Համաձայն եմ քո բոլոր գնահատականներին, բացառությամբ այն, ինչ վերաբերում է Փոքր Մհերին: Դու գրել ես.՝
Ոչ, իրականում ոչ ոք Մհերին չի սպասում: Մհերը նեղացավ և առանձնացավ: Ու սպասում է հրավերի: Նրան թվում էր, թե պետք է գան իր հետևից: ԻՆչպես օրինակ Լևոն Տեր Պետրոսյանը, հեռանալուց ասաց, որ եթե ազգով խնդրեք, կվերադառնամ: Ու դեռ հրավեր չի ստացել:Philosopher-ի խոսքերից
Ինչ մնում է ժողովրդին, ապա կա մի մեծ հասարակական հիվանդություն, կոչվում է ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Կա նաև այդպիսի գիրք, որ կոչվում է ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, երբ իշխանությունը այնքան է բարոյալքում հասարակությունը, որն իր իսկ սեփական ճակատագրի հանդեպ անտարբեր է դառնում: Քաղաքացիական հասարակությունը հենց ամեն երկրի առողջ օրգանիզմն է: Մեր հասարակությունը չի ձգտում, չի հետևում որևէ մեկին, որովհետև անտարբեր է: Անտարբեր է սեփական երկրի, քաղաքի, բակի, մայթի, հարևանների, պատգամավորների նկատմամբ: Որովհետև ով էլ անտարբեր չի, հրապարակավ պատժվում է:
Երկրում փոփոխությունների համար պետք է վերացնել անտարբերությունը: Որ մարդիկ ուղղակի հանրահավաք անեն, որ Ծառուկյանի նման անգրագետին ուղղակի քաղաքականություն չթողնեն, որ Սեյրան Սարոյանին դատի տան զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, այլ ոչ թե լեգալացնեն պատգամավորի թեկնածույով, որ չհանդուրժեն կոռուպցիան եւ մենաշնորհը:
Ցավոք, Հայաստանն այնքան խորն է մխրճվել այս ամենի մեջ, որ անձամբ ես չեմ կարող պատկերացնել, հնարավոր կլինի վերականգնվել: Ընդդիմությունը պարզունակ է եւ պատեհապաշտ, իշխանությունը՝ կոռումպացված եւ մարդասպան: Ցավոք, մայիսին մենք ընտրելու ենք վատի եւ վատթարագույնի միջև: Իսկ դա արդեն ընտրությւոն չէ, դա ինքնասպանություն է:
Հայաստանն աստիճանաբար եւ գուցե արդեն վերջնականապես վերածվել է չզարգացող բռնապետական երկրի, որտեղ ապրում են նվազագույն քանակի մարդ՝ պետության ատրիբուտիկան պահպանելու համար: Իրականում Հայաստանը վաղուց արդեն անհեռանկարային երկիր է, ու ով կարող էր, հեռացել է:
Իրականում մենք Թուրքիայում ապրող քրդերից տարբերվում ենք նրանով, որ կարողացանք պետություն պահպանել: Բայց ոչ ավելին: Հիմա պատմությունն ապացուցում է՝ դրան էլ արժանի չէինք: ՈՒ աստիճանաբար զրկվում ենք նաեւ ինքնիշխան Հայաստանից՝ դառնալով Ռուսաստանի հերթական կցորդը, որը կուզենա ժերտվա կտա կուզենա կխաղաղա Հայաստանի հետ:
Ու ես չեմ տեսնում որևէ ուժ, որևէ սերունդ, որ կարող է մեզ դուրս բերել այս փուլից: Այս ֆորումն էլ ինքնախաբեության մի ձև է, երբ տեսնում ես հարցեր՝ Հայաստանը երբ կդառնա ԵՄ անդամ: ԵՄ անդամությունը առաջին հերթին քաղաքակրության պատկանելիություն է նշանակում, իսկ մենք վաղուց արդեն կցված ենք միջին-արևելյան մուսուլմանական երկրների ցանկին, որտեղ ամենաէժանը մարդկային կյանքն է, կոռուպցիան՝ հանրային նորմ, ընտրությունը՝ միայն ֆիկցիա:
Ճամպրուկները հավաքելու ժամանակն է, պարոնայք: Ու դա ոչ թե դավաճանություն է, այլ կենդանի մնալու միակ ուղին: Դժբախտաբար…
Էջանիշներ