Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ ազգը մի է եղել, մի: Դա վիճարկման թեմա չէ: Երբ որ կարդում ես, թե ինչպես են աշխարհի ամենատարբեր երկրներից իրենց գումարները ներդրել պետություն հիմնելու և պահելու համար, նախանձում ես: Երբ որ Հերցլը փորձում էր հայերի հաշվին լուծել իր պետության ստեղծումը՝ առաջարկներ ուղարկելով սուլթանին, հայերը շարունակում էին եվրոպական դռները թակել՝ չհասկանալով, որ առաջինը պետք է սուլթանի հետ նստել բանակցելու:
Ինչ կապ ունի սուլթանի հետ բանակցելը Հայոց ցեղասպանության հետ? Ինչ պետքա անեին հայերը, առանց պետականության, որ չեն արել? Նորից եմ կրկնում Նյունբերգը, որ եղելա, ետ հրեաների շնորքը չի: Հրեաների տեղ ով էլ լիներ Գերմանիան պատասխանատվության էր ենթարկվելու, քանի որ տենց էին ուզում հաղթանակած պետությունները:

Ու հիմա ինձ կասես, որնա հայերի մեղքը, որ Անտանտը, ճանաչելով միջազգային հանցագործությունը, մտելա քաղաքական առևտրի մեջ Թուրքիայի հետ? Կամ էն, որ երիտթուրքերը իրականացրեցին իրանց ծրագիրը, որը դուք այդքան դրական եք գնահատում: Բոլորին էլ պարզա, որ թուրքերի համար իրականացրած հանցագործությունը մեծ հաջողությունա…նպատակն էլ արդարացնումա միջոցները… Բայց ես լինելով հայ, չեմ կարա դրան դրական աչքերով նայեմ…Ու երբեք նման միջոցը դրական չեմ գնահատի…
Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Համագործակցել նշանակում է հասնել այնպիսի պայմանագրի, որի դեպքում թուրքերը գոնե պաշտոնապես չեն սատարի ադրբեջանական կողմին: Այդ դեպքում Ադրբեջանը միայնակ չի կարող Հայաստանի դեմ: Ո՞վ ա ասում՝ ծախել Ցեղասպանությունը: Պետք է իմանալ՝ երբ լռել և երբ խոսել: Երբ որ տերությունները հերթական անգամ գենոցիդի հարցը բարձրացնում են, նախորդից թույլ չի լինում լարվածությունը:
Դե ուրեմն երկարաձգենք մինչև հաջորդ պատերազմ ժամանակահատվածը:
Ինչ է նշանակում պայմանագիր, որի դեպքում պաշտոնապես չեն սատարի Ադրբեջանին? Նման բան ԱՆՀՆԱՐԱ: Թուրքիան երբեք նման բան չի անի: Ամենաշատը ինչ հնարավորա, պայմանագրի մեջ ադրբեջանին վերաբերվող հարցերը շրջանցումնա, ինչը և առկայա արձանագրություններում:

Ու ինչա նշանակում լռել, ոնց ես պատկարացնում? Ետ ինչա անում ՀՀ-ն հիմա, որ պետքա լռի? Կարդա ՀՀ անկախության հռչակագրի 11 հոդվածը: Հայաստանը Թուրքիայի հետ չի խոսում ցեղասպանության մասին, դրանից էլ ավել լռել?