Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Յոգի, ինչու՞ եք էդքան առանձնացնում մարդու հոգին ու մարմինը, իդեալականացնում մեկը ու ցածրացնում մյուսը:
Հարգելի Whyspher Whisper հարցը ցածրացնելու կամ իդեալականացման մեջ չէ, ոչ ել ցածրացնում եմ... Հարցը դրանում է, որ մարդիկ չգիտեն տարբերությունը Հոգու և մարմնի միջև: Այդ ես չեմ առանձնացնում մարմինը հոգուց, այլ դա այդպես է, որովհետև Հոգին դա մարմինը չե, այլ Հոգին դա հենց ««Ես»»-ն է, Էակն է, իսկ մարմինը դա Հոգու կոպիտ ասած հագուստն է, որը արտահայտվում է ըստ Էակի ցանկությամբ և կարմայի և ըստ դրանց ստանձնում է ձև...
Մարմինը նյութական է իսկ Հոգին ան՛նյութական է, մարմինը ձևավորվում է, իսկ Հոգին ասնկիզբ է և հավերժ, դա մենք ենք, իսկ մարմինը մերն է... Տեսնել ճշմարտությունը իր ճիշտ վիճակում դա չի նշանակում ցածրացնել կամ իդեալականացնել ինչ որ բան:
Դա ունի հեռու գնացող պատմական հիմքեր, բաըց եթե փորձենք դատել. չէ որ նույն վախը, հպարտությունը և այլն հոգու արտահայտումներն են: Զգայարանները արտացոլում են աշխարհը /թեև ոչ լիարժեք, համաձայն եմ, բայց բավականին օբյեկտիվ/, իսկ դրա արդյունքում առաջացող ապրումները, վերաբերմունքը, վարքը հենց հոգին է կազմակերպում ու ուղղորդում:
Այո Հոգու արատահայտումներն են, ես ել դա էի ասում, բայց քանի որ այդ արտահայտումները անցնում են մարդու նյութական զգաարանների միջով և բնության գոյավիճակների ազդեցության տակ ապա մաքուր ցանկությունը վերածվում է անմաքուրի, մաքուր սերը վերածվում է կրքի և այլը... Դա նման է ֆիլտրի, եթե ֆիլտրը մաքուր չե ապա իր միջով անցած ջուրը կկեխտոտվի...
Այո զգայարանները արտացոլում են աշխարհը, բայց զգայարանները պարզապես գործիք են Էակի ձեռքում, դրանք Էակից անկախ չեն կարող գործել, այլ գործում են էակի ցանկությամբ...