User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    16 25.00%
  • Բացասական

    9 14.06%
  • Խիստ դրական

    4 6.25%
  • Խիստ բացասական

    26 40.63%
  • Չեզոք

    9 14.06%
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: "Բարգավաճ Հայաստան"

  1. #16
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Ինչպես տեսաք, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մասին երկուսիս կարծիքը խիստ բացասական է:

    Նման անպատասխանատու հայտարարությունները ինձ իսկապես զայրացնում են: Եթե Սոկրատեսը ժամանակին իմանար, որ իրանից հետո նման մեծ փիլիսոփաներ են ծնվելու, երևի չհամարձակվեր գրիչ ձեռքը վերցներ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Philosoper-ի նպատակը հայ ազգի մեջ ստրկամտության ոգի քարոզելն է: Այն ինչ, իրականում մենք գործ ունենք վատագույն դեպքում վառ արտահայտված հարմարվողականության կամ հանդուրողականության հետ: Ստրկացած հոգեբանություն ունեցող ժողովուրդները վաղուց պատմության գիրկն են անցել: Եթե մի ժողովուրդ շարունակում է օայքարել իր ինքնության պահպանման համար, ուրեմն բացառվում է, որ այն ստրկամիտ լինի: Ստրկամիտ կարող են լինել միայն անհատներ, որոնք իրենց հոգու տկարությունը փորձում են տարածել ամբողջ հասարակության վրա` դրանով իսկ թաքցնելով սեփական թերությունը:
    Յուրաքանչյուր զրույց, եթե այն հոգեվերլուծողի սեանս չէ, կարող է արդյունավետ լինել, եթե երկու կողմերն էլ ադեկվատ են և հասկանում են դիմացինի մտքերը և ոչ թե փորձում իրենց մտքերը ներկայացնել որպես դիմացինինը և սկսել մեկնաբանել դրանք։ Սա շատ վտանգավոր պրակտիկա է, որից խորհուրդ է տրվում զգուշանալ։ Առավել ևս, եթե նկատվում են նաև ագրեսիայի ակնհայտ նշաններ, որոնք պղտորում են մարդու միտքը ու նրան հասցնում իրականի ու երևակայականի վտանգավոր սահմանների։ Առավել լավ է պարզապես պատասխանել հարցերին ու խուսափել տարբեր ինտելեկտուալ խութերից։ Մտածելը իսկապես գործունեության բավականին բարդ տեսակ է։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 13.02.2007, 11:13:

  2. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Մտածելը իսկապես գործունեության բավականին բարդ տեսակ է։
    Ակնհայտ է, որ մտքի ու լեզվի վարժությունները քո մոտ լավ են ստացվում, բայց այնուամենայնիվ փորձիր հասկանալ, թե քո որ գաղափարներն են, որ ինձ մոտ ագրեսիա են առաջացնում:
    CARTHAGENEM ESSE DELENDAM

  3. #18
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Իմ հիմնական գաղափարին դու համամիտ ես
    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Ինչպես տեսաք, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մասին երկուսիս կարծիքը խիստ բացասական է:
    , իսկ մյուս մտքերը դրա գիտական հիմնավորումն են՝ հաստաված գիտական ուսումնասիրություններով, ինչը նշանակում է, որ դրանք ոչ իմ, ոչ քո համամիտ լինելու կամ չլինելու, առավել ևս՝ ագրեսիայի կարիքը չունեն։

  4. #19
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    վերաբերմունքս ընդհանրապես էնքան էլ դրական չէր, բայց հաշվի առնելով, որ Աբովյան քաղաքը "բարգավաճեց" էդ կուսակցության նախագահի շնորհիվ, կարծիքս ահագին լավացավ... էդ ուրիշ բան, որ "մեր փողերով", բայց 95%-ը էդքանն էլ չէն անում...

  5. #20
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Ջան .............................
    Հերիք չի սաղ հայաստանը գրավել են, արդեն ֆորում էլ ներխուժեցին....
    Էհհհհհ
    դեռ շատ դժավարությունների միջով պիտի անցնենք, որ ժողովրդավար ու ազնիվ դառնանք...
    Թե չէ, երբ մեզանից իսկ գողացված փողերով մեզ նվիրատվություն են անում, մենք հալվում էնք...
    էսքան էլ նյութապաշտ........


  6. #21
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. "Բարգավաճ Հայաստան"

    Ճիշտն ասած սկի չգիտեի, որ այդպիսի կուսակցություն էլ գոյություն ուներ:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  7. #22
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Համաձայն եմ քո բոլոր գնահատականներին, բացառությամբ այն, ինչ վերաբերում է Փոքր Մհերին: Դու գրել ես.՝

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Բոլորը սպասում են Փոքր Մհերին, որ նա փրկի իրենց, և միանգամայն ուրախ կլինեն եթե այդ Մհերի անունը մոդիֆիկացվի, բայց նա կատարի նույն գործառույթը՝ վերցնի պատասխանատվությունը իրենց վրայից ու իր ստվերում տեղ տա նրանց։ Ահա սա է "Բարգավաճ Հայաստանի" ֆենոմենը, որը ազգային ինքնասպանության պատմական շղթայի մեջ կարևոր դեր կարող է ունենալ։
    Ոչ, իրականում ոչ ոք Մհերին չի սպասում: Մհերը նեղացավ և առանձնացավ: Ու սպասում է հրավերի: Նրան թվում էր, թե պետք է գան իր հետևից: ԻՆչպես օրինակ Լևոն Տեր Պետրոսյանը, հեռանալուց ասաց, որ եթե ազգով խնդրեք, կվերադառնամ: Ու դեռ հրավեր չի ստացել:
    Ինչ մնում է ժողովրդին, ապա կա մի մեծ հասարակական հիվանդություն, կոչվում է ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Կա նաև այդպիսի գիրք, որ կոչվում է ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, երբ իշխանությունը այնքան է բարոյալքում հասարակությունը, որն իր իսկ սեփական ճակատագրի հանդեպ անտարբեր է դառնում: Քաղաքացիական հասարակությունը հենց ամեն երկրի առողջ օրգանիզմն է: Մեր հասարակությունը չի ձգտում, չի հետևում որևէ մեկին, որովհետև անտարբեր է: Անտարբեր է սեփական երկրի, քաղաքի, բակի, մայթի, հարևանների, պատգամավորների նկատմամբ: Որովհետև ով էլ անտարբեր չի, հրապարակավ պատժվում է:
    Երկրում փոփոխությունների համար պետք է վերացնել անտարբերությունը: Որ մարդիկ ուղղակի հանրահավաք անեն, որ Ծառուկյանի նման անգրագետին ուղղակի քաղաքականություն չթողնեն, որ Սեյրան Սարոյանին դատի տան զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, այլ ոչ թե լեգալացնեն պատգամավորի թեկնածույով, որ չհանդուրժեն կոռուպցիան եւ մենաշնորհը:
    Ցավոք, Հայաստանն այնքան խորն է մխրճվել այս ամենի մեջ, որ անձամբ ես չեմ կարող պատկերացնել, հնարավոր կլինի վերականգնվել: Ընդդիմությունը պարզունակ է եւ պատեհապաշտ, իշխանությունը՝ կոռումպացված եւ մարդասպան: Ցավոք, մայիսին մենք ընտրելու ենք վատի եւ վատթարագույնի միջև: Իսկ դա արդեն ընտրությւոն չէ, դա ինքնասպանություն է:
    Հայաստանն աստիճանաբար եւ գուցե արդեն վերջնականապես վերածվել է չզարգացող բռնապետական երկրի, որտեղ ապրում են նվազագույն քանակի մարդ՝ պետության ատրիբուտիկան պահպանելու համար: Իրականում Հայաստանը վաղուց արդեն անհեռանկարային երկիր է, ու ով կարող էր, հեռացել է:
    Իրականում մենք Թուրքիայում ապրող քրդերից տարբերվում ենք նրանով, որ կարողացանք պետություն պահպանել: Բայց ոչ ավելին: Հիմա պատմությունն ապացուցում է՝ դրան էլ արժանի չէինք: ՈՒ աստիճանաբար զրկվում ենք նաեւ ինքնիշխան Հայաստանից՝ դառնալով Ռուսաստանի հերթական կցորդը, որը կուզենա ժերտվա կտա կուզենա կխաղաղա Հայաստանի հետ:
    Ու ես չեմ տեսնում որևէ ուժ, որևէ սերունդ, որ կարող է մեզ դուրս բերել այս փուլից: Այս ֆորումն էլ ինքնախաբեության մի ձև է, երբ տեսնում ես հարցեր՝ Հայաստանը երբ կդառնա ԵՄ անդամ: ԵՄ անդամությունը առաջին հերթին քաղաքակրության պատկանելիություն է նշանակում, իսկ մենք վաղուց արդեն կցված ենք միջին-արևելյան մուսուլմանական երկրների ցանկին, որտեղ ամենաէժանը մարդկային կյանքն է, կոռուպցիան՝ հանրային նորմ, ընտրությունը՝ միայն ֆիկցիա:
    Ճամպրուկները հավաքելու ժամանակն է, պարոնայք: Ու դա ոչ թե դավաճանություն է, այլ կենդանի մնալու միակ ուղին: Դժբախտաբար…

  8. #23
    sksnak andam
    Գրանցման ամսաթիվ
    21.02.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. "Բարգավաճ Հայաստան"

    Եթե մի կուսակցության ղեկավար կարող է այդքան անկիրթ ու քաղաքականապես ոչ հասուն լինել,էլ ինչ կուսակցության մասին է խոսքը

  9. #24
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում AN3-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի կուսակցության ղեկավար կարող է այդքան անկիրթ ու քաղաքականապես ոչ հասուն լինել,էլ ինչ կուսակցության մասին է խոսքը
    Լիովին համաձայն եմ, մանավանդ, որ նույնիսկ իր համար գրված ելույթը կարդալ չի կարողանում: Համենայնդեպս այնպես է կարդում, ասես աշակերտը, որին ստիպում են դաս սովորել.....
    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

  10. #25
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում ladyARM-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համաձայն եմ, մանավանդ, որ նույնիսկ իր համար գրված ելույթը կարդալ չի կարողանում: Համենայնդեպս այնպես է կարդում, ասես աշակերտը, որին ստիպում են դաս սովորել.....
    Իմիջիայլոց, "Բարգավաճ Հայաստան" նախագծի հեղինակները նրա լիդերի գրագիտության մակարդակի հանգամանքը ևս հաշվի են առել։ Բ. Բերեզովսկին ժամանակի ասում էր. տվեք ինձ որոշակի գումար և ես ցանկացած կապիկի կդարձնեմ Ռուսաստանի նախագահ։ Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ցանկացած մարդու կարելի է դարձնել քաղաքական լիդեր՝ անկախ նրա գրակգիտության մակարդակից, այլ այն, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, ընտրողների մեծամասնության մոտ լիդերի անգրագիտությունը առաջացնում է բավականին հետաքրքիր քաղաքական արձագանք. եթե, օրինակ, Եվրոպայում որևէ անգրագետ հայտարարություն անմիջապես կկործաներ ցանկացած քաղաքական գործչի կարիերան, ապա Հայաստանում այդպիսի հայտարարությունները առաջացնում են ընտրողի ինքնանույնացում այդ մարդու հետ՝ "անգրագետ ես դու, անգրագետ եմ ես, ուրեմն մենք նույն ճամբարից ենք", ինչը և քաղաքական լիդերության լավագույն նախապայմանն է։ Այնպես որ, "Բարգավաճ Հայաստանի" ինտելեկտուալ սակավամտությունը նրա հաջողության կարևոր բաղկացուցիչ մասերից է։

  11. #26
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, իրականում ոչ ոք Մհերին չի սպասում: Մհերը նեղացավ և առանձնացավ: Ու սպասում է հրավերի: Նրան թվում էր, թե պետք է գան իր հետևից: ԻՆչպես օրինակ Լևոն Տեր Պետրոսյանը, հեռանալուց ասաց, որ եթե ազգով խնդրեք, կվերադառնամ: Ու դեռ հրավեր չի ստացել:
    Մհերին սպասելը ազգային հոգեբանության ամենաէական գծերից է, որը եղել է և շարունակելու է մնալ միջին վիճակագրական հայ ընտրողի քաղաքական կողմնորոշումների ամենակարևոր որոշիչ գծերից մեկը։ Ինչ վերաբերում է հրավերին, ապա այն բոլորովին բնորոշ չէ հայի հոգեբանությանը։ Հայ մարդը իր հայրենակցին ուժով օժտել չի ցանկանում և երբեք չի վարվել այդպես, նա ցանկանում է, որ իրեն փրկի ու իր թևի տակ առնի արդեն ուժով օժտվածը. ահա սա է Մհերին սպասելու սինդրոմը։ Այսինքն՝ հայ հանրությունը ոչ թե ինքն է ծնում իր հերոսին, այլ ուզում է, որ արդեն իսկ որևէ ձևով հերոսի իմիջ ունեցող մեկը իրեն հովանավորի ու փրկի, ինչը և դառնում է ազգային ինքնասպանության կարևոր բաղադրիչներից մեկը։
    Հ.Գ. Այս պահի դրությամբ "Բարգավաճ Հայաստանը", ըստ հարցման արդյունքների, ունի 20–25 % հասարակական աջակցություն, իսկ եթե հաշվի առնենք, որ նրա ընտրողների հիմնական զանգվածը Ինտերնետից չի օգտվում, իսկ համակարգիչն էլ նրա համար չբացահայտված չթռչող օբյեկտ է, ապա կարելի՞ է ենթադրել, որ նույնիսկ միանգամայն բաց և թափանցիկ ընտրությունների դեպքում այդ կուսակցությունը կստանա նվազագագույնը ձայների 25–30 %–ը, ինչը, ի դեպ, լիովին կբավարարի այդ նախագծի հեղինակներին։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 26.02.2007, 08:34: Պատճառ: Հարցման արդյունքների միջանկյալ ամփոփում

  12. #27
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, "Բարգավաճ Հայաստան" նախագծի հեղինակները նրա լիդերի գրագիտության մակարդակի հանգամանքը ևս հաշվի են առել։ Բ. Բերեզովսկին ժամանակի ասում էր. տվեք ինձ որոշակի գումար և ես ցանկացած կապիկի կդարձնեմ Ռուսաստանի նախագահ։ Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ցանկացած մարդու կարելի է դարձնել քաղաքական լիդեր՝ անկախ նրա գրակգիտության մակարդակից, այլ այն, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, ընտրողների մեծամասնության մոտ լիդերի անգրագիտությունը առաջացնում է բավականին հետաքրքիր քաղաքական արձագանք. եթե, օրինակ, Եվրոպայում որևէ անգրագետ հայտարարություն անմիջապես կկործաներ ցանկացած քաղաքական գործչի կարիերան, ապա Հայաստանում այդպիսի հայտարարությունները առաջացնում են ընտրողի ինքնանույնացում այդ մարդու հետ՝ "անգրագետ ես դու, անգրագետ եմ ես, ուրեմն մենք նույն ճամբարից ենք", ինչը և քաղաքական լիդերության լավագույն նախապայմանն է։ Այնպես որ, "Բարգավաճ Հայաստանի" ինտելեկտուալ սակավամտությունը նրա հաջողության կարևոր բաղկացուցիչ մասերից է։
    Կեցցես...
    Կեցցես...

  13. #28
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ քո բոլոր գնահատականներին, բացառությամբ այն, ինչ վերաբերում է Փոքր Մհերին: Դու գրել ես.՝



    Ոչ, իրականում ոչ ոք Մհերին չի սպասում: Մհերը նեղացավ և առանձնացավ: Ու սպասում է հրավերի:
    Մհերի մասին ինչ որ հաճախ եմ հանդիպում, ուզում եմ ասեմ Մհերը հենց մենք ենք ու Մհերի գալու չգալու խնդիր չկա, երբ մենք կունենանք նորմալ արժեքային համակարգով ազատ ,առողջ ու իրավական հասարակություն, դա կնշանակի որ Մհերը վերադարձավ:

  14. #29
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Շատ լավ նախընտրական ակցիա է իրականացնում… Այսօր նկատեցի, որ շրջաններից եկող ուսանողական ավտոբուսների վրա գրված է "Ուսանողների անվճար երթևեկություն": Կուսակցությունը շատ խորամանկ է գտնվել այդ հարցում: Գիտի, որ ձուկը բռնում են գլխից:

  15. #30
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2007
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Էտ կուսակցությունը մերօրյա կեցության հայելային լիարժեք պատկերն ա, ու միանգամայն օրինաչափ ա, որ դինոզավրի ուղեղով հաստամարմինները էտալոնային են դառնում մեր հասարակության մեջ: Ժողովրդի 70 տոկոսի համար շատ օրինաչափ ա քաղաքական դաշտի նման ձևաղեղումներ: Բթամիտ հասարակությունը ամենավտանգավոր ու սարսափելի բանն ա:

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Միացել են "Բարգավաճ Հայաստան" Կուսակցությանը
    Հեղինակ՝ Partagenoce, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 31.01.2011, 22:49
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.05.2009, 17:59
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •