User Tag List

Էջ 53 160-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763103153 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 781 համարից մինչև 795 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #781
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Չէ.. Ղարաբաղցին ուրիշա: Վերջին վարիանտ, եթե էդ հողը մեզնից շատերը սկի չեն էլ տեսել, կամ շատերի համար եղած չեղած մեկա, ապա իրանք էդ հողի վրա ապրում են..
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.02.2010), Ձայնալար (03.02.2010), Ներսես_AM (03.02.2010)

  3. #782
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Հաղթած բանակի զինվորականը խայտառակ շահավետ վիճակում է, ու փորձը ցույց է տալիս, որ լրիվ շանսերը ունենում է նվազագույնը կարգին բիզնեսմեն, նույնիսկ օլիգարխ դառնալու, իսկ պարտված բանակի զինվորականը ոչնչություն է, կորած ձախողակ։ Նույնն է թե ֆիրման կրախի մատնած բիզնեսմեն–ֆինանսիստը։ Ուստի հաշվի առեք պարոնայք, ոչ մի զինվորականի ծրագրում պարտվել բառը գոյություն չունի։ Եթե հանկարծ, պատահաբար, Սերժի մտքով անցնի որևէ ծրագիր որտեղ զինվորականները պարտություն նկատեն, ապա զինվորական հեղաշրջումը պատրաստ է, Սերժի բազան զինվորականներն են, իսկ զինվորականների բազան՝ չպարտվող բանակը իր լրացուցիչ եկամուտներով, գավյաձինայով–տուշոնկայով…
    Si vis pacem, para bellum

  4. #783
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ.. Ղարաբաղցին ուրիշա: Վերջին վարիանտ, եթե էդ հողը մեզնից շատերը սկի չեն էլ տեսել, կամ շատերի համար եղած չեղած մեկա, ապա իրանք էդ հողի վրա ապրում են..
    ministr ջան ասեմ որ 2 տարի Ղարաբաղում եմ եղել ու տեղյակ եմ էտ «Ղարաբաղցին ուրիշա»-ից:
    Տղամարդկանց 60-80 տոկոսը զինվորական են, որոնք «շատ խելոք» ենթարկվում են հրամանների: Այնպես որ եթե հրաման լինի նահանջել, ոչ ոք չի կարա էտ հրամանը չկատարի: Իսկ առաջին գծի 90-95 տոկոսը Հայաստանցի զինվորներն են: Ղարաբաղցիները որպես կանոն կամ հատուկ ջոկատներում են, որոնք տեղակայված են 2-րդ կամ 3-րդ գծում, կամ սպայական կազմում են, որոնք պարտավոր են ենթարկվել հրամաններին:

  5. #784
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Տերև ջան, ով ուզումա հրամայի, եթե ետևումդ ընտանիքդա էդ ոնց պտի նահանջես, ընդ որում խելոք խելոք..
    Չէ. էդ խելոք նահաջելու իդեան չլնողա...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. #785
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան սա էդ դեպքը չի: Եթե մի պահ պատկերացնենք Բագրատի ասածը, որ Հայաստանի ՊՆ-ը ուղղակի ձևական կռիվա մղելու որ հողեր տա, ապա Արցախի բանակը գտնվումա Արցախի ՊՆ-ի հրամանատարության տակ, որը երբեք հող չի տա:
    Շատ կցանկանայի, որ այդպես լիներ: Ուղղակի բաներ կան պատմությունից, որ ասելու չեն, դրա համար լռում եմ: Մի բան կասեմ մենակ. այդ հողը ՀՀ-ին պետք ա՝ թեկուզ թուրքական բնակչությամբ, միայն թե ՀՀ գերիշխանության ներքո լինի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #786
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Իհարկե պետքա, թեկուզ հենց ստրատեգիական տեսանկյունից: Դա տվեցինք, մյուսը կլինի Հայաստանը...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #787
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Չորրորդ ինքնիշխանություն». Հանդիպել են Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Օհանյանը
    09:31 • 04.02.10

    Երեկ երեկոյան ժամը 8-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ` ԵԿՄ համագումարի և կազմակերպության հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկելու համար:

    Երկրապահի համագումարին ընդառաջ

    ՉԻ իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ վերջապես որոշվել է ԵԿՄ համագումարի օրը: Փետրվարի 16-ին Մանվել Գրիգորյանը համագումար է հրավիրել: Թերթի տեղեկությունների համաձայն պաշտոնաթող գեներալը մի քանի անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանին, նրա աջակցությունն ու դաբրոն ստացել` ԵԿՄ-ն ուժեղացնելու վերաբերյալ: ԵԿՄ-ն պետք է դառնա ֆինանսապես հզոր ու միաժամանակ հնազանդ կառույց:

    Tert.am

  9. #788
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Ուզո՞ւմ եք ոչնչացնել ժողովրդին»


    Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Հարկերի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, ըստ որի առաջարկվում է սահմանել տեղական հարկատեսակների ցանկը:

    Դրանում ներկայումս պետական հարկատեսակներ համարվող գույքահարկի ու հողի հարկի հետ աջարկվում է ներառել 8 նոր տեղական հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղու հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ:

    Ըստ օրինագծի, հողի հարկի եւ գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է, իսկ մյուս տեղական հարկերի կիրառումը եւ դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքում սահմանելու է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

    a1plus.am


    Շատ հնարավոր է, որ մեր ավագանին որոշի, որ ես ամսեկան 30000 դրամ հարկ պետք է մուծեմ, քանի որ ավտոմեքենան դրսում եմ կանգնացնում:
    Տենաս թթվածնի հաշվիչները երբ՞ են բերելու:

  10. #789
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    տրանսպորտային միջոցների կայանատեղու հարկ
    Շատ հնարավոր է, որ մեր ավագանին որոշի, որ ես ամսեկան 30000 դրամ հարկ պետք է մուծեմ, քանի որ ավտոմեքենան դրսում եմ կանգնացնում:
    Տենաս թթվածնի հաշվիչները երբ՞ են բերելու:
    Ինձ թվում է հարկը մուծելու է կայանատեղիի վարձակալողը, այսինքն վճարովի կայանատեղի տրամադրողները, ոչ թե վարորդները։ Հակառակը բավականին աբսուրդային է։

    Հ.Գ. Հոդվածը լրիվ կարդացի, ահագին զվարճալի էր։ Գալուստ Սահակյանը փաստորեն ընդդիմադիր է այս օրինագծի նկամաբ, իբր հանուն ժողովդրի շահերի։ Իրականում եթե խորանանք սույն օրինագիծը այդքան էլ սարսափելի չի, նույնսիկ առաջադիմական է։ Այսինքն հիմնական հարվածը ուղղվում է հենց ունևորներին, որոնք լիքը տարածքներ իրենցով են արել ու չեն շահագործում՝ թողել են կիսատպռատ, հյուրանոցատերերին, կալվածատերերին, աջ ու ձախ իրենց տուֆտա գովազդը սփռածներին։ Գալուստ Սահակյանը տեսնես որո՞նց մեջ է մտնում…
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 04.02.2010, 21:20:
    Si vis pacem, para bellum

  11. #790
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մի հատ էլ թույն պահ կա էս օրինագծում. վաճառքի հարկը։ Ուրեմն էն սեփականատերերը, որոնք իրենց սեփականությունը աննպատակային են օգտագործում կամ կիսակառույց ունեն, սույն օրինագծով սկսում են հարկվել։ Այսինքն եթե չկարողացան իրենց խնդիրները լուծել հարկեր չվճարելու համար, ապա ստիպված պիտի ծախեն ու էլի հարկ տան՝ վաճառքի հարկ Լավա լավա… արդեն սերժանտների հերթն ա գալիս մուծվելու, էն որ ընտրություններ էին կեղծում, գիտեին թե կյանքը ուրախ ա անցնելու, ապրուստը՝ ձրի։
    Si vis pacem, para bellum

  12. #791
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը



    գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ


    Արա սրանք դեբիլացել են, անմշակ հողի հարկը որնա՞:

  13. #792
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա սրանք դեբիլացել են, անմշակ հողի հարկը որնա՞:
    Եթե մարդը հող ունի, որի հետ ոչինչ չի անում, հարկ է մուծում դրա համար։ Եթե փող էլ չունի հարկ մուծելու, ապա ծախում է նրան, ով կմշակի այդ հողը։ Սկզբունքորեն կարելի է համարել, որ սա նաև այսպես ասած «աղքատ» սեփականատերերից ունեցվածք խլելու հնարավորություն է։ Եթե ազատ մրցակցային պայմաններով երկիր լինեինք, ապա այս օրենքը կխթաներ հողի արդյունավետ օգտագործումը հանուն ընդհանուրի զարգացման։ Բայց մեր պարագայում հարուստը որը կարողանում է հողեր տնօրինել, նոր հողեր է ձեռք բերում և միջոցներ ներդնելով ավելի հարստանում, իսկ միջոցներ չունեցողը զրկվում է սեփականությունից։ Սեփականությունը էլ ավելի ու ավելի է կենտրոնանում հարուստների ձեռքը։ Ինչպես նաև հող ունեցող սակայն միջոցներ չունեցող մարդիկ եթե ուզում են պահել հողը, ստիպված են լինելու վարկեր վերցնել էլի ումի՞ց՝ հարուստներից։ Ամեն դեպքում այս օրինագիծը ինձ շատ սարսափելի չի թվում, որովհետև մեր երկրի տնտեսության առյուծի բաժինը վաղուց արդեն մի քանի հոգու ձեռքին է։ Ես այս օրինագծին կողմ կքվերակեի
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (04.02.2010), Norton (04.02.2010), Rammer (04.02.2010)

  15. #793
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդը հող ունի, որի հետ ոչինչ չի անում, հարկ է մուծում դրա համար։ Եթե փող էլ չունի հարկ մուծելու, ապա ծախում է նրան, ով կմշակի այդ հողը։ Սկզբունքորեն կարելի է համարել, որ սա նաև այսպես ասած «աղքատ» սեփականատերերից ունեցվածք խլելու հնարավորություն է։ Եթե ազատ մրցակցային պայմաններով երկիր լինեինք, ապա այս օրենքը կխթաներ հողի արդյունավետ օգտագործումը հանուն ընդհանուրի զարգացման։ Բայց մեր պարագայում հարուստը որը կարողանում է հողեր տնօրինել, նոր հողեր է ձեռք բերում և միջոցներ ներդնելով ավելի հարստանում, իսկ միջոցներ չունեցողը զրկվում է սեփականությունից։ Սեփականությունը էլ ավելի ու ավելի է կենտրոնանում հարուստների ձեռքը։ Ինչպես նաև հող ունեցող սակայն միջոցներ չունեցող մարդիկ եթե ուզում են պահել հողը, ստիպված են լինելու վարկեր վերցնել էլի ումի՞ց՝ հարուստներից։ Ամեն դեպքում այս օրինագիծը ինձ շատ սարսափելի չի թվում, որովհետև մեր երկրի տնտեսության առյուծի բաժինը վաղուց արդեն մի քանի հոգու ձեռքին է։ Ես այս օրինագծին կողմ կքվերակեի
    ԱՄՆ-ում property tax-են տալիս որը անմշակության համար չի ուղղակի հողամասի հարկ է, իսկ չմշակելու համար տուգանք ա հասնում եթե վտանգ ա իրանից ներկայացնում… իմ հողն ա կուզեմ կմշակեմ կուզեմ չէ, եթե որևէ մեկին վնաս չեմ տալիս, հողամասս էլ մաքուր եմ պահում ապա ինձ չեն կարա տուգանեն… իրավունք չունեն չմշակելու համար տուգանել ու նայած ինչ ինկատի ունեն "մշակել " ասելով

  16. #794
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ում property tax-են տալիս որը անմշակության համար չի ուղղակի հողամասի հարկ է, իսկ չմշակելու համար տուգանք ա հասնում եթե վտանգ ա իրանից ներկայացնում… իմ հողն ա կուզեմ կմշակեմ կուզեմ չէ, եթե որևէ մեկին վնաս չեմ տալիս, հողամասս էլ մաքուր եմ պահում ապա ինձ չեն կարա տուգանեն… իրավունք չունեն չմշակելու համար տուգանել ու նայած ինչ ինկատի ունեն "մշակել " ասելով
    Մեֆ ջան, property tax այստեղ էլ վաղուց կա, իսկ այս նորը որ յանի ուզում են մտցնել, տուգանք չի, հավելյալ հարկ է ու ըստ երևույթին պետք է կիրառվի մշակովի հողերի վրա ու ոչ թե տնամերձ բոստանների ու այգիների։ Չնայած սրանք ցանկացած նորմալ օրենք էլ ամեն ձևի կաղավաղեն ու կբռնաբարեն։ Տեսականորեն լրիվ նորմալ հարկ է սա, լրիվ տեղավորվում է «շունը ոսկորը պահել է բերանում, ոչ ինքն է ուտում, ոչ էլ տալիս է ուրիշները ուտեն» առածի տրամաբանության մեջ։
    Si vis pacem, para bellum

  17. #795
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, property tax այստեղ էլ վաղուց կա, իսկ այս նորը որ յանի ուզում են մտցնել, տուգանք չի, հավելյալ հարկ է ու ըստ երևույթին պետք է կիրառվի մշակովի հողերի վրա ու ոչ թե տնամերձ բոստանների ու այգիների։ Չնայած սրանք ցանկացած նորմալ օրենք էլ ամեն ձևի կաղավաղեն ու կբռնաբարեն։ Տեսականորեն լրիվ նորմալ հարկ է սա, լրիվ տեղավորվում է «շունը ոսկորը պահել է բերանում, ոչ ինքն է ուտում, ոչ էլ տալիս է ուրիշները ուտեն» առածի տրամաբանության մեջ։
    Ձյաձ, որտև էդ ոսկորն ուտելու համար նախ պետքա ոսկորի վրա աղ անի, որ լուծ չընկնի, իսկ աղը շատ թանկ ա, հետո ոսկորն ուտելուց հետո պետքա վրից ջուր խմի, որ կուլ գնա, ջուրը շատ թանկ ա, ու էլի սենց թանկ հաճույքներ կան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 53 160-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763103153 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •