Ողբամ վիճակդ, հայ ժողովուրդ:
Իրար քցող, իրար սպանող, իրար խաբող, իրարից թալանող, սուտ երդում ուտող, հետևից խոսացող, իրար տակ փոս փորող, ուրիշի դժբախտությամբ ուրախացող, ուրիշի բարությունը չարաշահող, գլխին նստող պանծալի ժողովուրդ:
Ջանդամ դե քցում ես գործընկերոջդ՝ զատո մեր գիրը 1000-ից ավել տարեկան ա:
Գրողին թե առիթ ես ման գալիս՝ մարդուն կեղտոտություն անելու՝ զատո առաջինը մենք ենք քրիստոնեությունն ընդունել
Ջանդամ, որ դիմացինի աշխատանքը գռոշի արժեքով էլ չես գնահատում՝ բա Սիսն ու Մասիսը:
Գրողին թե քաղաքը գեղցիներով ա լցվել, որ քաղաքացուն առանց պատժվելու վախի ստորացնում են՝ բա յարխուշտան:
Ջանդամ թե փողոցով ճիշտ տեղում անցնելուց ջիպով տղեն կարա հանգիստ վրայովդ անցնի ու հետ էլ չնայի՝ Տիգրան Մեծ ենք ունեցել:
Ցնծա հայ ժողովուրդ՝ կառչած կիսահորինված պատմությանդ ու շարունակի իրար գցել, մորթել, ստորացնել:
Էջանիշներ