Հարցը իմ գրքերը չի, այլ մեր ազգի համար կարևոր մի հարց: Կարծում եմ, Տրիբուն, որ համենայն դեպս ես, գրելով և խոսելով պատմական թեմաներից, չեմ շեղում մարդկանց ուշադրությունը ներկա պրոբլեմներիցԵս ինչ է, ասել եմ եկեք ամեն ինչ մոռանանք ու պատմությունի՞ց խոսենք: Ամենևին, դու ինձ սխալ ես հասկացել - պատմությունն իր տեղն ունի, լեզվաբանությւոնը՝ իր, փիլիսոփայությունը՝ իր, մյուս գիտություններ էլ իրենց: Ընդհակառակը, այդ ինձ մոտ է տպավորություն ստեղծվում, որ դու և քեզ նման մտածողները, իրոք մտահոգված լինելով ներկայիս շատ ու շատ պրոբլեմներով, չգիտես ինչու գերադասում եք պատմությունը ը մյուս ոլորտները մոռացության տալ: Բայց ասել եմ ու նորից եմ կրկնում - սրանք չխաչվող հարթություններ են, պետք չէ պատմությունից ավելին պահանջել, քան այն կարող է տալ, պատմությունը երբեք չի լուծի սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրները, բայց... այն խիստ կարևոր դեր ու նշանակություն ունի ու չպետք է արգելե այն մարդկանց խոսել պատմությունից ու քննարկել այն, որոնք ուզում են դա անել - այդ լոգիկայով որ գնանք, մի օր կարող եք ասել. "երկրի վիճակը վատ է, իսկ որոշ մարդիկ սաղ օրը ազգային պարերով են զբաղված"...
Իսկ Արատտան դա միանշանակ Հայաստանն է, ուղղակի այս թեման տեղը չէ այդ հարցով մանրանալու համար
jundiai ջան, շնորհակալություն անկեղծության համար: Կարող ես չկասկածել, իմ գիրքը վաղ թե ուշ ես ինքս կթարգմանեմ ու կհրատարակեմ: Այն իմ ստեղծագործությունն է, իմ "երեխան" և ես այն պատահական թարգմանությունների կամ հրատարակությունների չեմ վստահի...Նույնիսկ մտածել էի հարգարժան Լիոնից թույլտվություն խնդրեի թարգմանելու իր ՝՝Հայկական ռազմական տարեգիր՜՜ 70 հատորյակը, իրոք սենսացիոն կլիներ, բաաաայց, մեկ էլ հոպ, երանի չլիներ Տրիբունը իր հակափաստարկներով...........
Այ հասկանում եք կան շատ կան լավ մտքեր, սենսացիոն նյութեր, գեղեցիկ հրապարակումներ, բայց ավաղ երբ տնտղում ես մարդկանց կարծիքները իրարամերժ երևույթներ ես գտնում, մեկը մի բան է պնդում, մյուսն ուրիշ.
Էջանիշներ