Ամեն մարդ իր ճիշտ ապագան կառուցելու իրավունք ունի, ու ես գտնում եմ, որ Բոգոսյանի համար միակ ճիշտ տարբերակը Ուրուգվայի հավաքականում խաղալն է: Կասե՞ք՝ հայրենասեր չեմ, թող այդպես թվա, բայց ամեն դեպքում ռեալ եմ նայում: Ի՞նչ ապագա է սպասվում նրան, եթե գա Հայաստանի հավաքական: Զրո: Իսկ ինչ հնարավորություններ կտա Ուրուգվայի հավաքականը, կարծում եմ՝ գոնե մեծամասնությանը պարզ է: Ու առաջին հերթին չեմ ցանկանա, որ մի խոստումնալից երիտասարդ, որը կարող է հասնել շատ ու շատ բարձրունքների, գա և խաղա այն հավաքականում, որի Ֆեդերացիայի տրանսֆերային հարցերը լուծում են ֆուտբոլասերները: Նարեկո ջան հենց այն փաստը, որ դուք ամեն ինչ անում եք օգնելու համար, շատ ողջունելի է, սակայն կա հակառակ կողմն էլ, այն հավաքականը, որի ղեկավար կազմը ուղղակի «դակիչ» է, արժանի չի այդ կարգի ֆուտբոլիստ ունենալ: Հավաքականը թող դառնա այնպիսին, որ ֆուտբոլիստը պատիվ համարի այնտեղ խաղալ, ոչ թե դառնա կարիերայի խոչընդոտ:
Հ.Գ. ես ունեմ բավական մոտ ընկեր, ով ներկայիս հայ ֆուտբոլային իրականության ամենախոստումնալից դեմքերից է, բայց իմ կարծիքով նրան ուշադրություն չի դարձվում: Ասեմ ինչու, որովհետև այդ ֆուտբոլիստը ունենալով վնասվածք, ամիսներ շարունակ, հիմնավոր բուժում ստանալու փոխարեն, ցավազրկող էր սրսկվում և խաղում: Սե՞նց են հավաքական ստեղծում, սենց են ֆուտբոլիս պահում:

Էջանիշներ