User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալաթեա ջան, էս սաղ ճիշտ ես ասում, բայց հիմա ի՞նչ: Հերիք չի՞ ողբանք ու կենտրոնանաք էդ աղբերի վրա, թեկուզ և մեզ խեղտած են պահում: Փորձենք դուրս գալ դրանից, ինչքանով որ ամեն մեկս մեր տեղում հնարավորություն ունենք: Վերջին հաշվով ոչ յարխուշտանա կարևոր, ոչ էլ պատմությունը: Կարևորը ներկանա… Ու որպիսի վաղվա ներկան էսօրվա նման չլինի, եկեք գոնե մի քիչ օպտիմիստ լինենք: Եկեք փորձենք: Չէ, ոչ թե փորձենք, այլ ես համոզված եմ, որ եթե մեր մեծամասնությունը ցանկանա, մտածի ու ռեալ պատկերացնի, որ մենք օրինավոր երկրում ենք ապրում, դա տենց էլ կլինի: Թե չէ սենց բացսական մտքերով՝ եղած բացսականն էլ ավելացնում ենք, ոչ թե պակասացնում: Ես չեմ ասում չտեսնենք իրականությունը, գնահատական չտանք իրավիճակին: Ուղակի էդ ամենը տեսնելով չպիտի թևաթափ լինել ու թքած ունենալ ամեն ինչի վրա ու փախչելու մղումներ արդնացնել մեր մեջ… ու ջհանդամն ուղարկել ամեն ինչ: Չեմ ասում հեշտա, բայց էկեք մի հատ փոխենք մեր մոտեցումը: Իմ սեփական կյանքից եմ ասում, երբ որ ժամանակին ես տրտնջում էի, ամեն մի վատի վրա, էդ վատը իմ շրջապատում ավելի էր շատանում, ու հենց սկսեցի փոխել մոտեցումս ու չկենտրոնանալ վատի վրա ու մտածել լավի մասին, կամաց կամաց ամեն ինչ իրա տեղն ընկավ ու գնալով ավելիա լավանում ու վաղը հաստատ ավելի լավա լինելու:

    հ.գ. պետք չի ինքներս մեզ խափել, բայց կետրոնանալ վատի վրա առավել ևս պետք չի…
    Տիգ ջան, լավատես լինելը շատ լավ բան ա: Բայց օրինակ ես չեմ կարող գնալ նուրբարաշենի աղբանոց, երկու մաքուր բանկա չբացված սմետան գտնել, ու ուրախանալ, որ էտ հսկա աղբակույտի մեջից երկու հատ մաքուր բան եմ գտել:

    Հարցը նրանում ա, որ եթե գլոբալ առումով երկրումդ եթիմություն ա տիրում, մի քանի լուսավոր կետերը ոչինչ չեն փոխում: Ընդհակառակը, էտ մի քան լուսավոր կետերը, հատուկենտ լավատեսներին անտեղի հույս են տալիս, որ ամեն ինչ դեռ կորած չի: Բայց իրականում ամեն ինչ շատ վաղուց կորած ա: Հետո, որպեսզի էտ կորուստը ինչ-որ կերպ սվաղվի, մարդկանց ուղեղները սկսում են լվանալ տարատեսակ հեշտ մարսվող, բայց որևէ օգտակարություն չունեցող գաղափարախոսությամբ: Սա դասական վիճակ է, որի միջով մենք չենք որ առաջինն ենք անցնելու: Բայց ժողովուրդներ կան, որոնք ինչ-որ պահի հասկացել ու ընակել են վտանգը: Իսկ ժողովուրդներ կան, որոնք կերել են կուտը, ու շարունակել են անվեդարձ եթիմացման գործընթացը:

    Ազգային արժեքների ու մշակույթի դեմ ոչ մեկը ոչինչ չի ասում: Էս պահին բոլորս հայերեն ենք գրում ու խոսում: Ենթադրում եմ, որ բոլորս մեզ հայ ենք համարում, ու ըստ սահմանման, անկախ ամեն ինչից, սիրում ու հարգում ենք մեր մշակույթը: Բայց երբ քո պատմությունն ու մշակույթը քեզ հրամցնում են, որպես մնացած համամարդկային արժեքների փոխարինող, սկսում ա համը դուրս գալ - մարդիկ խառնում են առաջնային ու երկրորդայինը, մոռանում առաջին հերթին մարդ լինելու ու երկրորդ հերթին հայ լինելու հանգամանքի մասին: Սկսում են առիթ անառիթ զառանցել փառավոր անցյալից: Արդյունքում երկրի եթիմացումը շարունկավում է, սեփական երկրից հուսահատվողների թիվն ավելանում է, մարդիկ իներտանում են, մնացածները թղնում գնում են, ու վերջանականպես թաղում ենք երկիրը իրա պատմությունով ու մշակույթով:

    Ազատ մարդու ու ազատ քաղաքացու գաղափարը ստորադասվում է ցեղի, արյունի, ու սրա նման այլ գաղափարներին: Արդյունքում ունենում ես միայն յարխուշտայով (որը ի միջի այլոց շատ սիրում եմ, տղաս էլ արտակարգ պարում ա), Տիգրան Մեծով, արիական կայսրություններով և առաջին քրիստոնեությունով ապրող, անցյալի մեռելներին սրբազան բեռի պես շալակն առած, 21-րդ դարում քաշ եկող մոխրագույն զանգված, որը բացի փառահեղ անցյալը քննարկելուց ուրիշ ոչ մի օգտակար բան անելու պոտենցիալ այլևս չունի:

    Ու մի քանի գրառում առաջ, ազատ քաղաքացու գաղափարը ստորադասած հայրենասերի մտքով չի էլ անցնում, որ էսօր իր սեփական երկրում ազատության համար չպայքարող քաղաքացին վաղը նույն կերպ կհամակրպվի նև թուրքի լծին: Եթե մարդու մեջ ազատության գաղափարը մեռած է, նրա համար նշանակություն չունի հայ փաշայա գլխին կանգնած, հայ մենթ ա գլխին տալիս դուբինկով, թե թուրք փաշայա ու յաթաղանով ենիչեր:

    Ասածս ինչ ա, լավատեսությունը լավ բան ա, բայց որոշ դեպքերում հասարակական վտանգավոր հետևանքներ ունի: Իսկական հայրենասերը կտեսնի ոչ թե հատուկենտ լավը ու անիմաստ կհրճվի դրանով, այլ կտեսնի վատը ու կփորձի շտկել դրանք: Հայրենասերը կփորձի բուժել հայրենիքի վերքը, ոչ թե վրան ցավազրկող դնել (ազգային գաղափարախոսություն) ու հիվանդության զգացումը բթացնել:

    Լավատեսությունը լավ բան ա, բայց կարող ա մահվան հանգեցնի: Թոքերի ռակով հիվանդին չես կարա ասես, որ ուրախանա, քանի որ ականջները լավ են լսում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.01.2010), murmushka (23.01.2010), Tig (25.01.2010), Հայկօ (23.01.2010), մարդագայլուկ (09.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •