User Tag List

Էջ 29 55-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

  1. #421
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Ողբամ վիճակդ, հայ ժողովուրդ:
    Իրար քցող, իրար սպանող, իրար խաբող, իրարից թալանող, սուտ երդում ուտող, հետևից խոսացող, իրար տակ փոս փորող, ուրիշի դժբախտությամբ ուրախացող, ուրիշի բարությունը չարաշահող, գլխին նստող պանծալի ժողովուրդ:

    Ջանդամ դե քցում ես գործընկերոջդ՝ զատո մեր գիրը 1000-ից ավել տարեկան ա:
    Գրողին թե առիթ ես ման գալիս՝ մարդուն կեղտոտություն անելու՝ զատո առաջինը մենք ենք քրիստոնեությունն ընդունել
    Ջանդամ, որ դիմացինի աշխատանքը գռոշի արժեքով էլ չես գնահատում՝ բա Սիսն ու Մասիսը:
    Գրողին թե քաղաքը գեղցիներով ա լցվել, որ քաղաքացուն առանց պատժվելու վախի ստորացնում են՝ բա յարխուշտան:
    Ջանդամ թե փողոցով ճիշտ տեղում անցնելուց ջիպով տղեն կարա հանգիստ վրայովդ անցնի ու հետ էլ չնայի՝ Տիգրան Մեծ ենք ունեցել:

    Ցնծա հայ ժողովուրդ՝ կառչած կիսահորինված պատմությանդ ու շարունակի իրար գցել, մորթել, ստորացնել:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.01.2010), CactuSoul (21.01.2010), Chuk (22.01.2010), Elmo (22.01.2010), Kuk (22.01.2010), murmushka (21.01.2010), My World My Space (21.01.2010), Norton (22.01.2010), Philosopher (21.01.2010), Tig (21.01.2010), Ungrateful (22.01.2010), Աբելյան (13.03.2010), Դատարկություն (21.01.2010), Դեկադա (21.01.2010), Լեռնցի (22.01.2010), Նարե (21.01.2010), Տրիբուն (22.01.2010)

  3. #422
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողբամ վիճակդ, հայ ժողովուրդ:
    Իրար քցող, իրար սպանող, իրար խաբող, իրարից թալանող, սուտ երդում ուտող, հետևից խոսացող, իրար տակ փոս փորող, ուրիշի դժբախտությամբ ուրախացող, ուրիշի բարությունը չարաշահող, գլխին նստող պանծալի ժողովուրդ:

    Ջանդամ դե քցում ես գործընկերոջդ՝ զատո մեր գիրը 1000-ից ավել տարեկան ա:
    Գրողին թե առիթ ես ման գալիս՝ մարդուն կեղտոտություն անելու՝ զատո առաջինը մենք ենք քրիստոնեությունն ընդունել
    Ջանդամ, որ դիմացինի աշխատանքը գռոշի արժեքով էլ չես գնահատում՝ բա Սիսն ու Մասիսը:
    Գրողին թե քաղաքը գեղցիներով ա լցվել, որ քաղաքացուն առանց պատժվելու վախի ստորացնում են՝ բա յարխուշտան:
    Ջանդամ թե փողոցով ճիշտ տեղում անցնելուց ջիպով տղեն կարա հանգիստ վրայովդ անցնի ու հետ էլ չնայի՝ Տիգրան Մեծ ենք ունեցել:

    Ցնծա հայ ժողովուրդ՝ կառչած կիսահորինված պատմությանդ ու շարունակի իրար գցել, մորթել, ստորացնել:
    Գալաթեա ջան, էս սաղ ճիշտ ես ասում, բայց հիմա ի՞նչ: Հերիք չի՞ ողբանք ու կենտրոնանաք էդ աղբերի վրա, թեկուզ և մեզ խեղտած են պահում: Փորձենք դուրս գալ դրանից, ինչքանով որ ամեն մեկս մեր տեղում հնարավորություն ունենք: Վերջին հաշվով ոչ յարխուշտանա կարևոր, ոչ էլ պատմությունը: Կարևորը ներկանա… Ու որպիսի վաղվա ներկան էսօրվա նման չլինի, եկեք գոնե մի քիչ օպտիմիստ լինենք: Եկեք փորձենք: Չէ, ոչ թե փորձենք, այլ ես համոզված եմ, որ եթե մեր մեծամասնությունը ցանկանա, մտածի ու ռեալ պատկերացնի, որ մենք օրինավոր երկրում ենք ապրում, դա տենց էլ կլինի: Թե չէ սենց բացսական մտքերով՝ եղած բացսականն էլ ավելացնում ենք, ոչ թե պակասացնում: Ես չեմ ասում չտեսնենք իրականությունը, գնահատական չտանք իրավիճակին: Ուղակի էդ ամենը տեսնելով չպիտի թևաթափ լինել ու թքած ունենալ ամեն ինչի վրա ու փախչելու մղումներ արդնացնել մեր մեջ… ու ջհանդամն ուղարկել ամեն ինչ: Չեմ ասում հեշտա, բայց էկեք մի հատ փոխենք մեր մոտեցումը: Իմ սեփական կյանքից եմ ասում, երբ որ ժամանակին ես տրտնջում էի, ամեն մի վատի վրա, էդ վատը իմ շրջապատում ավելի էր շատանում, ու հենց սկսեցի փոխել մոտեցումս ու չկենտրոնանալ վատի վրա ու մտածել լավի մասին, կամաց կամաց ամեն ինչ իրա տեղն ընկավ ու գնալով ավելիա լավանում ու վաղը հաստատ ավելի լավա լինելու:

    հ.գ. պետք չի ինքներս մեզ խափել, բայց կետրոնանալ վատի վրա առավել ևս պետք չի…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (21.01.2010), Շինարար (21.01.2010)

  5. #423
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Հենց էդ լավը եղավ, Տիգ, խոստանում եմ վռազ տեսնել ու Ակումբում գրել էդ մասին:

    Իսկ գրածս հիմնականում վերաբերում էր մեր ազգայնական լեռնաբնակի անընդհատ կրկրնվող մառազմին, որ եթե ազատ, հարգանքով ու արժանապատվությանբ լեցուն քաղաքացիական հասարակություն ես ուզում, ուրեմս ստեղ անելիք չունես, գնա Եվրոպա:

    Ստեղ յարխուշտան ա, տարազը, Սիսը,. հովիտներում հորովել երգող առաքինի չոբանները ու մեկ էլ մեր փառապանծ անցյալը, որով անխոնջ համառությամբ դալբիտ են անում:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.01.2010), Chuk (22.01.2010), Kuk (22.01.2010), murmushka (21.01.2010), My World My Space (21.01.2010), Norton (22.01.2010), Tig (22.01.2010), Նարե (21.01.2010), Տրիբուն (22.01.2010)

  7. #424
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողբամ վիճակդ, հայ ժողովուրդ:
    Իրար քցող, իրար սպանող, իրար խաբող, իրարից թալանող, սուտ երդում ուտող, հետևից խոսացող, իրար տակ փոս փորող, ուրիշի դժբախտությամբ ուրախացող, ուրիշի բարությունը չարաշահող, գլխին նստող պանծալի ժողովուրդ:
    Ցավով եմ նշում գեղեցկուհի, բայց ազգս հիմա ախտահարված է և դու հիմնականում ճշմարիտ ես: Վարկաբեկված է Հայիս անունը, և առաջինը հենց հայի պատճառով:
    Իսկ այս դեպքում ինչ բողոք ունես իշխանությունների դեմ: Իրանք լրիվ սազում են ժողովուրդին: Այն հատկանիշները, որ դու ես շեշտում կետ առ կետ հենց իշխանությունների շրջանակում է:
    Հենց դա է նշանակում, որ բոլոր պայքարները ավելորդ են, քանզի ժողովուրդը չի բռնել ինքնամաքրման տարբերակը: Հենց հարցն այն է, որ այն պայքարը, որ նշում է հարգարժան մյուս ակումբցին, ընդհանրապես ուղղված չէ ազգիս հենց քո մատնանշած խնդիրների լուծմանը: Հենց դա է մեր գլխավոր խնդիրը: Կրկնեմ` ինքնամաքրում:
    Իսկ իշխանափոխությունը պատկերը չի փոխի: Դրանից հետո մեկ այլ տականքներ կշրջապատեն հերթական "հերոսին":
    Իսկ ինչ է նշանակում ինքնամաքրում: Մենք մեկ այլ նոր "բան" դառնանք?
    Գիտեք ինչ, սովորաբար վատ բան չի լինում ի սկզբանե, պարզապես լավ բանն է վատը դառնում:
    Քիչ թե շատ ծանոթանալով մեր ոգեղեն պատմությանը, մեր մշակույթային արժեհամակարգին, որոնք ինտնենսիվ ճառագում են ՍԵՐ, ՀԱՎԱՏ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ և ՔԱՋՈՒԹՅՈՒՆ և հենց ամենակարևորն այն է, որ դա հենց մերն է, ապա գալիս ենք այն եզրակացության, որ դրանց վերականգնումը կվերականգնի մեր ազգի ոգեղենությունը, քաջությունը, իմաստությունը, սերը,...
    Սա է իմ որդեգրած պայքարի սկզբունքը, որը շատ հաճախ ստանում է տարբեր անհամապատասխան որակումներ: Եվ այս պայքարն արդեն որդեգրել են շատ հայորդիներ:

    Ձեր մատնանշած պայքարի մեջ, ես չեմ տեսնում քո նշած խնդիրների լուծումը: Խնդիրը մեր մեջ է, մենք պետք է փոխվենք:
    Իսկ ցավոք ոմանք այլ բաների մեջ են տեսնում այս ամենի պատճառը:
    Այսքանը, հուսով եմ այսուհետ ավելի ճիշտ տեսակետից կդիտարկեք իմ տեսակետները:
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 22.01.2010, 01:27:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.01.2010), Հայկօ (22.01.2010)

  9. #425
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր մատնանշած պայքարի մեջ, ես չեմ տեսնում քո նշած խնդիրների լուծումը: Խնդիրը մեր մեջ է, մենք պետք է փոխվենք: Իսկ ցավոք ԼՏՊ-ն այլ բաների մեջ է տեսնում այդ ամենի պատճառը:
    Այսքանը, հուսով եմ այսուհետ ավելի ճիշտ տեսակետից կդիտարկեք իմ տեսակետները:
    Որ ասում են արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին ա, ստեղ են ասել: Բայց դու երկու երգ գիտես.
    1.յարխուշտա, աստղադիտարան, 11000 տարեկան ժողովուրդ...
    2.Լևոնը քխ ա

    Լեռնցի ջան, մտածիր ու պատասխանիր, քեզ տալիս եմ երեք հնարավորություն՝ սխալվելու համար.
    Գալաթեայի գրածներն ի՞նչ կապ ունեին Տեր-Պետրոսյանի հետ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (22.01.2010)

  11. #426
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ասում են արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին ա, ստեղ են ասել: Բայց դու երկու երգ գիտես.

    2.Լևոնը քխ ա

    Լեռնցի ջան, մտածիր ու պատասխանիր, քեզ տալիս եմ երեք հնարավորություն՝ սխալվելու համար.
    Գալաթեայի գրածներն ի՞նչ կապ ունեին Տեր-Պետրոսյանի հետ:
    ԼՏՊ-ի դիտարկումը կոռեկտ չէր, այդ պատճառով մինչ քո դիտողությունը, ես ուղեցի այն:
    Բայց այնուամենայնիվ, այդպես էի ասել, քանի որ այստեղ հիմնականում կարծիքներիս խիստ հակառակողները ելքը տեսնում են ԼՏՊ-ի սկսած պայքարի մեջ:

    1.յարխուշտա,,
    Ես ասում եմ մեր մշակույթային արժեքները պետք է վեր հանեք, ասպարեզ հանենք:
    աստղադիտարան, 11000 տարեկան ժողովուրդ...
    Սա արդեն հարցի այլ կողմն է, ասածներիս բուն նյութի հետ կապ չունեն:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. #427
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ասում եմ մեր մշակույթային արժեքները պետք է վեր հանեք, ասպարեզ հանենք:
    Ազգային արժեքները վեր հանելու համար առաջին նախապայմանն է պահանջը չհասցնել մառազմի աստիճանի, կարողանալ կողքից այլ բաներ տեսնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #428
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա էլ հարցի այլ կողմն է, շատ հարցեր դու դիտարկում ես ծայրահեղություն:
    Բայց այնուամենայնիվ ողջունելի է, որ դու էլ գտնում ես, որ ազգային արժեքները անհրաժեշտ է ասպարեզ հանել:
    Նայած, ապեր
    Ես օրինակ ուզում եմ, որ մեր երգն ու պարը չկորցնենք, բայց միաժամանակ հասկանանք, որ աշխարհում բազում ուրիշ լավ երգ ու պարեր կան, էդ թվում՝ ավելի լավը, ու որ դրանք հարիր են մեզ:
    Ուզում եմ, որ կարմիր խնձորատիպ բոլոր մառազմները թողնենք պատմության աղբակույտում, հիշենք որ տենց բան եղել ա, բայց իսպառ մոռանանք էդ բարբարոսությունը շարունակելը և այլն:
    Ուզում եմ, որ հիշենք որ Տեր-Պետրոսյանի նման նախագահ ենք ունեցել ու էլի ունենանք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.01.2010)

  15. #429
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած, ապեր
    Ես օրինակ ուզում եմ, որ մեր երգն ու պարը չկորցնենք, բայց միաժամանակ հասկանանք, որ աշխարհում բազում ուրիշ լավ երգ ու պարեր կան, էդ թվում՝ ավելի լավը, ու որ դրանք հարիր են մեզ:
    Բարի թանկագին Չուկ, ես գտնում եմ, որ աշխարհում այլ ավելի գեղեցիկ լեզուներ կան, ու մենք չմոռանանք այդ մասին, ու խոսենք այլ լեզուներով, փոխ առնենք այլ լեզուներից տարբեր բառեր: Վերջը բարի լինի:

    Ուզում եմ, որ կարմիր խնձորատիպ բոլոր մառազմները թողնենք պատմության աղբակույտում, հիշենք որ տենց բան եղել ա, բայց իսպառ մոռանանք էդ բարբարոսությունը շարունակելը և այլն:
    Դա բարբարոսություն չէ: Դե բարոյականություն է:
    Ուզում եմ, որ հիշենք որ Տեր-Պետրոսյանի նման նախագահ ենք ունեցել ու էլի ունենանք
    Դե ինչ ասեմ, որ շատ աղոթես, երևի թե մի բանի հասնես

    հ.գ.
    Մարդիկ կան որ չափահաս են դառնում 20 տարեկանում, մարդիկ կան, որ 60-ում, մարդ կա ընդհանրապես չի դառնում:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (22.01.2010)

  17. #430
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ.
    Մարդիկ կան որ չափահաս են դառնում 20 տարեկանում, մարդիկ կան, որ 60-ում, մարդ կա ընդհանրապես չի դառնում:
    Ես ուրախ եմ, որ էս մի դասը սովորել ես: Ոչինչ, մի մտածիր, 39 տարի է մնացել

    Իհարկե, քո տրամաբանությունը զորեղ է: Մենք ունենք յարխուշտա, ուրեմն չպարենք տանգո:
    Մենք ունենք Սայաթ-Նովա, ուրեմն չլսենք ջազ:
    Իրականում անգրագիտություն է լեզուն համեմատության մեջ դնել մշակույթի հետ, բայց հոգ չի, դա էլ է հասունության հետ կապված

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #431
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, եթե դու պայքարում ես ազատ քաղաքացիության համար, ուրեմն ճանապարհը բաց է քո համար դեպի Եվրոպա,... նեղ արդեն մարդիկ հասել են էդ արդյունքին, էլ ինչ ես գլուխ ցավացնում էս երկիրում, մեկ ա քո համար ազգ գաղաափարը երկրորդական է:
    Քո ասածները ոչ թե իրական են, այլ կեղծ արժեքներ են: Դրանք մտացածին արժեհամակարգեր են, ու ընդհանրապես բնական չեն:
    Իսկ ինչ վերաբերվում է մեր ազգային արժեհամակարգին, բարի եղիր հարգանքով վերաբերվել դրանց:
    Ապեր, ես եմ ինձ համար ստեղծում իմ արժեհամակարգերը, դրանք ոչ մի տեղ գրված չեն, ես եմ որոշում՝ ինձ համար որն է առաջնային, որը՝ երկրորդական: Ինձ համար առաջնայինը արդեն ասեցի՝ ազատ, հպարտ քաղաքացին ա, չկոտրված, չստորացված քաղաքացին ա, իսկ տարազը քրքրված, մաշված ու իր դարն ապրած քռչի կտոր ա, յարխուշտան էլ ինչ-որ աննորմալ շարժումներով հագեցած «պար»: Ես գիտեմ՝ ինչին ինչպես պետք է վերաբերվեմ, հուշելդ անիմաստ ա: Դու կամ մեկ ուրիշը քեզ համար սահմանել ա ինչ-որ մտացածին արժեհամակարգ, որը դու պաշտում ես ու փորձում վերագրել բոլորին, իսկ ինձ համար ես եմ սահմանում արժեհամակարգ, բայց ոչ մեկին չեմ փորձում ներքաշել դրա մեջ: Ես քեզ չեմ ասում՝ հարգանքով վերաբերվիր գիտակից ու ազատ քաղաքացուն, իսկ դու ինձ ասում ես՝ հարգանքով վերաբերվիր քրջոտ տարազին: Դու քաղաքացու ազատությունը անվանում ես կեղծ արժեք, իսկ դարը ապրած, հնացած տարազը համարում ես ազգային արժեք: Ես շարունակելու եմ հարգանքով վերաբերվել ազատ քաղաքացու կերպարին, և շարունակելու եմ հնացած տարազը համարել քրջոտ փալաս, իսկ դու շարունակիր էդ տարազը համարել ազգային արժեք, իսկ քաղաքացու ազատությունը՝ կեղծ արժեք: Յուրաքանչյուրս ունենք մեր մտածելակերպը, և չենք կարողա մեկս մյուսիս պարտադրել փոխվել:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 22.01.2010, 02:16:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #432
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը

    Դա բարբարոսություն չէ: Դե բարոյականություն է:

    Սիրելի, հարգարժան Լեռնցի ջան, ի՞նչն է բարոյականություն:
    Այն, որ վերը նշված կարմրաթույր մրգի շնորհիվ մեզանում ամենաշատ փողը ամուսնությունից առաջ կուսաթաղանթ կարտատող բժիշկներն ե՞ն աշխատում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.01.2010)

  21. #433
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողբամ վիճակդ, հայ ժողովուրդ:
    Իրար քցող, իրար սպանող, իրար խաբող, իրարից թալանող, սուտ երդում ուտող, հետևից խոսացող, իրար տակ փոս փորող, ուրիշի դժբախտությամբ ուրախացող, ուրիշի բարությունը չարաշահող, գլխին նստող պանծալի ժողովուրդ:

    Ջանդամ դե քցում ես գործընկերոջդ՝ զատո մեր գիրը 1000-ից ավել տարեկան ա:
    Գրողին թե առիթ ես ման գալիս՝ մարդուն կեղտոտություն անելու՝ զատո առաջինը մենք ենք քրիստոնեությունն ընդունել
    Ջանդամ, որ դիմացինի աշխատանքը գռոշի արժեքով էլ չես գնահատում՝ բա Սիսն ու Մասիսը:
    Գրողին թե քաղաքը գեղցիներով ա լցվել, որ քաղաքացուն առանց պատժվելու վախի ստորացնում են՝ բա յարխուշտան:
    Ջանդամ թե փողոցով ճիշտ տեղում անցնելուց ջիպով տղեն կարա հանգիստ վրայովդ անցնի ու հետ էլ չնայի՝ Տիգրան Մեծ ենք ունեցել:

    Ցնծա հայ ժողովուրդ՝ կառչած կիսահորինված պատմությանդ ու շարունակի իրար գցել, մորթել, ստորացնել:
    Գալաթեա ջան, շատ բաներ ճիշտ ես ասում, բայց... արդյոք երկրագնդի վրա մեր սոցիալ-քաղաքական կարգավիճակում գտնվող այլ ազգերի մեջ չկան նույն երևույթները: Վստահ եմ, որ կան - և մեքսիկացիները, և ալբանացիները, և ռուսները, և ֆորումում այդքան սիրված ղրղզները ու մյուսները տառապում են նման ախտերով… Ես իհարկե քեզ հետ համաձայն եմ՝ դա միանշանակ վատ է, բայց... ի՞նչ մեղք ունի այստեղ ասենք մեր հազարամյա գիրը կամ Տիգրան Մեծը: Եթե դրանց փնովելով մենք կվերացնենք այդ հասարակական ախտերից գոնե մի քանիսը, առաջինը ես կփնովեմ, բայց կվերացնե՞նք: Խիստ կասկածում եմ ու դրա փոխարեն կարծում եմ, որ այս ախտերն ու մեր ազգի ունեցած ազգային արժեքները գտնվում են իրար զուգահեռ ու երբեք չհատվող հարթությունների վրա - պետք չէ մեկի հաշվի մյուսը "բարելավել": Ընդհակառակը, վատաբանելով Տիգրան Մեծին կամ մեր հազարամյա գիրը, մենք քո նշած հասարակական ախտերը չենք վերացնի, բայց դրա փոխարեն ի վերջո կհասնենք նրան, որ մեր ազգը կդադարի հարգել նաև այ, վերջին մնացած արժեքները ի դեմս գրի կամ Տիգրան Մեծի...

    Իսկ այդ դեպքում, հավատա, քո նշած հասարակական ախտերն ավելի կխորանան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (22.01.2010), Tig (22.01.2010), Շինարար (22.01.2010)

  23. #434
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ լավը եղավ, Տիգ, խոստանում եմ վռազ տեսնել ու Ակումբում գրել էդ մասին:

    Իսկ գրածս հիմնականում վերաբերում էր մեր ազգայնական լեռնաբնակի անընդհատ կրկրնվող մառազմին, որ եթե ազատ, հարգանքով ու արժանապատվությանբ լեցուն քաղաքացիական հասարակություն ես ուզում, ուրեմս ստեղ անելիք չունես, գնա Եվրոպա:

    Ստեղ յարխուշտան ա, տարազը, Սիսը,. հովիտներում հորովել երգող առաքինի չոբանները ու մեկ էլ մեր փառապանծ անցյալը, որով անխոնջ համառությամբ դալբիտ են անում:
    «Դալբիտ» անելու հետ լրիվ համամիտ եմ: Չնայած նրան որ ես էլ եմ կարծում, որ «յարխուշտայատիպ» արժեքները կարևոր են մեզ համար, բայց ես ոչ մեկին չեմ պարտադրում դա, քանի որ կան շատ ավելի արժեքավոր ու առաջնային բաներ: Անցյալը անցյալով, թող փառքով մնա անցյալում ու մեր գիտելիքներում, բայց կառչել դրանից ու փորձել հետ բերել՝ անիմաստա: Կյանքը առաջ է շարժվում: Պիտի ուղակի զտել, վերցնել անցյալի լավը, որը նորի հետ համակցելով, համատեղելով, «նոր» մարդուն համապատասխան արժեհամակարգ ձևավորել: Ես միշտ էլ նման հարցերում կատեգորիկ մոտեցումները չեմ ընդունել: Լրիվությամբ մերժելով հինը կամ դիմակայելով նորին մենք միշտ փակուղու առաջ կկանգնենք: Պիտի էդ ամենի միջից գտնել ոսկե միջինը:

    Լեռնեցի ջան, ես շատ եմ սիրում մեր յարխուշտան ու չեմ հերքում այն հանգամանքը, որ դա շատ շատերի համար ոգեղենության աղբյուրա, բայց պետք չի կառչել լոկ դրանից:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (22.01.2010), Մենուա (02.02.2010)

  25. #435
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    «Դալբիտ» անելու հետ լրիվ համամիտ եմ: Չնայած նրան որ ես էլ եմ կարծում, որ «յարխուշտայատիպ» արժեքները կարևոր են մեզ համար, բայց ես ոչ մեկին չեմ պարտադրում դա, քանի որ կան շատ ավելի արժեքավոր ու առաջնային բաներ: Անցյալը անցյալով, թող փառքով մնա անցյալում ու մեր գիտելիքներում, բայց կառչել դրանից ու փորձել հետ բերել՝ անիմաստա: Կյանքը առաջ է շարժվում: Պիտի ուղակի զտել, վերցնել անցյալի լավը, որը նորի հետ համակցելով, համատեղելով, «նոր» մարդուն համապատասխան արժեհամակարգ ձևավորել: Ես միշտ էլ նման հարցերում կատեգորիկ մոտեցումները չեմ ընդունել: Լրիվությամբ մերժելով հինը կամ դիմակայելով նորին մենք միշտ փակուղու առաջ կկանգնենք: Պիտի էդ ամենի միջից գտնել ոսկե միջինը:

    Լեռնեցի ջան, ես շատ եմ սիրում մեր յարխուշտան ու չեմ հերքում այն հանգամանքը, որ դա շատ շատերի համար ոգեղենության աղբյուրա, բայց պետք չի կառչել լոկ դրանից:

    Tig ջան ասածիդ յուրաքնանչյուր ստորակետի հետ համամիտ եմ....

    Մեր ամենամեծ ցավը էն ա, որ մեր համեմատության էտալոն միշտ անցյալն ա եղել, մենք մեր արժեքները հարգումենք, երբ նրանք արդեն անցյալում են, ու սկսում ենք հարգել մի աննորմալ ձևով, որ ուրիշ ոչ ոք բացի հայերից չի հասկանում։

    Ասում ենք մենք Նարեկացի ենք ունեցել, Շնորհալի, հետո Թումանյան, Չարենց, Սևակ, քոչարի, յարխուշտա և այլն, ու ոչ մեկ չի ասում, թե մարդ աստծո, բա հիմա ի՞նչ ունենք։ Ոչինչ։

    մենակ սարսափել կարելի ա, երբ մարդիկ ասում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին. "Արա բա էտի հայկական եկեղեցի ա՞, ոնցոր ֆուտբոլի դաշտ լինի". Սախ սպասում էին, որ էտ եկեղեցին նման ա լինելու Էջմիածնի Մայր Տաճարին, Սանահինին, չգիտեմ էլ որին, որ գմբեթի կողքից պիտի խոտերը լինեին դուրս ցցված, պիտի պատերը մրոտ լինեին։

    Չէ, այ ժողովուրդ հիմա 21-րդ դարն ա, հիմա չի կարելի 10-րդ դարի եկեղեցի սարքել..... հիմա հիմիկվա բաներ են պետք։
    հիմա ունե՞նք մի մեծություն, որ անվերապահորեն ասենք, որ հպարտ ենք իրենով, չունենք, ու խոսքը մեր մեջ, դրա մասին չենք էլ մտածել, հենա Սևակ կա, Թումանյան կա հպարտանում ենք էլի.......

    Մենք` պատմությունից քիչ թե շատ "խաբար" ունեցողներս գիտենք, որ Տիգրանակերտում Էվրիպիդեսի "Բաքոսուհիներ" են բեմադրվել, հպարտանում ենք, Բա հիմա ինչ ենք բեմադրում, ո՞վ ա վերջի անգամ եղել թատրոնում։

    կամ մեր մեծերի մասին ի՞նչ գիտենք, նրանք ովքեր մեր կողքին էին ապրում։ ֆրուզիկին 350 միլիոն մարդ դեմքով ճանաչում էր, ի՞նչ օրի էր ապրում Ֆրունզը կյանքի վերջին տարիներին։ Մահացավ էդ մարդը, հիմա սկսել են նոր ֆիլմ նկարել Ֆրունզի մասին, նրա վերջի տարիների մասին ոչ մի խոսք... ոչ մեկ չգիտի էդ տարիներին ինչ ա եղել էդ մարդու հետ։

    Մի խոսքով դեղատոմսը իմ կարծիքով էս ա.
    Արժևորել ներկան, չհամեմատել անցյալի հետ, ու առաջ շարժվել, ստեղծելով ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ, այդ թվում նաև /ինչո՞ւ ոչ/ կրոնը։
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.01.2010), Մենուա (02.02.2010)

Էջ 29 55-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •