Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը»
Վարդան Մինասյանը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը: Այդ մասին «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ազգային հավաքականի մարզիչն արդեն գործի է անցել և կազմել է ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, որոնք պետք մասնակցեն մարտի 3-ին կայանալիք ընկերական հանդիպմանը: Թե ով կլինի մեր թիմի մրցակիցը դեռևս անորոշ է, բայց թեկնածուները երեքն են` Լատվիան, Իսլանդիան և Ուկրաինան:
Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, Ստեփան Ղազարյան
Պաշտպաններ` Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վահագն Մինասյան, Սարգիս Հովսեփյան, Էդուարդ Կակոսյան
Կիսապաշտպաններ` Լևոն Պաչաջյան, Արտավազդ Քարամյան, Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան, Մարկոս, Արտակ Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Արթուր Եդիգարյան
Հարձակվողներ` Էդգար Մանուչարյան, Եղիա Յավրույան, Արման Քարամյան
Ռուբեն Հայրապետյանի ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ մի փոքր ուշ:
ArmFootball.com
Էջանիշներ