ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բոբ Բրեդլին հրապարակել է Աշխարհի առաջնությանը մեկնող ֆուտբոլիստների ընդլայնված կազմը: Ցուցակում բացահայում է դանիական «Ռանդերսի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մոսվիսյանը վերջերս ArmSport.am-ի հետ զրույցում նշել էր, որ Աշխարհի առաջնությանը չմասնակցելու դեպքում էլ չի հրաժարվի ԱՄՆ-ի հավաքականում հանդես գալու մտքից եւ կսպասի հրավերի:
Yellow Raven (12.05.2010)
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկուշաբթի օրը հրապարակելու է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի մայիսի 25-ին Ուզբեկստանի դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը: Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հավաքականում ելույթ ունենալու հրավեր են ստացել բոլոր լեգեոներները:
ArmSport.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հավաքականում կլինեն նորեկներ, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Հնարավոր է մեկ նոր խաղացող լինի: Խոսքը Գեվգեոզյանի մասին է, որը Չիլիում է ելույթ ունենում: Նա մեր տեսադաշտում է եւ այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է, սակայն այս պահին հստակ չեմ կարող ասել, որ նա կժամանի Երեւան»:
Չիլիական «Էվերտոնում» ելույթ ունեցող այս հարձակվողը ժամանակին կարճ ժամանակով հայտնեց «Փյունիկում» եւ նույնիսկ մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման, սակայն նրա խաղից մարզիչները դժգոհ էին եւ ուրուգվահայ խաղացողը վերադարձավ Հարավային Ամերիկա:
(www.armsport.am)
Yellow Raven (15.05.2010)
(Գրառումը կատարուած է աւանդական ուղղագրութեամբ)
Կը ներկայացնենք ձեզ Հայաստանի ազգային հաւաքականի ընդլայնուած կազմը գլխավորութեամբ Վարդան Մինասեանի, մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան հանդիպմանը:
Դարպասապահներ`
Գէորգ Կասպարով «Կավեհ», Իրան
Ստեփան Ղազարեան «Բանանց»
Էդուարդ Հովհաննիսեան «Փիւնիկ»
Պաշտպաններ`
Սարգիս Հովսէփեան «Փիւնիկ»
Ռոբերտ Արզումանեան «Ռանդերս», Դանիա
Աղուան Մկրտչեան «Միկա»
Վահագն Մինասեան «Փիւնիկ»
Հրայր Մկոյեան «Միկա»
Արթուր Եուսպաշեան «Փիւնիկ»
Կիսապաշտպաններ`
Լեւոն Պաչաջեան «Սանատ Նաֆթ», Իրան
Արթուր Եդիգարեան «Պաս», Իրան
Գէորգ Ղազարեան «Փիւնիկ»
Կառլէն Մկրտչեան «Փիւնիկ»
Սամուէլ Մելքոնեան «Բանանց»
Արթուր Ոսկանեան «Բանանց»
Դավիթ Մանոյեան «Փիւնիկ»
Արտակ Դաշեան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա
Էդգար Մալաքեան «Փիւնիկ»
Մասիս Ոսկանեան «Բրյուգէ», Բելգիա
Մարկոս Պիզելի «Փիւնիկ»
Յարձակողներ
Արտակ Գրիգորեան «Ուլիս»
Հենրիխ Մխիթարեան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա
Հովհաննէս Գոհարեան ԲԱՏԷ, Բելառուս
Էդգար Մանուչարեան «Ապելդորն», Հոլանդիա
(ՀՖՖ մամլոյ քարտուղարութիւն)
Yellow Raven (18.05.2010)
Խնդրում եմ օգնեք, չեմ կարողանում գտնել Փյունիկի մարզաբազայի հասցեն, մարզադաշտը կարծեմ «Նաիրի»-ն ա, իսկ մարզաբազան՞՞՞...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ժող ջան, ես հայտնաբերել եմ, ոնց կարա Հայաստանի հավաքականը միշտ մասնակցի ԱԱ-ինՆախ, առաջին հերթին Հայաստանը տեղափոխում ենք Եվրոպական ֆեդերացիայից, այսինքն ՈՒԵՖԱից ՕՖԿ, այսինքն Օվկիանիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա) հետո դե ընդե թույլ թմեր են, Տուվալուն ա, Ֆիջի ա, տենց, միակ նորմալ, (յանի) մրցակիցը Նոր Զելանդիան ա, իսկ Ավստրալիան քանի տարի ա ասիական զոնայում ա... վերջը, էդ թույլ թմերին կրում ենք, ու ուղեգրի համար խաղում ենք ասիական զոնայում 5-րդ տեղը բռնած թմի հետ)) դե էդ թիմն էլ պտի լինի Բահրեյնի կամ Իրաքի կարգի թիմ, դաշտում խաբում ենք, կուտ-մուտ ենք տալիս, խմցնում, տենց, գնդակը տանում, ծածուկ դնում ենք դրանց գոլերի մեջ ու սենց անցնում ԱԱ
Ու Հայաստանը դառնում ա ԱԱ-ի մշտական մասնակից
Կարելի ա էս մտահղացումը հայտնել մեր ֆեդերացիային
![]()
Որ ճիշտն ասեմ, ես էլ տենց մտքեր ունեի՝ հատկապես Ռուսաստանի հետ կապված: Էնտեղի հայերը ասում էին՝ աշխարհի ամենամեծ պետությունն ա, 11 հոգի չկա՞, որ ֆուտբոլ խաղալ իմանա: Դե ես էլ բացատրում էի, որ Ասիայի զոնայում չեն խաղում, Եվրոպային էլ պարզ ա՝ կկրվենԲայց դու գիտես չէ՞, թե ինչ ազգադավ առաջարկություն ես անում. ախր մենք Եվրոպայի փարոսն ենք, փարոսը
Այս փաստը պիտի օրորոցայինի փոխարեն երգեն հայոց մայրերը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
romanista (12.07.2010)
Առաջարկում եմ ՀՖՖ-ի նախագահ խընտրել Գագիկ Ծառուկյանին, ու ... մեկ էլ տեսար մի բան ստացվեց։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Moonwalker (13.07.2010)
Հայկական Ֆուտբոլը նկարագրված բառերով,որոնք արգելված են ակումբում ............................................................................................................................................ .............................................................. սա դեռ կեսնա
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Skeptic (22.07.2010), Yellow Raven (22.07.2010)
Հայկական ֆուտբոլ?????????????????
Ինչի տենց բան էլ կա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ