Սա բլոգումս էլ եմ գրեմ, բայց քանի որ քչերն են բլոգ մտնում, այստեղ էլ գրեմ:
Լատվիայում նստած էի հայկական ռեստորանում, մի քանի հոգի ներս մտան, ուզեցին ցուցադրել իրենց գիտելիքները հայոց լեզվի ասպարեզում, ասացին` սալամալեյքու![]()
Սա բլոգումս էլ եմ գրեմ, բայց քանի որ քչերն են բլոգ մտնում, այստեղ էլ գրեմ:
Լատվիայում նստած էի հայկական ռեստորանում, մի քանի հոգի ներս մտան, ուզեցին ցուցադրել իրենց գիտելիքները հայոց լեզվի ասպարեզում, ասացին` սալամալեյքու![]()
Վերջին խմբագրող՝ Միքո: 10.02.2010, 18:32:
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
CactuSoul (12.02.2010), Farfalla (10.02.2010), Freeman (05.07.2010), h.s. (10.02.2010), Lion (20.02.2010), My World My Space (10.02.2010), One_Way_Ticket (10.02.2010), Yeghoyan (03.03.2010), Yevuk (12.02.2010), Դատարկություն (12.02.2010), Շինարար (10.02.2010), Ռուֆուս (10.02.2010)
Ազգականներիս տանը ամանորն ամենասիրված տոնն է: Ամեն նոր տարուն էլ տարբեր տներ շրջելուց միշտ հիացել եմ էնտեղի իսկապես տոնական տրամադրությամբ, ու դա գիտեն բոլորը. ոչ մի վայրկյան չի լինում, որ տանը հյուր չլինի: Գիշերը 12-ին բոլորով ոտքի են կանգնում միմյանց նոր տարին շնորհավորելու ու սովորության համաձայն հերթով բաժակաճառեր են ասում, մաղթանքներ ասում: Էս տարի ամեն ինչը նույն կերպ սկսվեց, բոլորն արդեն իրենց բաժակաճառերն ասել էին, երբ տան փոքրը՝ վեցամյա Աբուլիկը, ասաց.
- Ես էլ եմ ուզում ասեմ:
- Ասա՛, Աբուլ ջան, - միանգամից խրախուսեցին տնեցիները:
Աբուլս ոտքի է կանգնում, պատվավոր վերցնում հյութի բաժակը, թախծոտ հայացքով նայում մահացած պապի՝ պատից կախված նկարին ու սկսում.
- Պապի ջան, հիշու՞մ ես, որ ինձ կոնֆետներ էիր տալիս: Դու լավ մարդ ես: Հողը թեթև լինի վրադ, - բիձայավարի մաղթում է պապին, ապա շրջվում տատի կողմը, - տատ ջան, դու էլ ես լավ մարդ, որ մեռնես, հողը քո վրա էլ թող թեթև լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
*e}|{uka* (12.02.2010), aerosmith (12.02.2010), Amaru (28.02.2010), AniwaR (17.02.2010), CactuSoul (12.02.2010), Enigmatic (12.02.2010), Farfalla (12.02.2010), h.s. (17.02.2010), Kuk (12.02.2010), Lion (20.02.2010), Milli (10.09.2011), Monk (12.02.2010), One_Way_Ticket (12.02.2010), Sona_Yar (12.02.2010), Yevuk (12.02.2010), Աբելյան (17.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (12.02.2010), Դարք (02.03.2010), Կաթիլ (16.02.2010), Նարե (12.02.2010), Ուլուանա (12.02.2010), Ռուֆուս (12.02.2010)
Իմ բարեկամ Սլավիկը շաատ մազոտ տղամարդ է:
Ռուսաստանում ամռանը իրենց պատկանող խորովածանոցի դիմաց կանգնած խորոված է անում՝ մինչև գոտկատեղը մերկացած: Մի ռուս տարեց կին անցնելիս է լինում էդ կողմերով, կանգնում նայում է ու զարմացած հարցնում.«Տղա ջան, էս ամառվա շոգին էդ հաստ սվիտրդ ինչի՞ ես հագել»:![]()
Amaru (28.02.2010), ars83 (12.02.2010), CactuSoul (12.02.2010), Chuk (12.02.2010), erexa (04.10.2012), h.s. (17.02.2010), Jarre (17.02.2010), Lion (20.02.2010), Milli (10.09.2011), Smokie (12.03.2011), Yeghoyan (12.02.2010), Yevuk (12.02.2010), Աբելյան (17.02.2010), Արևածագ (17.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (12.02.2010), Ինչուիկ (19.02.2010), Կաթիլ (16.02.2010), Նաիրուհի (12.02.2010), Շինարար (12.02.2010), Ուլուանա (12.02.2010), Ռուֆուս (12.02.2010)
Մինչ էս թեմայում գրում էի, օդնոկլասնիկիով նամակ ստացա...պիտի պատմեմ նամակի բովանդակությունը...Ծանոթ ունենք, որ յոթ տարի է Ամերիկայում է ապրում, իսկ կինը մնացել է Հայաստանում: Կնոջ կարոտը առնելու համար տարել կնոջ նկարով վերմակ է պատվիրել, գցում է վրան:
Համ ծիծաղելու է, համ տխրելու:
Մեր քաղաքի տեխնիկումում մի ինչ-որ կուրսում մի ախպար տղա է սովորելիս լինում: Սրա դասախոսը ամեն անգամ դասն անցկացնելիս երբ նյարդայնանում է՝ սկսում է հայհոյել՝ ես ձեր հերն եմ...(մնացածը մտքում), ձեր հերն եմ....:
Մի օր էս ախպար տղեն չի դիմանում, ասում է՝ընկեր Կիրակոսյան, ինչի դուք մեր պապեն ե՞ք, որ հա ասում եք՝ ես ձեր պապեն եմ, ես ձեր պապեն եմ:![]()
aerosmith (12.02.2010), erexa (04.10.2012), h.s. (03.03.2010), Lion (20.02.2010), Smokie (12.03.2011), Yeghoyan (12.02.2010), Yevuk (12.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Գաղթական (07.03.2010), Դատարկություն (12.02.2010), Ինչուիկ (19.02.2010), Կաթիլ (16.02.2010), Շինարար (12.02.2010), Ռուֆուս (12.02.2010)
Բարեկամ (22.02.2010)
Վաղուցվա մի դեպք պատմեմ: Ամառ էր, գնացել էի Գանձասար, որ մի երկու շաբաթ այնտեղ մնամ: Կեսօրից հետո էր, ներքևում՝ Վանք գյուղում, ահագին շոգ էր: Գյուղից, ուր գնացել էինք գնումներ անելու, նոր էինք բարձրացել վանք և վանքի բակում՝ ծառի շուրջ կլոր պատրաստած նստարանի վրա նստել զրուցում էինք և վայելում ծառի ստվերի ու սարերի քամու հովը: Ես էի, Գանձասարում սպասավորող սարկավագը, դպիրը, մեկ էլ վանքի պահակը: Մեկ էլ տեսնենք վանքի բակն սկսեց լցվել նույն չափսի, իրարից գրեթե չտարբերվող ճապոնացիներով: Այն ժամանակ դեռ Գանձասարի ճանապարհը չէին կառուցել, ճապոնացիներն էլ ստիպված ավտոբուսը թողել էին ներքևում ու ոտով բարձրացել: Ականջակալները դրած, ուսապարկերը գցած, քրտնած ու հոգնած, բայց արտակարգ հետաքրքրասեր դեմքերով չորսբոլորը նայելով՝ արագորեն մի քանի անգամ պտտվեցին բակում, մտան վանք դուրս եկան ու հետո, երևի համոզվելով, որ բոլոր ծակուծուկերը հետախուզել են, հավաքվեցին մեր շուրջը:
-Բալեվ ձեզ, ես ծապոնացի եմ, - ուրախ ժպիտներով ողջունեցին նրանք:
Ուրախացանք հայերեն խոսող ճապոնացիների տեսնելով, բայց պարզվեց, որ Ծագող արևի երկրի զավակների հայերենի իմացությունն այդ նախադասությամբ էլ սահմանափակվում է: Մի քանի տեղ եղած ռմբակոծությունների հետքերն էին տեսել ու հիմա ձեռով-ոտով փորձում էին հարցնել, թե էս ինչ խաբար է: Դե արի ու բացատրի: Մեր սարկավագը, որին ճաղատ լինելու համար բոլորը «քյաչալ» էին ասում, փորձեց նախ ինձ վրա գցել այդ դժվարին գործը:
-Չէ, Արթ ջան, դու քյաչալ տղա ես, ոնց էլ չլինի՝ խելոք կլինես, դու բացատրի, - փիլիսոփայական մտքի փայլատակումով սոփեստաբար գլուխս պրծացրի ես:
Ու Արթուրն սկսեց.
-Ազերբեջան, ազերբեջան...
Էս ճապոնացիները եռանդով գլխով են անում, յանիմ դա հասկացանք.
Արթուրը, ձեռքերն ինքնաթիռի թևերի նման տարածելով, շարունակեց իր բացատրական տանջալից աշխատանքը.
-Վզզզզզզ... վզզզզզ..... դաաաաամբ, դամբ-դամբ, դա-դաաաաամբ....
Ու հետո ձեռքերի ափերի ու գլխի շարժումով հասկացրեց, որ արդյունքը սա է, ինչ տեսաք: Ճապոնացիներն սկսեցին աշխուժորեն քննարկել, երևի ամենաարագ հասկացողները մյուսներին բացատրում են, թե ինչ է եղել: Մեկ էլ էս թեժ պահին հոտից հետ մնացած գառան նման հայտնվեց սրանց գիդը: Գործնական տեսքով բարևեց. բացատրեցինք ինչն ինչոց է, խնդրեցինք Արթուրի ճապոներենն ավելի հասկանալի լեզվով մեկնել ճապոնական բարեկամ ժողովրդի սույն զավակների համար: Մեկ էլ գիդը մոտավորապես Արթուրի ոճով սկսեց.
-Ազերբեջան, ազերբեջան...
Ճապոնացիները նորից եռանդով գլխով են անում.
-Վզզզզզզ... վզզզզզ..... դաաաաամբ, դամբ-դամբ, դա-դաաաաամբ..
...
-Այ ցավդ տանեմ, էդքան բանը մենք էլ ենք ասել
Պարզվեց, որ գիդն արևահարված պառկած է ավտոբուսում: Վարորդն էր բարձրացել, որ հարց եղած դեպքում էշը ցեխից հանի:![]()
A.r.p.i. (12.02.2010), aerosmith (12.02.2010), Alphaone (04.01.2013), Amaru (28.02.2010), AniwaR (17.02.2010), ars83 (12.02.2010), CactuSoul (12.02.2010), Chuk (12.02.2010), Enigmatic (18.02.2010), erexa (04.10.2012), Freeman (05.07.2010), Gayl (03.03.2010), h.s. (17.02.2010), helium (12.02.2010), Jarre (12.02.2010), Lion (20.02.2010), My World My Space (12.02.2010), Safaryan (12.02.2010), Sona_Yar (20.02.2010), Yeghoyan (12.02.2010), Yevuk (12.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Գաղթական (07.03.2010), Դատարկություն (12.02.2010), Դեկադա (13.02.2010), Երկնային (16.02.2010), Լուսաբեր (12.02.2010), Կաթիլ (16.02.2010), Հայկօ (17.02.2010), Մանուլ (13.02.2010), Նաիրուհի (12.02.2010), Նարե (12.02.2010), Ջուզեպե Բալզամո (12.02.2010), Ռուֆուս (12.02.2010), Ֆոտոն (12.02.2010)
Էսօր մի դեպք հիշեցի
Մորքուրս մի քանի տարի առաջ էնքան շատ էր "աչքերս լավ չի տեսնում" արտահայտությունը օգտագործում: ԱՆընդհատ փոքր տղուն ասում էր թելս թելի, կամ սենց ինչ-որ բաներ:
Մի օր էս տղան գալիս ա տուն՝ մի ակնոց ձեռքին: Ասում ա.
-Մամ, էս ակնոցները դիր տեսնենք, թե լավ ա, գնանք էս համարից քո համար վերցնենք:
Մորքուրս դնում ա, մի հատ էլ տելեվիզրը միացնում, թե.
-Հա, շատ լավ ա: Իսկական իմ համարն ա: Հենց սրանից էլ կվերցնեք
Մեկ էլ տղան ասում.
-Բա հլա ապակիները կողտոտա, որ մաքրես ավելի լավ ա լինելու:
Մորքուրս ձեռքը տանում ա, որ ապակիները մաքրի, տեսնում ա ապակի չկա![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 16.02.2010, 23:07:
A.r.p.i. (17.02.2010), Alphaone (04.01.2013), Amaru (28.02.2010), Askalaf (02.04.2010), Chilly (17.02.2010), cold skin (20.02.2010), Enigmatic (17.02.2010), Fender (16.02.2010), Gayl (16.02.2010), h.s. (17.02.2010), Lion (20.02.2010), Milli (10.09.2011), Monk (16.02.2010), My World My Space (16.02.2010), One_Way_Ticket (17.02.2010), Smokie (03.02.2011), Sona_Yar (17.02.2010), VisTolog (17.02.2010), Yeghoyan (17.02.2010), Yevuk (17.02.2010), Աբելյան (17.02.2010), գյումրեցի աղջիկ (24.02.2010), Դատարկություն (16.02.2010), Երկնային (16.02.2010), Թիթիզ (07.03.2010), Ինչուիկ (19.02.2010), Մանուլ (16.02.2010), Ռուֆուս (16.02.2010), Ֆոտոն (16.02.2010)
Էդպիսի մի «լցված» ինքնաթիռով տղայիս հետ՝երկուսը նոր էր լրացել, թռչում էինք Սարատով:Ամուսինս օդանավակայանում պիտի դիմավորեր:Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց,հայերիս բնավորության համաձայն՝ բոլորը ոտքի կանգնեցին: Տղաս, որ ամբողջ ժամանակ քնած էր, աչքերը բացեց ու կողքի բազմությանը նայելով, չգիտեմ ինչու՞բարձրաձայն հարցրեց.
-Մամ, հիմա սրանցից որ՞ն ա իմ պապան...
A.r.p.i. (17.02.2010), erexa (04.10.2012), Farfalla (17.02.2010), Freeman (05.07.2010), h.s. (17.02.2010), Lion (20.02.2010), Monk (17.02.2010), My World My Space (17.02.2010), Yeghoyan (17.02.2010), Yevuk (17.02.2010), Աբելյան (17.02.2010), Արևհատիկ (17.02.2010), Գաղթական (07.03.2010), գյումրեցի աղջիկ (24.02.2010), Դեկադա (17.02.2010), Երկնային (17.02.2010), Ինչուիկ (19.02.2010), Կաթիլ (17.02.2010), Ուլուանա (17.02.2010), Ռուֆուս (17.02.2010)
Վաղուցվա դեպք:
ինձ ծանոթ մարդկանցից մի տղա/ դե հիմա արդեմ մեծ ձյաձյա ա/ կանգնած էր փողոցում, ու մեկ էլ մի աղջիկ գալիսա կողքով անցնում: էս տղան նայումա էս աղջկա հետևից ու ասում.
-Կուկլա է, կուկլա:
էս աղջիկն էլ իրենից գոհ-գոհ շուռա գալիս ասում.
-Ինչի՞ էդքան շատ եմ սիրուն:
Էս տղան էլ իրեն չի կորցնում.
-Չէ ցավդ տանեմ, գեշ կուկլա էլ է լինում:![]()
Վերջին խմբագրող՝ A.r.p.i.: 17.02.2010, 19:04:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Freeman (05.07.2010), h.s. (17.02.2010), Monk (17.02.2010), My World My Space (17.02.2010), One_Way_Ticket (04.03.2010), VisTolog (17.02.2010), Yevuk (17.02.2010), Արևհատիկ (17.02.2010), գյումրեցի աղջիկ (24.02.2010), Դատարկություն (17.02.2010), Ինչուիկ (19.02.2010), Մանուլ (18.02.2010)
Ուրեմն էս մեր 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակում դասերը սկսել են հունվարի 11-ից, 2 հատ չխմած առարկա են մտցրել, որոնց ստուգարքը էսօր էր: Դե էդ առարկաներն էլ շաբաթը մի անգամ ա, մի խոսքով ընդամենը 4 դաս ա եղել: Առարկաներից մեկը հեշտ ստացանք, հիմա մյուսը մի հատ կացին դասախոս ա, նշանակեց նրանց, ովքեր լրիվ ներկա են եղել, մյուսներին (այդ թվում ինձ) որոշել ա քննի: Դե քննե՞լը որս ա, ո՛չ գրականություն կա, ո՛չ հարցաշար կա, մենակ լեկցիա ա կարդացել, էն էլ կուրսում ոչ մեկ չի գրել:
Հիմա բոլորով նստած ենք, հերթով կանչում ա, մի հարց ա տալիս, ուսանողը չի իմանում, ասում ա, թե գնա կարդա, մի խոսքով ոչ մեկին չի նշանակում: Հիմա էս դասախոսը նստած ա, ведомость-ը դիմացը, մենք էլ շարվել ենք կողքը նայում ենք, թե ում ինչ ոնց: Բնականաբար տղերքի նյարդերը քիչ-քիչ սկսեցին տեղի տալ, մեկը ասեց.
–Արա դե, ջոգում ե՞ք, վերջի կուսի ամենավերջին զաչոտն ա, մարդ է՞լ էս չստանա…
Մեկ էլ մի ուրիշ տղա ասում ա.
–Ապեր, ութերորդ աշխարհն ենք հասել, դեւն ա…
Մի խոսքով, ստուգարքը հետաձգվեց միչեւ ժամը 5-ը, բայց փառք Աստծու, բոլորն էլ վերջում ստացան, նոր եմ մտել տուն, էրկու կյանք ա մնացել… մի հատ կյանքի սունկ ուտեմ, խելքս տեղը գա…![]()
CactuSoul (19.02.2010), Enigmatic (19.02.2010), erexa (04.10.2012), Farfalla (20.02.2010), Freeman (05.07.2010), h.s. (20.02.2010), helium (02.03.2010), Life (19.02.2010), Lion (20.02.2010), One_Way_Ticket (04.03.2010), Yevuk (20.02.2010), Արևհատիկ (19.02.2010), Դատարկություն (19.02.2010), Երկնային (22.02.2010), Ինչուիկ (19.02.2010), Կաթիլ (02.03.2010), Հարդ (19.02.2010), Մանուլ (03.03.2010), Նաիրուհի (29.06.2013), Ռուֆուս (21.02.2010), Ֆոտոն (20.02.2010)
Բարեկամիս ծանոթը Երևանից թռչում է Նովոսիբիրսկ,օդանավակայանում ուզում է տաքսի վերցնել, որ հասնի իր պետք եղած տեղը: Տաքսու վարորդը կարդում է թղթին գրած հասցեն ու .
-Հարց չկա, բայց խնդրում եմ մի երկու ժամ սպասես, գնամ տուն՝հագուստ վերցնեմ, ընտանիքիս զգուշացնեմ, համ էլ մեր վարորդներից մեկին ասեմ, որ հետս գա, հերթով քշենք...
Բարեկամիս ծանոթը զարմացած հարցնում է.
-Ինչու՞ ես այդքան բարդացնում:
-Եղբայր, քո կարծիքով Նովոսիբիրսկից մինչև Նովոռոսիյսկի Գոգոլի փողոց մենակ քշելը հե՞շտ ա...
One_Way_Ticket (04.03.2010), Sona_Yar (02.03.2010), Գաղթական (07.03.2010)
Սիրահարված պինգվինը
Փոքր ժամանակ՝ 8-9 տարեկան հասակում, մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի մի աղջկա։ Իրա նկարը հիսուն հատ բազմացրել էի ու ամեն հնարավոր տեղերում դրել էի. բոլոր դասագրքերիս մեջ, տետրերիս կազմերի արանքը, գրպաններս, դպրոցական պայուսակիս բոլոր գրպաններում, մի խոսքով ամեն տեղ։
Այդ աղջիկը մեր բակի աղջիկներից մեկի ընկերուհին էր։ Երբ հերթական անգամ հյուր եկավ ընկերուհու տուն, չգիտես ինչի որոշեցի, որ հասել է ճշմարտության պահը և որ այսօր իմ օրն է։ Կհիշե՞ք էն սքեյթամոլության ժամանակաշրջանը, որ սաղ Հայաստանը սքեյթ էր քշում։ Մի խոսքով, որոշեցի Աննային, այդ գեղեցկուհու անունը Աննա է, ցույց տալ, թե ինչ դեմք եմ ես։
Ընկերներով որոշեցինք, որ պիտի մասսովկա ստեղծենք ու հավաքեցինք մեր ու կողքի երկու բակերի բոլոր էրեխեքին։ Ընենց արեցինք, որ Սյուզին, մեր բակի այն աղջիկը, ում ընկերուհին է Աննան, այնպես անի, որ իրենք երկուսով պատուհանից դուրս նայեն։ Ամեն բան պատրաստ է. հավքվել են մոտ քսան երեխա, քանի որ ամառ է հարևանների ութսուն տոկոսը պատուհանից դուրս է նայում, ընկերներս շուխուռ են դրել, թե Jarre-ը սքեյթ է առել ու հիմա տեսեք, թե ինչա նշանակում սքեյթ քշելը։ Մեկ էլ էդ պահին, երբ ամեն բան արդեն պատրաստ է, Սյուզիենց պատուհանի մոտ հայտնվեցին Աննան և Սյուզին։
Վերջ, ամեն բան պատրաստ է։ Հիմա իմ հերթն է։ Սքեյթս բռնած մտա բակի կենտրոն, ուր հավաքվել էին բոլորը։ Աչքի պոչով նայեցի ու համոզվեցի, որ Աննան էլ համակ ուշադրությամբ նայում է ինձ։ «Դե, ինչ Jarre», -մտածեցի ես, «դավայ սաղին ցույց տուր»։ Բայց մինչ կշարունակեմ թույլ տվեք նշել մի մանրուք։ Դա լինելու էր իմ առաջին սքեյթ քշելը։ Դե այն ժամանակ իմ կարճ խելքով մտածում էի. «եթե հեծանիվ քշում եմ սքեյթի էղածը ի՞նչա որ»։
Հաշվի առնելով այդ փաստը, որոշեցի ցուցադրումս սկսել ապահով վայրից։ Մեր բակը շրջապատված էր ավտոտնակներով, ուստի ապահովության համար սքեյթը դրեցի ավտոտնակներից մեկի դռան առջև, բռնվեցի ավտոտնակի դռներից ու կանգնեցի սքեյթիս վրա։ Հայացքս թեքեցի Աննայի կողմ և հենց այդ պահին սքեյթը ոտքերիս տակից փախավ ու ես քիթ բերնով հաքա էտ գառաժի երկաթյա սառը դրներին, իսկ սքեյթս սլացավ դեպի հավաքված երեխաների կողմը![]()
Եթե կարծում եք, թե սա պարտություն է, ապա ասեմ, որ ես էլ երկար տարիներ այդպես էի մտածում։ Բայց հիմա լիովին համաձայն եմ կնոջս հետ, ըստ որի դա կարելի է դիտարկել որպես հաղթանակ, քանի որ դժար թե որևէ մեկը երբևէ Աննային այպիսի լիաթոք ծիծաղ պարգևեր![]()
![]()
*e}|{uka* (02.03.2010), Alphaone (04.01.2013), CactuSoul (03.03.2010), Chilly (03.03.2010), Enigmatic (04.03.2010), Gayl (03.03.2010), h.s. (03.03.2010), Monk (02.03.2010), One_Way_Ticket (04.03.2010), Smokie (03.02.2011), Surveyr (12.03.2010), Yeghoyan (02.03.2010), Yevuk (03.03.2010), Արևածագ (02.03.2010), Դեկադա (02.03.2010), Լուսաբեր (02.03.2010), Մանուլ (03.03.2010), Նաիրուհի (29.06.2013), Ուլուանա (02.03.2010), Ռուֆուս (02.03.2010), Ֆոտոն (03.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ