Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը
Քեզ առավել բան չունեմ ասելու, սատանան ինչպես կարող է հասկանալ Բացարձակ Ճշմարտությունը,
Ինչպես արդեն նշել եմ, ճշմարտությունը լրիվ մարդկային ու հարաբերական երևույթ է: Այն նման է կոորդինատային համակարգի կենտրոնին ու խիստ պայմանական է: Եթե մատդ մեկնես քարին ու հավատաս, որ այն է Բացարձակ Ճշմարտությունը, այդպես էլ կլինի քո համար:
որը միյայն մթության մեջ է...
Նախընտրում եմ ասել՝ ես եմ լույսը, որովհետև աշխարհներից ամեն մեկում էլ մութ է, ու լույս կա միայն նրա համար, ով քայլում է աշխարհների միջև, բոլոր աշխարհներում է ու ոչ մի աշխարհի չի պատկանում:
Մեծ մեծ խոսալ գիտես միյայն, տո այ սատանա քեզ թվումա թե միակն էս և գիտես ամեն ինչ, ամեն տեղ քիթտ խոթում ես և սատանայություն անում...
Կբացատրեի քեզ ամեն ինչ քեզ հասկանալի ձևով, բայց անիմաստ եմ գտնում, որովհետև խավարն է տիել սրտիտ և այդ դատարկության մեջ տեղ չկա...
Ժամանակը միշտ էլ եկել է և ճիշտ բացատրությունը եկել է և բոլորին հասանելի է ճշմարտությունը...
Ժամանակ գոյություն չունի: Ժամանակը գործողությունների ու իրադարձությունների կարգավորման համար մարդու կողմից հորինված պայմանականություն է: Այո, ես քիթս խոթում եմ ամեն տեղ: Որովհետև ես լույս եմ, ես ջահ եմ: Երբ Սև Աստվածն ու իր նմանները մարդկանց համոզում են, որ նրանք կույր են, գալիս եմ ես, որ ապացուցեմ, որ մարդը կարող է տեսնել: Ես կասկած եմ, առողջ կասկած ամեն ինչի նկատմամբ: Ես եմ ճշմարտության բանալին: Ես նժույգ եմ, կարող եմ տանել ուզածդ աշխարհը: Բայց Կալի Յուգան իմ բերանով է գալիս: Ես փոշի եմ ու ոչինչ, ինչպես և բոլոր մարդիկ ու աստվածները: Բայց միևնույն ժամանակ ոչինչի ու փոշեհատկի մեջ էլ կարելի է գտնել բացարձակապես ամեն ինչ:
Անտեղյակ էս Վիշնուիզմից... և քո կարծիքները անհիմն են...
Կարող էի հիմնավորել, բայց դու երբ ես հիմնավորումներ լսել))) եթե ուրիշ, ավելի ադեկվատ մարդ հարցներ, կհիմնավորեի:
իսկ սատանիստները խյասաթ ունեն ամեն ինչի վրա կեխտ շպրտեն, որովհետև բացի կեխտից ոչինչ չունեն...
Օ, դու երբևէ հայելու մեջ նայե՞լ ես))) քո այս գրառումը, որը մեջբերում եմ, սկզբից մինչև վերջ թարախ է, այն դեպքում, երբ իմ գրառումներում վատագույն դեպքում ծաղր է հնչում:
նայի քո բոլոր գրառումները, 90%-ը տամագունի, նեգատիվ, ագրեսիվ, ինքնահավան, ««միակը»», անիմաստ և մեծամիտ ...
Միակը: Ի տարբերություն քեզ, ես հավատում եմ, որ բոլորն էլ «միակն» են, բայց նույն «միակը» չեն, այլ իսկապես ունիկալ:
ուրիշ ին՞չ կարելի է սպասել սատանիկից...
Քո համար, Յոգի, ոչ թե սատանիկ, այլ Պապա Լեգբա: քեզ դուր չէր գա, չէ՞, եթե ես քեզ ուսուցիչ Յոդա անվանեի կամ Յոգիկ: