Ամենաբոցը էս ելույթից սա էր.
Սերժ Սարգսյան-ի խոսքերից
Ամենաբոցը էս ելույթից սա էր.
Սերժ Սարգսյան-ի խոսքերից
Ա1+Ժամը 16-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել գործարար Սարիբեկ Սուքիասյանը, ով նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:
Նա այս պահին դեռ ոստիկանությունում է: Նրա փաստաբանին առայժմ չի հաջողվում մտնել ոստիկանություն:
Ի դեպ, հատուկ ջոկատայիները կոտրել են «Սիլ-Գրուպի» գրասենյակի դռները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, էս երկու օրը ես խիստ զբաղված եմ, աչքիս՝ դուք էլ, թե չէ թեժ լուրեր կան, ինչու՞ չեք թարմացնում։
Ուրեմն հայ–թուրքական արձանագրությունները արդեն Ազգային Ժողովում են։ Զոհեր չկան։ Երկու օրից կսկսեն քննակումները։
Ցը՛…
Si vis pacem, para bellum
Ա1+Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել ՙԱուդիտ՚ ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող ՙԲյուրեղ՚ ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին:
2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը:
Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է ՙՍիլ գրուպի՚ գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:
Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը և ՙԱյրարատ՚ տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը:
Որ Սուքիասյանները չմարսվող փուշ են իշխանությունների համար, վաղուց գիտենք, ինչ վերաբերվում է Այրարատ տոնավաճառին, ապա հիշեցնեմ, որ վերջին օրերին այստեղ ծնունդ էր առել բողոքի ակցիաներ՝ իշխանությունների դեմ: Կարծում եմ ձերբակալության իրական մոտիվացիան ակնհայտ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ա1+Մինչ այս պահը «Սիլ-Գրուպի» սեփականատերերից Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններին չի հաջողվում մտնել ոստիկանության Էրեբունու բաժին: Նրանք մոտ 2 ժամ է կանգած են ոստիկանության շենքի բակում, անօգուտ բանակցում են հերթապահ ոստիկանների հետ:
«Ա1+»-ի նկարահանող խումբը ականատես դարձավ` ինչ պատճառաբանությամբ են մերժում փաստաբաններին: Ըստ նրանց` Էրեբունու ոստիկանապետի սենյակի դիմաց չափից դուրս մեծ հերթ է եւ իրենք չեն կարող ներս թողնել: Մեր դիտարկմանը, թե ինչպես են հարցաքննում Սուքիասյանին առանց փաստաբանի` հերթապահ ոստիկանը ասաց, թե օմբուդսմենի ներկայացուցիչները վերեւում են:
«Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Եվ այս պահին փաստաբանին չթույլատրելը իր վստահորդին մոտենալ, կարծում եմ , սահմանադրության կոպիտ խախտում է»,- «Ա1+»-ին ասաց Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ի սահմաններում ոստիկաններր ներխուժել են «Սիլ Գրուպի» գրասենյակ: Չնայած չի եղել որեւէ դիմադրություն` նրանք կոտրել են դռները, մտել Սարիբեկ Սուքիասյանի աշխատասենյակ ու նրան, ինչպես նաեւ "Այրարատ" տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Gayl (12.02.2010)
Ջուզեպե Բալզամո (13.02.2010)
Բայց ով ասեց որ գործարանը Ռուբոյիննա? Փողը չփակվեց, հետևաբար տերը չի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ