող պատկերացնել, հնարավոր կլինի վերականգնվել: Ընդդիմությունը պարզունակ է եւ պատեհապաշտ, իշխանությունը՝ կոռումպացված եւ մարդասպան: Ցավոք, մայիսին մենք ընտրելու ենք վատի եւ վատթարագույնի միջև: Իսկ դա արդեն ընտրությւոն չէ, դա ինքնասպանություն է:
Հայաստանն աստիճանաբար եւ գուցե արդեն վերջնականապես վերածվել է չզարգացող բռնապետական երկրի, որտեղ ապրում են նվազագույն քանակի մարդ՝ պետության ատրիբուտիկան պահպանելու համար: Իրականում Հայաստանը վաղուց արդեն անհեռանկարային երկիր է, ու ով կարող էր, հեռացել է:
Իրականում մենք Թուրքիայում ապրող քրդերից տարբերվում ենք նրանով, որ կարողացանք պետություն պահպանել: Բայց ոչ ավելին: Հիմա պատմությունն ապացուցում է՝ դրան էլ արժանի չէինք: ՈՒ աստիճանաբար զրկվում ենք նաեւ ինքնիշխան Հայաստանից՝ դառնալով Ռուսաստանի հերթական կցորդը, որը կուզենա ժերտվա կտա կուզենա կխաղաղա Հայաստանի հետ:
Ու ես չեմ տեսնում որևէ ուժ, որևէ սերունդ, որ կարող է մեզ դուրս բերել այս փուլից: Այս ֆորումն էլ ինքնախաբեության մի ձև է, երբ տեսնում ես հարցեր՝ Հայաստանը երբ կդառնա ԵՄ անդամ: ԵՄ անդամությունը առաջին հերթին քաղաքակրության պատկանելիություն է նշանակում, իսկ մենք վաղուց արդեն կցված ենք միջին-արևելյան մուսուլմանական երկրների ցանկին, որտեղ ամենաէժանը մարդկային կյանքն է, կոռուպցիան՝ հանրային նորմ, ընտրությունը՝ միայն ֆիկցիա:
Ճամպրուկները հավաքելու ժամանակն է, պարոնայք: Ու դա ոչ թե դավաճանություն է, այլ կենդանի մնալու միակ ուղին: Դժբախտաբար…
Մհերին սպասելը ազգային հոգեբանության ամենաէական գծերից է, որը եղել է և շարունակելու է մնալ միջին վիճակագրական հայ ընտրողի քաղաքական կողմնորոշումների ամենակարևոր որոշիչ գծերից մեկը։ Ինչ վերաբերում է հրավերին, ապա այն բոլորովին բնորոշ չէ հայի հոգեբանությանը։ Հայ մարդը իր հայրենակցին ուժով օժտել չի ցանկանում և երբեք չի վարվել այդպես, նա ցանկանում է, որ իրեն փրկի ու իր թևի տակ առնի արդեն ուժով օժտվածը. ահա սա է Մհերին սպասելու սինդրոմը։ Այսինքն՝ հայ հանրությունը ոչ թե ինքն է ծնում իր հերոսին, այլ ուզում է, որ արդեն իսկ որևէ ձևով հերոսի իմիջ ունեցող մեկը իրեն հովանավորի ու փրկի, ինչը և դառնում է ազգային ինքնասպանության կարևոր բաղադրիչներից մեկը։
Հ.Գ. Այս պահի դրությամբ "Բարգավաճ Հայաստանը", ըստ հարցման արդյունքների, ունի 20–25 % հասարակական աջակցություն, իսկ եթե հաշվի առնենք, որ նրա ընտրողների հիմնական զանգվածը Ինտերնետից չի օգտվում, իսկ համակարգիչն էլ նրա համար չբացահայտված չթռչող օբյեկտ է, ապա կարելի՞ է ենթադրել, որ նույնիսկ միանգամայն բաց և թափանցիկ ընտրությունների դեպքում այդ կուսակցությունը կստանա նվազագագույնը ձայների 25–30 %–ը, ինչը, ի դեպ, լիովին կբավարարի այդ նախագծի հեղինակներին։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 26.02.2007, 08:34: Պատճառ: Հարցման արդյունքների միջանկյալ ամփոփում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ