User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Դպրոցական տարիքում կարդացել եմ ու ինձ շատ էր դուր եկել (դե էդ տարիքում ինչ ասես դուր չի գալիս, նույնիսկ Րաֆֆին ա հավեսով կարդացվում), իսկ հիմա ուզում եք սպանեք երկրորդ անգամ չեմ կարդա: Ինչ-որ չափից դուրս սենտիմենտալ, իդեալականացված կերպարներով, քրիստոնեական քարոզչությամբ լեցուն հաստափոր գիրք էր: Գոհ ու շնորհակալ եմ, աշխարհում ավելի հետաքրքիր գրքեր կան կարդալու...
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.02.2010), Lion (17.02.2010)

  3. #17
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար, ցանկության դեպքում կարելի է Պոպպեային, Տիգելլինոսին և մի քանի ուրիշ ճիվաղների էլ խղճալ: Բայց արժի արդյո՞ք: Սենկևիչը հստակ հակադրություն է ստեղծել Աստվածային սիրով և Սուրբ Հոգով լցված Վինիկիոսի և այլասերված կրքերով լեցուն Ներոնի միջև: Նույնը Լիգիայի և Պոպպեայի համար: Գրքի մեջ ինձ համար տպավորիչ է նաև Պետրոս առաքյալի կերպարը: Նույնիսկ Աստվածաշունչ կարդալիս ես Պետրոսին պատկերացնում եմ այնպես, ինչպես այս գրքում է նկարագրված: Հատկապես տպավորիչ է այն մասը երբ Պետրոսը ուզում է մեկնել քաղաքից և ճանապարհին հանդիպում է Աստծուն, կարծում եմ հենց էս հատվածն է գրքի գլխավոր իմաստը, քանի որ հենց անվանումն էլ այդ դրվագից է վերցված:
    Խոսքը նրա մասին է, որ Սենկևիչը այնքան մանրակրկիտ ու իրական, մարդկային գազանության գծերով ա ներկայացրել Ներոնին, որ դիմացդ նախ և առաջ մարդ ես տեսնում, թե չէ բնականաբար Ներոնը իմ աչքի լույն էլ չի… Ամենասիրածս կերպարը Պետրոնիուսն է, որովհետև ինձ շատ հարազատ է, Կաթիլը երևի հասկացավ, թե ինչով

  4. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ և ֆիլմը նույնպես դիտել եմ (որն ըստ իս վեպի շատ հաջող էկրանավորում է):
    Ֆիլմն էլ եմ դիտել (մի կերպ): Լրիվ հիսունական թվականների սուտի պատմական կռիվ կինո էր (ալյա Ben Hur), մի հատ տեսարան կար կոլիզեում, կարծեմ մի քսան րոպե էր տևում, էդ ընթացքում մի լավ հասցրի հորանջել Ծերից ծեր Բեն Հուրն էր հիշեցնում, որը նույնպես մեղմ ասած չեմ սիրում
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.02.2010)

  6. #19
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորը կրոնական, խարսխված պատմական փաստերի վրա
    Շնորհակալ եմ լուսաբանման համար:

    Դժվար թե կարդամ մոտակա տասնամյակում: Էդ երկու բաղադրիչները իմը չեն:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (08.02.2010)

  8. #20
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմն էլ եմ դիտել (մի կերպ): Լրիվ հիսունական թվականների սուտի պատմական կռիվ կինո էր (ալյա Ben Hur), մի հատ տեսարան կար կոլիզեում, կարծեմ մի քսան րոպե էր տևում, էդ ընթացքում մի լավ հասցրի հորանջել Ծերից ծեր Բեն Հուրն էր հիշեցնում, որը նույնպես մեղմ ասած չեմ սիրում
    Ռուֆ ջան, նայած, թե ֆիլմը ինչի համար ես դիտում: Եթե պարզապես ժամանցի, ապա իրոք շատ անհետաքրքիր ֆիլմ է (առանց կարատեի «պրյոմների»), ավելի լավ է Ջեկի Չան դիտել, համենայն դեպս քնելու ցանկություն դժվար առաջանա:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 08.02.2010, 23:47:

  9. #21
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ լուսաբանման համար:

    Դժվար թե կարդամ մոտակա տասնամյակում: Էդ երկու բաղադրիչները իմը չեն:
    Իսկ ինչ կասես սիրո բաղադրիչի մասին, որը վեպի առանցքն է:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (09.02.2010)

  11. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ ջան, նայած, թե ֆիլմը ինչի համար ես դիտում: Եթե պարզապես ժամանցի, ապա իրոք շատ անհետաքրքիր ֆիլմ է (առանց կարատեի «պրյոմների»), ավելի լավ է Ջեկի Չան դիտել, համենայն դեպս քնելու ցանկություն դժվար առաջանա:
    օյ, սորի, ես ու դու տարբեր ֆիլմերի մասին ենք ոնց որ թե խոսում Դու լեհական ֆիլմի հետ ես, չէ՞: Էդ մեկը չեմ դիտել, բայց հեռուսատեսությամբ մի քանի կադր տեսել եմ, ոնց որ թե վատը չէր:

    Իսկ իմ ասածը 50-ականներին նկարահանած Հոլիվուդյան ֆիլմի մասին էր...
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (08.02.2010)

  13. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    .......Պետրոնիուսն էլ լավ դեմք ա.......
    Պետրոնիուսը տիպիկ բարձրաշխարհիկ հռոմեացու մարմնավորում ա, միշտ ճաշակով, էլէգանտ..... իզուր չէր, որ Ներոնը նրան "arbiter elegantium" էր կոչում...... ես րա կերպարը շատ եմ հավանում...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.02.2010)

  15. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետրոնիուսը տիպիկ բարձրաշխարհիկ հռոմեացու մարմնավորում ա, միշտ ճաշակով, էլէգանտ..... իզուր չէր, որ Ներոնը նրան "arbiter elegantium" էր կոչում...... ես րա կերպարը շատ եմ հավանում...
    Ինձ իրա բնավորության բոլորովին այլ կողմն ա չէի ասի դուր գալիս, ավելի շուտ հետաքրքիր, ապրելու իմիջայլոցությունը, կյանքին լուրջ չվերաբերվելը…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (09.02.2010)

  17. #25
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Պետրոնիոսը իսկական փիլիսոփա էր՝ շատ խորը և իմաստալի աշխարհայացքով:

  18. #26
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Պետրոնիոսը կերպարը իմ համար խորհրդանշական է էն առումով, որ կարծես չարի ու բարու միջանյալ մի վիճակ լինի: Դժվար է նրան միանշանակ դրական կերպար անվանել: Դրական կերպարը երբեք խորհուրդ չէր տա անմեղ ու անպաշտպան աղջկան խլել իր գրեթե ծնողների ձեռքից… բայց նա նաև բացասական չէ: Այս կիսավիճակը իր տրամաբանական ավարտն է ստանում Պետրոնիոսի մահով: Կյանքում էլ է այդպես կամ բարի կամ չար, կամ կյանք կամ մահ, կամ դրախտ կամ դժոխք: Միջանկյալ վիճակ ցավոք չկա և հենց դա է ուզեցել ցույց տալ հանճարեղ լեհը:

  19. #27
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Պետրոնիուսը պարզապես հելենիստական աշխարհայացքի ու արժեքների կրող է հանդիսանում: Իսկ նրա մահվան հետ ցույց է տրվում նոր քրիստոնեական աշխարհայացքի հաղթանակն ու անհրաժեշտությունը ժամանակակից /`ն ժամանակից սկսած/ աշխարհի համար:

  20. #28
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ կասես սիրո բաղադրիչի մասին, որը վեպի առանցքն է:
    Քանի որ հարցնում ես, ասեմ: Սիրո մասին շատ եմ սիրում կարդալ, բայց պատմական լինելը անտանելի է ինձ համար: Իսկ քարոզչական կամ կրոնական մոտեցումը մի կերպ կարողանում եմ իմ մտքերին փոխարկելով հասկանալ: (Իմ ուզած ձևով հասկանալ):
    Սիրո մասին շատ եմ հավանել Լազարևի «Դիագնոստիկա կարմի»-ն (ռուսերեն): Աստծո անունով է շատ բան, բայց չի պարտադրում, թե ո՛ր Աստծուն, որ կրոնի: Աստված ասելով ես նկատի ունեմ ինչ-որ բան, որ ոչ մի կրոնի հետ կապ չունի, ու դա չի հակասում իմ կարդացածին: Իսկ քրիստոնեական գրվածքներում հաճախ եմ հակասություններ զգում կարդացածի ու իմ հասկացությունների միջև, այդ պատճառով մի քանի էջից թողնում եմ գիրքը: Այսքան բան
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  21. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Սենկևիչը բնականաբար Դոստոևսկի չի դառնա, բայց հաստատ Րաֆֆի էլ չի, չարժե նրա ստեղծագործության մասին կարծիք կազմել պատմավեպի, կրոնական գրականության կամ սիրավեպի մասին ունեցած ավանդական պատկերացումներով, միայն Ներոնի և Պետրոնիուսի զրույցները կարդալու համար արժե կարդալ այս գիրքը… Ներոնը ծայրահեղորեն մերկացնում է իր հոգին Պետրոնիուսի առջև, էնքան հետաքրքիր ձևով ա Ներոնի կերպարը էդտեղ բացահայտում Սենկևիչը, որ մնացած մանր-մունր թերությունները, մասնավորապես վեպի առանցքային հարցերից մեկը՝ Վինիկիոսի դարձը, այլևս այդքան ճչան չեն, խորհուրդ կտայի՝ գոնե թերթել, գտնել այդ զրույցները ու կարդալ դրանք…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.02.2010, 02:41:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.02.2010), Malxas (05.07.2011), Կաթիլ (09.02.2010)

  23. #30
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենկևիչը բնականաբար Դոստոևսկի չի դառնա, բայց հաստատ Րաֆֆի էլ չի, չարժե նրա ստեղծագործության մասին կարծիք կազմել պատմավեպի, կրոնական գրականության կամ սիրավեպի մասին ունեցած ավանդական պատկերացումներով, միայն Ներոնի և Պետրոնիուսի զրույցները կարդալու համար արժե կարդալ այս գիրքը… Ներոնը ծայրահեղորեն մերկացնում է իր հոգին Պետրոնիուսի առջև, էնքան հետաքրքիր ձևով ա Ներոնի կերպարը էդտեղ բացահայտում Սենկևիչը, որ մնացած մանր-մունր թերությունները, մասնավորապես վեպի առանցքային հարցերից մեկը՝ Վինիկիոսի դարձը, այլևս այդքան ճչան չեն, խորհուրդ կտայի՝ գոնե թերթել, գտնել այդ զրույցները ու կարդալ դրանք…
    Լիովին համաձայն եմ: Գիրքը առաջին հերթին գեղարվեստական արժեք է, հետո արդեն պատմական... և, ինձ թվում է, ավելի շուտ աշխարհայացքային, քան կրոնական /կրոնի հանդեպ մոտեցումն էլ է մի-քանի տեսակյունից ներկայացված, ընտրիր որը ուզում ես, իսկ ավելի լավ է քո սեփականը ձևակերպես/:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (11.05.2010), Շինարար (09.02.2010)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
    Հեղինակ՝ Հենրիկ Բաբաջանյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 186
    Վերջինը: 05.05.2011, 16:28
  2. Հենրիկ Էդոյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.01.2011, 19:48
  3. Քվեարկենք Հենրիկ Մխիթարյանի օգտին
    Հեղինակ՝ erewanski, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 03.11.2010, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •