Yellow Raven (24.01.2010), Հարդ (23.01.2010)
2009-ի հոկտեմբերին ա ՀԺ-ում տպագրվել, նոր աչքովս ընկավ, լավն ա
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ - 21-ՐԴ ԴԱՐ
Առաջին հայացքից զուտ ֆուտբոլային այս նկարում (ձախից) էականը ոչ թե առաջին պլանում երեւացող` «Փյունիկի» եւ «Շիրակի» ֆուտբոլիստներն են, այլ երկրորդ պլանում երեւացող «վագոնչիկը»: Բանն այն է, որ սա Գյումրիի միակ մարզադաշտն է, որտեղ անց են կացվում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն առաջնության հանդիպումները: Իսկ ետին պլանում երեւացող «վագոնչիկը» իրականում «ղշանոց» է (աղավնիները կանգնած են շեմին), իսկ պպզածը «ղուշբազն» է: «Ղշանոցի» հարեւանությամբ ապրում է այս հովվաշունը (աջ նկարում): Վերջինս նույնիսկ բարձրագույն առաջնության խաղերի ժամանակ մերթ ընդ մերթ նյարդայնանում է ու հարձակվում վազող ֆուտբոլիստների ուղղությամբ: Նման դեպքերում ֆուտբոլիստներին փրկում է շան վզից կապված պողպատե շղթան, որը սահմանափակում է դաշտի եզրագծից ընդամենը 4-5 մետր հեռավորության վրա ապրող շան տեղաշարժի շառավիղը: 21-րդ դարի այս «հիասքանչ» կառույցը պատկանում է Գյումրիի քաղաքապետարանին, որի ղեկավարն է հանրահայտ Վարդանիկը` Վարդան Ղուկասյանը: Այստեղ հանդես է գալիս տեղի «Շիրակը», ու մարզադաշտի նկատմամբ քաղաքապետին հավասար իրավունքներ ունի նաեւ ակումբի նախագահ, Գյումրիի հեղինակություններից մեկը` Գառնիկ Խաչատրյանը, նույն ինքը` Օդոնը: Այս 2 անձանց միջեւ ինչ-որ հակասություններ կան, իսկ արդյունքում Գյումրիում ուղղակիորեն մահանում է ֆուտբոլը, մարզադաշտում էլ տարիներ շարունակ չեն իրականացվում վերականգնողական աշխատանքներ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (24.01.2010), DavitH (04.02.2010), h.s. (25.01.2010), Sagittarius (03.02.2010)
Հարցը նրանումա, որ էտ <<տղեն>> խաղաց մեր թիմերում, մասնակցեց մեր հավաքականի միջազգային խաղերին,ինչի շնորհիվ էլ իրան նկատեցին Եվրոպայում ու ինքը հիմա խաղումա ՊՍԺ-ում: Իսկ ինքը հերիք չի առանց ինչ-որ բանի բառիս բուն իմաստով փախավ Հայաստանից, այլր հիմա Կամերունի հավաքականում խաղալու իր էգոիստական ցանկության պատճառով հայտարարումա,որ հայերը իրան ստիպել են խաղալ իրենց հավաքականում ու ընդհանրապես խաբելով են բերել Հայաստան: Մնացած հետևությունները քեզ եմ թողում
Փյունիկը բավականին լավ ենթակառույցներ ունեցող թիմա ու Բետեի ու Մբոլայի կարգի ֆուտբոլիստները բոլոր նախադրյալներն ունեն Փյունիկում աճելու ու ավելի բարձր մակարդակի առաջնություն տեղափոխվելու համար![]()
tert.amՓողի առկայության դեպքում ֆուտբոլը արդեն ոչ ոքի հետաքրքիր չի. Համլետ Մխիթարյան
13:29 • 30.01.10
Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքէջին, որում խոսել է հոր՝ Համլետ Մխիթարյանի, «Փյունիկի», զինվորական ծառայության, Ֆրանսիայում խաղալու ցանկության, Զինեդին Զիդանի, ինչպես նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստների խնդիրների մասին։
«Հայրս ֆուտբոլիստ էր, ու մենք ապրում էինք Ֆրանսիայում։ Այն ժամանակ նա խաղում էր երկրորդ լիգայում, հետո տեղափոխվեց առաջին։ Երբ նա ավարտեց կարիերան, սկսվեց նրա ծանր հիվանդության շրջանը, և մենք վերադարձանք Հայաստան։ Կարող եմ ասել, որ այն ժամանակ սկսեցի ֆուտբոլ խաղալ։ Որովհետև ես այդ խաղը շատ եմ սիրում, իսկ ամենակարևորն այն էր, որ ցանկանում էի շարունակել հորս աշխատանքը...։
Իմ կարծիքով, հայկական ակումբների անհաջող մրցելույթները եվրոգավաթներում հիմնականում կապված են այն փաստի հետ, որ մերոնք մտածում եմ, թե թույլ առաջնություն է, ու միջազգային մրցաշարում հաջորդ փուլ անցնել չենք կարող։ Այդ պատճառով հայկական թիմերը անհաջող են հանդես գալիս եվրոգավաթներում։
Ես չեմ կարծում, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստների վատ մրցելույթների պատճառը անմիջապես Եվրոպա մեկնելու ցանկությունն է։ Նույնը վերաբերում է նաև Էդգար Մանուչարյանին։ Նա իրոք տաղանդավոր ֆուտբոլիստ է։
Խնդիրն իրականում այլ է։ Մեր պատանեկան թիմերը՝ 9-12 տարեկան տղաները ամենաուժեղներից են Եվրոպայում։ Հետո, երբ մի փոքր մեծանում, չգիտեմ՝ ինչի մասին են սկսում մտածել։ Այդ պատճառով ավելի թույլ են սկսում խաղալ։ Որովհետև մենք այդպիսի խառնվածք ունենք՝ փողի առկայության դեպքում ֆուտբոլը արդեն ոչ ոքի հետաքրքիր չի։ Ուզում եմ երիտասարդ հայ ֆուտբոլիստներին ասել, որ եթե նրանք լավ խաղան ու ավելի լավ ակումբ տեղափոխվեն, ապա հոյակապ կարիերա կունենան։ Այդ դեպքում 100 անգամ ավելի շատ գումար կվաստակեն, քան հիմա...
Այո, ես կիսապաշտպան եմ, բայց ժամանակ առ ժամանակ օգնում եմ հարձակվողներին։ Անգլիայում էլ կիսապաշտպանները շատ են եզրափակում գրոհը։ Ֆաբրեգասն ու Արշավինը՝ «Արսենալում», ասենք, կամ Լեմպարդը՝ «Չելսիում»։ Չեմ խորշում նաև պաշտպանական գործողություններից։
Ես չեմ սիրում խաղալ հարձակման սուր ծայրում։ Ինձ տարածք է անհրաժեշտ՝ ավելի շատ տարածք, որպեսզի դաշտի խորքից գործեմ։ Որպեսզի ավելի հաճախ գնդակ ստանամ։ Չեմ սիրում գնդակին սպասել...
Ես չեմ ցանկանում ապագայի մասին հիմա մտածել։ Եթե լավ հանդես գամ, ապա լավ թիմում կխաղամ։ Իսկ եթե հետընթաց լինի, ապա, միգուցե, վերադառնամ Հայաստան։
Յուրաքանչյուր խաղացող կարող է խաղալ «Բարսելոնայում», բայց ամեն ինչ հենց իրենից է կախված։ Իսկ իմ սիրած թիմը «Արսենալն» է։
Իմ ընտանիքը չի հասցնում կարոտել ինձ, քանի որ ամեն ամիս մեկնում եմ Երևան՝ Հայաստանի հավաքականից հանդես գալու համար։ Քույրս՝ Մոնիկան, հիմա Շվեյցարիայում է. զբաղվում է միջազգային հարաբերություններով։ Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։
Իմ կուռքը ֆուտբոլում Զինեդին Զիդանն է։ Կա ու կլինի։ Ցանկանում եմ նրան նմանվել...
Միգուցե, հենց այդ պատճառով էլ ցանկանում եմ խաղալ Ֆրանսիայում։ Տեսնենք...»։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Sagittarius (03.02.2010), Yellow Raven (30.01.2010), Հարդ (03.02.2010)
Քարամյան եղբայրներն ուզում են Ռումինիայի քաղաքացիություն ընդունել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արման Քարամյանն այսօր իր եղբոր` Արտավազդի հետ միասին պայմանագիր կստորագրի Բուխարեստի «Ստյաուայի» հետ: Այս մասին տեղեկացնում է sport.ro-ն: Արման Քարամյանը վստահ է, որ իրենք լավ հնարավորություն ունեն` նվաճելու Ռումինիայի չեմպիոնի կոչումը և մասնակցելու Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը:
Նշենք, որ մինչ այդ տեղի ունեցած բանակցությունները, որոնք տևել են մոտ երկու ժամ, ավարտվել են լիակատար համաձայնությամբ: Հայ ֆուտբոլիստները բանակցել են ակումբի նախագահ Ջիջի Բեկալիի և գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հետ: Այդուհանդերձ, նրանք անմիջապես չեն ստորագրել առաջարկված պայմանագիրը, այլ այն վերցրել են` տեքստին ծանոթանալու նպատակով:
Արտավազդ Քարամյանը հայտարարել է նաև, որ ինքն ու Արմանը ցանկանում են Ռումինիայի քաղաքացիություն ընդունել: «Ստյաուայի» ղեկավարության հետ պայմանագրի ֆինանսական մանրամասները դեռ չենք քննարկել, սակայն վստահ եմ, որ այդ հարցում նույնպես կկարողանանք պայմանավորվել: Մենք ուզում ենք շարունակել մեր ելույթները Ռումինիայի առաջնությունում և այս երկրի քաղաքացիություն ընդունել»,- ավելացրել է Արտավազդը:
Նշենք, որ այսօր երեկոյան Քարամյանները կմեկնեն Անթալիա` միանալու ուսումնամարզական հավաք անցկացնող «Ստյաուային»:
Աղբյուր` Panorama.am
Yellow Raven (30.01.2010), Հարդ (03.02.2010)
Joaquin te esperamos
h.s. (03.02.2010), Sagittarius (03.02.2010), Yellow Raven (03.02.2010), Արիացի (03.02.2010), Ներսես_AM (02.02.2010), Ուրվական (03.02.2010)
Yellow Raven (03.02.2010)
Հրաշալի բան էիք մտածել ու հրաշալի իրագործել: Շատ ապրեք: Այ սենց ամեն անգամ բաց են թողնում հնարավորությունը էլի, Մարկոսին էլ ենքան թթվացրին վերջը կանոնները փոխեցին անիմաստ մի թե երկու տարի կորավ![]()
Nareco (03.02.2010)
Մարկոսին «Արարատի» ղեկավարությունը թթվեցրեց,ՀՖՖ-ի ինադ ուղարկեց Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնի սիրողական ակումբ: Ես էդ տղուն մի եսիմ ինչ ֆուտբոլիստ երբեք չեմ համարել: Միջին կարգի բրազիլացի, որ օժտված է լավ տեխնիկայով, բայց ահավոր թույլ է ֆիզիկապես: Ըստ իս, նա հավաքականի մակարդակին չի համապատասխանում: Նրա դիրքում այժմ հանդես է գալիս Հենրիխը, իսկ Հենրիխին կարող է փոխարինել Մասիս Ոսկանյանը` բելգիական «Բրյուգեից»:
Հենց սկզբից էլ թաքուն-թաքուն հետևում էի Արմֆուտբոլում էդ վիդեոյի պատրաստման գործընթացին
Վիդեոն հրաշալիա ստացվել, հուզիչ` ամենակարևորը
Ապրեք![]()
Վերջին խմբագրող՝ Yellow Raven: 03.02.2010, 20:26:
Nareco (03.02.2010)
Իսկ ինձ այդքան էլ դուր չեկավ: Այլ երկրների հավաքականներում խաղալը, սեփական երկիրը ներկայացնելը հպարտություն է բոլորի համար, ինչու՞ պետք է հայ երկրպագուները խնդրեն, որ ինչ-որ ֆուտբոլիստ գա և խաղա ազգային հավաքականում: Չի խաղում, թող չխաղա:
Ինչևէ, մեծ աշխատանք եք կատարել, հուսով եմ՝ ապարդյուն չի անցնի:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հարդ (03.02.2010)
Բայց եթե ամեն դեպքում հրավիրողը քյաբաբ է ուտում, այդ ֆուբոլիստը առանց իրենց հրավերի կարող է գալ՝ Հայաստանի հավաքականում խաղալու՞:
Էդ ֆուտբոլիստը հիմա ինչու՞ ձեռքից բաց թողնի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը, որ ի՞նչ: Գա ինքն էլ գինին մատուցի՞: Խոստումնալից ֆուտբոլիստները միայն փչանալու են սրանց ձեռքը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
DavitH (04.02.2010), Kuk (03.02.2010), Sagittarius (03.02.2010)
Դուք հասկանու՞մ եք որ էտ մարդու համար Ուրուգվայը հայրենիք ա.. մարդը ծնվել մեծացել ա էտ երկրում, ողջ կյանքը էտ երկրի հետ ա կապված, ու հիմա բարոյական չի իրա վրա ճնշում գործադրել ու ասել, թե ինքը պարտք ունի փաստացիորեն իրա համար օտար երկրի առջև... շատ լավ ա, որ ինքը իր հայկական ծագումը չի թակցնում...
Իսկ մեր երկրպագուների ճակատին շնորհակալություն նման ակցիայի և ընդհանրապես նրանց գոյության համար, բայց լավ կլիներ, որ ձեր ուշադրությունը կենտրոնացնեիք ՄԵՐ ֆուտբոլի վրա և ձեր համառությամբ այն հանեք ցեխի մեջից, ձեզանից իրականում շատ ավելին է կախված, քան թվում է առաջին հայացքից, հաջողություն ձեզ ձեր գործում
Սերխիո (04.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ