User Tag List

Էջ 46 160-ից ԱռաջինԱռաջին ... 364243444546474849505696146 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 676 համարից մինչև 690 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #676
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թուրքական պատվիրակությունը կայցելի Ադրբեջան

    Ջհանդամը թե չի այցելում: Մեզ ինչ?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (27.10.2009)

  3. #677
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թուրքական պատվիրակությունը կայցելի Ադրբեջան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ որ մի առանձնահատուկ բան կա՞ այս այցելության մեջ
    Չէ այդ իսկ պատճառով.
    Մոդերատորական: Թեման միացվել «Թեժ լուրեր» թեմային:

  4. #678
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Եվրադատարանը կլսի Բոջոլյանի հայցը
    14:12 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղը լսելու է թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի հայցը: Հիշեցնենք, որ Մուրադ Բոջոլյանը ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամանակով' հայրենիքի դավաճանություն' Թուրքիայի օգտին լրտեսությամբ: Նրա հայցը Եվրոպական դատարանը կլսի նրա ազատազրկման 8 -րդ տարում եւ Եվրոպական դատարան դիմելուց 6,5 տարի հետո:

    Մուրադ Բոջոլյանի աղջիկը' Ալինա Բոջոլյանը, համոզված է. «Մենք կհաղթենք Եվրադատարանում, որովհետեւ Մուրադ Բոջոլյանը որեւէ հանցանք չի կատարել: Ամբողջ դատավարության ընթացքում նրան առաջադրված մեղադրանքը ապացուցող որեւէ փաստ չներկայացրեցին, սակայն դավաճանի պիտակը ամրագրեցին ոչ միայն Մուրադ Բոջոլյանին, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամներին: Արդեն 8 տարի է մեր ընտանիքի բոլոր անդամները հետապնդվում են' որպես հայրենիքի դավաճաններ»:

    Ի դեպ, վաղը Եվրադատարանում Մուրադ Բոջոլյանի հայցը լսվելու է դռնփակ նիստում: «Մենք պահանջում էինք, որ նիստը բաց լինի, ավելի հրապարակային, քանի որ Մուրադ Բոջոլյանը անմեղ է, սակայն մեր կառավարության պահանջով' նիստը փակ է լինելու: Եթե ՀՀ կառավարությունն արդար դատավարություն եւ արդար դատավճիռ կայացրած լիներ, փակ դատավարության խնդիր չէր ունենա»,- «Ա1+»-ին ասաց Ալիան Բոջոլյանը:

    Նա նաեւ նշեց, որ վերջին 8,5 տարիների ընթացքում Բոջոլյանների ընտանիքի կրած զրկանքները, հատկապես բարոյական, հնարավոր չէ փոխհատուցել որեւէ դատավճռով. «Այս տարիների ընթացքում հայրս կորցրեց իր առողջությունը, իր պատիվը, իր հեղինակությունը: Առողջական խնդիրներ ձեռք բերեցին նաեւ ընտանիքի մյուս անդամները: Անբացատրելի զգացողություն է հայրենիքի դավաճանի երեխա կոչվելը»:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #679
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Էն որ երիցուկի թերթիկները պոկելով հաշվում են «Սիրում է, չի սիրում, սիրում է...», հիմա լրիվ էդ վիճակն ա.


    ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ

    Վարդան Խաչատրյանը, ով Ժառանգություն կուսակցությունում տեղի ունեցած խմորումների ժամանակ հեռացվել էր կուսակցությունից, անդամակցել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՍԴՀԿ մամուլի դիվանը:
    ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ ՉԷ

    Կասեցվել է Վարդան Խաչատրյանի անդամությունը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանը հեռացվել էր Ժառանգություն կուսակցությունից, այնուհետեւ անդամակցել ՍԴՀԿ-ին: Ինչպես մեր թղթակցին հաղորդել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ըստ ՍԴՀԿ կանոնադրության, եթե որեւէ մեկը եղել է այլ կուսակցության անդամ, ապա նա կարող է ՍԴՀԿ-ին անդամակցել միայն նախկին կուսակցությունից դուրս գալուց 1 տարի հետո: Մեր թղթակցի հարցին, թե այդ պարագայում ինչու էին Վարդան Խաչատրյանին ընդունել, Լյուդմիլա Սարգսյանը չի պատասխանել, նշելով միայն, որ ՍԴՀԿ ցանկանում է կառուցել օրենքի երկիր, եւ այդ գործը պետք է սկսի իրենից:
    ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ Է

    Հոկտեմբերի 31-ին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Վարդան Խաչատրյանի հարցով, ով Ժառանգություն կուսակցությունից հեռացվելով անդամակցել էր ՍԴՀԿ-ին, որոշում է կայացվել յասեցնել նրա անդամությունը, քանի որ ըստ ՍԴՀԿ կանոնադրության, եթե որեւէ մեկը եղել է այլ կուսակցության անդամ, ապա նա կարող է ՍԴՀԿ-ին անդամակցել միայն նախկին կուսակցությունից դուրս գալուց 1 տարի հետո:

    Ինչպես մեզ տեղեկացրեց ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը, Վարդան խաչատրյանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է, նրա հարցը տեղափոխվել է Կենտրոնական վարչության օրակարգ: Մեր ունեցած տեղեկություններով, Կենտրոնական վարչությունն արդեն բեկանել է Վարդան Խաչատրյանի անդամությունը կասեցնելու որոշումը հոկտեմբերի 31-ի նիստում:

    Վարդան Խաչատրյանի շուրջ այս զարգացումները վկայում են, որ ՍԴՀԿ-ում նույնպես կան խմորումներ, որոնց մամուլը մի քանի անգամ արդեն անդրադարձել է:
    ՍԴՀԿ ԿՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Մենք` ՍԴՀԿ ԿՎ անդամներ` Ալբերտ Գաբրիելյանս (ՍԴՀԿ անդամ 1991թ), Ալեքսանդր Ալեքյանս (ՍԴՀԿ անդամ 1993թ) և Էդիկ Պետրոսյանս (ՍԴՀԿ անդամ 2001թ) հայտարարում ենք, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում: Նա մասնավորապես հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանը դեռևս ՍԴՀԿ անդամ է: Ն. Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանրադառնա վարչության նիստում:

    Ինչ վերաբերվում է Վ. Խաչատրյանին ապա, որպես ՍԴՀԿ վարչության անդամներ հայտարարում ենք` Վ. Խաչատրյանը 2009 թ.-ի հոկտեմբերի 31-ից այլևս ՍԴՀԿ անդամ չի և ոչ ոք իրավասու չէ`hամաձայն ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի (ընդունված 03.07.2002թ) և Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագրի, բեկանել ԿՎ-ի որոշումը:

    Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանրադառնա 1 տարի անց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (02.11.2009), Rammer (02.11.2009), Հայկօ (03.11.2009)

  7. #680
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Էսօր Հայկական Ժամանակ թերթը կրպակներից եկել հավաքել են առավոտը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #681
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր Հայկական Ժամանակ թերթը կրպակներից եկել հավաքել են առավոտը:
    Իսկ գիտես ինչի՞ են հավաքել: Մեջն ինչա գրած եղել:

  9. #682
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ենթադրում եմ այս հոդվածի համար
    թույլ չեն տվել

    Տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերություններում լուրջ լարվածություն կա` թեւածում են իշխանական միջանցքներում եւ քննարկվում իշխանական անձանց շրջանում:

    Նման խոսակցություններն ավելի են բորբոքվել այն բանից հետո, երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ընտանիքի միջոցներով Մասիս քաղաքում կառուցված եկեղեցու` վերջերս կայացած բացման արարողությանը Սերժ Սարգսյանը մասնակցում էր, իսկ Աղվան Հովսեփյանը` ոչ: Վերջինիս բացակայությունը տարօրինակ է այնքանով, որ գլխավոր դատախազը Արթուր Աբրահամի մենամարտերի օրերին սովորաբար մեկնում է Գերմանիա եւ անձամբ ականատես լինում այդ իրադարձություններին: Հովսեփյանը, նաեւ` որպես ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Արթուր Աբրահամի հայաստանյան այցերը աշխատում է օգտագործել իր PR-ի համար: Այս անգամ, փաստորեն, նրան թույլ չի տրվել դա անել. ավելին, ՀՀ գլխավոր դատախազին թույլ չի տրվել` նույն կադրում հայտնվել Սերժ Սարգսյանի եւ Արթուր Աբրահամի հետ, թեեւ երեկ դատախազությունից մեզ փոխանցում էին, թե Հովսեփյանը հրավեր ստացել է, պարզապես չի գնացել` անձնական պատճառներով:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  10. #683
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Եղեգնուտը դարձրել են Քուվեյթ»

    ՀՀ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել Արմավիրի Եղեգնուտ գյուղի բնակիչները, որոնք բողոքում էին Էջմիածնից ընտրված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործողությունների դեմ:

    Գյուղացիների պատմելով` նախկին պատգամավորն ու նրա վստահորդ Սուսաննա Հարությունյանն ապօրինաբար մտել են գյուղացիներին պատկանող արոտավայրերն ու թույլ չեն տալիս, որպեսզի իրենց ընտանի կենդանիներն այնտեղ արածեն: Բանն այն է, որ արոտավայրերում ավազի մեծ հանքեր կան ու նախկին պատգամավորը որոշել է դրանք, նրանց ասելով, «բռնի ուժով սեփականացնել եւ ավազը արդյունահանել»:

    Այդ նպատակով, գյուղացիների պատմելով` նույնիսկ ավտոմատներով, շներով, Երեւանից բերած ոստիկանության աշխատակիցներով նախկին պատգամավորը շրջափակել է այդ տարածքն ու թույլ չի տալիս եղեգնուտցիներին մոտ գնալ արոտավայրերին: «Եղեգնուտը դարձրել են Քուվեյթի հանքերը»,- հայտարարեց Եղեգնուտի բնակիչ Երջանիկ Կարապետյան:

    Կառավարության շենքի մոտ հավաքված եղեգնուտցիները վստահեցնում էին, որ գյուղի ավազի արտադրամասը համայնքի սեփականությունն է, իսկ Հակոբ Հակոբյանը որոշել է արդեն դատարանի միջոցով հասնել իր նպատակին: «Արմավիրի մարզի դատարանն էլ նախագահ Հրաչիկ Սարգսյանի գլխավորությամբ դարձել է Ճոյտի (Հակոբ Հակոբյան- խմբ.) սեփական բիզնեսը` ինչ վճիռ ուզում, գրում, տալիս է: Դատարանը երեկ որոշում է ընդունել, որպեսզի մենք չխոչընդոտենք, որպեսզի համայնքի սեփականությունն օգտագործի Սուսաննա Հարությունյանը: Խոչընդոտելու դեպքում գյուղապետարանի պատասխանատվությանն ենք ենթարկվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց նույն գյուղի բնակիչ Վարդան Մարգարյանը:

    Այսօր նրանց հետ հանդիպեց կառավարության նամակների ու քաղաքացիների ընդունելության բաժնի ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, թեեւ նրանք ցանկանում էին հանդիպել անձամբ ՀՀ վարչապետի հետ: Ղազարյանի հետ հանդիպումից եւս եղեգնուտցիները ոչ մի նոր բան ոչ լսեցին, ոչ էլ հույս ունեն, որ կլինի: Կառավարությունից միայն խոստացել են, որ վաղը մի պավիրակություն կգնա գյուղ` տեղում ծանոթանալու իրավիճակին: Եղեգնուտի բնակիչներն այնուհետեւ գնացին ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն` գոնե այնտեղից ակնկալելով օգնություն:
    www.a1plus.am

  11. #684
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    լավ էլ անում ա:
    որ էշ-էշ գնում ճոյտ ա ինչ զիբիլ ա դրան էին պաշտպանում, գիտեինք հայրենասիրական գործ էին անում:
    նունն էլ լինելու ա Սուքիասյանի պաշտպանների հետ: շուտով հենց Սուքիասյաններին էլ խլելու են …

  12. #685
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում բնակվում էր Հայաստանում. դատարանի վճիռը

    Այսօր ՀՀ վարչական դատարանում ընթերցվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրելու գործով վճիռը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության, քանի որ ոստիկանությունը հրաժարվել էր նրան տեղեկանք տրամադրել առ այն, որ վերջինս 5 տարվա ընթացքում բնակվում է Հայաստանում։

    Այսօրվա դատական նիստը բավական կարճ տևեց։ Դատավորը բավարարեց Նիկոլ Փաշինյանի հայցը, և թույլ տվեց նրան համապատասխան տեղեկանքը տրամադրել։

    www.tert.am

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (20.11.2009), murmushka (20.11.2009), Norton (20.11.2009), Աբելյան (20.11.2009), Հայկօ (20.11.2009)

  14. #686
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Կատակասեր» Պուտինը և Սահակաշվիլիի փողկապը

    Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հումորով է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցին Ուկրաինա, այն էլ այն ժամանակ, երբ Յալտայում հանդիպում են Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների ղեկավարները, հաղորդում է Interfax.ru-ն:

    «Թե ինչով են զբաղվել մեր գործընկերները, ես պատկերացում չունեմ: Կարծում եմ, որ երկու նախագահները խոսելու, քննարկելու և հիշելու բաներ ունեն»,- նշել է Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վարչապետի հետ ունեցած բանակցություններից հետո:

    Այնուհետև Ռուսաստանի վարչապետը հավելել է, թե «մարտիկները (նկատի ունի` Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին) վերհիշել են անցած օրերն ու մարտերը, որոնցում պարտություն են կրել»: Վլադիմիր Պուտինը նաև խորհուրդ է տվել Ուկրաինայի և Վրաստանի նախագահին ացկացնել հանդիպումն առանց փողկապների:

    «Փողկապներն այսօր թանկ են: Դուք ինձ հասկանում ե՞ք, չէ, չի բացառվում, որ Յուշչենկոյի հյուրը կարող է կուլ տալ վերջինիս փողկապը»,- հեգնանքով նշել է Վլադիմիր Պուտինը` նկատի ունենալով այն լուսանկարները, որտեղ Վրաստանի նախագահը, ենթադրվում է վրաց-ռուսական պատերազմի օրոք, ծամում էր փողկապի ծայրը:

    www.tert.am

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.11.2009), Chilly (20.11.2009), Elmo (20.11.2009), h.s. (21.11.2009), Լեռնցի (21.11.2009), Ուրվական (20.11.2009)

  16. #687
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Արա դե լավն ա Պուտինը, էլ, հո զոռով չի
    Лучше Гор могут быть только Горы.

  17. #688
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե լավն ա Պուտինը, էլ, հո զոռով չի
    Չեղած տեղը լուրերը թեժացնում է, չէ՞:

  18. #689
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե լավն ա Պուտինը, էլ, հո զոռով չի
    Գժոտ են չէ՞ հաբռգած ԿԳԲշնիկ դիկտատոր–ուզուրպատորները։ Որպես անհատականություն՝ ուժեղ տղերք, իսկ որպես մարդ՝ ԲՏ։
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (20.11.2009), terev (20.11.2009), Աթեիստ (20.11.2009)

  20. #690
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գժոտ են չէ՞ հաբռգած ԿԳԲշնիկ դիկտատոր–ուզուրպատորները։ Որպես անհատականություն՝ ուժեղ տղերք, իսկ որպես մարդ՝ ԲՏ։
    Ապեր Ռուսաստանը միշտ էլ էս ա եղել… 20-րդ դարում 2 հատ հեղափոխություն արեցին մեկը-մեկից դեմոկրատական, բայց արդյունքում եղան երկրներ մեկը-մեկից տոտալիտար… հայերն էլ ընկել են դրանց խելքին

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (20.11.2009)

Էջ 46 160-ից ԱռաջինԱռաջին ... 364243444546474849505696146 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •