այ ախպեր թարգեք հա, առաջին քարկոծողը ես եմ, որ միշտ բողոքում ա եթե վատ են խաղում, ու հիմա լավ խաղից հետո որ սենց ձեռ առնեք, էլ ու՞մ ա պետք էս սաղ... հասկանում եմ տաքացած եք, բայց սխալ եք դատում, տղեք ջան...
այ ախպեր թարգեք հա, առաջին քարկոծողը ես եմ, որ միշտ բողոքում ա եթե վատ են խաղում, ու հիմա լավ խաղից հետո որ սենց ձեռ առնեք, էլ ու՞մ ա պետք էս սաղ... հասկանում եմ տաքացած եք, բայց սխալ եք դատում, տղեք ջան...
E-la Via (08.09.2010)
Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ-Հայկան ֆուտբոլ
կամ էլ
Ի՞նչ է Հայկան ֆուտբոլը եր պատկերացմամբ-ռոմանտիկա
մնում եմ այն կարծիքին որ թիմային խաղերում հայերը չկան...
հ.գ.
չհաշված թմով պարտվելը
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
V!k (03.09.2010)
Տղեքը շատ լավ խաղացին: Նույնիսկ եթե ոչ ոքի լիներ էլի կդժգոհեինք, որովհետև շատ լավ էինք խաղում, գոլային պահեր էլ կային:
Ստադիոնից դուրս գալուց ճիշտա մանթոյի պահ կար, բայց մանթոն ոչ թե խաղից էր, այլ էդ հիմար գոլից, ու բազմաթիվ ուղղակի չստացված գոլերից:
Բայց թիմը լավնա, սկզբից մինչև վերջ վազեցին, իռլանդացիներին գերազանցեցին, բայց դե հիմա ինչ անենք: Կարևորը որ ԹԻՄ ու ԽԱՂ կար: Մյուս անգամ կստացվի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մերոնք մի անգամ հարվածեցին տուգանային հրապարակից։ Իռլանդացիք, 3-4։ Արդյունքում...
Ժող, ինձ համար լավ խաղը արդյունքով ա որոշվում, ես ուզում եմ «ԳՈՈՈՈՈԼ» գոռալ, հպարտանալ հաղթանակով, ոչ թե անընդհատ հույսով ապրեմ, որ վաղը կհաղթենք։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Ոնց հասկացա իշխում է երկու կարծիք.
Ակումբցիների մի խումբը ասում է՝ մեր երիտասարդները շատ լավ խաղ ցույց տվեցին, գրոհներ, վտանգավոր պահեր, միայն հաշիվը մեր օգտին չէր, պետք է այդպես էլ շարունակել, մյուս խաղերում կստացվի,
Մյուս խումբը՝ խաղ չկար, չէին խաղում, ֆուտբոլ խաղալ չգիտեն, տեղ ֆուտբոլիստ չկա, թիմ չկա, և այլն
Ըստ իս, երկուսն էլ ծայրահեղություն են, բացատրեմ:
Նախ կարծում եմ՝ չի կարելի հաջողված համարել մի խաղ, որտեղ պարտվում ես և գոլ էլ չես խփում, առավել ևս, որ դա բացառությունների շարքից չի այլ մշտական երևույթ է հանդիսանում /որը օրինակ չես համեմատի Վրաստանի հետ երիտասարների պարտության հետ՝ չնայած այնտեղ էլ բացթողումներ կային/: Այսպիսի արդյունքը էլ ավելի անընդունելի է երբ մրցակիցը գոլ է խփում ոչ թե կատաղի պրեսինգի և ողջ թմով գրոհի անցնելու շնորհիվ, այլ մեր պաշտպանությունում դիրքային խայտառակ սխալի պատճառով.
Մյուս կողմից չի կարելի ասել խաղալ չգիտեն, չէին խաղում: ցավալին հենց դա է, որ կան հրաշալի տաղանդավոր երիտասարդներ, և տեսնում ես, որ իրանք այդ ՊԼ խաղացող շատ ջահելների ահագին ֆորա կարող են տալ, բայց չնայած այդ ամենի գոլ չեն խփում, աչքի չեն ընկնում, մինչդեռ շատերի համար հավաքականի խաղերը մեծ ֆուտբոլում աչքի ընկնելու միակ հնարավորությունն ա, ու առանց դրա, իրանք էլ, մնացածի նման կգնան կկորեն, ափսոս են
Կա պետենցիալ, փոփոխություններ են պետք և ճիշտ փոփոխությունների դեպքում, համոզված եմ, որ շատ ավելի մեծ արդյունքներ կունենանք, բայց դա չի նշանակում որ պետք է մեր երիտասարդներին քարկոծենք, ես այսօր տեսա, որ իրանք հաղթելու ծարավ են. էս հավաքականը շատ ա տարբերվում մի քանի տարի առաջվա հավաքականերից, այստեղ երիտասարդներ են, որոնք հստակ գիտեն՝ ինչ են ուզում, որ իրենց մասնագիտությունը ֆուտբոլիստ լինելն ա, որոնք լուրջ են վերաբերվում իրանց գործին և ուզում են հաջողությունների հասնել, ուստի իրանցից պահանջել ընդամենը խոշոր հաշվով չպարտվել, դա ծաղրանք է, դա անցած է, իրանք ավելի են ընդունակ.
երբ ամեն ինչ լավ ա ընթանում, բայց ինչ-որ բան չի ստացվում ու վերջում պարտություն, ապա հարցնում են մարզիչին՝ «Ո՞րն է այդ ինչ-որ բանը»
Մինչև հիմա մենակ Պորտերֆիլդն ա այդ հարցի պատասխանը տվել.
էլ չեմ ասում որ նույն հարցը պետք է ուղղել ՀՖՖի նախագահին բոլոր տարիների ֆուտբոլի ընդհանուր վիճակի վերաբերյալ
Լավ վերջ, հերիք գրեմ, գնամ քնեմ![]()
Ambrosine (04.09.2010), E-la Via (08.09.2010), romanista (04.09.2010), Yellow Raven (04.09.2010), Սամսար (04.09.2010)
Չեմ կարծում, թե լավատեսությունը էս դեպքում ծայրահեղությունա
Երևումա մոռացել եք անցած տարվա մեր հավաքականի խայտառակ մոդելը: Իրոք երկրորդ խաղակեսում մի քանի կոպիտ սխալներ եղան տուգանային հրապարակում: Մի անգամ էլ փրկեց դարպասաձողը: Բայց ի տարբերություն նախկին խաղերի, երբ 2 փոխանցումից ավելի չէր ստացվում, էս խաղը լուրջ էր, որի արդյունքում Իռլանդիայի նման շատ ավելի բարձր կարգով թիմը չէր երևում: Նույնիսկ զարմանում էինք, թե բան չեն ասի էս ում հետ եք խաղում?Յուրան պարզվեց շատ լավ հարձակվողա ու Մխիթարյանի հետ լավ հասկանում են իրար ու համագործակցում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մակեդոնիայի հետ թող երևա ինչի է ընդունակ Վարդան Մինասյանը այն առումով, որ սովորեցնի թե ինչպես պետք գնդակը տուգանային հասցնել ու հարվածել դարպասի կտրվածքը (в створ ворот) դարպասապահի կողքով (հիշենք «Ռաբոտնիչկի»-ին և այլոց չխփած գոլերը՝ մեշոկներով) և հակառակը թույլ չտալու ձևն էլ գտնի։ Ուզո՜՜՜՜ւմ եմ։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Այսքան քննարկումների ժամանակ ոչ ոք չխոսեց տեխնիկական վերազինման մասին: Մանավորապես ինձ թվում ա նոր տեսախցիկներով են նկարում, քանի որ մեկ մեկ այնպիսի կադրեր էին ստանում, որ ինձ թվում էր, թե Իսպանիայի առաջնություն եմ նայում: Վերջապես սկսել են հանդիպման ժամանակն ու հաշիվը գրել վերևում, ու կրկնապատկերներն ավելի որակյալ են դարձել: Համ էլ դրանց ժամանակ «Եվրո 2012» - ի անոնսն են դրել: Մեկ էլ պատկերի չափերն են փոխել:![]()
Մեկ մտածեցի իռլանդացիների ԹիՎի-ի բզիկներն ա, բայց որ տեսա, որ լուսակիրը էկրանի մեջտեղում ա, լուսակրի վրա թիմերի անունները չի կարդացվում, իսկ ժամանկը՝ մի կերպ, համոզվեցի որ սա ՏՏ երկիր Հայաստանի արտադրանք ա։ Նկատեցիր, որ մի երկու անգամ, որ ընդլայնված տարբերակը լուսակրի ցույց տվին, ժամանակը չկար...
Բայց դե մեկ ա, շնորհակալ ենք, թող կատարելագործեն։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
իսկ ո՞վ կարող է ասել, ողջ խաղի տեսագրությունը /ցանկալի է բարձր որակի/ ինտերնետում որտեղի՞ց կարող եմ քաշել
tikopx (05.09.2010)
tikopx (05.09.2010)
Այստեղ՝ http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3139280 կարող ես քաշել խաղի տեսագրությունը, ռուսերեն մեկնաբանությամբ ռուսական Սպորտ 1 ալիքի հեռարձակումը, իսկ այստեղ՝ http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3139109 նույնպես ռուսերեն մեկնաբանությամբ ռուսական Սպորտ 2 ալիքի հեռարձակումը:
Sagittarius (06.09.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ