User Tag List

Էջ 28 55-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

  1. #406
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկվեց:
    Բայց… ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ,
    մենք չե՜նք դատարկվել մեր հայրենիքից:
    Մե՜նք սպանվեցինք մեր հայրենիքում,
    բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց,
    ո՜չ, ապրում է նա կրկնակի՜ կյանքով:
    Իսկ ով չսպանվեց, փրկվեց պատահմամբ,
    նա աքսորված է իր հայրենիքի՜ց…

    …Տասնհինգ դար է, ինչ լսում ենք այն,
    որ անգիր գիտի նաև աշխարհը.
    «Խնդրեցեք` տացի՛»:

    Ո՛չ, սուտ է, Հիսո՜ւս,
    ո՛չ, կարելի է շարունակ փնտրել,
    փնտրել մեզ նման,
    բայց և չգտնե՜լ:
    Եվ կարելի է չգտնել ոչի՜նչ,
    նաև ամե՜ն ինչ չգտնել կյանքում,
    նաև ամե՜ն ինչ, բայց ոչ… հայրենիք:
    Հայրենիքն այն է, որ չեն որոնում:
    Հայրենիքն այն է, որ գտնված է
    ի սկզբանե, ի ծնե և միշտ,
    ուրեմն նաև նա չի էլ կորչում:
    Իսկ մերը… կորա՜վ…
    Եվ ընդմի՞շտ:
    Օ, ո՛չ:
    Հայրենիքն այն է, որ որ թե կորչում,
    այլ ընդամենը հափշտակվում է,
    ինչպես որ ձեռքի ափը չի կորչում,
    երբ նա փակվում է,
    բայց և չի կարող միշտ մնալ փակված,
    ինչպես հայրենին` միշտ հափշտակված…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.01.2010)

  3. #407
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ,
    որ բազմանում է` իրեն կիսելով:
    Միանալով է մարդը բազմանում.
    եկեք միանա՜նք:
    Եկեք միանա՜նք,
    որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
    մարմին ստանա մեր միս-ոսկորով,
    և մարմնավորված մեծ երազանքի բուժիչ բարությամբ
    մենք էլ ազատվենք մեր ոխ ու քենի ցածր զգացումից,
    որ դրանով իսկ չնսեմանանք անգամ մեր ներսում,
    այլ մնանք մեր վեհ հպարտությա՜ն հետ,
    նաև մեր վսեմ արհամարանքի՛,
    բայց ավելի շատ` մեր ծով բարությա՜ն
    ու մեր բնածին այլասիրությա՜ն,
    որից զրկվելով` մենք կարծես մե՜նք չենք,
    կիսավերակ ենք և կանգուն շե՛նք չենք…
    Մենք այսպիսի՜ն ենք
    ու պիտի՛ լինենք:
    Թողած ցավը մեր, ցավը լեռ ու բեռ`
    կրում ենք ցավը համա՜յն աշխարհի:
    Թողած հոգսը մեր, հոգսը քար ու սար`
    հոգում ենք հոգսը համա՜յն աշխարհի…
    Թո՛ղ որ համեցող, բայց չանհամացող արդարությունը
    ամենից առաջ հասնի ամենքի՜ն,
    մեզ` միայն վերջո՛ւմ…

    Եվ մեր կսկիծը զսպանակելով`
    մենք մասնակցում ենք այլոց հանդեսին,
    մասնակցում սրտա՜նց-անմախա՛նք-անքեն…
    Թո՛ղ ուրախության ուղտը գեթ վերջո՜ւմ, ամենա՜վերջում,
    իր ծունկը ծալի մեր դռան առաջ`
    թեպետ ուշացած, բայց միշտ ցանկալի ուխտավորի պես…

    Բայց սպառվում է մինչև իսկ սրբի համբերությունը,
    ինչպես հոտում է մինչևիսկ ջուրը` արգելակումով:
    Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,
    սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներըս,
    մա՜րդ ենք հասարակ
    և… հավատում ենք, որ պիտի դառնա
    մեր յուրաքանչյուր խլյակը` այլակ միատեղումի,
    և յուրաքանչյուր փշուրը` պաշար մոտալուտ վաղվա,
    մնացորդն` աճորդ,
    մասունքը` մսուրք,
    սփյուռքը` ապառք,
    նշխարը` աշխարհ…

    Եվ այս ասում եք ո՛չ դուք, ո՛չ նրանք,
    այլ ե՜ս եմ ասում,
    ես` Սիս-Մասիսըս,
    անդո՜ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
    Գողթան երգերի չափով այլազան,
    բամբ բամբիռների հնչումով պես-պես,
    ամենատարբեր ելևէջումով շարականների
    Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
    ով ականջ ունի,
    բլթակ հավատո`
    նա պիտի՛ զգա
    իմ եռաղողանջ զանգի ասմունքը,
    իմ եռաբանյա ասքի ղողանջը,
    իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը.

    -ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց...
    -ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր...
    -ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.01.2010)

  5. #408
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    ով չի կարդացել խնդրում եմ (պահանջելով), որ կարդա։

    Երբեք ոչ մի հայ այսքան ամբողջական չի տվել մեր զգացմունքների նկարագրությունը, ու այսպես հստակ չի ուղենշել մեր ճանապարհը։


    Ամեն անգամ կարդալիս աչքերս խոնավանում են.....

    Հ.գ. եթե ւոզում եք,կարող եմ մի առանձին թեմայով ամբողջը գրել............
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 19.01.2010, 17:25:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.01.2010)

  7. #409
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք ես թեման ամբողջությամբ չեմ կարդացել, միգուցե կրկնվեմ, բայց ամեն դեպքում կցանկանայի գրել: Ո՞վ ենք մենք իրականում, ոչ մենք իրականում այն ազգը չենք, որ ցույց են տալիս Հայլուրով, մենք բնավ բարգավաճող ու վագրի քայլերով առաջ ընթացող ազգ չենք: Մեր ՝ ինչպես շատերը իրենց լոզունգն են սարքել, ու տեղի-անտեղի բարձրաձայնում են արիացի, ամենալավը լինելը, մեզ ոչինչ չի տալիս, քանի որ այնքան ենք դեգրադացվել Մարդ հասկացությունից՝ մեր պահվածքով ու ապրելակերպով, որ անգամ համեմատելի չենք ամենացածր բանականություն ունեցով որևէ էակի հետ: Ինձ համար բնավ կարևոր չի, թե ով ենք եղել իրականում, որտեղից ենք գալիս, եթե ես չափազանց հստակ տեսնում եմ մեր ներկան. ես տեսնում եմ անճարությունից կամրջից նետվող հորը, ով չի կարողանում իր երեխայի քաղցը հագեցնել, ես տեսնում եմ ամենինչից զզված, հիասթափված ու երկիրը մի ձև լքող Քաղաքացի, ես տեսնում եմ Համալսարանի Սև շենքում սովորող հաբրգած պապաների լկստված տղաների ավտոմեքենաները, որոնց գինը ամենաքիչը իմ խղճուկ հայրենքի մեկ տարվա բյուջեն արժի: Ես տեսա հույս, ելք, ես տեսա ոտքի կանգնաց, վրանաքաղաք ստեղծած, պայքարող ու հպարտ ժողովուրդ, բայց տեսա հինգ հազար դրամով ծախվող ու առնող մարդկային տականքի: Ես տեսնում եմ, ով ենք մենք իրականում, ինձ դա է հետաքրքրում, կյանքս չեմ ուզում ապրել անցյալը տեսնելով, ես լավը տեսնելու կարիք ներկա պահին ունեմ, բայց ոչ մի ձև չի ստացվում: Իսկ ոմանք շարունակում են մտորել, թե ով ենք մենք եղել անցյալում…
    Նանուկ ջան, շատ լավ ու իրատեսական ես գրել, բայց եկեք վերջ տանք մեզ անվերջ փնովելուն ու ամեն ինչ մի հարթակի տակ խցկելուն: Հլը մի հատ քո շուրջը նայի, ուշադիր նայի ու տես ինչքան լավ մարդիկ կան: Ճիշտա Երկիրը դեռ են վիճակում չի որ կցանկանաինք տեսնել, բայց ես շատ մեծ հույսեր ունեմ, որովհետև օր օրի ավելի ու ավելի շատ լավ մարդկանց եմ ճանաչում: Ճիշտ ես անցյալից կառչելը սխալ է, իմ համար էլ կարևոր չի թե մենք ով ենք եղել անցյալում, կարևորը այսօրն է, բայց ես թույլ չեմ տալիս ինչոր լկտի անբարոյականի տեսնելուց մոռանամ են լավ մարդկանց որոնց ճանաչում եմ: Վատն էլ կա Լավն էլ ու իմ կարծիքով լավը ավելի շատա…
    Էս ամանորին կնոջս հետ գնացել էինք Չիլլիենց՝ Մուշեղենց տուն: Առաջին անգամ ծանոթացանք նրա ծնողների հետ: Շատ հրաշալի մարդիկ են ու Մուշեղի պապան սենց մի հատ լավ խոսք ասեց, իրանց Խնձորեսքի մեծերին են ասել՝ «Ոչխարի հոտը որ հետ ես քշում, կաղերը առջևում են հայտնվում…»: Մեզ բառիս բուն իմաստով մի ճանապարհից հետ են տվել ու դրել մի նոր ճանապարհի վրա ու ինչքան քաչալ շուն կա «ակամայից» հայտնվելա առջևում: Բայց տարին տարու վրա էդ զանգվածը մաղվումա ու լավերը ճիշտա շատ կամաց, բայց առաջ են գնում ու վախ թե ուշ կաղերը՝ հաստավիզ քաչալ շները, նորից կհայտվնեն հետևի շարքերում:
    Նենց որ մի թույլ տուր, որ ինչոր լակոտի վատ դրսևորումը քո աչքերից ծածկի լավ մարդու, լավ երևույթի լինելիությունը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.01.2010), My World My Space (19.01.2010), Արիացի (19.01.2010), Եկվոր (05.02.2010), Շինարար (19.01.2010)

  9. #410
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Նանուկ ջան, շատ լավ ու իրատեսական ես գրել, բայց եկեք վերջ տանք մեզ անվերջ փնովելուն ու ամեն ինչ մի հարթակի տակ խցկելուն: Հլը մի հատ քո շուրջը նայի, ուշադիր նայի ու տես ինչքան լավ մարդիկ կան: Ճիշտա Երկիրը դեռ են վիճակում չի որ կցանկանաինք տեսնել, բայց ես շատ մեծ հույսեր ունեմ, որովհետև օր օրի ավելի ու ավելի շատ լավ մարդկանց եմ ճանաչում: Ճիշտ ես անցյալից կառչելը սխալ է, իմ համար էլ կարևոր չի թե մենք ով ենք եղել անցյալում, կարևորը այսօրն է, բայց ես թույլ չեմ տալիս ինչոր լկտի անբարոյականի տեսնելուց մոռանամ են լավ մարդկանց որոնց ճանաչում եմ: Վատն էլ կա Լավն էլ ու իմ կարծիքով լավը ավելի շատա…
    Էս ամանորին կնոջս հետ գնացել էինք Չիլլիենց՝ Մուշեղենց տուն: Առաջին անգամ ծանոթացանք նրա ծնողների հետ: Շատ հրաշալի մարդիկ են ու Մուշեղի պապան սենց մի հատ լավ խոսք ասեց, իրանց Խնձորեսքի մեծերին են ասել՝ «Ոչխարի հոտը որ հետ ես քշում, կաղերը առջևում են հայտնվում…»: Մեզ բառիս բուն իմաստով մի ճանապարհից հետ են տվել ու դրել մի նոր ճանապարհի վրա ու ինչքան քաչալ շուն կա «ակամայից» հայտնվելա առջևում: Բայց տարին տարու վրա էդ զանգվածը մաղվումա ու լավերը ճիշտա շատ կամաց, բայց առաջ են գնում ու վախ թե ուշ կաղերը՝ հաստավիզ քաչալ շները, նորից կհայտվնեն հետևի շարքերում:
    Նենց որ մի թույլ տուր, որ ինչոր լակոտի վատ դրսևորումը քո աչքերից ծածկի լավ մարդու, լավ երևույթի լինելիությունը:
    Մեր տարբերությունն էլ հարգելի Տիգ երևի դրանուոմ է , որ ես չեմ տեսնում այդ քայլ առ քայլ առաջընթացը, կամ էլ պարզապես ինձ չեմ սնում զուր հույսերով, ինչքան պիտի սպասենք հուսալով ու սպասելով, երբ կյանքը անցնումա մեր առջևից: Այո, այն հարցում, որ կան շուրջս լավ մարդիկ, համաձայն եմ, կան շատ լավ մարդիկ, բայց հենց այդ մարդիկ են, որ չեն գնահատվում ըստ իրենց արժանիքների, անգամ կիսով չափ, այդ մարդկանց են, որ ամեն վարկյան ստիպում են ստրուկ դառնալ, այս այլանդակության թրի տակով անցնել, որովհետև եթե չես անցնում այդ թրի տակով, չես հնազանդվում իրենց, ապա դու դառնում ես Իզգոյ, մարդ, որը շանս չունի իր հնարավորության չափով առաջ գնալ, միգուցե որոշ չափով՝ շատ քիչ թողնում են, բայց երբ մոտենում ես որոշակի սահմանի, քեզ հստակ հասկացնում են, որ իրենք են երկրի տերը, իսկ մենք, ցավոք, մեր իսկ երկրում ընդամենը ստրուկ ենք:

    Հե՜յ Հայոց աստվածնե՛ր այս ինչ օրն ենք ընկել:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (20.01.2010), Tig (20.01.2010)

  11. #411
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր տարբերությունն էլ հարգելի Տիգ երևի դրանուոմ է , որ ես չեմ տեսնում այդ քայլ առ քայլ առաջընթացը, կամ էլ պարզապես ինձ չեմ սնում զուր հույսերով, ինչքան պիտի սպասենք հուսալով ու սպասելով, երբ կյանքը անցնումա մեր առջևից: Այո, այն հարցում, որ կան շուրջս լավ մարդիկ, համաձայն եմ, կան շատ լավ մարդիկ, բայց հենց այդ մարդիկ են, որ չեն գնահատվում ըստ իրենց արժանիքների, անգամ կիսով չափ, այդ մարդկանց են, որ ամեն վարկյան ստիպում են ստրուկ դառնալ, այս այլանդակության թրի տակով անցնել, որովհետև եթե չես անցնում այդ թրի տակով, չես հնազանդվում իրենց, ապա դու դառնում ես Իզգոյ, մարդ, որը շանս չունի իր հնարավորության չափով առաջ գնալ, միգուցե որոշ չափով՝ շատ քիչ թողնում են, բայց երբ մոտենում ես որոշակի սահմանի, քեզ հստակ հասկացնում են, որ իրենք են երկրի տերը, իսկ մենք, ցավոք, մեր իսկ երկրում ընդամենը ստրուկ ենք:

    Հե՜յ Հայոց աստվածնե՛ր այս ինչ օրն ենք ընկել:
    Հայոց աստվածները չաստված դուրս եկան, պարզվեց, որ Աստված միակն է և ամենակարող… Ինչ ա նշանակում առաջ գնալ, Նանուկ ջան, եթե մարդը ունի բարոյական սկզբունքներ, որոնց հետևում է, նա միշտ առջևում է, ու կապ չունի, թե նա ինչքան փող ունի, ինչ պաշտոն ունի, ինչ ավտոյ ա քշում, իսկ ցանկացած մեկը, որ շատ փող ունի, ընտիր պաշտոն ունի, լավ ավտոյ ա քշում, բայց անցել է քո նշած թրի տակով, համոզվածորեն պնդում եմ, որ փակել է իր առջև առաջ գնալու բոլոր դռները… Առջևում են այն մարդիկ, որոնք կարողանում են ժպտալ նաև աչքերով, լիաթոք ծիծաղել, թքած ցանկացած նյութական բարեկեցության վրա, եթե մարդ դրան հասնելու համար վճարելու է իր ծիծաղելու և ժպտալու հնարավորությունից զրկվելով… Այնպես, որ միշտ առջևում են բարի ժպիտով, զրնգուն ծիծաղով մարդիկ, որոնք այնքան շատ են շրջապատում

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (19.01.2010), My World My Space (19.01.2010), Tig (20.01.2010)

  13. #412
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը

    Հե՜յ Հայոց աստվածնե՛ր այս ինչ օրն ենք ընկել:
    Լավ չի, շատ վատա, որ այդպես ես մտածում

  14. #413
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց աստվածները չաստված դուրս եկան, պարզվեց, որ Աստված միակն է և ամենակարող… Ինչ ա նշանակում առաջ գնալ, Նանուկ ջան, եթե մարդը ունի բարոյական սկզբունքներ, որոնց հետևում է, նա միշտ առջևում է, ու կապ չունի, թե նա ինչքան փող ունի, ինչ պաշտոն ունի, ինչ ավտոյ ա քշում, իսկ ցանկացած մեկը, որ շատ փող ունի, ընտիր պաշտոն ունի, լավ ավտոյ ա քշում, բայց անցել է քո նշած թրի տակով, համոզվածորեն պնդում եմ, որ փակել է իր առջև առաջ գնալու բոլոր դռները… Առջևում են այն մարդիկ, որոնք կարողանում են ժպտալ նաև աչքերով, լիաթոք ծիծաղել, թքած ցանկացած նյութական բարեկեցության վրա, եթե մարդ դրան հասնելու համար վճարելու է իր ծիծաղելու և ժպտալու հնարավորությունից զրկվելով… Այնպես, որ միշտ առջևում են բարի ժպիտով, զրնգուն ծիծաղով մարդիկ, որոնք այնքան շատ են շրջապատում
    Իսկ ո՞վ ասեց, որ ես զուտ խոսում եմ նյութականի մասին, նախապես ասեմ, որ եթե այդ տպավորությունն ես ստացել՝ սխալվել ես: Ինձ համար բարոյականության գոյության ամենամեծ հատկանիշներն են ազատություն, ազատ ընտրությունը, որից կոնկրետ ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, այսօր զրկված եմ: Ու մեկ էլ հարգելի Շինարար, կարծում եմ ժպիտի պահով ձեր կարծիքը տվյալ դեպքում զուտ ցանկություն է, չկա լիաթոք ժպիտ, եթե դու չես կարում մարդավայել ապրել, եթե ամենապրիմիտիվը, քո երկրում դու քեզ ապահով չես զգում, այսօր Նիկոլ Փաշինյանին ազգի տականքը դատապարտեց յոթ տարվա ազատազրկման, գնա՛ նրա բալիկներին համոզիր, որ լիաթոք ժպտան, Քանի որ նրանք չեն ընկել նյութական բարեկեցության հետևից, ինչպես իրենց հորը ազատազրկած տականքները:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (20.01.2010), Norton (20.01.2010), Rammer (20.01.2010), Tig (20.01.2010)

  16. #414
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Ապրի Նանուկը, հեքիաթների վրա թքած ունենալով տեսնում ա իրականը, ոչ թե հեքիաթներին հավատալով սպասում ա ինչ-որ վերացական վերածննդի: Թքած ունեմ, թե Տիգրան Մեծը քանի ծովում ա կարողացել ազատ լող տալ, էսօր երկրիս քաղաքացին նույնիսկ Սևանա խղճուկ լճակում չի կարողանում ազատ լողալ, որտև լողափ չկա, դրանք գողացված են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունն է գողացված ժողովրդից: Թքած ունեմ ամենագեղեցիկ տարազի վրա, չեմ ուզում տեսնել այդ՝ իբր գեղեցիկ, բայց իրականում հնացած ու դարը ապրած տարազները, քանի որ մարտի մեկի արյունն ա աչքիս առաջ, չեմ ուզում կարդալ ազգս փառաբանող հիմար ու դատարկ տողեր, քանի որ կարդում եմ երկրիս ազատ ու անմեղ քաղաքացու ազատազրկման դատավճիռը: Ի՞նչ իմաստ ունի հիմար ձևանալն ու էս իրականությունն անտեսելով վերացական դատարկաբանություններով մխիթարվելը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (21.01.2010), Norton (20.01.2010), Rammer (20.01.2010), Tig (20.01.2010), Նարե (20.01.2010)

  18. #415
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Նանուկ և Կուկ ջան, դուք լիովին իրավացի եք: Բայց ես չեմ ընդունում նման մոտեցումը, երբ թքած ես ունենում ամեն ինչի վրա ինչա թե էսօր չինովնիկ կոչեցյալներն ու նրանց մակլավիկները տիրացել են ամեն ինչին: Ճիշտ եք նաև որ սպասել էլ պետք չի ու սին հույսերով ապրել նույնպես պետք չի: Բայց թևաթափ լինել ու թքել ամեն ինչի վրա նույնպես պետք չի: Դա շատ դժվար է, ահավոր դժվար, իրոք մարդկանց հասցնում են հուսալքության աստիճանի: Բայց որքան մենք ավելի ենք հուսալքվում «վերևներում» ավելի են ուժեղանում: Այնպես որ պետք է գոնե մեր շրջապատում մեր կարողությունների սահմաններում ավելացնենք լավը ու մարդկանց էլ հասկացնենք, որ իրենք էլ իրենց շրջապատում անեն դա ու տենց քայլ առ քայլ, միլիմետր առ միլիմետր ինչոր բան հաստատ կփոխվի դեպի լավը: Իրատես լինելը շատ լավ է, բայց իրականությանը պիսիմիստորեն մոտենալը հաստատ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
    Հետո մի բան էլ, եթե մեր՝ հայերիս մեջ վատը այդքան շատ լիներ ինչպես որ ներկայացնում ենք, ապա մենք շատ շուտվանից կդադարեինք գոյություն ունենալուց ու կանցնեինք պատմության գիրկը ինչպես շատ ու շատ այլ ազգեր, կամ նույնիսկ պատմության գիրկն էլ չէինք անցնի, այլ ընդհանրապես մեզ հիշող էլ չէր լինի: Բայց մենք կանք և լինելու ենք: Այնպես որ եկեք ոչ միայն մեր վատը տեսնենք ու դրանից վհատվենք, այև լավը տեսնենք ու ոգևորվենք
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (20.01.2010), My World My Space (20.01.2010), Դատարկություն (21.01.2010), Շինարար (20.01.2010)

  20. #416
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Նանուկ և Կուկ ջան, դուք լիովին իրավացի եք: Բայց ես չեմ ընդունում նման մոտեցումը, երբ թքած ես ունենում ամեն ինչի վրա ինչա թե էսօր չինովնիկ կոչեցյալներն ու նրանց մակլավիկները տիրացել են ամեն ինչին: Ճիշտ եք նաև որ սպասել էլ պետք չի ու սին հույսերով ապրել նույնպես պետք չի: Բայց թևաթափ լինել ու թքել ամեն ինչի վրա նույնպես պետք չի: Դա շատ դժվար է, ահավոր դժվար, իրոք մարդկանց հասցնում են հուսալքության աստիճանի: Բայց որքան մենք ավելի ենք հուսալքվում «վերևներում» ավելի են ուժեղանում: Այնպես որ պետք է գոնե մեր շրջապատում մեր կարողությունների սահմաններում ավելացնենք լավը ու մարդկանց էլ հասկացնենք, որ իրենք էլ իրենց շրջապատում անեն դա ու տենց քայլ առ քայլ, միլիմետր առ միլիմետր ինչոր բան հաստատ կփոխվի դեպի լավը: Իրատես լինելը շատ լավ է, բայց իրականությանը պիսիմիստորեն մոտենալը հաստատ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
    Հետո մի բան էլ, եթե մեր՝ հայերիս մեջ վատը այդքան շատ լիներ ինչպես որ ներկայացնում ենք, ապա մենք շատ շուտվանից կդադարեինք գոյություն ունենալուց ու կանցնեինք պատմության գիրկը ինչպես շատ ու շատ այլ ազգեր, կամ նույնիսկ պատմության գիրկն էլ չէինք անցնի, այլ ընդհանրապես մեզ հիշող էլ չէր լինի: Բայց մենք կանք և լինելու ենք: Այնպես որ եկեք ոչ միայն մեր վատը տեսնենք ու դրանից վհատվենք, այև լավը տեսնենք ու ոգևորվենք
    Տիգ ջան, իսկ հիմա ո՞ւր ենք գնում, եթե ոչ ոչնչացման: 25 հազար քառակուսու վրա մնացել ենք 2 միլիոն, սրանից ավել էլ ի՞նչ պետքա լինի, որ ոչնչանանք: Ու եթե հաշվենք էդ երկու միլիոնի մեջ ինչքան քյաբաբ տենչացող ու ամիսներով չլողացող, սպիտակցի հայկո լսող ու սպիտակ նիվով ապրող, ծալքավոր վզով ու փայլուն, դատարկ գլխով անասուն կա, ինչքան սովամահ լինող ընտանիքներ կան, պատկերն ուղղակի ողբալի կլինի, ու տենց էլ կա: Ինչի վրա ուրախանա՞նք: Լավը ոչնչանում ա, վերանում ա մաքուր մարդու տեսակը, աճում ու բազմանում ա շակալների տեսակը, սողունների տեսակը, տձև անասունները գլուխ են բարձրացրել ու առաջ են գնում, մենք նստենք տարազներն ուսումնասիրե՞նք, թե՞ յարխուշտա պարենք ու Տիգրան Մեծի ծով-լողավազաններով հպարտանանք: Հիմա առաջնայինը ո՞րն ա, մարդկանց էդ ապուշ յարխուշտան սովորացնե՞նք, էդ հնացած տարազներով ուրախացնե՞նք, թե՞ էս անասունների դեմն առնենք: Թե՞ անասունների դեմն առնելը դժվար ա, կորուստներ ապահանջում, վտանգավոր ա, համարձակություն ա պահանջում, իսկ քրքրված տարազ ու յարխուշտա խաղալը անշառ, անվտանգ, իրա աջը քաշած անիմաստ զբաղմունք ա, զբաղվենք, էլի: Մարդկանց նորմալ ապրելակերպ ապահովելու համար, նորմալ, հպարտ քաղաքացի ձևավորելու համար տարազ հագցնելը ոչնինչ ա, պետքա նրան ստորացնող տականքների տեսակը վերացնել, ոչ թե էդ ընկճված, վախեցած, ստորացված մարդկանց յարխուշտա ու քոչարի պարացնել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (21.01.2010), Նարե (20.01.2010)

  22. #417
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, իսկ հիմա ո՞ւր ենք գնում, եթե ոչ ոչնչացման: 25 հազար քառակուսու վրա մնացել ենք 2 միլիոն, սրանից ավել էլ ի՞նչ պետքա լինի, որ ոչնչանանք: Ու եթե հաշվենք էդ երկու միլիոնի մեջ ինչքան քյաբաբ տենչացող ու ամիսներով չլողացող, սպիտակցի հայկո լսող ու սպիտակ նիվով ապրող, ծալքավոր վզով ու փայլուն, դատարկ գլխով անասուն կա, ինչքան սովամահ լինող ընտանիքներ կան, պատկերն ուղղակի ողբալի կլինի, ու տենց էլ կա: Ինչի վրա ուրախանա՞նք: Լավը ոչնչանում ա, վերանում ա մաքուր մարդու տեսակը, աճում ու բազմանում ա շակալների տեսակը, սողունների տեսակը, տձև անասունները գլուխ են բարձրացրել ու առաջ են գնում, մենք նստենք տարազներն ուսումնասիրե՞նք, թե՞ յարխուշտա պարենք ու Տիգրան Մեծի ծով-լողավազաններով հպարտանանք: Հիմա առաջնայինը ո՞րն ա, մարդկանց էդ ապուշ յարխուշտան սովորացնե՞նք, էդ հնացած տարազներով ուրախացնե՞նք, թե՞ էս անասունների դեմն առնենք: Թե՞ անասունների դեմն առնելը դժվար ա, կորուստներ ապահանջում, վտանգավոր ա, համարձակություն ա պահանջում, իսկ քրքրված տարազ ու յարխուշտա խաղալը անշառ, անվտանգ, իրա աջը քաշած անիմաստ զբաղմունք ա, զբաղվենք, էլի: Մարդկանց նորմալ ապրելակերպ ապահովելու համար, նորմալ, հպարտ քաղաքացի ձևավորելու համար տարազ հագցնելը ոչնինչ ա, պետքա նրան ստորացնող տականքների տեսակը վերացնել, ոչ թե էդ ընկճված, վախեցած, ստորացված մարդկանց յարխուշտա ու քոչարի պարացնել:
    Քոչարին ու յարխուշտան լավ բանա Ու դրանից տենց կառչել պետք չի: Պարելն էլ իրա տեղն ու ժամանակը ունի, ինչու՞ չէ որ: Ու հպարտ քաղաքացի ձևավորելու գործում հեչ էլ վերջին տեղում չի Հիմա ի՞նչ ես առաջարկում, որ մեր վիճակը սոսկալիա՝ գնանք մեզ գցենք, թե՞ քաղաքացիական պատերազմ ես առաջարկում: Էսոր զենքով հեղափոխություններ անելու ժամանակները սպառել են իրենց: Էսօր էդ «քաչալ շների» ձեռը էնքան զենք կա որ… Քաչալ շուն մորթելն էլ… Ճիշտա վտանգավորա ու վախենալն էլ ամոթ չի: Ճիշտա ստրուկի կարգավիճակում ապրելնա ամոթ, բայց հիմա ինչ ուզում ես ասես տարբերակները սրա՞նք են՝ կամ լքել Հայաստանը, կամ մեռնել սողուն սատկացնելով, կամ սսկված վեր ընգնել: Չէ, ես տենց չեմ մտածում, եթե էսօր մենք հնարավորություն ունենք յարխուշտա պարելու պիտի պարենք ու պիտի չհուսալքվենք ու պիտի ցանկանանք ու հավատանք ամբողջ սրտով, որ հենց վաղը՝ ոչ թե ինչոր անորոշ ժամանակ, այլ հենց վաղը կստեղծվի այն հնարավորությունը, որ կկարողանանք ազատվել սողուններից ու քաչալ շներից ու կունենանք նորմալ երկիր: Ու ինչքան շատ մարդ հավատա դրան, էնքան էդ վաղը շուտ կգա: Ու ինչքան շատ մարդ մաքուր մտածի ու իրեն իշխանության մեջ պատկերացնելուց չասի, դե ես էլ լինեի, ես էլ կգռփեի… էնքան մեր վաղվա ձևավորվող իշխանությունները ավելի մարդկային ու ժողովրդամետ կլինեն: Մենք երեկ ենք ձևավորել այսօրը: Ու մենք երեկ ի՞նչ ունեինք՝ մեծամասնության մոտ սովետական ժամանակներից մնացած սերմացու ցորեն գողացող կաշառակերի հոգեբանություն: Ու դրա համար էլ ստացանք այսօրվա այս հոգեբանությամբ իշխանությունը: Այսօր ինչ ունենք, անվեջ նվնվալու ու բողոքավորի հոգեբանություն: Նշանակում է վաղը կունենաք… Չէ… Դե եկեք փոխենք մեր հոգեբանությունը, եկեք վերջ տանք բողոքելուն ու ամեն մեկս մեր տեղում անենք են ինչ որ կարանք մի փոքր քար էլ դնելով կամաց կամաց տուն կդառնանք: Ու երբ փոխվի մեր մեծամասնության բողոքավորի հոգեբանությունը ու դառնա կառուցողի հոգեբանություն՝ այ էդ ժամանակ էլ կունենանք կարգին երկիր ու հպարտ քաղաքացի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.01.2010)

  24. #418
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, իսկ հիմա ո՞ւր ենք գնում, եթե ոչ ոչնչացման: 25 հազար քառակուսու վրա մնացել ենք 2 միլիոն, սրանից ավել էլ ի՞նչ պետքա լինի, որ ոչնչանանք: Ու եթե հաշվենք էդ երկու միլիոնի մեջ ինչքան քյաբաբ տենչացող ու ամիսներով չլողացող, սպիտակցի հայկո լսող ու սպիտակ նիվով ապրող, ծալքավոր վզով ու փայլուն, դատարկ գլխով անասուն կա, ինչքան սովամահ լինող ընտանիքներ կան, պատկերն ուղղակի ողբալի կլինի, ու տենց էլ կա: Ինչի վրա ուրախանա՞նք: Լավը ոչնչանում ա, վերանում ա մաքուր մարդու տեսակը, աճում ու բազմանում ա շակալների տեսակը, սողունների տեսակը, տձև անասունները գլուխ են բարձրացրել ու առաջ են գնում, մենք նստենք տարազներն ուսումնասիրե՞նք, թե՞ յարխուշտա պարենք ու Տիգրան Մեծի ծով-լողավազաններով հպարտանանք: Հիմա առաջնայինը ո՞րն ա, մարդկանց էդ ապուշ յարխուշտան սովորացնե՞նք, էդ հնացած տարազներով ուրախացնե՞նք, թե՞ էս անասունների դեմն առնենք: Թե՞ անասունների դեմն առնելը դժվար ա, կորուստներ ապահանջում, վտանգավոր ա, համարձակություն ա պահանջում, իսկ քրքրված տարազ ու յարխուշտա խաղալը անշառ, անվտանգ, իրա աջը քաշած անիմաստ զբաղմունք ա, զբաղվենք, էլի: Մարդկանց նորմալ ապրելակերպ ապահովելու համար, նորմալ, հպարտ քաղաքացի ձևավորելու համար տարազ հագցնելը ոչնինչ ա, պետքա նրան ստորացնող տականքների տեսակը վերացնել, ոչ թե էդ ընկճված, վախեցած, ստորացված մարդկանց յարխուշտա ու քոչարի պարացնել:
    Ջանիտ մատաղ , ... Ամեն մարդ իր զբաղմունքի մեջ է միշտ իմաստ տեսնում, բայց վայ նրան, որ ուրիշների արածները որոակում է անիմաստության…
    դու էդքան շատ իմաստ ես գտնում պայքարես իշխանությունների դեմ, էդքան ազգասեր, անձնուրաց տղա ես, գնա ՍՍ-ին խփի հանուն հայրենիքիդ, կամ էլ զահլաս մի տար ամեն բաժնում քո մարտի 1-երով ու մեր ազգային արժեքների հանդեպ պատեհ անպատեհ արտահայտություններով…

    Իսկ ինչ վերաբերվում է 25.000-ին, նախ ասեմ, որ ՀՀ-ն 29.000 է, իսկ եթե ավելի ճիշտ խոսենք՝ 43.000:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  25. #419
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջանիտ մատաղ , ... Ամեն մարդ իր զբաղմունքի մեջ է միշտ իմաստ տեսնում, բայց վայ նրան, որ ուրիշների արածները որոակում է անիմաստության…
    դու էդքան շատ իմաստ ես գտնում պայքարես իշխանությունների դեմ, էդքան ազգասեր, անձնուրաց տղա ես, գնա ՍՍ-ին խփի հանուն հայրենիքիդ, կամ էլ զահլաս մի տար ամեն բաժնում քո մարտի 1-երով ու մեր ազգային արժեքների հանդեպ պատեհ անպատեհ արտահայտություններով…

    Իսկ ինչ վերաբերվում է 25.000-ին, նախ ասեմ, որ ՀՀ-ն 29.000 է, իսկ եթե ավելի ճիշտ խոսենք՝ 43.000:
    Ապեր, հլը 25 հազարն էլ եմ շատ ասել, եթե հաշվի առնենք, թե էդ քո ասած 29 հազարից քանի հազարն ա ծախված այլագիներին, ինչքանն ա գողացված արնախում ու հանցավոր իշխանությունների կողմից, տակը 25 հազար էլ չի մնա: Իսկ 43-ի պահով, կարողա՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ ես հաշվում, եթե հա, է մոլորակի վրա լիքը այլ հանրապետություններ կան, հաշվի, էլի, ի՞նչ ա եղել: Կամ պատմական Հայաստանի հողերն էլ հաշվի: Համ էլ ողջ մարդկությունը հայերից ա առաջացել, հետևաբար ողջ Երկիր մոլորակը մերն ա, հաշվի որպես Հայաստանի Հանրապետության տարածք ու ստիպի, որ ողջ մարդկությունը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, որ ընդգրկում ա ողջ Երկիր մոլորակը: Հլը տես՝ ծով չէ, քանի օվկիանոս ունենք:
    Իսկ եթե մեր ազգային արժեքները քռչոտ տարազն ու անտաղանդ յարխուշտան ա, ապա ես թքած ունեմ էդ արժեքների վրա, ինձ համար արժեքը դա ազատ քաղաքացին ա, հպարտ քաղաքացին ա, պաշտպանված քաղաքացին ա: Սրանք են իրական արժեքները, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի պահել մշակութային արժեքները:
    Ուրեմն ես մարտի մեկով զահլա եմ տանում, դու քո քրքրված տարազներով զահլա չես տանո՞ւմ: Ես մարտի մեկի մասին բարձրաձայնում եմ, որ մարդիկ չմոռանան այդ մասին, ձգտեն դրա բացահայտմանը, իսկ դու քո տարազներով ինչի՞ ես ուզում հասնել, որ դուրս գաս փողոց, տեսնես աղջիկները տարազներով են ման գալիս, տղեքն էլ յարխուշտա ե՞ն պարում: Ուզում ես, որ գիշերային ակումբներում կիսամերկ ստրիպտիզ պարելու փոխարեն տարազներով քոչարի պարե՞ն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե (21.01.2010)

  27. #420
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հլը 25 հազարն էլ եմ շատ ասել, եթե հաշվի առնենք, թե էդ քո ասած 29 հազարից քանի հազարն ա ծախված այլագիներին, ինչքանն ա գողացված արնախում ու հանցավոր իշխանությունների կողմից, տակը 25 հազար էլ չի մնա: Իսկ 43-ի պահով, կարողա՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ ես հաշվում, եթե հա, է մոլորակի վրա լիքը այլ հանրապետություններ կան, հաշվի, էլի, ի՞նչ ա եղել: Կամ պատմական Հայաստանի հողերն էլ հաշվի: Համ էլ ողջ մարդկությունը հայերից ա առաջացել, հետևաբար ողջ Երկիր մոլորակը մերն ա, հաշվի որպես Հայաստանի Հանրապետության տարածք ու ստիպի, որ ողջ մարդկությունը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, որ ընդգրկում ա ողջ Երկիր մոլորակը: Հլը տես՝ ծով չէ, քանի օվկիանոս ունենք:
    Իսկ եթե մեր ազգային արժեքները քռչոտ տարազն ու անտաղանդ յարխուշտան ա, ապա ես թքած ունեմ էդ արժեքների վրա, ինձ համար արժեքը դա ազատ քաղաքացին ա, հպարտ քաղաքացին ա, պաշտպանված քաղաքացին ա: Սրանք են իրական արժեքները, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի պահել մշակութային արժեքները:
    Ուրեմն ես մարտի մեկով զահլա եմ տանում, դու քո քրքրված տարազներով զահլա չես տանո՞ւմ: Ես մարտի մեկի մասին բարձրաձայնում եմ, որ մարդիկ չմոռանան այդ մասին, ձգտեն դրա բացահայտմանը, իսկ դու քո տարազներով ինչի՞ ես ուզում հասնել, որ դուրս գաս փողոց, տեսնես աղջիկները տարազներով են ման գալիս, տղեքն էլ յարխուշտա ե՞ն պարում: Ուզում ես, որ գիշերային ակումբներում կիսամերկ ստրիպտիզ պարելու փոխարեն տարազներով քոչարի պարե՞ն:
    Ախպեր, եթե դու պայքարում ես ազատ քաղաքացիության համար, ուրեմն ճանապարհը բաց է քո համար դեպի Եվրոպա,... նեղ արդեն մարդիկ հասել են էդ արդյունքին, էլ ինչ ես գլուխ ցավացնում էս երկիրում, մեկ ա քո համար ազգ գաղաափարը երկրորդական է:
    Քո ասածները ոչ թե իրական են, այլ կեղծ արժեքներ են: Դրանք մտացածին արժեհամակարգեր են, ու ընդհանրապես բնական չեն:
    Իսկ ինչ վերաբերվում է մեր ազգային արժեհամակարգին, բարի եղիր հարգանքով վերաբերվել դրանց:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.01.2010)

Էջ 28 55-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •