Էն օրը չպատմեցի, որովհետև խմած էի, եկա, մոռացա: Նոր եմ հիշել:
Ուրեմն Կովկաս պանդոկի ստորգետնյա հատվածում խաշ ենք ուտում ու եսիմ ինչ ռադիոակտիվ օղի ենք խմում: Էդ օղին երևի ուղեղի բջիջների 70 տոկոսը տեղում բթացնում էր, որովհետև ֆունկցիաներիս կեսը անջատվել էր: Մի 2 ժամ հետո ուզում եմ գնամ «վրաստանի դեսպանատուն»: Հայերեն՝ զուգարան:
Գնում եմ ստորգետնյա լաբիրինթոսներով, անցորդներից ու մատուցողներից հարցուփորձ անելով, վերջը գտա: Ինչ-որ պապուասական, լիաններից գործած վարագույր հիշեցնող բան ա, քաշում ես ու աջ ու ձախ կողմերը դռներ են: Ոչ մեկի վրա չի գրած տղամարդու ա, թե՞ կանացի:
Բայց դա չի զվարճալի:
Դեմս մի երիտասարդ ա դուրս գալիս ու ճամփես կտրում:
Աջ եմ գնում, ինքն էլ ա աջ գնում, ձախ եմ գնում, ինքն էլ ա ձախ գնում: Կանգնում եմ, կանգնում ա:
Մի 10 վայրկյան շվարած նայում եմ, արդեն ուզում եմ թռնեմ դեմքին, հետո նոր նկատում եմ, որ հայելու դեմն էմ կանգնած: Էդ օրն էլ նոր սվիտր էի հագել, որով ինձ հայելիով չէի նայել: Դրա համար էլ արտացոլանքիս չէի ճանաչում: Դէ օղին էլ ասեցի, որ դառդիոակտիվ էր:
Հետ գալուց հիշում էի, որ պատմեմ խնդանք, բայց մոռացա:

Էջանիշներ